Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 1 мая 2011 г.

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ


ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում 5165 մետր վեր խոյացած Արարատ լեռան փեշերին տարածվել է աշխարհի հնագույն երկրներից մեկը` բազմադարյան հարուստ մշակույթ ու պատմություն ունեցող Հայաստանը` հայ ժողովրդի պատմական հայրենիքը: Հայ ժողովրդի նախնիների պատմությունն սկսվում է նախամարդու և մարդկային հասարակության ամենահին նախասկզբնական պատմության հետ մեկտեղ` մոտ 1,5 - 1 մլն տարի առաջ:

Շուրջ 400 հզր քկմ տարածված Հայաստանի տարածքում նախամարդն իր սնունդը, ապա նաև հագուստն ապահովելու նպատակով զբաղվում էր որսորդությամբ: Որսորդության ժամանակ օգտագործվող վազքը, ցատկերը, նետումները և մագլցումներն առաջին ֆիզիկական վարժություններն էին, որոնք հիմքեր ստեղծեցին ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի առաջացման համար:
Ժամանակի ընթացքում, ընկալելով որսորդության հաջողությունների գաղտնիքները, մարդը եզրակացնում է, որ հաջորդ որսի համար անհրաժեշտ է նախապատրաստվել, ինչն ի վերջո հանգեցրեց մարզումային գործընթացի կազմակերպմանը: Իսկ ավելի ուշ մարզումները եւ մարդկանց միջև մրցակցությունը հիմք հանդիսացան սպորտի ստեղծման համար:
Սկսած հնագույն ժամանակներից հայ ժողովրդի կենցաղում արմատավորված բազմաթիվ հեթանոսական տոնախմբությունների ժամանակ կազմակերպվում էին նաև տարբեր մարզաձևերից մարզական մրցություններ: Այդ տոնախմբությունները նվիրված էին հեթանոս աստվածներին եւ կազմակերպվում էին տարեմուտի, հյուրընկալության, գարնանամուտի, բնության զարթոնքի, ծաղկազարդի, սիրո, պտղաբերության, երիտասարդության, ջրի, ջրառատության, բերքահավաքի, հարսանյաց հանդեսների, հաղթանակների և այլնի առթիվ: Հեթանոսական ժամանակներից ի վեր ազգային տարբեր տոնակատարությունների ժամանակ կազմակերպվում էին ըմբշամարտի, բռնցքամարտի, մականախաղի, վազքի, նիզականետության, նետաձգության, ձիավարության, պարսատկանետության և այլ մարզաձեւերի մրցումներ ու խաղեր:
Հայկական ազգային տոնախմբությունների մարզական ծրագրերն անչափ նման էին հին հունական օլիմպիական խաղերի ծրագրերին, որը և հնարավորություն էր ընձեռնում հայ մարզիկներին մասնակցելու օլիմպիական խաղերին: Հայտնի է, որ 281թ. կայացած 265-րդ օլիմպիական խաղերի ըմբշամարտիկների մրցումներում հաղթել է Խոսրով Բ Արշակունու որդի Տրդատ Արշակունին: Բռնցքամարտիկների մրցումներում չեմպիոն է հռչակվել Վարազդատ Արշակունին: 
ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ 1998թ. մայիսի 8-ին Օլիմպիայում (Հունաստան) ՄՕԿ-ի օլիմպիական ակադեմիայի տարածքում տեղադրվեց 385 թվականի 291-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն Վարազդատ Արշակունու մարմարյա կիսանդրին: Հնագույն ժամանակներից Հին եւ Միջնադարյան Հայաստան հասած տարբեր մարզաձևերը, խաղերը և ֆիզիկական վարժությունները դրական ազդեցություն ունեցան ֆիզիկական դաստիարակության հայկական ազգային համակարգի ստեղծման գործում:

Այդ համակարգը ներառում էր`
1.Ընտանեկան եւ անհատական ֆիզիկական դաստիարակություն` մարզիչների ղեկավարությամբ:
2.Ֆիզիկական դաստիարակություն կրթական օջախներում:
3.Ռազմաֆիզիկական դաստիարակություն բանակում:

Սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից Հայաստանում և մի շարք հայկական գաղթօջախներում ֆիզիկական դաստիարակությունը, կրթությունն ու մշակույթը որոշակի առաջընթաց ապրեցին: Նոր հայկական դպրոցներ բացվեցին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Պոլսում, Էջմիածնում, Աստրախանում, Մոսկվայում, Թիֆլիսում, Երևանում, Շուշիում և այլուր: Այս և այլ դպրոցների մեծամասնությունում դասավանդվում էր «Ֆիզիկական կուլտուրա» առարկան, դպրոցականների համար կազմակերպվում էին սպորտային մրցումներ, խաղեր, արշավներ, էքսկուրսիաներ:
Քիչ ավելի ուշ թե´ Հայաստանում և թե´ հայկական գաղթօջախներում սկսեցին կազմակերպվել մարզական ակումբներ և տարբեր մարզաձևերի խմբեր, անցկացվեցին համահայկական մարզական մրցումներ և սպորտային 11 տոնախմբություններ, ի հայտ եկան անվանի մարզիկներ և մարզական գործիչներ: Ֆիզիկական կուլտուրան և սպորտը վերելք ապրեցին Հայաստանի առաջին Հանրապետությունում (1918-1920թթ.), ինչը շարունակվեց Խորհրդային տարիներին և շարունակվում է ներկայումս:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացման համար որոշիչ դեր խաղաց 1990թ. ՀԱՕԿ-ի հիմնադրումը, որը ՄՕԿ-ի կողմից ճանաչվեց 1993 թվականին:



հղում http://msy.am/  կայքից

Комментариев нет:

Отправить комментарий