Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 3 июля 2011 г.

Անդրանիկ Օզանյան

Սկիզբը նախորդ համարներում...











Առաքելն առաջարկում է նրանց թողնել Ղարսը և անցնել  երկրի սահմանը: Նրանք համաձայնվում են և ուղեկցող վերցնելով` ճանապարհվում դեպի ռուս-թուրքական սահմանը:

Ղարս-Ուրղանի հարթավայրով անցնելու ժամանակ  նրանց նկատում են ռուս սահմանապահները, և ձերբակալելով` կրկին ուղեկցում դեպի Ղարս: Հասնելով Ղարսի մարդաշատ փողոցներից մեկը` զորավարը ճարպկորեն թաքնվում է ռուս ուղեկցող զինվորների տեսադաշտից և կրկին վերադառնում այն սրճարանը, որտեղ մեկ օր գիշերել էր: Դիմելով սրճարանի տիրոջը` զորավարը խնդրում է նրան, որ իրեն աշխատանք տա` ասելով, որ ինքը ատաղձագործ է: Սրճարանի տերը նրան ուղարկում է իր ծանոթներից մեկի մոտ, որտեղ էլ նա 15-20 օր աշխատելուց հետո այցելում է քաղաքի սրճարաններից մեկը, որտեղ էլ կրկին հանդիպում է Մարտիրոսին:: Սրճարանում նրանց է մոտենում մի ոստիկան և պահանջում է փաստաթղթեր: Զորավարն ասում է, որ ծխելն ավարտելուց հետո նրան ցույց կտա իր փաստաթղթերը: Եվ մինչ ոստիկանն իր չորս կողմն էր նայում, զորավարը, ուժգին հարվածելով ոստիկանին, Մարտիրոսի հետ դիմում է փախուստի: Մարտիրոսն առաջարկում է զորավարին կրկին գնալ Առաքելենց տուն, որտեղ էլ մի քանի ընկերներ ևս ծրագրում էին անցնել ռուս-թուրքական սահմանը: Հաջորդ օրը` առավոտյան, Առաքելը նրանց դրամ է տալիս և ճանապարհում:  Սահմանին դեռ չհասած ռուս սահմանապահները կրկին նկատում են նրանց և փորձում ձերբակալել,, սակայն զորավարն առաջարկում է չենթարկվել նրանց հրամանին և փախչել տարբեր ուղղություններով: Բաժանվելով իր ընկերներից` զորավարն անցնում է թուրքական սահմանն ու գիշերով հասնում է Բասենի դաշտում գտնվող Գոմաձետ գյուղը:

Գյուղ մտնելուն պես զորավարը հանդիպում է մի շինականի, և խնդրում գիշերելու տեղ տալ: Շինականը ոչ միայն օթևան է տալիս զորավարին, այլև պայմաններ է ստեղծում լողանալու և կարգին հանգստանալու համար:

Հայ շինականը դառնացած պատմում է, որ իրենց հողի վրա գերի են թուրքերի ձեռքին, որ ոչ մի բան իրենց չի պատկանում, և անօրեն թուրքն ինչ ուզում` անում է:

- Էսպես ո՞նց կլինի այ ախպեր, ոչ ցանածն է մերը, ոչ հնձածը, ոչ անասունն ու մթերքը, օրը ցերեկով գալիս տանում են, ոչ թե տանում են, այլ թալանում են անգամ վերջին մի բուռ ցորենն ու մի կտոր պանիրը: Ինչ ուզում` անում են, ոչ տեր կա, ոչ էլ տիրական,- դառնացած դժգոհում է գյուղացին:

Այս բոլորը լսելով` զորավարը կիտում է հոնքերը, աչքերը փայլատակում են: Զորավարը լուռ լսում է շինականին:

- Պետք է սրով հասկացնել թուրքին, որ իրավունք չունի ուրիշի սեփականությունը կողոպտելու, միարդկանց և մի ամբողջ ժողովրդի արդար իրավունքները բռնաբարելու:

Առավոտյան զորավարը հրաժեշտ է տալիս հայ շինականին և բռնում Սասունի ճանապարհը. ճանապարհ, որ վերջ չունեցավ, որ շատ դարուփոս էր, սակայն միշտ հարթ մնաց նրա համար, ճանապարհ, որի վրա պարիսպներ ու երկաթե ճաղեր կային, սակայն անցանելի եղան նրա համար:

Այդ նրա պայքարի ճանապարհն էր, որ սկսվեց Սասունից, և մինչև օրս էլ վերջ չունի: Քանզի դեռ սպասում է իր քաջին, որ պետք է գա` իր սպիտակ Ասլանին հեծած ու ազատագրված տեսնելով իր եղբայրների արյունով ներկված հողը` մի պահ կանգ առնի և, իջնելով սպիտակ ձիուց, նրա սանձը իր կուռ ձեռքերի մեջ առնելով` դանդաղ ու խրոխտ քայլերով շարժվի դեպի Առաքելոց  վանք, որպեսզի վայելի սուրբ խնկահոտը ու տեսնի այն բյուրավոր մոմերի վառ, առկայծող բոցերը, որոնց միջից նրան կնայեն մեր սուրբ նահատակները, ում արյան վրեժով ծարավ` նա պետք է անմահանար պանդխտության մեջ ու մեկ օր էլ փառքով ու պատվով հետ գար իր հայրենի օջախ:



ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Հոդված


ՍԱՏԱՆԱ ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ



Սատանա բառը ծագում է հին եբրայերեն satan բառից, որը նշանակում է- սադայել, բանսարկու, չարախոս, հակարակորդ, ընդդիմադիր, մատնիչ, ըմբոստ, ապստամբ, սադրիչ:

Շատ լեզուներում տարածված է սատանա բառը օր. ասորերեն satana, ռուսերեն сатана, արաբերեն shaytan (շայթան), եթովպացիերեն sadatan, հունարեն Satanas, լատիներեն satanas, հարավսլավոներեն sotona, գերմաներենում կա satan և Teufel բառեր, այդ բոլոր բառերի արտասանության ձևը գրեթե նույնն է: Սակայն բառն ունի նաև 2-րդ տարբերակ, որ է հունարեն Diabolos (dibolos, diabolus) կամ daimon, ռուսերեն дьявол կամ демон, անգլերեն devil կամ demon (diaballo- կազմված է dia-միջոցով և ballo-գցել բառերից):

Մահմեդական գրքերում կարող ենք հանդիպել Իբլիս բառը, որը նույն իմաստն ունի, իսկ շայթան, որը նույնպես օգտագործվում է մահմեդականների կողմից բառացի նշանակում է կռվել, թշնամություն անել, կա նաև balasa բառը որը թարգմանվում է - «նա պարտվել է»: Իսլամի մեջ ընդունված է իբր թե Աստված հրամայեց բոլոր հրեշտակներին երկրպագել Ադամին, սակայն սատանան չուզեց դա անել ասելով, թե ես կրակից եմ ստեղծված, իսկ ինքը հողից, ինչու՞ պիտի երկրպագեմ, և շարունակում էր գայթակղել մարդկանց, և դրա համար նա պետք է գնա jahannam (դժոխք):

Համաձայն Հր. ԱՃառյանի Արմատական բառարանի «...ամենայն որ բարւոյ հակառակ կայ, սատանայ անվանի»:

Ըստ մի շարք կրոնական ուսմունքների սատանան չար ոգիների տիրակալն ու դժոխքի թագավոր է, մարդկանց մեղանչումների, չարագործությունների սկզբնապատճառն ու հրահրիչը: Սովորաբար ներկայացվում է իբրև Աստծու ստեղծած, ապա խռովարար՝ երկնքից երկիր արտաքսված, տապալված հրեշտակ (Եսայի 14:12 Արուսյակ (Լյուցեֆեր), որը չունի մեղքերի քավության և թողության հնարավորություն: Խավարի իշխան, խաբեբա, պիղծ, անսուրբ, անպիտան մարդ: Միաստվածական կրոնների զարգացմանը զուգահեռ ձևավորվել է սատանայի որպես չարիքի միասնական աղբյուրի և գլխավոր չար ոգու մասին պատկերացումը: Սատանայի մասին հորինվել են ժողովրդական զանազան առասպելներ, զրույցներ, հեքիաթներ: Գրականության մեջ սատանան կերպավորվել է ըստ տարբեր դարաշրջանների ու անհատների կրոնական և փիլիսոփայական հայացքներում: Արվեստում սատանան հնում պատկերվել է գիշատիչ գազանի, XI դարից՝ անճոռնի, պոզավոր ու պոչավոր մարդու կերպարանքով:

Հին Կտակարանում կա Ավադդոն բառը, որը նշանակում է ջարդ, կորուստ, մահ, սակայն այդ բառը ասելով նույնպես հասկանում էին սատանային: Տոբիթի գրքում կարող ենք հանդիպել Ազմոդևս անունը. այդ անվան նշանակությունը փորձում էին բացատրել ասորերեն անհայտ մի բառի արմատից, սակայն այդ փորձերը կասկածելի են, քանի որ Ազմոդևս բառը բավարար ձևով բացատրվում է եբրայական - արամերեն արմատից՝ շամադ, որը նշանակում է քանդել, ոչնչացնել, ուրեմն Ազմոդևս բառը նշանակում է քանդող, ոչնչացնող: Ազմոդևս բառի ստուգաբանությունը ցույց է տալիս, որ այն նույնպես սատանայի իմաստ ունի:

Ծիսական գրքերում կարող ենք հանդիպել ասպիդ բառը: Ասպիդը թունավոր օձի տեսակ է, բայց ծիսական գրականության մեջ այն սատանայի իմաստ ունի: Ինչպես գիտենք Ծննդոց գրքից Եվային խաբել է հենց օձը:

Նոր Կտակարանի գրքերում նույնպես կարող ենք հանդիպել բազմաթիվ արտահայտություններ սատանային վերաբերող օր. Մատթեոսի մոտ 4:3 համարում սատանան անվանվում է փորձիչ. դա կապված է անապատում Հիսուսի փորձության հետ: Ինչպես Մատթեոսի և Մարկոսի, այնպես էլ Ղուկասի մոտ հանդիպում ենք Բէեղզեբուղ բառը, երբ որ Հիսուսը հանում է դևերին համրի միջից, նրան մեղադրելու համար, ժողովրդի միջից ոմանք ասում են, թե նա դևերի իշխան Բէեղզեբուղի միջոցով է անում այդ (Beelzeboul արտասանում են նաև Beelzebob, այս բառը կարող է ծագել baalzebul բառից, այսինքն՝ «երկնքի իշխան»):

Կորնթացիներին ուղղված Պողոսի երկրորդ թղթում առաքյալը սատանային անվանում է Բելիար այն ժամանակ, երբ ժողովրդին քարոզում է ասելով. «Անհավատներին լծակից մի եղեք, որովհետև ինչ՞ կապ ունի արդարությունը անօրենության հետ...և կամ ինչ՞ միաբանություն Քրիստոսի և Բելիարի միջև...»: Իսկ ի՞նչ է նշանակում Բելիար: Հին Կտակարանում այդ անվանը համապատասխանում է Բելիալ բառը, որը նշանակում է անօգուտ իր կամ գործ, որը ոչ մի բանին պիտանի չէ: Սակայն այստեղ ինչպես երևում է Քրիստոսին Բելիարին հակադրելուց Բելիար բառը նշանակում է անձ: Այդպիսի իմաստ այդ բառը ունեցել է վաղ հուդայականության մեջ: Այստեղ կոնտեքստից երևում է, որ բառը խորհրդանշում է հակաքրիստոսին կամ սատանային:

Հովհաննես ավետարանչի մոտ էլ Հիսուսը ժողովրդի հետ խոսելով ասում է. «հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա է, որ, այս աշխարհի իշխանը դուրս կնետվի», այստեղ Քրիստոս «այս աշխարհի իշխան» ասելով նկատի ունի սատանային:

Եփեսացիներին ուղղված թղթում սատանան «օդում տիրող իշխան» է, որը ներգործում է ապստամբող մարդկանց մեջ: Այստեղ իհարկե նկատի է առնվում սատանան: Նա անվանված է «օդում տիրող իշխան» այն պատճառով, որ նրա իշխանության տակ են տարբեր ոգիներ, որոնք այստեղ հավաքական իմաստով անվանված են «իշխանություն»:

Որպես ավարտ նշեմ, որ Նոր Կտակարանում diabolos բառը հանդիպում ենք 37 անգամ, satana՝ 36, իսկ Beelzeboul բառը ընդամենը՝ 7:

Դանիել  Խանանյան

Կարծիք


 Զարթնիր լաօ մեռնիմ քզի,թե






Ինչպես բոլորս էլ գիտենք վերջերս  կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ  թուրքական թիմի ներկայացրած օրհներգը հայկական հայրենասիրական հայտնի երգն էր` «Զարթնիր լաօ, մեռնիմ քզի», որը նրանք կատարեցին առանց ամոթի զգացման և մեծ հպարտությամբ, կարծես թե երգը ստեղծված էր  հենց իրենց «ազգի» համար: Փոխված էր  միայն երգի բառերը, երաժշտությունը նույնն էր:

Քանի որ ըստ պատմական փաստերի և վկայությունների թուրքական ազգ և պետություն, որպես այդպիսին չի եղել, եղել է ինչ-որ մի արհեստածին հավաքածու «ազգ» չունենալով ոչ մշակույթ, ոչ էլ ճաշակ, լկտիաբար գողանում են  այլ ազգերի` այս դեպքում հայերի ազգային մշակույթը:Սակայն մենք` հայերս քննադատելով թուրքերին ինքներս մեր մասին չգիտես ինչու լռում ենք, հայկական «շոու բիզնեսի» շատ ներկայացուցիչներ քննադատում են «ռաբիզ» աշխարհին` թուրք-հայկական կամ հայ-թուրքական մուղամ կատարելու համար, մոռանալով կամ չիմանալով, որ թուրքերը քոչվոր ցեղեր են և չունեն ոչինչ իրենցը, ուր մնաց երաժշտություն կամ ազգայնականություն:Թուրքական երաժշտությունը ո՞րն է, ռաբիզ մուղամը ո՞րն է, եթե փորձենք գտնել տարբերություն չենք կարող, որովհետև գրեթե չկա(կատարողականություն): Քննադատելով ինքներս մեզ ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին` «նալ-մեխ», եթե էթնիկ ժողովուրդ, ազգ եղել է, ապա պետք է ունենա իր  ազգային  մշակույթը, այսինքն դրանով հավաստիացնում ենք, որ դա նրանցն է,այլ ոչ թէ մերը:Այդ քննադատությամբ, հակասելով վնասում ենք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և տարածաշրջանային հիմնահարցերի լուծմանը:
Բարեբախտաբար այս երգի հետ կապված բոլոր խնդիրները կարելի է համարել լուծված, ոչ ոք ուրիշինը չի կարող վայելել կապ չունի` դա երգ է, հող, թե ճակատագիր: Մերը նորից վերադարձվեց մեզ, առայժմս միայն երգի տեսքով,իսկ ապագայում համոզված եմ նաև այն ամենը ինչ-որ մերն էփորձենք բոլորս ել ապրել մաքուր:
   Եվ եթե խոսքը գնաց այսպես կոչված էստրադայի կամ հայ աստղերի մասին, քննադատողները պետք է առաջնահերթ սկսեն մտածել իրենց կատարման, ոկալի և որակի մասին, նոր հետո քննադատեն ռաբիզը:Հատուկ չիմացողների համար նշեմ որ «ռաբիս»-ը ռուսերենով  նշանակում է «рабочее искуство»: Երևի թե խոսքերն ավելորդ են

Նյութը պատրաստեց 
«Հորովել» շաբաթաթերթի լրագրող
Դիանա Բաղդասարյանը



Մամուլի տեսություն


«Հայ Դատ». Բարաք Օբաման չի կատարում Ղարաբաղի վերաբերյալ իր խոստումը



«Հայ Դատի» վաշինգտոնյան գրասենյակը պահանջում է Լեռնային Ղարաբաղին ընդգրկել ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսելով Կազանում ուրբաթ օրը տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին, «Հայ Դատի» վաշինգտոնյան գրասենյակի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը կարծիք է հայտնել, որ ԼՂ խնդիրը հնարավոր է լուծել միայն երկու դեպքում. եթե ԼՂՀ իշխանությունները մասնակցեն բանակցություններում եւ եթե կարգավորման հիմքում լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշումը:

Չուլջյանի խոսքով` այն սկզբունքները, որոնց հիման վրա ներկայումս ընթանում են բանակցությունները,  ճնշում են Հայաստանի վրա, եւ չեն երաշխավորում Ղարաբազի ապագա կարգավիճակը: «Հարկավոր է, որ Ղարաբաղի իշխանությունները նստեն բանակցային սեղանի շուրջ եւ առաջ քաշեն արդարացի սկզբունքներ, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի իսկապես երկարաժամկետ լուծում տալ հակամարտությանը»,-նշեց «Հայ Դատի» Վաշինգտոնի գրասենյակի մամուլի պատասխանատուն:

Դիտարկմանը, թե նախօրեին Կազանում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ` նրանց կոչ անելով «վճռորոշ քայլեր կատարել խնդրի կարգավորման ուղղությամբ», Էլիզաբեթ Չուլջյանը այսպես է պատասխանել. «Բարաք Օբաման, երբ  նախագահի թեկնածու էր, խոստացել է, որ անպայման կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն, ցավոք սրտի, մինչ այժմ նա չի կատարել իր խոստումը: Նա նաեւ խոստացել է, որ կպայքարի ԼՂ ժողովրդի ինքնորոշման համար, սակայն, ցավոք, երբ ուսումնասիրում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների ընթացքում արվող առաջարկներն ու սկզբունքները, տեսնում ենք, որ ԼՂ ժողովրդի իրավունքները մեծ վտանգի առաջ են կանգնած: Մենք չենք համարում, որ Օբաման կատարում է իր խոստումները»:

Երեւանում գտնվող որոշ օբյեկտներ կհանվեն ռուսական ռազմաբազայի կազմից

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները համաձայնության են եկել Երեւանում գտնվող մի շարք օբյեկտներ հանել ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկից: Հարցը ներառված է կառավարության հունիսի 30-ի նիստի օրակարգում:

Նշված օբյեկտների ցանկում ներառված են Օրբելի-29 հասցեում տեղաբաշխված զինվորական հոսպիտալը,  Զ. Սարկավագի-50 հասցեում տեղաբաշխված նախկին N16 պոլիկլինիկայի շենքը եւ նույն փողոցում գտնվող մոտոհրաձգային գնդի «Քանաքեռ» զինավանը, Վերին Նուբարաշենում գտնվող հրաձգարանն ու ուսումնական կենտրոնը:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը մեր երկրում գտնվող ռուսական ռազմաբազայի տեղաբաշխման կետերի մասին համաձայնագիրը կնքել են 1996 թ., որից հետո այն մի քանի անգամ փոփոխության է ենթարկվել:

Հայաստանը մտադիր է ամերիկյան 911 մոդելի արագ արձագանքման համակարգ ներդնել



ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի գլխավորած պատվիրակությունը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը երկուստեք նշել են, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունն արդյունավետորեն զարգանում է եւ անդրադարձել են Աֆղանստանում տեղակայված հայկական զինուժի փաստին:

Համագործակցության առումով, Արթուր Բաղդասարյանն առանձնացրել է արտակարգ իրավիճակների ոլորտը, որտեղ իրականացվող բարեփոխումների շրջանակներում կառավարության որոշմամբ ստեղծվել է ճգնաժամերի կառավարման կենտրոն, ինչպես նաեւ նախատեսվում է ներդնել  եվրոպական 211 կամ ամերիկյան 911 մոդելի արագ արձագանքման համակարգ: Նրա խոսքով, Հայաստանում մշակվել եւ արդյունավետորեն իրականացվում է ոստիկանական ոլորտի բարեփոխումների ծրագիր Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ, սակայն առկա են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հնարավորություններ ոլորտի որոշակի կոնկրետ ուղղություններով` կիբեր ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղություններով:  Նա նշել է, որ արդեն մշակվել է կիբեր ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր:

Տարածաշրջանային խնդիրների քննարկման ընթացքում ԱԱԽ քարտուղարն անընդունելի եւ ոչ կառուցողական է համարել Ադրբեջանի դիրքորոշումը, ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում` նշելով, որ Հայաստանը կողմ է բանակցային ուղով եւ փոխընդունելի փոխզիջումների միջոցով խնդրի հանգուցալուծմանը:

Չնայած պատմական անցյալին` Հայաստանն իր մեջ ուժ գտավ նստելու բանակցային սեղանի շուրջ` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նպատակով, այնինչ Թուրքիան շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը` սառեցնելով հարաբերությունների կարգավորման նպատակով ստորագրված արձանագրությունների վավերացումը: Ավելին, Հայաստան-Թուրքիա գործուն երկաթգծի առկայության պայմաններում մեր հարեւան երկիրը միլիոնավոր դոլարներ է ներդնում  Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան` Հայաստանը շրջանցող մեկ այլ երկաթգծի շինարարության մեջ, ինչը վերը նշվածի վառ ապացույց է: Այնուամենայնիվ, գերակա համարելով տարածաշրջանային խաղաղությունը եւ հարաբերությունների նորմալացումը հարեւանների հետ` Հայաստանը հավատարիմ է մնում է իր կառուցողական մոտեցումներին եւ բաց իր հայտարարություններում:

Սեյրան Օհանյան. Հայ զինվորները պատվով են պահպանում հայրենիքի սահմանները

Հայ զինվորները պատվով են պահպանում հայրենիքի սահմանները։ Այս մասին հունիսի 29-ին՝ անհետ կորածների հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը, հայտարարեց Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Փառք ու պատիվ զոհվածներին եւ անհետ կորածներին։ Նրանցից շատերի ճակատագրերն անհայտ են։ Հնարավոր է՝ նրանցից շատերը կենդանի չեն, սակայն նրանց հրազատները շարունակում են հուսալ եւ սպասել»,- ասաց նախարարը։

Օհանյանը հայտնեց, որ պաշտպանության նախարարությունը եւ Գերիների ու անհետ կորածների պետական կոմիտեն աշխատանքներ են տանում, ձեռք են բերվել որոշակի արդյունքներ, եւ խոստացավ, որ աշխատանքը հետեւողականորեն շարունակվելու է։

Նա նշեց, որ այս առնչությամբ ճշգրտվում են ցուցակները եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն է իրականացվում։

Նախարարը հարազատներին համբերություն ցանկացավ եւ ընդգծեց, որ նրանց որդիների եւ ամուսինների կողմից սկսված գործը կիսատ ճանապարհին չի մնացել։ «Զինված ուժերը պատվով են կատարում հայրենիքի պաշտպանությունը եւ ապահովում հայ ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը»։

Ամերիկայի հայկական համագումարի կամավորները մասնակցել են հայ-ամերիկյան խնդիրների քննարկմանը

Ամերիկայի հայկական համագումարի Թերջենյան-Թոմաս ամառային ծրագրի կամավորները այս ամիս մասնակցել են բազմաթիվ քննարկումների:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ամերիկայի հայկական համագումարից, անցած շաբաթ Համագումարի համայնքի հետ աշխատանքների գծով տնօրեն Դանիել Քուշակջյանը քննարկում է ծավալել 2011 թ.-ի կամավորական ծրագրի մասնակիցներին հետաքրքրող թեմաների շուրջ` ներառյալ ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին,  վերջերս ներկայացված օրինագծերը` ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության 304-րդ բանաձեւի  եւ Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների պաշտպանության վերաբերյալ 306-րդ բանաձեւի հաստատումը, Հայաստանի շրջափակումը Թուրքիայի ու Արդբեջանի կողմից, հայ-թուրքական հարաբերությունները, մարդու իրավունքների եւ կանանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ Հայաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդման ուղությամբ  Համագումարի կողմից տարվող աշխատանքները:

Մասնակիցներին հնարավորություն տրվեց Համագումարի աշխատակազմին ուղղել իրենց հուզող հարցերը Համագումարի կողմից առաջ տարվող խնդիրների վերաբերյալ:

Այս շաբաթ 2011 թվականի կամավորները մասնակցել են նաեւ ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի հետ քննարկմանը: Մեկ եւ կես ժամ տեւած քննարկումը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի պատմությանը, Ադրբեջանի կողմից հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ մաքրումներին եւ Ադրբեջանի կողմից 1991 թվականին  ԼՂ-ի դեմ նախաձեռնած պատերազմին: Ի հավելումն, քննարկմանը լուսաբանվել են ԱՄՆ-ի կողմից Ղարաբաղին ցուցադրվող հումանիտար օգնության, ինչպես նաեւ բանակցային գործընթացի ներկա իրավիճակի, Կազանում տեղի ունեցած Հայաստանի, Արդբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը առընչվող հարցերը:

«Ժամանակ». Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ին Բաքու կուղարկի System of a down-ի՞ն



Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում Հայաստանի Հանրային հեռուստառադիոխորհուրդը կհայտարարի, որ Հայաստանը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին: Այս պահին քննարկվում է մեկ հարց` Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ում կներկայացնի արտերկրի՞ց որեւէ երգիչ կամ խումբ, թե՞ Հայաստանից:

Արտասահմանից մեր երկիրը ներկայացնելու համար ամենահավանական թեկնածու է դիտարկվում System of a down խումբը, որը վերջերս է միավորվել: Խմբի հետ փորձ է արվում բանակցություններ սկսել մասնակցության պայմանների շուրջ: Եթե որոշում կայացվի, որ Բաքվում Հայաստանը պետք ներկայացնի հայաստանցի երգիչ, ապա անկասկած դա Ռազմիկ Ամյանն է լինելու: