Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 30 мая 2011 г.

Մամուլի տեսություն


Հայազգի երգուչուհու հաղթարշավը Պոլսում



Թուրքիայի պետական հեռուսատատեսության և առաջատար երաժշտական ալիքների եթերներով առաջին անգամ Հայկական երգեր են հնչել: Ինչպես տեղեկացնում է  «Հուրիեթ  Դեյլի Նյուզ & Էկոնոմիկ Ռեվյուն»( Hurriyet Daily News & Economic Review), թուրքական հայտնի արվեստագետ ստեղծագործողներն իրենց աջակցությունը բերեցին հայազգի երգչուհի Սիբիլ Բեկթորոսօղլու երգերի ալբոմին:
Թուրքական հեռուստատեսությամբ իր երգալբոմի և երգերի տեսահոլովակների հեռարձակումը Պոլսում ծնված երգչուհին համարում է երազանքների իրագործում:
Թերթի տեղեկացմամբ,այս օրերին հատկանշական կարելի համարել ԻստիկլալիԱնկախության փողոց»,Պոլսի գլխավոր փողոցը,որը նաև անվանում են «առևտրի կենտրոն բաց երկնքի տակ») համար, խանութներից ու կրպակներից հնչող  Նամակ (տեսանյութ) հիթը Սիբիլ Բեկթորոսօղլու կատարմամբ: «Երբ ես լսում եմ իմ երգերը Իստիկլալում, ապա արտասվում եմ»,_ ասել է երգչուհին թերթինՀայ մեծանուն բանաստեղծ Հովաննես Շիրազի բանաստեղծության հիման վրա ստեղծած երգը , տեսահոլովակ է նկարել Թուրքիայի տեսահոլովակներ նկարող առաջատար ռեժիսոր Օսկան Աքսուլարը:

Today’s Zaman. Հայկական, սիրիական եւ քրդական հարցերը պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն



NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Բարիշ Ալթինթաշի հոդվածը, որը հրապարակվել է թուրքական Today`s Zaman պարբերականում:
Քրդական հարցը անքակտելիորեն կապված է այն հիմնախնդիրների հետ, որոնց անցյալում բախվել են Թուրքիայի հայկական եւ սիրիական համայնքները: Այդ մասին հայտարարել է քրդական հարցի պատմության փորձագետ, սոցիոլոգ Իսմայիլ Բեշիքչին
Բեշիքչին երկար տարիներ զբաղվում է քրդական հարցի ուսումնասիրմամբ ու թեեւ նա թուրք է, սակայն 17 տարի անցկացրել է բանտում: Նրան մեղադրում էին այդ թեմայով աշխատությունների համար: Լրագրողների եւ գրողների հիմնադրամի կազմակերպած քրդական թեմայով քննարկումներին որպես միջոցառման զեկուցող հրավիրված Բեշիքչին հայտարարեց, որ քրդական հարցը չի կարող դիտարկվել անցյալում Թուրքիայից վտարված հայկական եւ սիրիական համայնքների հարցերից անջատ: Վտարվածները թողեցին իրենց բիզնեսը, բանկերը, գյուղատնտեսական հողերը, նույնիսկ գործարանները: Բեշիքչին նշում է, որ այդ համայնքների, մասնավորապես, 1915-ին Օսմանյան կայսրության դարաշրջանի ավարտին բռնի վտարված հայերի ունեցվածքի փոխանցումը քրդերին եւ զանգվածային տեղահանման հետեւանքները միավորվել են մեկ հիմնահարցում:
Բեշիքչին ասում է, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին իշխանության եղած «Միություն եւ առաջադիմություն» (CUP) կուսակցությունն ուներ կայսրության վերակազմավորման եւ թրքացման մեծ ծրագրեր: Այն նաեւ կոչ արեց ազգայնացնել օսմանյան կայսրությունը: Ազգայնացումն առաջացրեց նոր հիմնախնդիր` կապված հայերի, հույների եւ ալեւիտների համայնքների հետ: 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները` Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ բնակչության փոխանակումը, հայերի տեղահանումն ու սպանությունները, ինչը նրանք համարում են ցեղասպանություն տեղի ունեցան որպես տնտեսության ազգայնացման «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության եւ վաղ շրջանի Թուրքական Հանրապետության ծրագրերի մի մաս: Բեշիքչին ընդգծում է, որ միջազգային հանրությունը նույնպես զգալիորեն աջակցել է ծրագրի իրագործմանը եւ այդ ծրագիրը շարունակում է մնալ պետության պաշտոնական գաղափարախոսության միջուկը:
«Հայկական եւ սիրիական համայնքները թողեցին անշարժ գույքը, որն անցավ քրդերի վերահսկողության տակ: Երբ տեղահանվեցին հայերը եւ նրանց չթույլատրվեց վերադառնալ, պետությունը թույլ տվեց քրդերին պահպանել այդ ունեցվածքը: 1915-ից հետո քրդերը սկսեցին գյուղերից տեղափոխվել քաղաքներ, որտեղ ապրել էին հայերը: Իրականում, թուրքական բուրժուազիայի հարստության աղբյուրը հայերի եւ հույների ունեցվածքն է, թեեւ թուրքական տնտեսական պատմության գրքերում այդ մասին երբեք չի հիշատակվել», – ասել է Բեշիքչին:
Նա հույս է հայտնում, որ քուրդ հետազոտողներն ու ապագա սերունդները կվերաշադրեն Թուրքիայի տնտեսական պատմությունը եւ կուսումնասիրեն երկրի հարստության իրական աղբյուրները: Նա նաեւ հավատում է, որ դա կօգնի Թուրքիային լուծել իր դարավոր հիմնախնդիրները, այդ թվում հայկական եւ քրդական հարցերը:

Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են Հայաստանին դուրս թողնել Սեւ ծովի շուրջ օղակաձեւ ավտոմայրուղու նախագծից



Սեւ ծովի շուրջ օղակաձեւ մայրուղու շինարարությունը դեռ գտնվում է նախագծման փուլում: Այդ մասին այսօր` մայիսի 25-ին հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ, Սեւծովյան տնտեսական համագործակցությունում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
Նրա տեղեկացմամբ` Թուրքիան եւ Ադրբեջանը դեմ են, որ մայրուղին անցնի նաեւ Հայաստանով, սակայն մնացած երկրները կարծում են, որ դա հակասում է կազմակերպության սկզբունքներին:
Սեւ ծովի շուրջ օղակաձեւ ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Բելգրադում 2007-ի ապրիլի 19-ին եւ ուժի մեջ մտել 2008-ի նոյեմբերի 1-ին:
Նախնական գնահատումներով, ավտոճանապարհի երկարությունը կլինի ավելի քան 7 հազար 100 կիլոմետր: Այն անցնելու է Ստամբուլով, Բաթումիով, Նովոռոսիյսկով, Տագանրոգով, Մարիուպոլով, Օդեսայով, Քիշնեւով, Բուխարեստով, Խարկովով, Ալեքսանդրոպոլիսով: Հայաստանի տրանսպորտի այն ժամանակվա նախարար Անդրանիկ Մանուկյանի առաջարկով` մայրուղին կառուցելիս պետք է հաշվի առնվի դեպի Սեւ ծով տրանսպորտային ելքի հնարավորություն այն երկրների համար, որոնք այժմ չունեն դա:
Նշենք, որ ներկայում Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամներ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան եւ Սերբիան:

Թյուրքական պետության մասին երազող Թուրքիան Ղրղըզստանում ծայրահեղականներ է պատրաստում



Թուրք էմիսարները Կենտրոնական Ասիայում իսլամական ծայրահեղականների են պատրաստում, պնդում են ղրղըզական աղբյուրները:
Ղրղըզստանում աննախադեպ արագությամբ թուրքական մեդրեսեներ են հայտնվում, ինչն անհանգստացնում է շարքային բնակիչներին: Բիշքեկում, Կանտում, Թոքմոք-չույսկում կա 4 մեդրեսե, Օշում, Ուզգենում, Ջալալաբադում եւ Սուզակի շրջանում` 2, Կադամժայի շրջանում 1 մեդրեսե: Դրանք ֆինանսավորվում են թուրք ձեռնարկատերերի կողմից:
90-ականներից սկսած Թուրքիան կրթական հաստատությունների լայն ցանց ունի Ղրղըզստանում, իսկ Բիշքեկում նաեւ` թուրքական համալսարան:
Թուրքերը զբաղվում են պանիսլամիզմի, պանթյուրքիզմի, նեոօսմանիզմի եւ Մեծ Թուրանի գաղափարների տարածմամբ


/երազելը վնաս չի/

Ընդ որում, գաղափարական մշակման ողջ գործըթնացն իրականացվում է բանավոր, առանց գրառումների եւ կոնսպեկտների:

Զարմանք Թուրքիայում. Ազգայնականները հրաժարական են տվել եւ անցել քրդական կուսակցության շարքերը



Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության գործերը նախընտրական շրջանում մեղմ ասած բարեհաջող չեն ընթանում: Վերջին շրջանում ազգայնականների մասնակցությամբ սեռական բնույթի գաղտնի տեսագրությունների ի հայտ գալուց հետո MHP-ն եւս մեկ հարված ստացավ:
MHP-ի Վանի Բաշքալեի շրջանային կառույցի նախագահն ու ղեկավար կազմը հրաժարական են տվել եւ անցել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն»  (BDP) կուսակցության շարքերը:
MHP-ի Բաշքալեի շրջանի նախագահ Օմեր Բոզքուրթն ու իր կողմնակիցները գնացել են BDP-ի անկախ թեկնածու Քեմալ Աքթաշի նախընտրական շտաբ եւ հայտնել, որ միանում են այդ կուսակցությանը:
«Այսուհետ ցանկանում եմ իմ ժողովրդի կողքին լինել: Արդեն մեր գործը կշարունակենք «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության հետ»,-ասել է Օմեր Բոզքուրթը

Քրդերը Թուրքիայում ապստամբության են պատրաստվում



Քրդերին պետք է տեղ հատկացվի «Մերձավոր Արեւելքի նոր քարտեզի վրա», եւ այն պետք է ճանաչվի թուրքական իշխանությունների կողմից, հայտարարել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Մուրադ Քարայլանը։
Նա «Ֆիրաթ» գործակալությանն ասել է, որ Մերձավոր Արեւելքում ապստամբության ալիքը կփոխի տարածաշրջանի քաղաքական քարտեզը։ «Քրդերը պետք է տեղ ստանան նոր քարտեզի վրա»,- հայտարարել է Քարայլանը։
Քարայլանը զգուշացրել է ապստամբության մասին, որը կսկսվի հունիսի 15-ին, որին «հեղափոխական մարտիկները» պատրաստվում են  ավելի քան մեկ տարի։

«Ազգ». Թուրք դասախոսները` պատմության կեղծարարներ

Թերթը գրում է, որ վերջերս Դիարբեքիրի DICLE համալսարանում Յըլմազ Փոլադ անունով ոմն զեկուցող «ճիշտ» կամ «սխալ» պատասխանի պահանջով ուսանողներին տվել է հարցեր 1-ին աշխարհամարտի ժամանակ իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հարցերն այսպիսին էին. «Պատերազմի ժամանակ հայերի մի մասը արդյոք դասալիք դարձե՞լ է եւ անցել ռուսները կողմը», «Տեղահանված հայերն աքսորվելիս արդյոք փախուստի դիմե՞լ են եւ ապստամբել, թիկունքից խփելով թուրքերին» եւ այլն:
«Թուրքիայի ներկայիս իշխանությունը ոչնչից չի խորշում, որպեսզի ցույց տա, թե Օսմանյան կայսրությունում պետականորեն որեւէ ցեղասպանություն չի իրականացվել, իսկ թուրքերը եւ հայերը սպանվել են պատերազմի հետեւանքով:

Մեկ ուրիշ օրինակ: Ստամբուլի վարժարաններից մեկում զինվորական պատրաստության դասի ժամանակ թուրք գնդապետ Սինան Օզը ցույց է տվել 1-ին աշխարհամարտի ժամանակ «հայերի սպանած» «թուրք» երեխաների լուսանկարներ:
Այն պահին, երբ հայերը նշում էին Մեծ եղեռնի 1,5 մլն զոհերի հիշատակի օրը, թուրքական իշխանությունների նախապատրաստած հիշյալ պնդումները միայն ատելության եւ վրեժխնդրության զգացումներ կարող էին առաջացնել թուրքերի եւ հայերի մեջ: Թուրքիայի սահմանադրության 301-րդ հոդվածը դատապարտում է թուրքական ինքնությունը վիրավորող յուրաքանչյուր անձնավորության: Իբրեւ չափավոր իսլամի եւ ժողովրդավարության երկիր ներկայացվող Թուրքիան ինչո՞ւ չի ընդունում օրենք, որը կդատապարտեր երկրի ոչ թուրք քաղաքացիներին վիրավորող անձանց: Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարած բազմաթիվ թուրք խիզախ մտավորականներ դաժանորեն դատապարտվել են, բայց շարունակում են իրենց պայքարը: Մինչդեռ պետությունը թաքցնում է պատմությունը եւ մի ամբողջ դար անգիտության մեջ է պահում ժողովրդին:
Այդ երկրում միշտ կլինեն քոսոտ մոզիներ, որոնք պետության աջակցությամբ կշարունակեն պատմական ճշմարտության խեղաթյուրման կեղտոտ գործը: Թուրքական առածն ասում է. «Շունը չի հրաժարվի կղկղանք ուտելուց»: Բայց թուրքական մեկ ուրիշ առած էլ կա. «Ստախոսի վառած մոմը հանգչում է մայրամուտից քիչ անց»,- գրում է թերթը:

Դինքի մարդասպանը դատին ներկայացել էր իր հանցանքի մասին պատմող գրքերով



Դինքի սպանության գործով հերթական դատավարությանը մարդասպան Օգյուն Սամասթը դատարան էր եկել իր կատարած հանցանքի մասին պատմող գրքերով եւ կրկին իր արարքի համար մեղադրանքներ ներկայացրել Hurriyet եւ Vatan թերթերին:
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ անչափահասների համար նախատեսված Ստամբուլի 2-րդ դատարանում  Դինքի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ պաշտպանել է իրեն՝ մեղադրանքներ ներկայացնելով Hurriyet եւ Vatan թերթերին: «Գլխավոր մեղավորները Hurriyet եւ Vatan թերթերի ղեկավարներն են: Նրանք էին Դինքի մասին իրենց թերթերի շապիկներին գրում. «Հայրենիք դավաճան», Անամոթ հայ»: Ո՞ւր են հիմա նրանք: Ինչո՞ւ չեն դատվում: Ինո՞ւ էին նման վերնագրեր դնում: Ո՞ւմից էին նման հրաման ստացել»,-հարցրել է իր խոսքում Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը:
Աչքի է զարնել այն, որ Սամասթը դատական նիստի էր եկել Դինքի սպանության մասին պատմող «Մի հայ կա» եւ «Ինչեր չենք արել այս հայրենիքի համար» գրքերը:
Դատական նիստին Դինքի ընտանիքի անդամներից ոչ ոք չի մասնակցել:
Նշենք, որ Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝  նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել է, թե սպանության պահին Սամասթը անչափահաս է եղել:

Օգյուն Սամասթը նախորդ դատական նիստի ժամանակ դատարանում նամակ էր ընթերցել, որտեղ իրեն անմեղ էր համարել՝ մեղադրելով լրատվամիջոցներին: «Որտե՞ղ են այն անձիք, ովքեր ինձ հասցրեցին այս վիճակին: Մի՞ թե ես էի գրում, որ Հրանտ Դինքն ու Օրհան Փամուքը պետության դավաճաներ են, մեզ հայհոյում են, ցանկանում են Թուրքիան մասնատել: Մի՞ թե ես էի հեռուստատեսությամբ ընթացող քննարկումներում ասում, թե չկա՞ արդյոք հայրենքի մի զավակ, որ նրանց կսպանի: Ես այս ամենի զոհը դարձա: Իսկ այդ ամենը գրողները որտե՞ղ ենԱյն անձիք, ովքեր պարզել են «Հրանտի համար, արդարության համար», թող իմ ձայնը լսեն եւ պարզեն այն հոդվածները, որոնք քին ու ատելություն էին սերմանում», -նշել է Օգյուն Սամասթը:

Ցինիզմ Թուրքիայում. Դինքի մարդասպանի անունը գրանցել են որպես ապրանքանիշ

Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի ընտանիքը դիմել է Թուրքիայի ապրանքանիշների գրանցման ինստիտուտ եւ ստացել «Սամասթ» անունը որպես ապրանքանիշ կիրառելու թույլտվություն։
Firat գործակալության փոխանցմամբ՝  Սամասթի բարեկամներից Օրհան Սամասթը ստացել է «Սամասթ» անունը որպես ապրանքանիշ օգտագործելու իրավունք։ Արդեն հաստատված դիմումի մեջ նշվել է, որ այդ «ապրանքանիշն» օգտագործվելու է կրթական ծրագրերում, կոնֆերանսներում, սեմինարներում, սպորտային, ժամանցային եւ մշակույթիային միջոցառումներում, կինոյում, լրատվական ծրագրերում, հեռուստատեսային եւ ռադիո ծրագրերում եւ լուսանկարչության մեջ։
Նշենք, որ Թուրքիայում Հրանտ Դինքի սպանությունից հետո ձերբակալված Օգյուն Սամասթին հերոսացնելու գործը սկսվել էր  հենց ոստիկանական բաժանմունքում, որտեղ ոստիկաններն իրար հերթ չտալով նկարվել էին նրա հետ՝ Թուրքիայի դրոշը ձեռքին։
Մարդասպանին հերոսացնելու քաղաքականությունը շարունակվում է մինչ այսօր։ 2011-ի ապրիլի 24-ին, երբ Ստամբուլի Թաքսիմի հրապարակում հավաքվածները սգում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, նրանց դիմաց հավաքված խմբի անդամները բղավում էին, որ Թուրքիային նոր օգյունսամասթներ են պետք։

Հրանտ Դինքին սպանողը նախքան սպանությունն ուսումնասիրել է հանցագործության տարածքը

Ստամբուլահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամասթը դատաքննության ժամանակ հայտարարել է, որ սպանությունը կատարելուց մի քանի ժամ առաջ մանրակրկիտ ուսումնասիրել է հանցագործության վայրը: Այս մասին գրում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ն:
Սամասթը հայտարարել է, որ չի կարող հերքել փաստը, որ հետազոտել է դեպքի վայրը:
«Ես կարիք չունեմ ստելու: Ես ասում եմ այն, ինչ տեսել ու հիշում եմ: Ես այնտեղ եմ գնացել հանցագործությունը կատարելուց 2 կամ 3 ժամ առաջ»,- ասել է Սամասթը:
Հանցագործության օրը Սամասթին ասել եմ, որ Դինքը չկա, խորհրդակցության է: Դրանից հետո նա այցելել է ինտերնետ-սրճարան, որտեղ տեղեկատվություն է փոխանակել: Իսկ երբ Դինքը դուրս է գալիս խորհրդակցությունից. Սամասթն ուղեւորվում է «Ակոսի» խմբագրություն:
Դատավոր Գյուլբիչիմը հարցրել է Սամասթին, թե պատահականությո՞ւն էր, որ ինտերնետ-սրճարանի սեփականատեր Ջավիթ Քըլըչը թերթի խմբագրություն է ուղեւորվել հենց նույն պահին, որպեսզի գովազդ տեղադրի:
«Դա պատահականություն էր: Դուք կարող եք դիտել անվտանգության տեսախցիկների տեսագրությունը: Պետական անվտանգության դատարանը 4 տարվա մեջ ոչ մի կապ չի կարողացել գտնել: Դուք կարծում եք, որ անչափահասների գործերով դատանարը ինչ-որ բան կգտնի՞»,- ասել է Սամասթը:

Հրանտ Դինքի ընկերները պահանջել են դատական գործ սկսել Թուրքիայի փոխվարչապետի դեմ



Ստամբուլում Հրանտ Դինքի սպանության հերթական դատավարությունից առաջ Դոլմաբահչեյի մոտ հավաքվել են «Հրանտի ընկերները»՝ պահանջելով արդարություն։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  հավաքվածների անունից ելույթ է ունեցել արվեստագետ Մեհմեդ Էսենը՝ պահանջելով դատական գործ հարուցել Դինքի սպանության հետեւում կանգնած անձանց։ Այդ ընթացքում հավաքվածները հնչեցնում էին. «Թող դատական գործ հարուցվի Ստամբուլի նահանգապետ (նախկին) Մուամար Գյուլերի եւ արդարադատության նախարար (ներկայումս փոխվարչապետ) Ջեմիլ Չիչեքի դեմ»։
Հավաքվածների մեջ են եղել անկախ պատգամավորի թեկնածու Սեբահաթ Թունջելը, Սըրրը Սուրեյա Օնդերը, Դինքի կինն ու եղբայրը։ Ավելի ուշ «Հրանտի ընկերները» շարժվել են դեպի Բեշիքթաշի դատարան, որտեղ, որ տեղի է ունենալու Դինքի սպանության գործով 18-րդ դատավարությունը։

«Hurriyet Daily News». Թուրքական ազդեցությունն Ադրբեջանի նոր սերնդի վրա



NEWS.am-ը ներկայացնում է Բարչին Յինանչի հոդվածը, որը հրապարակվել է «Hurriyet Daily News and Economic Review» պարբերականում:
Հետաքրքիր է` Ադրբեջանում ոմանք իրենց անհարմար չզգացի՞ն, երբ Նիգյարն ու Էլդարը «Եվրատեսիլում» հաղթանակը տոնելիս միլիոնավոր եվրոպացի հեռուստադիտողների առջեւ ծածանում էին Թուրքիայի դրոշակը:

Թուրք-ադրբեջանական հարաբերությունները «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով բնութագրողների համար այդ տեսարանն անակնկալ չէր: Սակայն այն ընդծգում է երկու երկրների հարաբերությունների տարբեր շերտերում առկա լուրջ հակասությունները:
«Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը գուցե եւ արտացոլում է տրամադրությունները մարդկանց միջեւ, սակայն այն չի արտացոլում ընթացիկ տրամադրությունները երկու պետությունների եւ երկու կառավարությունների հարաբերություններում:
Օրինակ` մուտքի վիզաների խնդիրը: Երբ Թուրքիան սկսեց խոսել հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան հարեւանների հետ առանց վիզայի ռեժիմի հնարավորության մասին, կարելի էր ենթադրել, որ Ադրբեջանը կլինի վիզայից հրաժարվող առաջին երկիրը, իսկ Ռուսաստանը` վերջինը: Ռուսաստանը կարող էր մտավախություններ ունենալ վիզայի վերացման հետեւանքների մասին, քանի որ Ռուսաստանի անկայուն տարածաշրջանների էթնիկ խմբերի բազմաթիվ ազգակիցներ ապրում են Թուրքիայում: Նախկինում եղել են դեպքեր, երբ Թուրքիայի քաղաքացիները ձերբակալվել են Ռուսաստանի Հյուսիսային Կովկասում` Մոսկվայի դեմ պայքարող խռովարարներին իբր աջակցելու համար:
Այդուամենայնիվ, Ռուսաստանն անսպասելի քայլ արեց` համաձայնելով առանց վիզայի ռեժիմ մտցնել Թուրքիայի հետ եւ դրանով զարմացրեց շատերին, այդ թվում թուրք եւ ռուս փորձագետներին:
Թուրքիայի քաղաքացիները կարող են Ռուսաստան մտնել առանց վիզայի, իսկ Ադրբեջան գնալու համար պետք է վիզա ստանան: Իրավիճակն իսկապես հեգնական է:
Որոշ թուրքական պաշտոնական աղբյուրներ պնդում են, որ երկու ազգերի, հատկապես, երիտասարդների ամուր կապերը ստիպում են Ռուսաստանին հարող հին գվարդիային լուռ անհանգստանալ:
Թեեւ ճիշտ է, որ Հայաստանի հետ Թուրքիայի հաշտեցման գործընթացը նյարդայնացնում էր Ադրբեջանին եւ հանգեցրեց փոխադարձ անվստահության, սակայն գատնիք չէ նաեւ, որ Իլհամ Ալիեւի վարչակազմը երբեք հիացած չի եղել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կրոնական երանգավորումից: Սակայն երկու երկրների հարաբերությունների իրական ներուժը չարտացոլող գործերի այսօրվա ընթացքը կենսունակ չէ:
Անկախ Թուրքիայի առաջիկա ընտրությունների արդյունքից, հուսով եմ, որ նոր կառավարությունը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին կմոտենա ԱնկարաԵրեւան հարաբերությունների կարգավորման չհաջողված ջանքերից քաղած դասերի հիման վրա:
Այս անգամ նոր կառավարությունը կարգավորման գործընթացում Բաքվին աջակցելու հարցում, հավանաբար, ավելի զգուշավոր կլինի: Եթե «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը սպասվածին համապատասխան վերադառնա կառավարություն, ապա Բաքուն պետք է իմանա, որ այն շատ ժամանակ չի վատնի հայկական հարցի վրա: Այդպիսով, վստահության վրա հիմնված ԱնկարաԲաքու ավելի լուրջ երկխոսությունը կդառնա ավելի կարեւոր, քան երբեւէ եղել է, եւ դա կլինի երկու կողմերի օգտին էլ:
Ալիեւի ղեկավարությունը պետք է հասկանա, որ այն չի կարող չեզոքացնել թուրքական ազդեցությունն Ադրբեջանի երիտասարդ սերնդի վրա: Երբ ոմանք արաբական հեղափոխություններում տեսնում են Թուրքիայի անուղղակի դերակատարությունը` չի կարելի ակնկալել, թե երիտասարդ սերունդը կհրաժարվի թուրքական օրինակից:

Ցեղասպանության հուշարձանի մոտ սպիտակ մեխակներ դրեցի՝ սգալով 1915-ը. Radikal-ի թղթակից



Թուրքական Radikal օրաթերթի թղթակից Հաքքը Օզդալը թուրք եւ հայ լրագրողների խմբի հետ Թուրքիայում եւ Հայաստանում իրականացրած ավտոբուսային շրջագայության ընթացքում ստացած տեղեկություններն ու տպավորությունները հրապարակել է. «Երեւակայությունից մինչեւ իրականություն. Ինչքան հեշտ է լինել բարեկամ»  վերնագրով։
«Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս Հայաստան» ՀԿ-ի եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի «Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի» կողմից կազմված նախագիծը շատ արդյունավետ անցավ։ Հրապարակումս կսկսեմ Երեւանից, քանի որ տպավորությունները դեռ շատ ուժեղ են։
Հայաստանը 3 մլն բնակչություն ունեցող փոքր երկիր է։ 1915-ից հետո աշխարհի 4 կողմերը ցրված եւ այսօր «սփյուռք» կոչվող միլիոնավոր հայերի կողքին Հայաստանի բնակչության թիվը բավականին համեստ է։  Չնայած դառնություններով լեցուն պատմական իրադարձություններին, տնտեսական եւ քաղաքական խնդիրներին, հայաստանցիները լեցուն են հայրենիքի հանդեպ սիրով եւ քինախնդիր չեն։  Հայաստանում կան խոսքի ազատության հետ կապված խնդիրներ, սակայն հայերն ունեն ուժեղ հումորի զգացում, պատրաստ են ծիծաղել եւ ծիծաղեցնել։ Ցավալի է, որ Հայաստանում կա գրաքննություն, սակայն դա տեղեկատվության մեկ այլ կողմ է ուժեղացրել։ Հայաստանում ծագող աստղը՝ ինտերնետ մեդիան է։
Մեր հետ էր նաեւ 4 լեզվով, այդ թվում թուրքերենով լուրեր հրապարակող հայկական NEWS.am-թղթակիցը, ով Թուրքիան շատ մոտիկից էր ճանաչում։ Նույնիսկ երբ մեր զրույցների ժամանակ որեւէ թուրք պաշտոնյայի անուն չէինք հիշում, նա էր մեզ անունը հուշում։
Մեր ուղեւորության ամենահումորով մասնակիցը Երեւանի մամուլի ակումբից Հայկակ Արշամյանն էր, ով պատմաբան է, Կիլիկիայի գծով մասնագետ։ Նա ողջամտորեն է մեկնաբանում հայ ժողովրդի պատմությունը եւ մեկն է նրանցից, ովքեր երկու ժողովուրդների միջեւ առողջ եւ ապագա ունեցող ճանապարհ են փնտրում։
Մեկ օր Ցեղասպանության հուշահամալիրում...

Ցեղասպանության հուշահամալիրն ու թանգարանը երկրի ամենակարեւոր խորհրդանիշներից են։ Ոչ միայն ապրիլի 24-ին, այլ՝ ամեն օր մարդիկ այցելում են այնտեղ։ Համարյա բոլոր զբոսաշրջիկներն այցելում են եւ ծաղիկներ դնում։  Մեր հայ գործընկերները քաղաքավարի հարցնում են. «Կցանկանա՞ք այցելել հուշահամալիր»՝ պատրաստ լինելով  հասկանալ մեր բացասական պատասխանը։ Իհարկե, գնում ենք։ Տխուր երաժշտության եւ մարմնինը փշաքաղեցնող բացարձակ լռության ներքո իմ ձեռքի սպիտակ մեխակները հավերժական կրակի մոտ եմ դնում, փակում աչքերս եւ սգում 1915-ը....»,-գրել է Radikal-ի թղթակիցը՝ նշելով, որ հաջորդ օրը կներկայացնի հրապարակման շարունակությունը։

Ինչո՞ւ էր թուրք գործարարը հայ լրագրողներից հարցնում, թե հայերն ինչո՞ւ չեն սգում կոտորված թուրքերի համար. Radikal



Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս Հայաստան» Հկ-ի եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի «Գլոբալ քաղաքական միտումների կենտրոն»-ի կողմից կազմակերպված ավտոբուսային շրջագայության մասնակիցներից թուրքական Radikal օրաթերթի թղթակից Հաքքը Օզդալն իր «Նրանք(հայերը) գնացին, մենք կորցրեցինք» հրապարակման մեջ անդրադարձել է հայ լրագրողների հետ համատեղ շրջագայությանը:
«Մեր երկշաբաթյա ավտոբուսային շրջագայությունը սկսեց Ադանայի Քոզան(Սիս) քաղաքից: Ցավոք, առիթ չունեցանք հին Կիլիկիայի այդ քաղաքում ավտոբուսից իջնել, որտեղ 1909-ին տեղի էին ունեցել հայերի առաջին զանգվածային ջարդերը:
Ադանայի «Չուքուրովայի(Կիլիկիա) երիտասարդ գործարարների միության» հետ հանդիպմանը մեզ հիասթափություն եւ տհաճ մի տեսարան էր սպասում: Ադանացի գործարարները նախ թույլ չտվեցին նկարահանել հանդիպումը` իրենք էլ չիմանալով թե ինչու: Մեր խմբի անդամները հետաքրքրվեցին, թե Հայաստանի հետ գործարար հարաբերություններ կա՞ն, եւ ստացանք «չգիտենք» պատասխանը: Չնայած, որ հանդիպման սկզբում նրանք ասել էին, թե պատմական իրադարձությունները թողնենք պատմությանը, կրկին խորասուզվեցին պատմության մեջ: «Դուք նշում եք ձեր ապրիլի 24-ը, իսկ ինչո՞ւ չկա կոտորված թուրքերի հիշատակման օր»,-հարցնում են նրանք հայ լրագրողներինԹե ո՞ւր են ուզում հասնել այս հարցով, հասկանալի չէ, սակայն խոսակցությունը լարված ընթացք է ստանում: Հետո  միության նախագահը հանդարտեցնում է մթնոլորտը: Թուրքիայում մեր շրջագայության համար սա վատ սկիզբ էր: Սակայն Դիարբեքիրում մեզ հուսադրող մթնոլորտ էր սպասում:
Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի աշխատասենյակում 2 շաբաթյա ծրագրի ամենաթեժ, ամենաանկեղծ եւ ամենահուսադրող հանդիպումն է կայանում: «Հայերը մեծ ցավ են ապրել: Մենք` այստեղ մնացածներս էլ կորցրել ենք: Նրանք գնացին, մենք էլ խաղաղություն չկարողացանք գտնել: Այս քաղաքը միաժամանակ քրիստոնյա քաղաք է: Իր ճարտարապետությամբ հայկական քաղաք է: Մեր ամենամեծ երազանքներից մեկն է իրականանում: Վերականգնվում է հայկական «Սուրբ Կիրակոս» եկեղեցին: Մեր հայ բարեկամները գուցե մեկ օր կվերադառնան, մեր դռները մեր համաքաղաքացիների համար մինչեւ վերջ բաց է»,-ասում է Բայդեմիրը, ում խոսքերը հույս են սփռում: Նման հետաքրքրություն տեսանք նաեւ Սուրի քաղաքապետարանում եւ Վանում:
Մեր խմբի մասնակիցներից Նունե Սարգսյանի ընտանիքը 1915-ին Վանից Երեւան է փախել: Ավտոբուսի մեջ ես Նունեի դիմացն էի նստած: Թաթվան մտնելուց հետո Նունեն սկսում է ներքուստ արտասվել, որը ժամեր տեւեց: Հին Վանում, որտեղ պեղումներ են ընթանում, Նունեն երկար ժամանակով անհետացավ: Նա ոտք էր դրել այն հողին, որտեղ իր ընտանիքն է ապրել: Պեղվող տարածքների դիմաց հայկական հին դպրոցի շենք է, որի վրա գրված է. «վաճառվում է»: Նունեի անհանգստությունը մեծանում է: Լավ է, որ մեկ օր առաջ Աղթամարի եկեղեցին էինք տեսել: Այն մի սփոփանք էր: Սակայն շատ գործ կա անելու: Այս տարածաշրջանում  մնայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտություն կա շատ պատմական արժեքներ վերականգնել»,-գրել է Հաքքը Օզդալը:

Թուրքիան միայն թուրքերին. ռասիստական գաղափարներն ու կարգախոսները շարունակվում են



Հայերին իրենց բնօրրանից զրկելուց եւ ցեղասպանելուց հետո Թուրքիայում  կրկին շարունակվում է ռասիստական «Թուրքիան թուրքերի համար» գաղափարախոսությունը։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Իզմիրից պատգամավորի անկախ թեկնածու առաջադրված ազգայնական Թունջեր Սյումերի նախընտրական կարգախոսը քննարկումների առիթ է դարձել։
«Թուրքիան թուրքերին», «Իզմիրը իզմիրցիներին» կարգախոսները ստիպել են Մարդու իրավունքների միության Իզմիրի մասնաճյուղին պատգամավորի թեկնածուի դեմ դատական հայց ներկայացնելու համար նախապատրաստություն տեսնել։

Նյու Յորքի երկնաքերերի դեմ հարձակումը կազմակերպվել է Ստամբուլի քաղաքապետարանում. Էրգենեկոն



Թուրքիայում ընթացքող «Էրգենեկոն»-ի գործով ընթացքող հերթական 184-րդ դատական նիստի ընթացքում գործով անցնող կասկածյալներից Իսմայիլ Յըլդըզը հայտարարել է, թե Նյու Յորքի երկնաքերերի դեմ 2001-ին իրականցված հարձակումը նախապատրաստվել էր Ստամբուլի քաղաքապետարանում։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Իսմաիլ Յըլդըզը դատարանում պնդել է, թե ինքը ժամանակին գլխավորել է TULE հետախուզական ծառայությունը, որն էլ իրականացրել է նյույորքյան երկնաքերերի դեմ հարձակումը։ «Հարձակման նախապատրաստությունն էլ տեղի է ունեցել Ստամբուլի քաղաքապետարանում»,-նշել է Յըլդըզը։
Այդ ընթացքում դատական նիստը նախագահող Քյոքսալ Շենգյունը սաստել է Յըլդըզին՝  սպառնալով զրկել նրան խոսելու իրավունքից։
Նշենք, որ «Էրգենեկոն»-ը ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել:  «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել  Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը:

Комментариев нет:

Отправить комментарий