Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 5 июня 2011 г.

Շահան Նաթալի


Սկիզբը նախորդ համարում...


ՊԱՏՄԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԱԿՆԱՐԿ


Առանց փորձելու դուրս գալ այն շրջանակներից, որի մեջ ընկած է Հայաստանը և հայությունն աշխարհագրական դիրքի, արտաքին դավերի և մանավանդ հայ ղեկավարության ոճրագործության ու տգիտության հետևանքով, ակնարկ նետենք թուրքիազմի վրա` սկսած այն օրերից, երբ այն արդեն կերպարանք էր ստացել և իր մահացու շունչն էր պտտեցնում դիակների ու հողերի վրա:
1895թ. ծնունդ առավ թաթար գրականության նոր շրջանը, որը ծանոթ է «Իտիլի գրականություն» անունով: Հենց սա էլ հանդիսացավ համաթուրանականության ծնողը: Սա է, որ ծնում է համոզված թուրանականների մի փաղանգ`  Զարիհետդին Քեմալ, Նալիմջան Ուրուջով, Քատրի Իչի, Մուսաբեկով, Ահմեդ Օրմանեվ, Շաքիր և Զաքիր Րամիով, Յուսուֆ Աքչուրա:
Այս խումբն արդեն իսկ ուշադրության առարկա է հանդիսանում, քանի որ իր գործունեությունն իրականացրել է Թուրքիայի և Ադրեջանի սահմաններում:
Այդ շրջանում Թուրքիան գահակալում էր սուլթան Համիդ 2-րդը, պատմության մեջ հայտնի նաև որպես կարմիր սուլթան: Նրա անհանդուրժողականությունը` երկրում այլ դավանանքների առկայության հանդեպ, արյունալի կոտորածների, ինչպես նաև բազմաթիվ թուրք ուսանողների բանտարկման պատճառ դարձավ: Հետևաբար բնական է, որ թաթարական շարժումը կձևավորվեր սուլթանի սարսափներից հեռու` Ադրբեջանում:
Այսպես. Սալինացի Հուսեինզադե Ալին, Աղա Օղլու Ահմեդը և Ալի Մեյդան Թոփչիբաևը Բաքվում հիմնադրեցին մի կազմակերպություն, որը թաթարական զարթոնք ապրող ազգային գաղափարների կրողն ու պահանջատերը դարձավ: Այս կազմակերպության գաղափարախոսության հիմնական գործը դարձավ արյունակից, ցեղակից, ազգակից ու կրոնակից «եղբայրների» միությունը: Այս գործի իրականացման հիմնական խոչընդոտողը հայությունն էր ու Հայաստանը, ուստի կարելի է ասել, որ թե՛ այս  գաղափարը և թե՛ շարժումն ընդհանրապես, ուղղված  էին Հայաստանի և հայության դեմ: Արյունակցական ու դավանական միավորման հարցն իր լուծումը փորձեց գտնել առաջին իսկ պատեհ առիթի ժամանակ. հիշենք համիդյան ջարդերը և հայ-թաթարական կռիվները (որին հետագայում կնվիրվի առանձին նյութ):
Թոփչիբաև, Աղաև և Հուսեինզադե եռյակը, կենտրոն ունենալով Բաքուն, բնական է, որ իրենց գաղափարները, խոսքն ու գործն առաջին հերթին կհասցնեին ադրբեջանաբնակ թաթարներին, որոնք թերևս բավականին մեծ տարր էին կազմում հիշյալ տարածքում: Հատկանշական է այն փաստը, որ Թոփչիբաևը, նախագահելով Նիժնի Նովգորոդի մոտ` Մաքարիայում կայացած 3-րդ մահմեդական համառուսական կոնգրեսը, ընդունեց հետևյալ որոշումը. «... թուրքերենն ընդունել իբրև ազգային լեզու և որդեգրել օսմանյան կայսրությունում գործածվող կրթական համակարգը ռուսաստանաբնակ մահմեդական բոլոր համայնքներում»: Այս որոշումն ամենից առաջ Թոփչիբաևի նախաձեռնությամբ իրականացվեց Ադրբեջանում:
Այս որոշումը քողարկված էր այնքան թափանցիկ մշակութային քողով, որ պարզից էլ պարզ է երկու մահմեդական տարրերի միացման ազգային-քաղաքական նկրտումների առկայությունը: Եվ որովհետև Ադրբեջանը, եթե իհարկե հավի չառնենք իրանական Ատրպատականը, աշխարհագրական դիրքով ամենամոտն էր թուրքական Անատոլիային, ապա բնական է, որ այնտեղ մեծ թափով զարգացում պիտի ապրեր ադրբեջանական բոլոր մարզերի միջև թաթարների միավորման գաղափարը, իսկ այնուհետև վերաճեր` «մեծ եղբորը» միանալու գաղափարի և ի վերջո դառնար համաթուրանականության գաղափարի կազմարար մասերից մեկը:
Այս շրջանում Թուրքիայում թեև ուժեղ էր համիդյան համիսլամության ազդեցությունը, սակայն թուրանականությունն էլ քնած չէր: Սալիացի Հուսեինզադե Ալի բեյը, որը թուրանիզմի հիմնադիրներից մեկն է, 1889-1905թթ. Պոլսում ամրապնդեց թուրքիզմի հիմքերն իսլամության մեջ: Նա իր բարձրագույն կրթությամբ, մտավոր կարողություններով և եվրոպական լեզուների տիրապետմամբ ի վերջո աչքի ընկավ և արժանացավ Զինվորական Բժշկական Համալսարանի դասախոսի և պրոֆեսորի պաշտոններին:
Այս շրջանում հայ հեղափոխական ալեկոծ շարժումներն իրենց ազդեցությունն ունեցան թուրք երիտասարդության (հատկապես ուսանողության) վրա. այսպիսի խառը ժամանակներում Հուսեինզադե Ալի բեյի ներկայությունն ու ունեցած դերը դառնում էր հասկանալի: Բանն այն է, որ նա լավ գիտեր, որ որքան էլ ադրբեջանաբնակ թաթարները նվիրված էին միավորման գաղափարին, այնուամենայնիվ Անատոլիայի թուրքերին էր վիճակված, իբրև ուժ և բանակ ունեցող պետություն, քաղաքական այդ հավատամքի իրագործումն ստանձնելու առաջին և գլխավոր դերը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Комментариев нет:

Отправить комментарий