Սկիզբը նախորդ համարներում
Ռուսաստանի ջանքերը` խաղաղ ճանապարհով լուծելու ստեղծված ճգնաժամը, անցան ապարդյուն: Բ. Դուռը, քաջալերվելով Անգլիայից, մերժեց տերությունների միջնորդությունը:
Սահմանադրական կառավարությունը, ընդգծելով Թուրքիայի` իր ներքին հարցերը սեփական հունով լուծելու իրավունքը, մերժեց օտար միջամտությունն իր ներքին գործերին:
Ռուսաստանին այլ բան չէր մնում, քան 1877թ. Ապրիլի 12 /24/ -ին սլավոնական ժողովուրդների ազատագրության լոզունգի ներքո պատերազմ հայտարարել Թուրքիային:
Պատերազմը տևեց 10 ամիս` Կովկասյան և Բալկանյան ճակատներում` ընդգրկելով հսկայական տարածքներ և միլիոնավոր մարդկանց: Ու թեև Անգլիան ռազմական օգնություն էր ցույց տալիս Թուրքիային, երկու ճակատներում էլ ռուսական բանակը հաղթանակ տարավ և 1878թ. Հունվարին մոտեցավ Օսմանյան կայսրության մատույցներին:
Երբ ռուսական զորքերը մտան Արմ. Հայաստան, ողջ հայությունը տոգորվեց եղբայրական ակնկալությամբ դեպի «ազատարարները»: Ոգեշնչող էր այն հանգամանքը, որ ռուսական բանակի հրամանատարական կազմում էին անվանի հայ գեներալներ Լորիս-Մելիքովը, Տեր-Ղուկասովը, Լազարևը և այլոք:
Ժողովուրդը համոզված էր, որ փրկությունը մոտ է: Հայ զինվորները, կամավորները և հրամանատարները գիտակցում էին, որ պատերազմը մղվում է իրենց ժողովրդի սեփական հողի վրա, ուստի, ռուսական զորքի հաջողությանը զուգընթաց, նրանց սրտերում ծնվում էր սեփական հայրենիքի ազատագրության հույսը և հեռանկարները:
Սուլթանական կառավարության նպատակն էր կանխել հայկական շրջաններում հասունացող ազատության տրամադրությունները: Թուրքական բանակի պարտությունները բեկում առաջացրին Պոլսահայ վերնախավի տրամադրություններում: Ժողովուրդը պահանջեց, որ պատրիարքը և Հայ ազգային ժողովը Հայ դատի պաշտպանությունը պաշտոնապեսն հանձնեն Ռուսաստանի խնամակալությանը: Պոլսի հայ վերնախավի քայլերը, սակայն, անվճռական էին: Չմոռանալով սիրաշահել սուլթանին` նրանք հակվեցին ինչպես Ռուսաստանին, այնպես էլ մյուս տերություններին դիմելու մտքին...
1878թ. Ադրիանապոլսում կնքվեց զինադադարի, իսկ փետրվարին 19
/3/-ին Սան-Ստեֆանոյում` հաշտության պայմանագիր: Այս ժամանակամիջոցը հագեցած էր
դիվանագիտական
պայքարով, անգլիական և
ավստրոհունգարական կառավարությունների ակտիվությամբ,
որոնց նպատակն էր
կանխել Ռուսաստանի ռազմական հաղթանակի համապատասխան վերընթացը և
օգտվել Օսմ. Կայսրության հոգեվարքից:
Հունվարի 8-ին Բ. Դռան լիազորներ Սերվետը և
Նամըկը Կազանլիկում` ռուսական բանակի գլխավոր շտաբում, ծանոթանալով պայմանագրի նախագծին, ասացին` սա Թուրքիայի վերջն
է… Նրանք գազազած հայհոյում էին
Անգլիային, որը նրանց
դրդել էր պատերազմի, իսկ հիմա` թողել բախտի
քմահաճույքին: Պայմանագրի պայմանները կազմել էին
Նելիտովը և Իգնատևը:
Պատերազմի
ավարտին հայկական միջավայրում տիրապետում էր
այն մտայնությունը, որ Արմ. Հայաստանը կստանա այն
արտոնությունները և
իրավունքները, որոնք պետք
է շնորհվեին կայսրության հպատակներին: 1870-ականների վերջերին Կ. Պոլսի հայ
վերնախավը
պետք է կողմնորոշվեր իր
առաջիկա ուղեգծում: Սա դժվար, վտանգներով լի
ու անսպասելի ծանր
հետևանքներով
խնդիր էր: Թեև թուրքական պետությունը մահացու հարված էր
ստացել, սակայն այնուամենայնիվ շարունակում էր
սարսափ տարածել ըմբոստների վրա: Ռուսաստանի օգնությամբ ազատագրվելու հույսը դարձել էր
իրական:
1878թ. Հունվարի սկզբներին Ներսես Պատրիարքն ընդհանուր քաղաքական ժողով
հրավիրեց և մի
ընդարձակ զեկույց կարդաց, որտեղ էր
Օսմ. կայսրությանն առաջարկում էր
Լիբանանի օրինակով Հայաստանին տալ
ինքնավարություն: Նրա ծրագիրը հանգում էր
հետևյալ կետերին.
1.Աշխատանքի ազատություն և
ապահովություն
2.Անձնական ապահովություն
3.Սեփականության ապահովություն
4.Ուսումնարանների, եկեղեցու և
ազգային սեփականության ապահովություն
5.Հայաստանի վարչական կառավարման բարելավում` ժամանակի պահանջներին համապատասխան:
Սակայն ազգային ժողովը մերժեց այդ
ծրագիրը` ասելով, թե եվրոպական երկրներից յուրաքանչյուրն ունի
իր շահերը և
հանդես չի գա
հայերի ազատության պաշտպանությամբ:
Հայերը դեռևս որոնումների մեջ
էին և հույս
էին տածում դեպի
Անգլիան…
Պոլսում կային մարդիկ, ովքեր զգուշանում էին
անգլիական
խաբկանքներից: Պոլսի հայկական շրջանների մեծամասնությունը ռուսների օգնությամբ ազատություն էր
ակնկալում: Թերթերն ազատ
գրում էին Տաճկահայաստանի ազատության մասին: Հայ գործիչները փորձում էին
բանակցությունների մեջ
մտնել ռուսների հետ: Ադրիանապոլսի Առաջնորդական փոխանորդ Գևորգ
վարդապետը, Ներսես պատրիարքի հանձնարարությամբ,
հանդիպում
է Ադրիանապոլսի Ռուսաստանի նախկին հյուպատոս կիրովի, Իգնատևի և
այլ ռուս գործիչների հետ:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Комментариев нет:
Отправить комментарий