Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 23 мая 2011 г.

Սև գործ սև մարդուց...





Օբամա դու քո սև գործն արեցիր`  Հայոց Ցեղասպանությունը չճանաչելով , որովհետև դու սև ես սև էլ կմնաս . . .ընտրություններից առաջ աշխարհի առջև խոստացար ճանաչել.., բայց տղամարդկություն չունեցար. նախագահը չպետք է վախկոտ լինի: Դու կգնաս ամոթով, քանզի խայտառակվեցիր ողջ աշխարհի և համայն հայության առջև: Տե՛ս,  Իսրայելի խորհրդարանն արդեն քայլեր է ձեռնարկում  հանուն արդարության: Ճշմարտությունը մի օր ջրի երես դուրս կգա: Իսկ դու քո այս վարքով ոտնահարեցիր  ԱՄՆ 28-րդ նախագահ , Հայկական հարցի հայանպաստ լուծման և անկախ հայկական պետության հզորացման ջատագով Վուդրոու ՈՒիլսոնի անմար հիշատակը. . .

                                                 /նախագահ մարդիս ո՞վա բան ասել.../


Խմբագրապետ Ա. Ավետիսյան

Մամուլի տեսություն


Թուրքիան սկսել է ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին



2011 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիան ավելացրել է զենքի վաճառքի ծավալները, գրում է «Յենի Շաֆակ» օրաթերթը: Այդ ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիան 11.2 տոկոսով ավելի շատ զենք և զինամթերք է վաճառել` ընդհանուր հաշվարկով 91,2 միլիոն դոլարի:
Ինչպես նշում է թուրքական օրաթերթը, հիմանականում զենքը վաճառվել է Ադրբեջանին և Սաուդյան Արաբիային:


Թուրքիայում վերականգնվել է հայկական միջնադարյան գերեզմանատունը



Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը եւ տեղի թուրքական իշխանությունները համատեղ ուժերով վերականգնել են միջնադարյան հայկական գերեզմանատունը, որը գտնվում է Սիվաս նահանգում (նախկին Սեբաստիա նահանգ): Ինչպես հայտնում է թուրքական  Hurriyet Daily News-ը, մի քանի հարյուր հեկտար կազմող գերեզմանատունը հիմնվել է 1061 թվականին, եւ մինչեւ այժմ մեծ նշանակություն ունի հայերի համար:
Գերեզմանատան վերակառուցման 70 տոկոսը հոգացել է տեղի թուրքական իշխանությունը, իսկ 30 տոկոսը` հայ համայնքն ու Հայոց թեմը: «Գերեզմանատունը ողբերգական վիճակում էր, ենթարկվել է ավազակային բազմաթիվ հարձակումների»,-հայտարարել է նշված նահանգի ղեկավար Դոգան Ուրգյուփը եւ հավելել. «Վերանորոգման բոլոր աշխատանքները կատարվել են համաձայն քրիստոնեական ավանդույթների, Կոնստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի համաձայնությամբ: Մասնավորապես, վերականգնվել են շիրմաքարերի մակագրությունները, տնկվել են ծառեր, կառուցվել են ճամփաներ»:
Թուրքական թերթը եզրակացնում է, որ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումից հետո թուրքական իշխանությունները սկսել են վերականգնողական աշխատանքներ իրականացնել այլ հայկական եկեղեցիներում: Սակայն Սիվասի նահանգապետը պնդում է, որ իրենց կողմից իրականացված նախաձեռնությունն այդ գործընթացի հետ որեւէ կապ չունի: «Մեր նպատակն է վերականգնել նահանգի պատմական դիմագիծը»,-հայտնել է նահանգապետն ու հավաստիացրել, որ նա հայկական գերեզմանատունը կվերանորոգեր դեռեւս 10 տարի առաջ, եթե ընտրված լիներ նահանգի ղեկավար:


Երեւանում կկայանա քննարկում «Հայաստան-Թուրքիա. Քաղաքականություն եւ մամուլ» թեմայով



Երեւանում մայիսի 16-18-ին կկայանան քննարկումներ «Հայաստան-Թուրքիա. Քաղաքականություն եւ մամուլ» թեմայով, որոնց մասնակցում են Հայաստանի ու Թուրքիայի հասարակական գործիչներ եւ լրագրողներ:
Քննարկման ընթացքում մասնակիցները կվերլուծեն հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները եւ դրանց արտացոլումը Հայաստանի եւ Թուրքիայի լրատվամիջոցներում, կծանոթանան Հայաստան-Թուրքիա երկխոսությունը խթանող չբացահայտված հնարավորությունների ուսումնասիրության  նախնական արդյունքներին, Երեւանի մամուլի ակումբի եւ Իզմիրի համալսարանի փորձագետների կողմից իրականացրած՝ Մամուլի կողմնակալության վերաբերյալ հետազոտության արդյունքներին: «Սթար Դեյլի» թերթի թղթակից Էլիֆ Շահինը միջոցառման մասնակիցներին կներկայացնի «Իրավիճակը Թուրքիայում եւ կայանալիք պառլամենտական ընտրություններ» թեմայով զեկույց, կծավալվեն նաեւ այլ քննարկումներ:
Մասնակիցները կքննարկեն քաղաքացիական հասարակության մակարդակում մինչ օրս անտեսված՝ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: Միջոցառումների շարքը կեզրափակվի մայիսի 18-ին` հայ-թուրքական հարաբերությունների մասին ակտիվ եւ որակյալ լուսաբանում ապահովող լրագրողի մրցանակաբաշխության արարողությամբ:
Միջոցառումը իրականացվում է Կոնսորսիումի կողմից, որը միավորում է «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամը, Երեւանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը: Նախագիծը ֆինասավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից:


Թուրքական մամուլը գրում է Հայոց Ցեղասպանության փաստերի աղավաղման մասին



Վերջին շրջանում թուրքական համալսարանների մի շարք  դասախոսներ սկսել են լսարաններում տարբեր տեսանկյունից քննարկել Հայոց Ցեղասպանության հարցը, ինչը վեճերի առիթ է դարձել, քանի որ այս խնդրի վերաբերյալ որոշ դասախոսների բացատրություններում հայերին դատապարտող և ատելություն սերմանող գաղափարներ կան: Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը:
Վերջինիս կայքը պատմում է վերջին նման դեպքի մասին, որը գրանցվել է Դիարբեքիրի Դիքլե համալսարանում:
Պրոֆեսոր Յիլմազ Պոլատը մայիսի սկզբին իր 380 ուսանողների հետ կիսամյակային քննություն է անցկացրել: Առաջադրանքներից մեկում հարցեր են եղել, որոնց ուսանողները «ճիշտ» կամ «սխալ» պատասխաններ պետք է տային:
Թուրքական մամուլը խնդրահարույց է համարել հետևյալ հարցը. «Օսմանյան կայսրությունը Հայոց Ցեղասպանություն չի գործել: Կառավարության ոչ լոյալ որոշ հայեր, որոնք համագործակցում էին ռուսների հետ և մերժում էին ծառայել օսմանյան բանակում, մահացել են, հիվանդություններից և ցրտից պարտադրված տեղահանման ընթացքում, որն առաջարկվել էր Գերմանիայի կողմից: Ոմանք գնացել են ռուսների հետ իրենց ոչ լոյալության պատճառով, դրա համար էլ հայկական բնակչությունը Թուրքիայում նվազել է»:
Դասախոսի կողմից առաջադրված այս հարցի վերաբերյալ լուրերն առաջին անգամ հայտնվել են Dicle News Agency-ում և տարածվել են որոշ համացանցային կայքերում և մամուլում երկուշաբթի:
Today’s Zaman-ի հետ զրույցում պրոֆեսորը ասել է, որ ինքը ոչ մի դատողություն չի փաթաթում ուսանողների վզին և որ նրանցից ոչ ոք երբեք նման բողոք չի ներկայացրել: Նա հիմնվել է Թուրքական Պատմական Հասարակություն հետազոտական ինստիտուտի ղեկավար Յուսուֆ Հալաջօղլուի նյութերի վրա: Նշենք, որ Հալաջօղլուն լքել է իր պաշտոնը 2008 թվականին: Նա այն մարդկանց թվում էր, ովքեր ակտիվորեն մերժում են Օսմանյան կայսրության օրոք հայերին նկատմամբ իրականացրած ցեղասպանության փաստը: Նրա հայտարարությունները 1915 թվականի դեպքերի մասին ժամանակին լրատվամիջոցների բուռն արձագանքին էին արժանացել:
Պոլատը նշել է, որ ինքը ջանքեր է գործադրում հայերի դեմ թշնամանքի ձևավորումը կանխելու համար, սակայն միաժամանակ ցանկանում է ուսանողներին ներկայացնել մի շարք փաստեր` կանխելու համար հայկական ցեղասպանության պատճառով Թուրքիայի նկատմամբ ձևավորված միջազգային հանրության բացասական վերաբերմունքի տարածումը:
Թուրքական օրաթերթը ևս մեկ դեպք են ներկայացնում, որը տեղի է ունեցել Ստամբուլի Բուրհան Ֆելեկ բարձրագույն դպրոցում: Ազգային անվտանգության առարկայի ուսուցիչ գնդապետ Սինան Օզը մահացած մարդկանց նկարներ է ցույց տվել լսարանում և նշել է, որ «լուսանկարներում պատկերված են թուրք երեխաներ, որոնց սպանել են հայերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»:
Դա տեղի է ունեցել ապրիլի 24-ին նախորդող օրերին: «Ագոս» օրաթերթը գրում է,որ աշակերտներից մի քանիսը ցանկացել են դուրս գալ լսարանից: Նույն դասախոսը նաև նշել է, որ «Թուրքիայում բնակվում են միայն թուրքեր և մահմաեդականներ»:


Համշենահայերը Թուրքիայում նոր կուսակցություն են ստեղծում



Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում Սև Ծովի ափին բնակվող իսլամացած հայերի համայնքը պատրաստվում է նոր քաղաքական կուսակցություն հիմնել: Կուսակցության հիմնադիր Իսմեթ Շահինը պատգամավորի թեկնածու է եղել, նա քրդամետ Խաղաղություն և Ժողովրդավարություն կուսակցության համակիրներից էր, քանի դեռ դուրս չէր մնացել խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակից:
Նոր կուսակցության անունը կհայտարարվի հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո:
«Մենք կդառնանք այն կուսակցությունը, որը հասարակական խնդիրների համար գլոբալ լուծումներ կառաջարկի և կպաշտպանի  բոլոր ճնշված ժողովուրդների շահերը: Մեր կուսակցությունն ամբողջապես դուրս է մնալու աջական և ձախական հայեցակարգերից»,- Hürriyet Daily News-ի հետ զրույցում պատմել է համշենահայերի համայնքի ներկայացուցիչ Շահինը:
Նշենք, որ այս տարի թուրքահայ 7 թեկնածուներ, որոնք տարբեր կուսակցությունների միջոցով քաղաքական պայքարի մեջ էին մտել խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար, արդեն դուրս են մնացել թեկնածուների ցուցակից:
«Չափազանց միամիտ էր դրական արդյունքներ ակնկալել: AKP-ն (Արդարություն և Զարգացում իշխող կուսակցություն) առերես բանավեճերի ընթացքուոմ հայկական ծագումը օգտագործում է որպես վիրավորանք»,- ասել է Շահինը, ով մեղադրել է իշխող AKP և հիմնական ընդդիմադիր CHP (Հանրապետական ժողովրդական կուսակցություն) կուսակցություններին ազգայնականության մեջ և հավելել, որ Ստամբուլի հայ համայնքը Թուրքիայի քաղաքական և հասարական համակարգում շարունակում է ոչ էական գործոն մնալ:
«Անգամ մեկ հայ թեկնածուի ներկայությունը խորհրդարանում Թուրքիային կհիշեցնի իր պատմության մասին, նա կստիպի Թուրքիային դեմ առ դեմ դուրս գալ իրենց պատմությանը: Թուրքիան այդքան խիզախություն չունի իր պատմության աչքերին նայելու համար»,- ասել է Շահինը:
«BDP-ն (Խաղաղություն և ժողովրդավարություն քրդամետ կուսակցություն) քրդերին և թուրքերին ներկայացնում է որպես զինակից եղբայրներ, որոնք երկիրը պաշտպանելու համար պայքարել են ընդհանուր թշնամիների դեմ: Այլ ճնշված ժողովուրդների հետ համագործակցելու փոխարեն` BDP-ն նախընտրում է բացառապես Քրրդերի շահերը պաշտպանելը: Նախկինում նրանք աջակցում էին ինձ, որովհետև ես կուսակցության ներսում էի և համշենահայ էի»,- ասել է Շահինը` հավելելով, որ ինքն անիմաստ է համարում իր համշենահայ լինելու հանգամանքի վրա այդքան մեծ ուշադրություն դարձնելը:
«Վերջին տարիներին, ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում հայտարարել իրենց հայկական ծագման բացահայտման մասին, և ես սա անկեղծ քայլ չեմ համարում: Համշենները միշտ իրենց համշեն են համարել: Եթե դուք հարցնեք նրանց` արդյոք իրենք թուրք են, դուք բացասական արձագանք կստանաք: Եթե հարցնենք նրանց հայ լինելու մասին` կրկին բացասական պատասխանի կարժանանաք: Նրանք միայն կասեն ձեզ, որ համշեն են»,- ասել է Շահինը:


Թուրքիայի ԶՈՒ շտաբի պետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին «հայրենասեր» է անվանել



Թուրքիայում երիտասարդության եւ սպորտի օրվա հետ կապված մի պլատֆորմի մասնակցած Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ըշըք Քոշաները  քննադատել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու այն ժամանակվա թուրքական իշխանությունների քայլերը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  թուրք գեներալը շեշտել  է, թե ներկայումս Թուրքիայում Աթաթուրքի եւ նրա ընկերների պայքարին նոր տարբերակով են ներկայացնում՝ աշխատելով այլընտրանքային պատմություն ստեղծել:  
Ըշըք Քոշաները պնդել է, թե բազմաթիվ թուրք «հայրենասերներ» անտեղի պատժվել են հայերի տեղահանության ընթացքում անփույթ եւ վատ վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով:  «Ազգային փոքրամասնություններին գոհացնելու համար նրանց ներկայացուցիչներին պաշտոնների էին նշանակում՝ չպարտադրելով նրանց թուրքերենի պարտադիր օգտագործումը: Հարմար առիթի դեպքում, այդ իրադարձությունները կարող են կրկնվել: Մենք պետք է դաս քաղենք մեր պատմությունից»,-նշել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:
Նշենք, որ 1919-ին Ստամբուլում  սկսված դատավարության ընթացքում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին հեռակա մահապատժի են դատապարտել, մի շարք թուրք պաշտոնյաներ էլ դատապարտվել են տարբեր պատժաչափերի, սակայն դատապարտված անձինք կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, իսկ մահվան դատապարտվածները հերոսացվել:


Թուրքահայ ռեժիսորն այլևս չի միջամտի հայ-թուրքական հարաբերություններին



«Սարի Գելին» վավերագրական ֆիլմը նկարահանած թուրքահայ ռեժիսոր Գենջայ Թունչը հայտարարել է, որ այլևս մասնակցություն չի ունենա երկու հարևան պետությունների հաշտեցմանն ուղղված ծրագրերին:
«Ես սպառել եմ ուժերս, իմ ջանքերն արդյունք չտվեցին: Հոգնել եմ»,- Hurriyet Daily-ի հետ զրույցում ասել է Գենջայ Թունչը:
Թունչը ծնվել է Ստամբուլում, ունի հայկական արմատներ և ներկայումս բնակվում է Սիեթլում: 1990 թվականին նա սկսել է վավերագրական «Սարի Գելին» ֆիլմի նկարահանումներ, որտեղ վերլուծում է հայ-թուրքական հարաբերությունները:
Ֆիլմում տեղ են գտել ԱՄՆ-ի, Եվրոպայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ անցկացրած հարցազրույցները, որտեղ նրանք կիսվում են թուրքահայերի և թուրքերի հարաբերութփյունների մասին իրենց կարծիքներով:
«Սա լուրջ խնդիր է: Մենք փորձում էինք ճշմարտությունը գտնել և արտահայտվելու հնարավորություն էինք ընձեռել բոլորին: Ես «պերսոնա նոն գրատա» հայտարարվեցի ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից, սակայն միևնույն ժամանակ դրական արձագանքներ էի ստանում»,- ասել է նա:
Թունչը նաև իր հոռետեսական տրամադրություններն է արտահայտել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ և ցավով հավելել է, որ երկու ազգերի միջև համերաշխության հաստատմանն ուղղված իր ջանքերն ապարդյուն էին:
«Ոչ ոք, ոչ հայերը, ոչ հայկական սփյուռքը չեն կարողանա հասկանալ Թուրքիայում բնակվող հայ մարդու զգացմունքները: Դա նույնն է, ինչ երկնքի և երկրի միջև գտնվելը: Ես ինձ հայկական սփյուռքի անդամ չեմ համարում, որովհետև ես հայ եմ, բայց միաժամանակ ես Թուրքիայի քաղաքացի եմ: Եվ սա խնդիր է: Երբ գնում ես Հայաստան, քեզ իսկական հայ չեն համարում, քանի որ դու Թուրքիայի քաղաքացի ես: Երբ հայերը գնում են Թուրքիա, իրենց չեն սիրում, որովհետև իրենք հայեր են: Արդյունքում, մենք առկախ վիճակում ենք հայտնվում, և դա շատ ծանր է»,-նշել է Թունչը:


Էրդողանի հերթական զավեշտը



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հակահայկական ելույթները։ Այս անգամ նա Կարսում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ քննադատեց Հրատ Դինքի որդուն՝ Արատ Դինքին եւ հայամետ դիրքորոշման մեջ մեղադրեց Taraf թերթին։ Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետն անդրադարձել է Taraf թերթում Արատ Դինքի հրապարակմանը, որտեղ հիշեցվել էր Էրդողանի խոսքերը Դինքի սպանության ժամանակ արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքին (ներկայումս փոխվարչապետ, հայտնի է իր հակահայկական դրսեւորումներով) ուղղված «Նա արյունոտ չէ, նա կասկածյալ է» արտահայտությունը։  

Էրդողանը Կարսում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ պնդել է, թե ինքը իր տեղակալի նկատմամբ նման արտահայտություն  չէր անի։ 

«Եթե այդ երեխան (Դինքի որդին) նման բան է ասել, ուրեմն՝ ես նրա համար ափսոսում եմ։ Իսկ այդ ամենը հրապարակած թերթին էլ, որը գործիք է դարձել, քննադատում եմ»,-նշել է Էրդողանը։ Թուրքիայի վարչապետը պնդել է, թե իրենք փորձում են Սփյուռքի ազդեցությունից փրկվել եւ Հայաստանից քայլեր սպասել։ «Սակայն, ցավում եմ, որ Թուրքիայում դեռ կա հայամետ գաղափարախոսություն։ Նրանք հայերի դատապաշտպանի դերն են ստանձնել եւ շարունակում են դա անել»,-ասել է Էրդողանը։ Նշենք, որ Արատ Դինքը Taraf-ում տպագրած հրապարակման մեջ  քննադատության էր ենթարկել իշխանություններին եւ պատմել էր, որ 2007-ին, երբ սպանվել էր իր հայրը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական այց էր կատարել իրենց տուն։  Արատ Դինքի՝ այն ժամանակվա արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքի հետ կապված հարցինԷրդողանը պատասխանել է, թե նա ոչ թե արյունոտ է, այլ՝ կասկածյալ։ «Սպանությունից 4 տարի եւ 4 ամիս անց էլ գիտենք վարչապետի համար կասկածյալների արժեքը»,- նշել էր Արատ Դինքը։



Եվրոպական մամուլի ապտակը Թուրքիային




«Independent»(Անկախ) պարբերականը անդրադարձել է այն պատճառներին, որոնց շնորհիվ Թուրքիան չի կարող անդամակցել եվրոպական մեծ ընտանիքին` Եվրոպական Միությանը:
«Թուրքիայում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ են նկատվում: Եվս մեկ չափանիշ, որին դեռ Թուրքիան մասամբ է համապատասխանում՝ հարևան երկրների հետ հարաբերությունների չկարգավորված լինելն է:Իսկ Անկարայի դիրքորոշումը` ժխտել Հայոց Ցեղասպանությունը, բերում է նրան, որ երկու երկրների միջև հարաբերությունները չեն կարգավորվում: Ինչ վերաբերում է Կիպրոսի հետ հարաբերություններին, Եվրոպան շատ քիչ առաջընթաց է տեսնում»:
Պարբերականը զարմանքով  արձանագրում է.  «Անկարան պնդում է, որ ի հեճուկս Եվրախորհրդի 2009-ի հայտարարության( ըստ որի, Թուրքիայի կառավարությունը շատ քիչ բան է արել բարեփոխումների առումով), իրենք նախաձեռնել են համարձակ քայլեր` խոսքի, կրոնական, մամուլի ազատությունների վերաբերյալ»: Նշենք, որ ըստ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, 2010-ին Թուրքիան սահմանափակել է խոսքի ազատությունը և ձախողել փոքրամասնությունների իրավունքում առաջընթաց գրանցելու հնարավորությունը` արգելելով քրդակական «Խաղաղությունը և ժողովրդավարություն» կուսակցությանն օրինական գործելու իրավունքից:


Միջազգային իրավունքի մասնագետ. Հայաստանի եւ Ղարաբաղի միասնությունը լեգալիզացման կարիք ունի



Միջազգային հանրության շրջանում առավել տարածված կարծիքներից է, որ եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ապա դա կարագացնի խաղաղ կարգավորման տապալման եւ պատերազմի վերսկսման գործընթացը: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում մայիսի 19-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Անդրիաս Ղուկասյանը:
«Չնայած Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում ասում է, որ կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանը շարունակում է չարաշահել պատերազմի վերսկսման գաղափարը: Այսպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի լեգալիզացրել Լեռնային Ղարաբաղի հետ իրական միացման, մեկ պետական մարմին դառնալու գործընթացը: Ճիշտ է, այսօր էլ Հայաստանը եւ ԼՂ-ն միասնական են, սակայն այդ գործընթացը լեգալիզացման կարիք ունի»,- շեշտեց Անդրիաս Ղուկասյանը:
Ամփոփելով՝ միջազգային իրավունքի մասնագետը տեսակետ հայտնեց, որ ԼՂ հակամարտության լուծման ճանապարհին Հայաստանը պետք է ջարդի եւ վերանայի 15-20 տարի առաջ ձեւավորված եւ «ճամպրուկում հավաքած կարծրատիպերը»: «Հակամարտության լուծման ճանապարհին լուծման նոր տարբերակներ գտնելը ժամանակի մարտահրավերներից է»,- նշեց Ղուկասյանը: