Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 19 сентября 2011 г.

Հրանտ Դինքի 57 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում




Հրանտ Դինք... անուն, որը դարձավ այն բազմահազար հայ մտավորականներից մեկը, որը զոհվեց հանուն հայ դատի արդարության՝ Զոհրապի նման հիշեցնելով նորահայտ թաելաթներին. «Օր մը, կըսե, ապահով եղեք, որ հաշիվ պիտի պահանջվի ձեզմե, և դուք չպիտի կարենաք արդարացնել ձեր արարքները»: Նորահայտ Թաելաթը, սակայն չէր մոռացել այրունռուշտ պապի պատգամները, և օրինակը հետևեց... օրը ապրիլի 24-ը չէր և ոչ էլ թիվը տասնհինգ, բայց շա՜տ հիշեցնում էր նրան, քանզի մարդասպանն իր պապի նման արյունարբու դահիճ էր... Մարդու գլուխը քարով չջարդեցին, այլ հրազենի մի հարվածով սպանեցին, իրենց գազանին բնորոշ արյունոտ երախով հոշոտեցին ևս մեկ խիզախ և մեծ մարդու, մի հայի, որը համայն հայության համար իր արդար դատի պահանջատերն էր ու «մտավորական մը, որ հարգել կուտար ինքզինքը, - կասեր պոլսեցին,-իր հայրենասեր արարքներով ու խոհերով, զոր կդառնային տողեր...»:



















Սեպտեմբերի 15-ին «1.500.000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» կազմակերպությունը Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում վերստին հավաքել էր իր բարեկամներին՝ նշելու մեծ հայի ու մտավորականի՝ Հրանտ Դինքի տարեդարձը՝ հիշեցնելով, որ մեծերը չեն մեռնում, որովհետև նրանք իրենց անմահ գործերով միշտ կենդանի են, կարծես մեր կողքին, որպեսզի հսկեն մեզ, իսկ դժվարին պահին օգնության փութան և ոգի դարձած մտնեն մեր սիրտն ու հոգին և հույս տան մեզ: Այդ օրը կարծես կենդանի էր Հրանտ Դինքը, մեզ հետ տոնում էր, ընդունում բոլոր մեր հյուրերի շնորհավորանքները, և զնգու մ էին գինու բաժակները... միայն կուզենար, որ սա կենդանի հիշատակի տոն չլիներ, այլև կենդանի մարդու, որը այնքա՜ն երազ ու նպատակ ուներ և հայոց դատի պահանջատերն էր ո՛չ միայն Թուրքիայում, այլև համայն աշխարհում...







Երեկոն բացեց Վարդան Դևրիկյանը: Ելույթ ունեցավ Կազմակերպության նախագահի ավագ խորհրդական, հասարակական կազմակերպությունների խորհրդի  ներկայացուցիչ,  ՀՀ ՊՆ ԶՈՒ գեներալ - մայոր Սամվել Սաֆարյանը և Հրանտ Դինքին հետմահու պարգևտարեց «Ասպետաց ասպետ» տիտղոսով: 












Այնուհետև` Ղարաբաղյան պատերազմի վետերանների միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի նախագահ գեներալ-մայոր Արսեն Ֆիդանյան Կազմակերպության նախագահ Ա. ԱՎետիսյանին պարգևատրեց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» առաջին աստիճանի մարտական խաչով` հայրենիքի պաշտպանության գործում իր ունեցած ներդրումի համար: Ելույթ ունեցավ նաև` ՀՀ Ոստիկանապետի խորհրդական, ՄՀՆՋ վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիգորի Սարգսյանը:






Միջոցառման համերգային մասում հնչեցին «Երամ» աշուղական համույթի հոգեթով կատարումները: Հավաքվածներին անչափ հուզեց մեր հայոց հնամենի և արքայական գործիքի՝ դուդուկի ելևէջները` ժողովրդական արտիստ, դուդուկահար Հովիկ Կարապետյանի կատարումամբ: Իսկ հայրենասիրական երգերը ևս մեկ անգամ հիշեցրեցին, որ անկոտրում է մեր ոգին՝ դժոխքի քավարաններ տեսած հայի ոգին, մի դժոխք, որի անմարդկային և սոսկալի տեսարաններց կսոսկար անգամ Դանթեն, սակայն, եթե մեկ հայ էլ մնար անգամ արյունարբո՛ւ Թալեաթ, էնվեր և Ջեմալ, կստեղծեր մի նոր Հայաստան, կդառնար մի նոր Թեհլերյան, Ստեփան Օաղիկյան, Պետրոս Տեր-Պողոսյան ու կփշրեր ձեր հայկական ջարդերը ծրագրած հրեշավոր գանգերը և արցախյան ազատամարտում կդառնար մի նոր Գարեգին Նժդեհ և կավետեր հայոց հաղթանակի բաղձալի լուրը ... Այդ օրը «Շիրխանի» պարային համույթը, Հս. Քրիստոսի Սբ Գերեզմանից բերված հողի ներկայությամբ անվանափոխվեց «Ուխտ Հայրենյաց», ինչի համար նրանց շնորհավորում ենք:





Համերգային մասն իր ելույթով ավարտեց Կազմակերպության նախագահ Արման Ավետիսյանը: Ողջունելով ներկաներին՝ նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Թուրքիայում մարդու իրավունքների և խոսքի ազատության մասին այսօր խոսելը լրիվ ավելորդ է, որովհետև պատմության դասերը դառնադառն են, իսկ նոր Թուրքիան, թեև արտաքուստ փայլուն և եվրոպական է թվում, սակայն ոչնչով չի տարբերւվում հնից: Թուրքիայում հայոց հարց և հայկական դատ բառերը դառնում են մի նոր եղեռնի պատճառ: Ցավոք, այս անգամ այդ նոր եղեռնի զոհը մեր շա՜տ սիրելի Հրանտ Դինքն էր... Այո՛, Թուրքիան աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն է աշխարհում առաջին ցեղասպան երկիրը, իսկ այդ աշխարհը...փակել է աչքերն ու ականջները և Թուրքիայի յուղոտ երգերի տակ մոռացել Տեր-Զորի աղաղակները ու հողից հանված բյուրավոր հայերի գանգերը... «Ո՛վ մարդկային արդարությո՛ւն, թո՛ղ ես թքեմ քո ճակատին...» (Պ. Սևակ):



























Այնուհետև տեղի ունեցան պարգևատրումներ, մասնավորաբար` Հայոց Ցեղասպանության 95-100-ամյա հոբելյանական առաջին աստիճանի «Ավետիս Ահարոնյան» ոսկե մեդալով պարգևատրվեցին Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրը, ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Կազմակերպության ադմինիստրատոր Էդուարդ Հակոբյանը, ՀՀ ժող. Դուդուկահար Հովիկ Կարապետյանը, երկրորդ աստիճանի «Ավետիս Ահարոնյան» արծաթե մեդալով` աշուղ Անդրանիկ Ուջանցին, աշուղ Երամը, աշուղ Աստղանուշը, «Ուխտ Հայրենյաց» պարային համույթի գեղ. ղեկավար Հովիկ Հակոբյանը, հայրենասեր-աջակից Գառնիկ Հովսեփյանը, դուդուկահար Հակոբ Կարապետյանը, իրավաբան Անդրանիկ Բաբայանը: Պատվոգրեր և շնորհակալագրեր ստացան «Երամ» աշուղական համույթի երաժիշտները, «Ուխտ Հայրենյաց» պարի համույթի նազանի հայ աղջիկները, «ՀՈՐՈՎԵԼ» շաբաթաթերթի խմբագրական կազմը:






Համերգային մասի ավարտից հետո հյուրերը հրավիրվեցին մասնակցելու ֆուրշետի և Դինքի ու Ցեղասպանության թեմաներով կազմակերպված բացառիկ լուսանկարների ցուցահանդեսին:





Չմոռանանք նշել, որ սա ավանդույթ է, ամեն տարի՝ սեպտեմբերի տասնհինգին, «1.500.000+1» Հայրենիք-Սփյուռք Մ.Կ.» ՀԿ-ն մեծ շուքով նշում է մեծ խմբագրապետի տարեդարձը: Մեզ մնում է հավատալ, որ կատարվելու է և' Զոհրապի, և' Դինքի երազանքը. աշխարհը ճանաչելու հայոց ցեղասպանությունը և մի օր մեզ են վերադարձվելու մեր կորցրած բոլոր պատմական հողերը: Մնում է հուսալ, որ Թուրքիան մի օր կընդունի իր սխալները և կդադարի խաբել իրեն ու իր ժողովրդին, թե ցեղասպանություն չի եղել և կփորձի քայլել առաջ: Նժդեհն ասում է, որ ինքնախաբեությունը սոսկալի աղետ է, ինքնաճանաչողությամբ միայն ազգը կարող է դառնալ այն զորեղ գրանիտը, որը չի խորտակվում և ո՛չ մի ուժից:

Լուր

Սեպտեմբերի 9-ին, Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում տեղի ունեցավ ՀՀ մասին խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոմիտեի զեկույցի և ՄԻՊ գործունեությունը որպես ազգային կանխարգելիչ մեխանիզմի վերաբերող քննարկումները: Քննարկմանը մասնակցում էին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան», «Քաունթերփարթ ինթերնեյշնլ- Հայաստան», «Փենալ Ռեֆորմ ինթերնեյշնլ-Վրաստան» կազմակերպությունները և կրթության, ոտիկանության, արդարադատության, պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:
 Դիտելով խոշտանգումը որպես մարդու արժանապատվությունը նվասատցնող մեթոդ՝ ներկաները փաստեցին, որ ամեն օր աշխարհում նմանատիպ խախտումներ լինում են, որոնց զոհերը հիմնականում գտնվում են փակ հաստատություններում՝ բանտերում , հոգեբուժարաններում և այլն: Եթե ազատ աշխարհում սովորական քաղաքացին հաճախ ենթարկվում է անիրավ արարքների, չի կարողանում պաշտպանել իր իրավունքները, ապա ինչպե՞ս կարող է իր իրավունքները պաշտպանել փակ հաստատությունում գտնվող մարդը: Մարդը չպետք է իր նմանին ենթարկի տանջանքների , ինչը ունակ են կենդանական աշխարհում միայն գիշատիչ գազանները, եթե կա ոճիր, ուրեմն կա նաև պատիժ, միշտ հիշում ես Դոստոևսկուն, և նաև դարձի ճամփա առ Աստավծ և մարդը, իսկ խոշտանգման և զանազան անմարդկային չարչարանքների ենթարկելով ասենք՝ բանտում գտնվող մարդուն, դու ևս գործում ես ոճիր, որը պահանջում է պատիժ, պատիժ օրենքի և Աստծո առաջ: Քննարկման սկզբում բացման խոսքով հանդես եկավ Լարիսա Մինասյանը («Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»): Ողջունելով մեր մասնակիցներին՝ տիկին Մինասյանը կարևորեց հավաքի բացառիկ անհրաժեշտություը՝ նշելով , որ Հայաս տանում մարդու իրավունքների խախտումը դարձել է սովորական երևույթ , դրան մարդիկ սկսում են մատների արանքով նաել, ինչը վատթարագույնն է , սա բարոյական հասարակության անկման մասին է խոսում, իսկ նման հասարակությունում ապրող մարդը, որի իրավունքները ամեն օր խախտվում են, կարող է դառնալ կամ հոգեկան հիվանդ, կա՛մ հայտնվել բանտում, կամ էլ միջոցներ ունենալու դեպքում լքել հայերնիքը: Նշանակում է մենք ենք գերբեռնում փակ հաստատությունները և եմնք ենք ավելացնում էմիգրանտների թիվը: Այո՛, սովորաւկան քաղաքացին միշտ պետք է վախենա օրենքից՝ ջանալով ապրել առողջ և գեղեցիկ մի հասարակությունում, որտեղ մարդը իր նմանին հարգում է և սիրում՝ փորձելով օգնել և ոչ թե ենթարկել անմարդկային արարքների ու խոշտանգումների: Իր բոլոր ձեռանրկներում Լարիսա Մինասյանը զգացել է «Մարդու իրավունքների պաշտպան» Կարեն Անդրեասյանի և ԱՄՆ «Զարագցման գորւծակալության» մշտատև աջակցությունը: Այնուհետև զեկույցով հանդես եկավ մեր հայրեանկից, ամերիկահայ Ալեքս Սարդարը: Խոսելով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին՝ Ալեքս Սարդարը համաձայնեց տիկին Մինասյանի հետ՝ ասելով, որ սա հարց չէ, որ պետք է մտածել, ի՞նչ անել, որ լուծել , լուծումը պետք է լինի ավոտմատ կերպով: Այսօրվա հավաքը և քննարկումները կդառնան անիմաստ, եթե վաղը դարձյալ Հայաստանի քաղաքացին չունենա վստահություն օրենքի և պետական կառույցների հանդեպ: Ալեքս Սարդարը նշեց մի կարևոր հանգամանք, որ մենք մոռացել ենք ոչ միայն մեր մարդկային , այլև ազգային արժեքների մասին: Այստեղ ոչ միայն մարդն է մարդուն ենթարկում անմարդկային արարքների և խոշտանգումների, այլև հայը՝ հային: Կարծում ենք այս առումով չպետք է զարմանալ, սա անցյալից եկած սովորույթ է: Վրաստանը ներակյացնող «Փենալ Ռեֆորմ ինթերնեյշնլ»-ի ռեգիոնալ տնօրեն Օիրա Չանտուրիան հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները հետևողական կգտնվեն, որպեսզի խոշտանգումներ և զանազան անմարդակյին արարաքներ իրականացնող մարդիկ պատժվեն սեփական ժողովրդի և օրենքի առջև ոչ մարդկային վերաբերմունքի համար: Զեկույցով հանդես եկավ նաև Հայաստանի «Մարդու իրավունքների պաշտպան» Կարեն Անդրեասյանը, որը նախօրոք արդեն մեզ հարցազրույց էր տվել: Մեր այն հարցին, թե միանշանակ հաջողվո՞ւմ է լուծել բոլոր խնդիրները: Օմբուցմենը պատասխանեց.
- Լիովին չի հաջողվում: Մեր աշխատանքից կարող եմ դժգոհել՝ նշելով բոլոր այն սպանությունները, որոնք արձանագրվել են հայոց բանակում, և որոնք արժանի են իմ վրդովմունքին: Մասնավորապես նշեմ վերջերս տեղի ունեցած «Եղնիկների» դեպքը, բանակից ունենք ստացած հիսուն բողոք, որոնցից քսանհինգը լուծվել է , վերաբերում է մարդու առողջությանը: 2010թ-ից վերոնշյալ ոչ մարդկային դեպքերը ավելի շատ արձանագրվել են ոստիկանությունում, քան բանակում : Նշեմ, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ցանկացած գնով կամենում է օժանդակել մեզ և լուծումներ առաջարկել բանակում ծագած խնդիրների լուծման շուրջ: Օմբուդսմենը ևս հաստատեց, որ կա վստահության խնդրի պակաս, վախ, մարդը վախենում է դիմել իրենց , որովհետև վախենում է , որ իր հետ կարող են ավելի վատ վարվել: Մարդուն անօրինական ազատում են աշխատանքից, մարդը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները, վախենում է զանգել «թեժ գիծ», մեզ դիմելիս արդեն շատ ուշ է լինում: Սա նշանակում է, որ մարդը վախենում է, որ իր հետ կարող են հաշվեհարդար տեսնել: Մեր այն հարցին, թե ո՞վ է մեղավոր, նա պատասխանեց, որ՝ մենք: Այո', չպետք է մոռանալ մի կարևոր փաստ, որ ձուկը միշտ էլ գլխից է հոտում, ուրեմն գլխից պետք է սկսել: Պարոն Անդրեասյանը ողջունեց այն փաստը, որ իրենց միացել են յոթը հասարակական կազմակերպություններ, փորձում են գնահատել 2010թ. արդյունքները համատեղել Եվրոպայի և մեր կատարած վերլուծությունների հետ: Կարևոր հարցերից է կալանավորների գերբնակեցման խնդիրը: Ոսստիկանության և արդարադատության ներկայացուցիչները փորձեցին արդարանալ , թե երկիրը աղքատ է, դե դա փաստ է , որ միշտ կարելի է մեջբերել, արդարանալ, իսկ հիգենիկ պայմաննե՞րը, դա՞ էլ աղքատությունից է, ժխտեցին, որ նման բան չկա էլ, էլ չասենք կոռուպցիոն երևույթները, որ կան բանտային աշխարհում : Մանկատներում և ծերանոցներում նույնպես կա գերբնակեցման խնդիր, օրինակ՝. «Խարբերդի» մանկատանը: Դե', երկիրը աղքատ է, արդարանում են պետական այրերը: Շատ ծանր է կալանավոր հաշմանդամների վիճակները: Ախր մեր երկրում առողջ և խելացի մարդիկ անգամ չեն գնահատվում, ուր մնաց հաշմանդամները, և այն էլ ՝ հաշմանդամ կալանավոր: Մնում է մտածել, որ մենք մեր երկրում, մեր հողի վրա ավելո՞րդ ենք, ինչո՞վ է տարբերվում մեր քաղաքականությունը թուրքական քաղաքականությունից, բայց ոչ թե օտարի, այլ մեր սեփական ժողովրդի հանդեպ: Եվրոպական կոմիտեն 2010թ. սկսած այցելել է Հայաստան, 2006թ. դրական է գնահատել հանցագործության մակարդակը Հայաստանում, քանի որ վաղաժամ ազատման հետևանքով, հանցագործների թիվը չի ավելացել : 2010թ. զեկույցում նշել է, որը ավելացել է քառասուն տոկոսով: Իր զեկույցում հատուկ առանձնացրել է այն փաստը, որ մարդուն ձերբակալելուց առաջ չի ասվում իր իրավունքների մասին, խախտվում է փաստաբան ունենալու իրավունքը, բուժզննման չի ենթարկվում: Երբ հարցրեցինք, թե ինչու ամեն մի քրեակատարողական հիմնարկ չունի իր բժիշկը, որստիկանության ներկայացուցիչը վրդովվեց. «Դրանց աշխատավարձ որտեղի՞ց տանք», չե՞ք կարծում, որ նման պատասխանի դեպքում զուր են դառնում բոլոր քննարկումները և խնդիրները մնում են դարձյալ չլուծված:

Հայերի Դատը Փարիզի Երդվյալների Ատյանում


Թարգմանչի Կողմից (Նախաբանի փոխարեն)

1981 թվական: Սեպտեմբերի 24: Փարիզ: Քսանից քսանչորս տարեկան չորս հայ երիտասարդներ գրոհում են թոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանն ու գրավելով, մոտ վաթսուն հոգու պատանդ վերցնում: Սկսվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան» մարտախմբի «Վան» գործողությունը: Փոխհրաձգության ժամանակ հյուպատոսարանի թուրք հսկիչ-պահապանը սպանվում է, երկու հայ գրոհային Վազգեն Սիսլյանն ու ձակոբ Ջուլֆայանը վիրավորվում, հիվանդանոց են տեղափոխվում: Սակայն նրանց մարտընկերներ Գեւորգ Գյուզելյանն ու Արամ Բասմաջյանը պաշարումը շարունակում են եւ երկար բանակցություններից հետո համաձայնվում են պատանդներին բաց թողնել միայն պայմանով, որ իրենց նկատմամբ քաղաքական դատ տեղի ունենա:
Ահա այդպես պատահեց, որ Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունից վաթսուն տարի հետո, Եվրոպայի խոշորագույն մայրաքաղաքում, փաստորեն, քաղաքական դատ տեղի ունեցավ, որի ընթացքում վերարծարծվեց 1915 թվականի ցեղասպանությունը, բացահայտվեց թուրքական իշխանությունների անժամկետանց ոճիրը եւ նույնիսկ հատուցման հարց հարուցվեց: Փարիզի երդվյալների ատյանում, որի նիստերը մեկ շաբաթից ավելի տեւեցին, ելույթ էին ունենում ոչ միայն չորս հայ վրիժառուները, նրանց մայրերը, այլեւ հայ եւ թուրք պատմաբաններ, քաղաքագետներ, իրավաբաններ, ցեղասպանության վերապրողներ: Մեղադրյալները Վազգեն Սիսլյանը, Գեւորգ Գյուզելյանը, Արամ Բասմաջյանը, ձակոբ Ջուլֆայանը ըստ էության մեղադրողներ էին դարձել, բացատրում էին, որ իրենք ոճրագործներ չեն, այլ արդարության մարտիկներ, որովհետեւ աշխարհին ցանկացել են հիշեցնել դարասկզբի մեծագույն հանցագործությունը եւ այն, որ պատասխանատուները մինչեւ հիմա չեն դատապարտվել, զոհերը հատուցում չեն ստացել: Վան գործողության մասնակիցները հասան իրենց նպատակին: Դատավարության ընթացքում եւ դատավարությունից հետո երկար ժամանակ հայկական հարցը միջազգային լրատվության թիվ մեկ նորությունն էր, որին լայնորեն արձագանգում էին գրեթե բոլոր երկրների մամուլը, ձայնասփյուռը, հեռատեսիլը: Գրեթե բոլոր երկրների, բացի... Խորհրդային Հայաստանից: հայրենիքը, այդ տարիներին, հասկանալի պատճառով, լռության մատնեց իր չորս խիզախ զավակների անձնասպանական բռնարարքը: Բարեբախտաբար փոխվել են ժամանակները, Ֆրանսիայից Հայաստան է հասել այդ պատմական դատավարության ատենագրությունը, որը եւ համառոտ թարգմանությամբ ուզում ենք ներկայացնել ընթերցողի ուշադրությանը:
Հենց թեկուզ այն բանի համար, որ պարզ դառնա, թե ինչու "Եղիա Քեշիշյան" մարտախմբի անդամները, ճիշտ է, յոթական տարվա բանտարգելության դատապարտվեցին, բայց ցուցամատներն ու միջնամատները լայն բացած, վեր պարզած դուրս եկան դատարանի դահլիճից: Մի երկու խոսքով տեղեկացնենք, թե ինչ կերպ դասավորվեց հայ ազատամարտիկների կյանքը հետագա տարիներին:
Բանտարգելության վերջին տարում Արամ Բասմաջյանը բանտախցամ կախեց իրեն, չնայած մինչ այդ երկու անգամ ընկերները կանխել էին նրա նման փորձերը: Այժմ նա հանգչում է Պեր-Լաշեզի գերեզմանոցում Անդրանիկի մահարձանից ոչ հեռու:
Մյուս երեքից երկուսն արդեն հայրենիքում են: 'ազգեն Սիսլյանն ամուսնացավ, ընտանիք կազմեց: ձակոբ Ջուլֆայանը գաղտնի ոստիկանության մշտական հսկողությունից ձերբազատվելու համար հասավ Կանադա, ապաստանեց այդ հեռավոր երկրում, բայց տասներկու տարի անց կառավարությունը բացահայտեց նրա "ահաբեկչական" անցյալը, դուրս վտարեց: Ընտանիքով հանդերձ: Նա եկավ իր հայրենիքը: Իսկ Գեւորգ Գյուզելյանը կազմավորեց "Մեծ Մուրադ " ջոկատն ու մեծագույն նվիրումով մասնակցեց Արցախի ազգային-ազատագրական պատերազմին: Այժմ նա ապրում է ԱՄՆ-ում:
Նշանակալից է, որ միջազգային մամուլի վկայությամբ "համաշխարհային կարծիքը զարթնեցրած, սփյուռքի օտարամետ հայությանն արմատներին վերադարձրած " գործողության մասնակիցները հայրենիքում անցյալի "փառքը " չեն շահարկում: Նրանք, ինչպես միշտ, անաղմուկ են ու աննկատ, ինչպես միշտ հավատում են իրենց նպատակների իրագործմանը:
Իրավացի է ֆրանսահայ հոգեվերլուծող ժիլ Լուսակր, որն իր նոր գրքում հավաստում է, որ ցեղասպանությունից չեն բուժվում, յուրաքանչյուրր յուրովի է արտահայտում կորստի, վշտի, վրեժի զգացումր:
Մի ավելացում միայն ցեղասպանությունից, ամենայն հավանականությամբ, բուժվում է միայն այն ժողովուրդր, որր հատուցման է հասնում:

Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը


Սկիզբը նախորդ համարներում...




Գլուխ երրորդ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԵՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ
1. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՆԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Ընդդիմադիր սահմանադրական շարժումը սկիզբ առավ «նոր օսմանցիների» գաղտնի խմբակից, որը ստեղծվեց 1865 թ. Կոնստանդնուպոլսում: Նրա անդամները իրենց գործունեության սկզբնա­կան շրջանում գտնվում էին շեյխ Ահմեդի արմատական մուսուլմա­նական և ծայրահեղ հակաքրիստոնեական գաղափարների ազդե­ցության ներքո, ով ղեկավարն էր հակաթանզիմաթյան «Քուլելիի իրադարձություն» անվան տակ հայտնի դավադրության: «Նոր օս­մանցիների» առաջնորդները բարձր գնահատեցին դավադիրների գործունեությունը: Նամըք Քեմալը (1842-1888)՝ նրանց գաղափարա­խոսը, իր կողմից հրատարակվող «Հյուրիյեթ» լրագրում նշում էր, որ Ահմեդը և նրա ընկերները ձգտում էին «փրկել պետությունը»:
Այդ հանգամանքը ազդեց, ըստ երևույթին, սահմանադրականների ազգային հարցի վերաբերյալ այն մոտե­ցումների վրա, որոնք ձևակերպվեցին նրանց գործունեության ա­ռաջին տարիներին: Նրանք ընկալում էին ազգային հարցը որպես զուտ կրոնական: Քաղաքական խնդիրների ողջ բարդ համալիրը, որոնք բխում էին կայսրության հպատակ քրիստոնյա ժողովուրդնե- րի նկատմամբ իշխանությունների ծայրահեղ մեծապետական քա­ղաքականությունից, նրանց կողմից բնութագրվում էր որպես հա­կամարտություն իսլամի և քրիստոնյաների միջև:
«Նոր օսմանցիները», հիմնվելով շեյխ Ահմեդի գաղափարների վրա, կարծում էին, թե թանզիմաթյան բարեփոխումների հետևանքով մահմեդականների իրավունքները իբրև թե սահմանափակվել էին, իսկ քրիստոնյաները ստացել էին չափազանց մեծ առավելություններ: 1856 թ. հաթթ-ը հյումայունը, որն ազդարարեց թանզիմաթի երկրորդ փուլի սկիզբը, նրանք անվանում էին «առավելությունների մասին ֆիրման»: Նրանք գրում էին, որ թանզիմաթի դարաշրջանում Բարձր դռան քաղաքականությունը ուղղված էր «քրիստոնյաների բավարար­մանը», ինչի հետևանքով մահմեդականները իբրև թե հայտնվել էին «հալածված համայնքի» դրության մեջ: Այդ պատճառով «նոր օս­մանցիները» իրենց հայտարարեցին, ինչպես գրում էր նրանց պատ­կանող մեկ այլ պարբերաթերթ՝ «Մուհբիրը», կայսրության մահմեդա­կանների «ոտնահարված» իրավունքների պաշտպաններ:
«Նոր օսմանցիները» չէին հասկանում թանզիմաթի առաջնորդ­ների քաղաքականության բ ուն նպատակները հպատակ քրիստոն­յան ժողովուրդների նկատմամբ, անտեսում էին այն փաստը, որ այդ քաղաքականությունը ուղղված է կայսրության ամբողջակա­նության պահպանմանը՝ նոր, ավելի ճկուն միջոցներով: Նրանք Ալի փաշային և Ֆուադ փաշային համարում էին «դավաճաններ», քանի որ վերջիններս 1856 թ. հրապարակեցին, ինչպես գրում էր «Հյուրի֊ յեթի» խմբագիր Նամըք Քեմալը, «առավելությունների մասին հռչա­կավոր ֆիրմանը», որը քրիստոնյաներին դարձրեց «փաշաներ, ան­վանի և պատվարժան մարդիկ»:
Այդ տարիներին «նոր օսմանցիների» վերաբերմունքը կայս­րության քրիստոնյա բնակչության նկատմամբ տարբերվում էր ծայ­րահեղ անհանդուրժողականությամբ: Պրուսացի դիվանագետ Ա.Մորդտմանը, որը մոտիկից ծանոթ էր նրանցից մի քանիսի հետ, հետագայում գրում էր, որ այդ կազմակերպության անդամները բա­ցի Ալի փաշայի հեռացումից և եվրոպական օրինակով նորամու­ծությունների վերացումից, որոնք իրականացվում էին թանզիմաթի ժամանակաշրջանում, մտադիր էին նաև՝ «սուլթանի հպատակ քրիստոնյաների բացեիբաց ճնշում կազմակերպել»: Մասնավո­րապես, նրանք Բարձր դռան կողմից հայ լուսավորչական և հույն ուղղափառ միլլեթների սահմանադրությունների հարկադրական ընդունումը համարում էին վնասակար նորամուծություն: Ինչպես հայտնի է, այդ սահմանադրությունների ընդունումը որոշակի դրա­կան ազդեցություն ունեցավ հպատակ ժողովուրդների դրության վրա, նպաստեց հասարակական կյանքի աշխուժացմանը և նրանց քաղաքական և ազգային ինքնագիտակցությանը: Հենց դրա հա­մար «նոր օսմանցիները» դատապարտեցին թուրք կառավարութ­յան այդ միջոցառումները: Հետագայում, Նամըք Քեմալը այդ նույն պատճառով Ալի փաշայի՝ հունական եկեղեցական նվիրապետութ­յունից բուլղարացիների անջատման վերաբերյալ թույլտվության դեմ հանդես եկավ:
Թշնամական վերաբերմունքը հպատակ քրիստոնյա ժողո­վուրդների ազգային-ազատագրական շարժման նկատմամբ բնո­րոշ էր «նոր օսմանցիների» առաջնորդներին իրենց ամբողջ գոր­ծունեության ընթացքում: Սակայն շարժման սկզբնական փուլում այն ընդունեց բացառիկ սուր ձև: Այդ տարիներին իրենց հասարա­կական գործունեությունը նոր սկսող Նամըք Քեմալը և նրա ընկեր­ները դեռ բավականաչափ փորձված քաղաքագետների չէին, որ­պեսզի թաքցնեին իրենց իրական մտադրությունները: Դրա հետ մեկտեղ, նրանք, ինչպես նշվեց վերևում, գտնվում էին շեյխ Ահմեդի գաղափարների ազդեցության տակ:
Այդ տարիների «նոր օսմանցիների» հայացքները քրիստոնյա ժողովուրդների ազգային-ազատագրական շարժման նկատմամբ խտացրած տեսքով դրսևորվեցին այն դիրքորոշման մեջ, որը նրանք որդեգրեցին 1866-1869 թթ. Կրետե կղզու հույների ազգային-ազատագրական պայքարի նկատմամբ:
«Նոր օսմանցիների» կողմից հրատարակվող թերթերի էջերում Կրետեի հարցին մեծ տեղ էր հատկացվում: Այդ հրապարակումնե­րում առաջ էր տարվում այն միտքը, որ ապստամբության ճնշումը մեծ նշանակություն կունենա Օսմանյան կայսրության ապագայի համար: «Մուհբիրը» նույնիսկ գրում էր, որ դրանից է կախված «օս­մանյան պետության անկախությունը»: Եվ «Մուհբիրը», և «Թաս- ֆիր-ի էֆքյարը», որի խմբագիրը Նամըք Քեմալն էր, խիստ քննա­դատում էին Բարձր դռան իբրև թե չափազանց «մեղմ» վերաբեր­մունքը ապստամբների նկատմամբ: Կրետեի հարցում Ալի փաշայի քաղաքականությունը նրանք բնութագրում էին որպես «քրիստոն- յամետ», իսկ նրան անվանում էին դավաճան: Այն քննադատական մոտեցման բնորոշ օրինակ է երգիծական «Զաֆեր-նամե» պոեմը, որը գրել էր հայտնի բանաստեղծ և «նոր օսմանցիների» շարժման անվանի գործիչ Զիա փաշան (1825-1880): Այստեղ սուր քննադա­տության և ծաղրի էր ենթարկվում Ալիի «զիջումների» քաղաքակա­նությունը ապստամբ կրետացիների նկատմամբ:
Զիջումների քաղաքականության փոխարեն Նամըք Քեմալը «Թասֆի-ի էֆքյարի» էջերից առաջարկում էր դիմել «բռնի ուժի սկզբունքին» և ոչնչացնել կղզում ապրող բոլոր քրիստոնյաներին: Միայն այդ ճանապարհով կարելի էր, նրա կարծիքով, վերականգ­նել «խաղաղությունը» Կրետեում: Նա բացառում էր քրիստոնյանե­րի նկատմամբ թեկուզ ամենաչնչին զիջումների հնարավորությունը : Կրետեի ճգնաժամի հետ կապված «Թասֆի-ի էֆքյարը» ծավալեց ուժեղ հակահունական կամպանիա: Հույները, որոնք բնակ­վում էին մայրաքաղաքում, մեղադրվում էին նրա կողմից «հակաթուրքական երգեր երգելու» միջոցով»՝ այլ քրիստոնյաներին «իսլամի միլլեթի» դեմ սադրելու մեջ: Նամըք Քեմալը կոչ էր անում կառավարությանը կայսրության հույների դեմ ընդունել պատժիչ միջոցներ, վտարել նրանց երկրից : Իսկ «Մուհբիրը» Կրետեի մահմեդականներին աջակցող նյութեր էր տպագրում:
Ընդդիմադիրների շրջանում զայրույթի փոթորիկ առաջացրեց Բարձր դռան կողմից Բելգրադյան միջնաբերդի հարկադրված հանձնումը Սերբիային, ինպես նաև, Չերնոգորիայի անկախության ճանաչումը: Ալի Սուավին գրում էր «Մուհբիրում». «Մեր նախնինե­րը, արյուն թափելով, թիզ առ թիզ նվաճել են այս հողերը, իսկ մենք, իրենց անարժան սերունդները, քայլ առ քայլ ամբողջը վերադարձ­նում ենք հետ»:
Բարձր դռան կողմից այս հարկադրված քաղաքական զիջում­ները, որոնց պատճառն էին կայսրության ընդհանուր թուլացումը և ռազմական հզորության անկումը, «նոր օսմանցիների» կողմից ըն­կալվում էին որպես զիջումներ «անհավատներին», որպես քրիստո­նեության առջև մահմեդականների թուլության փաստի ճանաչում: Նրանք ձգտում էին իրենց գրական-հրապարակախոսական ստեղ­ծագործությունների միջոցով, օգտագործելով մարտական կոչերը՝ ուղղված քրիստոնեական աշխարհի դեմ, արթնացնել մահմեդա­կանների անցյալի մարտական ոգին: Նամըք Քեմալը իր հայտնի «Երազ» հրապարակախոսական ստեղծագործությունում գրում էր. «Մեր մարգարեն ծառայում էր աշխարհին իր դաշույնով: Մենք նույնպես պետք է գնանք այդ ճանապարհով...Կաշխատենք ապա­ցուցել, որ մենք պատկանում ենք օսմանյան ժողովորդին, որը ամ­բողջ աշխարհին ստիպում է դողալ իր առջև...Ցույց տանք գյավուր­ներին մեր ուժը, պատճառենք այդ հաճույքը մարգարեին»:
Ավելի վաղ, նման թեմաներ հայտնվեցին Իբրահիմ Շինասիի ստեղծագործություններում: Նա փառաբանում էր «իսկական օս­մանցիների» մարտական ոգին, նրանց հաղթանակները «գյավուր­ների» դեմ: Իբրահիմ Շինասին հիմնադրեց առաջին զինվորա­կան թերթը Թուրքիայի պատմության մեջ՝ «Ջերիդե-ի Ասքերիեն»: Իր հոդվածներում այդ թերթում նա ամեն կերպ գովաբանում էր օս­մանցի թուրքերին՝ աշխարհի ամենառազմաշունչ ժողովրդին, որի յուրաքանչյուր ներկայացուցիչը մարտիկ է և մարտիկի որդի:
«Նոր օսմանցիների» գործունեության արդեն սկզբնական փու­լում նրանք հանդես էին գալիս սահմանադրության հայտարարման միջոցով ազգային հարցի լուծման օգտին: Ընդ որում, ենթադրվում էր, որ այդպիսով հնարավոր կլինի ապահովել կայսրության բազմադավան ու բազմազգ բնակչության միասնությանը: «Նոր օսման­ցիներին» միացած եգիպտացի մեծատոհմիկ Հալիլ Շերիֆ փաշայի կողմից նախապատրաստած թռուցիկում հաստատվում էր, որ «սահմանադրությունը անմիջապես կվերականգնի մահմեդական պետության հեղինակությունը՝. վերացնելով քաղաքական և սո­ցիալական տարբերությունները մահմեդականների և ոչ մահմեդա­կանների միջև»: Ինչպես երևում է բերված հատվածից, պետութ­յան մահմեդական կերպարանքը ոչ միայն ենթադրվում էր թողնել անփոփոխ, այլ նաև սահմանադրության հայտարարման միջոցով ավելի ամրացնել նրա հեղինակությունը:
Բացի Հալիլ Շերիֆ փաշայից, «նոր օսմանցիների» շարժման մեջ մասնակցում էր այլ ականավոր եգիպտացի արիստոկրատ՝ Մուսթաֆա Ֆազըլ փաշան, Եգիպտոսի հեդիվ Իսմաիլ փաշայի եղբայրը: 1867 թ. սկզբին եվրոպական թերթերում տպագրվեց  սուլթան Աբդուլ Ազիզին ուղղված նրա բաց նամակը: Նրա վեր­լուծությունը դրսևորում է հեղինակի հետևյալ ըմբռնումը. «Փառա­վոր ժամանակները», երբ «կայսրության ստեղծողները»՝ թուրքե­րը և նրանց հպատակ ժողովուրդները միմյանց հետ ներդաշնա­կության մեջ էին ապրում, մնացին անցյալում: Այժմ քրիստոնյա ժողովուրդները անհնազանդություն են ցուցաբերում, ըմբոստա­նում են սուլթանի դեմ: Դրա պատճառը, բացի եվրոպական տե­րությունների կողմից սադրանքներից, կայանում է նաև օսմանյան կառավարության վատ ղեկավարման մեջ: Ե՛վ մահմեդականները, և' քրիստոնյաները զայրույթով լի են: Սակայն մահմեդականների դրությունը զգալիորեն ավելի ծանր է, քանի որ նրանք այդքան ա­ռավելություններ և պաշտպաններ չունեն, ինչքան քրիստոնյանե­րը: Պետությունը կործանումից փրկելու համար հեղինակը առա­ջարկում է հաստատել «ազատ և արդար», վայելուչ բնույթ ունե­ցող համակարգ, որը վերջ կտար ճնշմանը, կբավարարեր բոլոր հպատակների սպասումները, անկախ նրանց կրոնական պատկա­նելությունից, և կվերականգներ նրանց միջև նախքին ներդաշնա­կությունը:
Ընդհանուր առմամբ, Մուսթաֆա Ֆազըլ փաշայի և մյուս «նոր օսմանցիների» գաղափարների միջև տարբերությունը մեծ չէ: Մուս­թաֆա Ֆազիլ փաշան նրանց պես շեշտը դնում է քրիստոնյաների համեմատ մահմեդականներին ավելի շատ ճնշելու վրա, առաջար­կում է վերացնել բոլոր այն առավելությունները, որոնք նրանք իբրև թե ունեն: Դրա հետ մեկտեղ, ուշադրություն է դարձնում հետևյալ հանգամանքը. բաց նամակում ոչինչ չի ասվում այն մասին, որ շա­րիաթը պետք է մնա Օսմանյան կայսրության պետական կարգի հիմք, այլ ընդհակառակը, հաստատվում է, որ կրոնը չպետք է պե­տության քաղաքական հիմք կազմի: Այդ դրույթը միանգամայն հա­կասում է «նոր օսմանցիների» այն հիմնական գաղափարին, որ «ե­թե մեր պետությունը (այսինքն՝ Օսմանյան կայսրությունը -Ռ.Ս.) ցանկանում է լինել հզոր, ապա այն պետք է հետևի շարիաթին և շարունակի մնալ իսլամական պետություն»:
Մուսթաֆա Ֆազիլ փաշայի կողմից առաջ քաշված հայրենասի­րության հայեցակարգը ավելի աշխարհիկանացված էր, հիմնված էր ոչ թե կրոնական, այլ ազգայնական զգացմունքների վրա: Նա բազմիցս գրում է «վեհ զգացմունքների մասին, որոն հատուկ են թուրքական ռասային», այլ ոչ թե ոչ մահմեդականներին ընդհան- րապես: Ֆազիլ փաշան տարբերվում է «նոր օսմանցիների» այլ ա­ռաջնորդներից, որոնք հանդես էին գալիս, հատկապես իրենց գոր­ծունեության սկզբնական փուլում, ոչ թե թուրք ժողովրդի անունից, այլ ողջ մահմեդական միլլեթի անունից:
Ըստ էության, «նոր օսմանցիների» կողմից արդեն նրանց գոր­ծունեության սկզբնական փուլում սաղմային տեսքով ձևակերպվե­ցին թուրքական ազգայնականության երկու մեկնաբանություն. մե­կը ավելի մեծ տեղ էր հատկացնում իսլամին, որպես նրա հենք, մյուսի հիմքում գտնվում էր ազգի գաղափարը, իհարկե, դեռևս լիո­վին տեսական հիմնավորում չստացած տեսքով: Առաջին տարբե­րակը տեսական հիմք հանդիսացավ ցեղասպանության առաջին ծրագրի համար, իսկ երկրորդը՝ հետագա ծրագրերի համար:
Այդ տարիներին «նոր օսմանցիների» հայացքները իրենց առա­վել ամբողջական արտահայտումը գտան Նամըք Քեմալի՝ Կ.Պոլսում հրատարակվող իշխանամետ «Գազեթթ դյու Լևան» թերթի խմբագրին ուղղված բաց նամակում: Այն իրենից ներկայացնում էր, ըստ էության, «նոր օսմանցիների» ծրագրի հիմնական դրույթ­ների շարադրանք:
Նամակում հիմնական ուշադրությունը ուղղված է ազգային- դավանական հարցին, որը դիտարկվում է իմնականում որպես դա­վանական խնդիր: Հեղինակը հանդես է գալիս մահմեդականների անունից, որոնք, ինչպես նա գրում էհանդիսանում են կայսրութ­յան գերիշխող միլլեթ»: Բերվում են «նոր օսմանցիների» արդեն սո­վորական դարձաձ փաստարկները քրիստոնյաների իբրև թե ավելի արտոնյալ դիրքի մասին: Թեև Քեմալը ստիպված է ընդունել, որ ոչ մահմեդականները զրկված են «որոշ իրավունքներից», սակայն դա, իր կարծիքով, փոխհատուցվում է մեծ տերությունների հովա­նավորությամբ, զինվորական ծառայությունից ազատումով: «Նոր օսմանցիների» գաղափարախոսի մոտ հատուկ վրդովմունք է առա­ջացնում քրիստոնյաների ձգտումը՝ մասնակցելու երկրի ղեկա­վարմանը: Ընդունելով բարեփոխումների անհրաժեշտությունը՝ Նամըք Քեմալը կոչ է անում իրականացնել դրանք ինչպես մահմե­դականների, այնպես էլ ոչ մահմեդականների միջավայրում և ու­շադրությունը չկենտրոնացնել որևիցէ առանձին մի միլլեթի վրա, ինչպես մինչ այդ անում էր կառավարությունը, որը, քրիստոնյամետ քաղաքականություն է վարում:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...