Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 29 августа 2011 г.

Այսպես եղավ...

Սկիզբը նախորդ համարներում...




1876թ. Հուլիսին ապստամբներին իրենց համերաշխությունը հայտնեցին Սերբիայի և Չեռնոգորիայի կառավարությունները և Թուրքիայից պահանջեցին դադարեցնել պատժիչ գործողությունները: Բարձր Դուռը մերժեց այն, իսկ Սերբիան ու Չեռնոգորիան պատերազմ հայտարարեցին վերջինիս:

Ռուսաստանում հասունանում էր Ղրիմի պատերազմում կրած պարտության հետևանքները վերացնելու և Բալկաններում ու Առաջավոր Ասիայում իր դիրքը վերականգնելու միտքը: Ալեքսանդր 2-րդի և նրա գլխավոր խորհրդական կանցլեր Գորչակովի կարծիքով հասել էր Փարիզի տրակտատի հոդվածները թոթափելու և Ռուսաստանի ազդեցությունը Սև Ծովի և Բալկանների վրա հաստատելու ժամանակը: Ընդ որում Ռուսաստանը ձգտում էր այդ նպատակին հասնել առանց պատերազմի` Թուրքիայից պահանջելով սլավոնների համար այնպիսի բարեփոխումներ, որոնք հավասարազոր էին ինքնավարության: Անգլիան, Թուրքիային գրգռելով պատերազմի, ձգտում էր, որ պատերազմը հյուծեր նրան, իսկ ակնկալվող Իրադարձություններն ստիպեին սուլթանին օգնություն խնդրել Անգլիայից:

Բալկաններում ծավալված հակաթուրքական շարժումը լայն արձագանք է գտնում Ռուսաստանում: Ռուսաստանը հանդես եկավ որպես թուրքական տիրապետությունը խորտակող ժողովուրդների դաշնակից և նպաստող:

Բալկանյան ժողովուրդների բուռն պայքարի պայմաններում վերելք ապրեց նաև հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը, խորացավ նրա ինքնաճանաչման, սոցիալ-քաղաքական իրավունքներ նվաճելու, պետություն ստեղծելու պրոցեսը: Հայրենիքի գաղափարն սկսում է դառնալ համազգային:




Թեև Օսմանյան կայսրության բռնակալության դեմ բոլոր ճնշված ժողովուրդների ապստամբական շարժումներին յուրահատուկ էին նույն խնդիրները, սակայն դրանք տեղի էին ունենում աշխատանքային, սոցիալ-տնտեսական, ազգային և ռազմաքաղաքական տարբեր պայմաններում, դրա պատճառով Հայաստանում պայքարն այլ ելք ունեցավ: Եթե 1870-ական թվականներին Արևմտյան Հայաստանի ազատագրության գործի ղեկավարմանը հավակնող Պոլսի կղերականության պարագլուխներն իրենց նպատակին ձգտում էին հասնել խղճմտանք, գթություն հայցելով, ապա Բալկաններում` զենք շաչեցնելով... Պոլսի հայ ազգային վերնախավը ազգային իրավունքների ճանաչում էր հայցում` այն էլ կիսատ-պռատ պահանջներով, մինչդեռ սլավոնները զանգվածային պարտիզանական շարժումներ էին ձևավորել թուրքական տիրապետության դեմ:

Այդ էր պատճառը, որ մեծ տերությունները բազմիցս հրապարակ էին իջնում մեկ Լիբանանի քրիստոնյաների, մեկ սլավոնների իրավունքների պաշտպանությամբ, սակայն երբեք չէին հիշում Հայաստանը:

Եվրոպայից դուրս մղվելու ռեալ վտանգը, Ասիայում փակվելու հեռանկարը թուրք կառավարողներին մղում էին դաժանության` հպատակ, բայց կենտրոնախույս ժողովուրդների ազատատենչ հոգին ճզմելու քայլերի:

«Թուրքիան` թուրքերին» սկզբունքը հանդիպեց Բալկանյան ժողովուրդների կատաղի դիմադրությանը: Այդ սկզբունքի իրականացումը Թուրքիայի եվրոպական տարածքում անհնար դարձավ, այն պետք էր իրականացնել ասիական տարածքներում: Այդ իսկ պատճառով 1970-ականներին տեսանելի է դառնում թուրքական պետական մարմինների հակահայկական քաղաքականությունը:



ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Комментариев нет:

Отправить комментарий