Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 19 сентября 2011 г.

Լուր

Սեպտեմբերի 9-ին, Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում տեղի ունեցավ ՀՀ մասին խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոմիտեի զեկույցի և ՄԻՊ գործունեությունը որպես ազգային կանխարգելիչ մեխանիզմի վերաբերող քննարկումները: Քննարկմանը մասնակցում էին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան», «Քաունթերփարթ ինթերնեյշնլ- Հայաստան», «Փենալ Ռեֆորմ ինթերնեյշնլ-Վրաստան» կազմակերպությունները և կրթության, ոտիկանության, արդարադատության, պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:
 Դիտելով խոշտանգումը որպես մարդու արժանապատվությունը նվասատցնող մեթոդ՝ ներկաները փաստեցին, որ ամեն օր աշխարհում նմանատիպ խախտումներ լինում են, որոնց զոհերը հիմնականում գտնվում են փակ հաստատություններում՝ բանտերում , հոգեբուժարաններում և այլն: Եթե ազատ աշխարհում սովորական քաղաքացին հաճախ ենթարկվում է անիրավ արարքների, չի կարողանում պաշտպանել իր իրավունքները, ապա ինչպե՞ս կարող է իր իրավունքները պաշտպանել փակ հաստատությունում գտնվող մարդը: Մարդը չպետք է իր նմանին ենթարկի տանջանքների , ինչը ունակ են կենդանական աշխարհում միայն գիշատիչ գազանները, եթե կա ոճիր, ուրեմն կա նաև պատիժ, միշտ հիշում ես Դոստոևսկուն, և նաև դարձի ճամփա առ Աստավծ և մարդը, իսկ խոշտանգման և զանազան անմարդկային չարչարանքների ենթարկելով ասենք՝ բանտում գտնվող մարդուն, դու ևս գործում ես ոճիր, որը պահանջում է պատիժ, պատիժ օրենքի և Աստծո առաջ: Քննարկման սկզբում բացման խոսքով հանդես եկավ Լարիսա Մինասյանը («Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»): Ողջունելով մեր մասնակիցներին՝ տիկին Մինասյանը կարևորեց հավաքի բացառիկ անհրաժեշտություը՝ նշելով , որ Հայաս տանում մարդու իրավունքների խախտումը դարձել է սովորական երևույթ , դրան մարդիկ սկսում են մատների արանքով նաել, ինչը վատթարագույնն է , սա բարոյական հասարակության անկման մասին է խոսում, իսկ նման հասարակությունում ապրող մարդը, որի իրավունքները ամեն օր խախտվում են, կարող է դառնալ կամ հոգեկան հիվանդ, կա՛մ հայտնվել բանտում, կամ էլ միջոցներ ունենալու դեպքում լքել հայերնիքը: Նշանակում է մենք ենք գերբեռնում փակ հաստատությունները և եմնք ենք ավելացնում էմիգրանտների թիվը: Այո՛, սովորաւկան քաղաքացին միշտ պետք է վախենա օրենքից՝ ջանալով ապրել առողջ և գեղեցիկ մի հասարակությունում, որտեղ մարդը իր նմանին հարգում է և սիրում՝ փորձելով օգնել և ոչ թե ենթարկել անմարդկային արարքների ու խոշտանգումների: Իր բոլոր ձեռանրկներում Լարիսա Մինասյանը զգացել է «Մարդու իրավունքների պաշտպան» Կարեն Անդրեասյանի և ԱՄՆ «Զարագցման գորւծակալության» մշտատև աջակցությունը: Այնուհետև զեկույցով հանդես եկավ մեր հայրեանկից, ամերիկահայ Ալեքս Սարդարը: Խոսելով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին՝ Ալեքս Սարդարը համաձայնեց տիկին Մինասյանի հետ՝ ասելով, որ սա հարց չէ, որ պետք է մտածել, ի՞նչ անել, որ լուծել , լուծումը պետք է լինի ավոտմատ կերպով: Այսօրվա հավաքը և քննարկումները կդառնան անիմաստ, եթե վաղը դարձյալ Հայաստանի քաղաքացին չունենա վստահություն օրենքի և պետական կառույցների հանդեպ: Ալեքս Սարդարը նշեց մի կարևոր հանգամանք, որ մենք մոռացել ենք ոչ միայն մեր մարդկային , այլև ազգային արժեքների մասին: Այստեղ ոչ միայն մարդն է մարդուն ենթարկում անմարդկային արարքների և խոշտանգումների, այլև հայը՝ հային: Կարծում ենք այս առումով չպետք է զարմանալ, սա անցյալից եկած սովորույթ է: Վրաստանը ներակյացնող «Փենալ Ռեֆորմ ինթերնեյշնլ»-ի ռեգիոնալ տնօրեն Օիրա Չանտուրիան հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները հետևողական կգտնվեն, որպեսզի խոշտանգումներ և զանազան անմարդակյին արարաքներ իրականացնող մարդիկ պատժվեն սեփական ժողովրդի և օրենքի առջև ոչ մարդկային վերաբերմունքի համար: Զեկույցով հանդես եկավ նաև Հայաստանի «Մարդու իրավունքների պաշտպան» Կարեն Անդրեասյանը, որը նախօրոք արդեն մեզ հարցազրույց էր տվել: Մեր այն հարցին, թե միանշանակ հաջողվո՞ւմ է լուծել բոլոր խնդիրները: Օմբուցմենը պատասխանեց.
- Լիովին չի հաջողվում: Մեր աշխատանքից կարող եմ դժգոհել՝ նշելով բոլոր այն սպանությունները, որոնք արձանագրվել են հայոց բանակում, և որոնք արժանի են իմ վրդովմունքին: Մասնավորապես նշեմ վերջերս տեղի ունեցած «Եղնիկների» դեպքը, բանակից ունենք ստացած հիսուն բողոք, որոնցից քսանհինգը լուծվել է , վերաբերում է մարդու առողջությանը: 2010թ-ից վերոնշյալ ոչ մարդկային դեպքերը ավելի շատ արձանագրվել են ոստիկանությունում, քան բանակում : Նշեմ, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ցանկացած գնով կամենում է օժանդակել մեզ և լուծումներ առաջարկել բանակում ծագած խնդիրների լուծման շուրջ: Օմբուդսմենը ևս հաստատեց, որ կա վստահության խնդրի պակաս, վախ, մարդը վախենում է դիմել իրենց , որովհետև վախենում է , որ իր հետ կարող են ավելի վատ վարվել: Մարդուն անօրինական ազատում են աշխատանքից, մարդը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները, վախենում է զանգել «թեժ գիծ», մեզ դիմելիս արդեն շատ ուշ է լինում: Սա նշանակում է, որ մարդը վախենում է, որ իր հետ կարող են հաշվեհարդար տեսնել: Մեր այն հարցին, թե ո՞վ է մեղավոր, նա պատասխանեց, որ՝ մենք: Այո', չպետք է մոռանալ մի կարևոր փաստ, որ ձուկը միշտ էլ գլխից է հոտում, ուրեմն գլխից պետք է սկսել: Պարոն Անդրեասյանը ողջունեց այն փաստը, որ իրենց միացել են յոթը հասարակական կազմակերպություններ, փորձում են գնահատել 2010թ. արդյունքները համատեղել Եվրոպայի և մեր կատարած վերլուծությունների հետ: Կարևոր հարցերից է կալանավորների գերբնակեցման խնդիրը: Ոսստիկանության և արդարադատության ներկայացուցիչները փորձեցին արդարանալ , թե երկիրը աղքատ է, դե դա փաստ է , որ միշտ կարելի է մեջբերել, արդարանալ, իսկ հիգենիկ պայմաննե՞րը, դա՞ էլ աղքատությունից է, ժխտեցին, որ նման բան չկա էլ, էլ չասենք կոռուպցիոն երևույթները, որ կան բանտային աշխարհում : Մանկատներում և ծերանոցներում նույնպես կա գերբնակեցման խնդիր, օրինակ՝. «Խարբերդի» մանկատանը: Դե', երկիրը աղքատ է, արդարանում են պետական այրերը: Շատ ծանր է կալանավոր հաշմանդամների վիճակները: Ախր մեր երկրում առողջ և խելացի մարդիկ անգամ չեն գնահատվում, ուր մնաց հաշմանդամները, և այն էլ ՝ հաշմանդամ կալանավոր: Մնում է մտածել, որ մենք մեր երկրում, մեր հողի վրա ավելո՞րդ ենք, ինչո՞վ է տարբերվում մեր քաղաքականությունը թուրքական քաղաքականությունից, բայց ոչ թե օտարի, այլ մեր սեփական ժողովրդի հանդեպ: Եվրոպական կոմիտեն 2010թ. սկսած այցելել է Հայաստան, 2006թ. դրական է գնահատել հանցագործության մակարդակը Հայաստանում, քանի որ վաղաժամ ազատման հետևանքով, հանցագործների թիվը չի ավելացել : 2010թ. զեկույցում նշել է, որը ավելացել է քառասուն տոկոսով: Իր զեկույցում հատուկ առանձնացրել է այն փաստը, որ մարդուն ձերբակալելուց առաջ չի ասվում իր իրավունքների մասին, խախտվում է փաստաբան ունենալու իրավունքը, բուժզննման չի ենթարկվում: Երբ հարցրեցինք, թե ինչու ամեն մի քրեակատարողական հիմնարկ չունի իր բժիշկը, որստիկանության ներկայացուցիչը վրդովվեց. «Դրանց աշխատավարձ որտեղի՞ց տանք», չե՞ք կարծում, որ նման պատասխանի դեպքում զուր են դառնում բոլոր քննարկումները և խնդիրները մնում են դարձյալ չլուծված:

Комментариев нет:

Отправить комментарий