Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified
Показаны сообщения с ярлыком Հրանտ Դինք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հրանտ Դինք. Показать все сообщения

понедельник, 25 июля 2011 г.

Ե՞վ...

   Ինչպես երևի արդեն շատերին հայտնի է, այսօր առավոտվանից թուրքական լրատվամիջոցները ողողված են այն թեմայով, որ «ԱԿՕՍ» թերթի խմբագրապետ,  հասարակական մեծ գործիչ, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթն ազատազրկվեց 22 տարի 10 ամսով: Մենք չենք խորանա դատապրոցեսի մանրամասների մեջ, այլ կփորձենք ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա: Ի՞նչ է կատարվում իրականում: 
     
   Այ եթե կարդում ենք, որ Սամասթին առաջադրված մեղադրականում հիմնական հոդվածներն էին ապօրինի զենք պահելը և կանխամտածված սպանությունը, ի՞նչ ենք հասկանում կանխամտածված սպանություն ասելով, եթե նկատի ունենք Դինքի առեղծվածային սպանությունը....

   Սամասթի մասին խոսվել է բավականին շատ, և կարելի է ասել, որ անգամ աշխարհի հասարակությունը հակված է կարծելու, որ Դինքի սպանությունն ընդամենը ազգայնամոլ, նացիստ (ավելի ճիշտ այսպես է հասկանում եվրոպան) մոլագարի ձեռքի արարք է: Եվ վերջ... Բայց մի՞թե:

   Մի՞թե այդ անիծյալ երկրում միայն Դինքն էր, որ արժանացավ ազգայնամոլների ուշադրությանը: Կամ մի՞թե այլ ազգեր ու փոքրամասնություններ չկան այդ երկրում: Ու թեև գիտենք, որ Դինքը ժամանակին նաև ստացել է բազում սպառնալիքներով լի հաղորդագրություններ, մենք այնուամենայնիվ չենք կարող հավատալ թուրքական այդ «հազար ու մեկ գիշերին»:

   Ի դեպ: Ինչ վերաբերում է սպառնալիքներին: Բնականաբար, Դինքն իր դիրքի, բռնած ուղու և արած գործի պատճառով ինքըստինքյան հայտնվել էր գրեթե բոլորի ուշադրության կենտրոնում` հասարակության, ոստիկանության, ազգայնամոլների, ինչպես նաև` կառավարության... եվ ահա այս ընթացքում նրա հետ պատահեցին շատ տարբեր իրադարձություններ: Էլ մեղադրանք, էլ սպառնալիք.. մի խոսքով: Բայց ամենակարևորն այն էր, որ կար մի ուժ, որը բավականին ուշի-ուշով հետևում էր այս բոլորին, և բոլորին աննկատ այս խմորումներն օգտագործում էր իր ծրագրերում: Որպես օրինակ հենց այդ նույն սպառնալիքները: Դիցուք Դինքին սպառնացել են 1.000 հոգի: Դրանցից 999-ը, հնարավոր է, որ իրոք ինչ-որ ցնորված «թուրք ազգայնամոլներ» էին: Բայց կար ևս 1-ը... Եվ այդ 1-ը չէր երևում այդ 999-ի մեջ: Ո'չ: Դա ամենևին էլ Սամասթը չէր: Սա ծրագրի մի մաս էր ընդամենը: Հետո ի հայտ եկան նաև փողոցներում ու խմբագրության դիմաց ինչ-որ կոչեր աղաղակող խուժաններ: Հետո` էլի մի ուրիշ դեպք: Եվ այս ամենն ստեղծում էր մոտիվ, որն օգտագործվեց շատ արագ ու խելացի կերպով: 

   23 տարին բավական մեծ ժամանակ է, որպեսզի որոշ ուժեր իրենց գլուխն ազատեն այս վերջին 3-4 տարվա աղմուկից և սկսեն իրենց հետևից մաքրել դեռևս գոյություն ունեցող այն չնչին հետքերը, որոնք կարող են կասկածի կամ ավելի լուրջ փաստերի առիթ դառնալ: 

   Սակայն, հայ ազգը հույս ունի, որ արդարությունն անպայման կվերականգնվի: Չէ՞ որ յուրաքանչյուր հայ մեզ համար թանկ է, առավել ևս, երբ նա հանգչում է օտարության մեջ, այն էլ` թշնամու ձեռքով...




воскресенье, 12 июня 2011 г.

Թուրքիան և մեծ տերությունները


- Թուրքիան և Եվրոպան սահմանափակված են հարաբերություներ ստեղծելու մեջ: Այդ խնդիրն իր լուծումը կստանա միայն այն ժամանակ, երբ Թուրքիան հրաժարվի իր ամենամեծ տոբուից,- Հրանտ Դինք…



Թուրքիայում լրագրողների, քաղաքական գործիչների և մտավորականության հետաքրքրվածությունն ավելի ինտենսիվ է, քան երբևէ: Նրանց առաջադրած հարցերը պարզ և ազդեցիկ են` դեպի ու՞ր է գնում Թուրքիան, կմեծանա՞ արդյոք ազգայնականության գործոնը, ինչպիսի՞ քաղաքական ռեժիմ կորդեգրի Թուրքիան, ի՞նչ բախտի կարժանանան ազգային փոքրամասնությունները (Նշենք, որ միջազգային համապատասխան ակտերով Թուրքիայում ազգային փոքրամասնություն են ճանաչվել հայերն ու հույները):

Հատկանշական է, որ դրսից Թուրքիային հետևողներն ավելի անհամբեր են` տեսնելու վերոնշյալ հարցերի պատասխաններն ու լուծումները, քան նրանք, ովքեր ապրում են Թուրքիայի ներսում: Ի վերջո 1923թ. ի վեր, Թուրքիան այն երկիրն է, որտեղ շարժիչ ուժերը և երկրի ներսում կատարվող փոփոխություններ պայմանավորող ուժը դեռևս ամբողջապես ձևավորված չէ: Թուրք հասարակությունն ավելի հակված է ընդունելու եղած փոփոխությունները, քան իրականացնելու դրանք:

Ինչպես գիտենք, երիտթուրքերը, և մասնավորապես Քեմալը, սահմանափակեց ազգայնականների և կրոնավորների իշխանությունը` երկիրը հայտարարելով աշխարհիկ պետություն: Մինչ օրս Թուրքիայի կառավարման գործում վերջինիս զինուժն ունի բավականին մեծ ազդեցություն և հանդիսանում է ազգայնականների և կրոնամոլների գլխավոր խոչընդոտը` իշխանության գալու նկրտումների հարցում: Ահա այս հանգամանքն է, որ թույլ է տալիս Թուրքիային վերապրելու վերջին տասնամյակներում տեղի ունեցող միջազգային խոշոր իրադարձությունները:

Նախ` գլխավորապես ԽՍՀՄ և ԱՄՆ միջև ընթացող «սառը պատերազմը»: Հասարակական կոնֆլիկտների լուծմանը խթանեց երկրի կապիտալիստական կուրսը, որի շնորհիվ այն չվերաճեց գերխնդրահարույց կոնֆլիկտի:

Երկրորդ` 1979թ. Իրանում տեղի ունեցած հեղափոխությունը: Սա արտաքնապես մեծ ազդեցություն ունեցավ Թուրքիայի վրա, քանի որ Թուրքիայում հասկանում էին, որ այն անպայման արձագանք կգտնի ազգայնական մուսուլման զանգվածի կողմից և կվերաճի երկրում ռեժիմի տապալմանն ուղղված խոշոր կոնֆլիկտի: Այս մտավախությունն էր, որ ստիպեց երկիրը ղեկավարող ուժերին ամեն գնով սեփական ձեռքերոմ պահել ներքին իրադրությունն ու ճնշել պոտենցիալ հեղափոխական ուժերին:

Երրորդ` 1960-2000թթ. Եվրոպական Միությունը: Այս գործոնի ունեցած արտաքին ազդեցությունն ավելի մեծ է, քան առաջին երկուսինը: Բանն այն է, որ ԵՄ թուրքական հասարակության և նրա առանձին մասերը համարում է միմյանցից անջատ տարրեր. քաղաքական աջակողմյան և ձախակողմյան, աշխարհիկ և կրոնական, լիբերալ և ազգայնական, պետական բյուրոկրատիա և զինված ուժեր… ամենուրեք ներքին կոնֆլիկտներ:

Եվ քանի որ թուրքական հասարակության ոչ մի հատված հոմոգեն չէ, ԵՄ մեծ դերակատարություն ունեցավ Թուրքիայում գոյություն ունեցաղ բևեռացման քայքայման և երկրի ներքին դինամիկ զարգացման գործում: Այսպիսով, քանի դեռ Թուրքիա-Եվրոպա երկխոսությունն առկա է, կատարված յուրաքանչյուր փոփոխություն կընդգրկի հասարակության տարբեր ու առանձին հատվածներ` ստեղծելով հուզմունքի, դժգոհությունների և այլ արձագանքներ:

понедельник, 30 мая 2011 г.

Ցեղասպանության վերջին զոհերից մեկի կենսագրականը...


Կասկածյալը ձերբակալված է




Շաբաթ օրը Ստամբուլի քաղաքապետ Մուհամար Գյուլերը հայտարարեց, որ ոստիկանությունը ձերբակալել է Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող մի մարդու: Կասկածյալը, որի անունն է Օգյուն Սամաստ,  ձերբակալվել էր Սամսուն քաղաքում` վերջինիս հոր զգուշացմամբ: Հավանաբար նա վերադառնում էր իր ծննդավայր Տրապիզոն:
2007թ. փետրվարի 2-ին Սամաստի լուսանկարները հայտնվում են թրքական լրատվամիջոցներում: Լուսանկարներում Սամաստը կանգնած է թրքական դրոշի մոտ` աթաթուրք գրությամբ: Հետագայում պարզվեց, որ այդ լուսանկարահանումների ժամանակներկա են եղել շրջանային ոստիկանության պետ Մուսթաֆա Իլհանը, ժանդարմերիայի հրամանատար Մուրատ Բարաքը,  ինչպես նաև պետական մեղադրողը: Ոստիկանները և ժանդարմները ևս նկարահանվել են Սամաստի հետ, ինչը խոսում է այն մասին, որ Օգյուստին հավանաբար վերաբերվում են որպես հերոսի:
Հինգշաբթի երեկոյան հազարավոր մարդիկ Ստամբուլի կենտրոնից անցան Ակոսի խմբագրատան մոտով: Նրանք ձեռքներին ունեին մոմեր, Դինքի նկարով պլակատներ, ծանր լռությունը երբեմն խզվում էր ծափահարություններով ու «ազգերի եղբայրություն», «բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինք ենք»  բացականչություններով:
2007թ. հունվարի 25-ին թուրքական «Չադաշ» / ÇAĞDAŞ / թերթը մեղադրանք առաջադրեց Դինքի թաղման կազմակերպչական բյուրոյին և բոլոր մասնակիցների «բոլորս հայ ենք» լոզունգի համար, ասելով, որ դա 301 հոդվածի ոտնահարում է:

понедельник, 23 мая 2011 г.

Ցեղասպանության վերջին զոհերից մեկի կենսագրականը...

Սկիզբը նախորդ համարներում




«Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում…»





Դինքը մեղադրվեց այն բանում, որ 2006 թվականին մարդու իրավունքներին նվիրված կոնֆերանսի ժամանակ քննադատեղ Թուրքիայի պետական հիմնը, որում ասվում էր, որ թուրք «ազգը հերոս ազգ է» (չազգը),  և թուրք երեխաների կողմից արտասանվող ամենօրյա առավոտյան աղոթքը, որտեղ ասվում էր` երջանիկ է նա, ով իրեն թուրք է անվանում:
Դինքն այն ժամանակ ասաց, որ իրեն երբեք թուրք չի զգացել, այլ միշտ եղել է Թուրքիայի քաղաքացի հայ: Թուրքական լրատվամիջոցներում ներկայացվեց այնպես, որ իբր Դինքը քննադատում է այն տողերը, որոնք արտասանում են թուրք աշակերտները և ուսանողները, այն է` «ես թուրք եմ, ես ազնիվ եմ, ես աշխատասեր եմ»: Դինքը բացատրեց, որ. «ես ասացի, որ ես Թուրքիայի քաղաքացի եմ, բայց հայ եմ: Ես ազնիվ եմ ու աշխատասեր, բայց ես հայ եմ»:
Իր վերջին հոդվածներում երջանկահիշատակը խոսում էր այն մասին, որ դարձել է հայտնի իբրև թուրքերի թշնամի: Նա ասում էր, որ, չնայած իր բողոքներին, աջակցություն ու պաշտպանություն չգտավ թուրքական կառավարության կողմից: «Իմ համակարգչի հիշողությունը լցված է ատելություն ու սպառնալիքներ արտահայտող հայտարարություններվ»,- ասում էր Դինքը: - «անտանելի է ապրել նման հոգեբանական ճնշման ներքո, որում գտնվում եմ ես: Ես նման եմ աղավնու… բայց ես գիտեմ, որ այս երկրում  սիրում են աղավնիներին ու չեն սպանում նրանց»: Ցավոք, որոշ ազգայնականներ ապացուցեցին, որ Դինքի տեսակետը սխալ էր: Իր վերջին հոդվածում Դինքը խոստովանեց, որ 2007 թվականը ծանր տարի կլինի նրա համար, սակայն նա կհաղթահարի այն:
Ստամբուլ, 2007թ. հունվարի 19… բարձրակարգ հայազգի խմբագիրը, որը մեղավոր էր ճանաչվել Թուրքիան վիրավորելու մեջ, սպանվեց իր խմբագրատան առջև:
«Փամփուշտն ուղղված էր ժողովրդավարության և խոսքի ազատության դեմ… ես դատապարտում եմ այդ սպանության հետևում կանգնած դավաճաններին»,- հայտարարեց Թայիփ Էրդողանը: - «Դա մեր խաղաղության ու կայունության դեմ ուղղված հանցանք էր»:
CNN-ի խմբագիր Տախա Ակիոլն այդ առթիվ ասաց. «Այս փամփուշտն ուղղվեց Թուրքիայի վրա… տպավորություն ստեղծվեց, որ հայալեզու քաղաքացիները չունեն անվտանգության որևէ երաշխիք»:

воскресенье, 15 мая 2011 г.

Ցեղասպանության վերջին զոհերից մեկի կենսագրականը...


Սկիզբը նախորդ համարներում

Մեղադրանք



Ինչպես խոսվեց նախորդ համարում, երջանկահիշատակ Հրան Դինքին մեղադրանք էր առաջադրվել թուրքիայի քր. օր.-ի 301 հոդվածով: 2005թ. հոկտեմբերի 7-ին Դինքը մեղավոր ճանաչվեց վերոնշյալ հոդվածի մասով: Նրան տրվեց 6 ամիս պայմանական պատիժ, այն պայմանով, որ եթե նա կրկին «չխախտի» այդ հոդվածը, չի ազատազրկվի: Դատարանը նշեց, որ Դինքի հոդվածը քննադատության միտումով կատարված կարծիքի արտահայտում չէր, այլ հարձակողական և նվաստացնող նկրտումներով գրված հոդված:
Հեռուստաընկերությամբ ունեցած իր ելույթում Հրանտ Դինքը հերքեց այդ մեղադրանքները և հայտարարեց, որ երդվում է պայքարել դրա դեմ: Նա նշեց, որ թուրքական կառավարության կողմից արված այս ակտը նպատակ ունի լռեցնել իրեն, սակայն ` «քանի դեռ ապրում եմ այստեղ, խոսելու եմ ճշմարտությունը»,-ասաց Դինքը: Նա ասաց, որ անհրաժեշտության դեպքում կդիմի Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան: «Անկախ այն բանից` օր է, 6 ամիս, թե 6 տարի` այնուամենայնիվ դա անընդունելի է ինձ համար»:
2005թ. դեկտեմբերին թուրքական դատարանը գործ հարուցեց Դինքի դեմ` իր 6 ամսյա պայմանական դատապարտումը մեկնաբանելու համար: Ստաբուլի դատարանն արձագանքեց այն բանից հետո, երբ մի խումբ թուրք ազգայնական փաստաբաններ դիմեցին դատարան` խնդրելով, որ դատարանը գործ հարուցի «ԱԿՕՍ» թերթի խմբագիր Հրանտ Դինքի և նրա երեք լրագրողների դեմ, ասելով, որ լրագրողներն իրենց հոդվածներով «ազդել են» դատական իշխանության վրա:
Գործն ուղարկվեց վճռաբեկ դատարան:
«Գործը հարուցվեց, որովհետև Դինկը և հայկական Agos հրատարակչության մյուս լրագրողները քննադատեցին դատարանի նախկին որոշումը, որպեսզի խանգարեն արդարացի դատավարության ընթացքին, ինչը 288 հոդվածի խախտում է»,- ասաց քեմալ քերինկսիզը:
2006թ. փետրվարի 2-ին Դինքն իր փաստաբանի հետ այցելում է Սիսլի դատախազություն` ոմն ահմեդ դեմիրից ստացած ահաբեկչական նամակի քննության համար: Այդ նամակում մասնավորաբար ասվում էր. «ձեր վերջը եկել է. սկզբում մենք կսպանենք ձեր որդուն, իսկ այնուհետև` ձեզ»:


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

воскресенье, 8 мая 2011 г.

Ցեղասպանության վերջին զոհերից մեկի կենսագրականը...


Սկիզբը նախորդ համարում

Սաբիհան հայ է ...



2004թ. փետրվարի 6-ին «Ակոս» թերթի առաջին տպագրվում է մի հոդված, որը խոսում է այն մասին, որ աթաթուրքի դուստր` Սաբիհա Գյոկչեն, որը թրքական կնոջ սիմվոլն էր համարվում, հայ որբուհի է: Ըստ այդ հոդվածի` Սաբիհան որդեգրվել էր աթաթուրքի կողմից 1915թ. ցեղասպանությունից հետո:
2004թ. փետրվարի «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը կանչվում է Ստամբուլի քաղաքապետարան, որտեղ, ըստ որոշ աղբյուրների, նրան փոխքաղաքապետի ներկայությամբ սպառնում էին երկու անձինք:
Դինքը գրեց մի շարք հոդվածներ, որոնցով նա դիմեց հայերին դադարել կենտրոնանալ թուրքերի վրա և դրա փոխարեն մտածել Հայաստանի բարօրության մասին:
2004թ. փետրվարի 25-ին, ոմն Մեհմետ Սոյքենի բողոքից մեկ օր անց, Հրանտ Դինքը մեղադրվում է «թրքությունը ստորացնելու մեջ» (Թուրքիայի ՔրՕր 301 հոդված):
2004թ. փետրվարի 26-ին մի խումբ թուրք ազգայնամոլներ, անվանելով իրենց «իդեալների ազգային օջախի» անդամներ, հավաքվում են «Ակոս» թերթի խմբագրատան առջև` իրենց հետ ունենալով լոզունգներ և պլակատներ, ինչպես նաև` սպառնալով խմբագրությանը «զգույշ մնալ», «դուք պատասխանատու կդառնաք» և «ձեր ձեռքը կկոտրվի» և այլ արտահայտություններով:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

воскресенье, 1 мая 2011 г.

Ցեղասպանության վերջին զոհերից մեկի կենսագրականը...

ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ԴԻՆՔ





 

 Հրանտ Դինքը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 15-ին Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում` քրդախոս Սէրքիսի և Գյուլվարդի ընտանիքում: 1961թ. ընտանիքով տեղափոխվել են Ստամբուլ: Սովորել է Թուզլայի հայկական որբանոցում, որտեղ և ծանոթացել է իր ապագա կնոջ` Ռաքելի հետ: Այնուհետև բարձրագույն կրթություն է ստացել Ստամբուլում` ստանալով կենսաբան - փիլիսոփայի մասնագիտություն: Իր խնամքին է վերցրել Թուզլայի հայկական որբանոցը և 21 տարի եղել ճամբարի պատասխանատուն, մինչև թուրքական կառավարության կողմից` գործունեության իրավունքից զրկվելը: Արգելվել է հայ մանուկների ուսումն այդ բնույթի հաստատությունում: 1996թ. սկսել է հրատարակել «ԱԳՕՍ» շաբաթաթերթը, մինչև իր մահը եղել է թերթի խմբագիրը` տարբեր հոդվածներով ու կազմակերպած միջոցառումներով պայքարել է Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար: Զոհվել է 2007թ. հունվարի 19-ին ժամը 15:44 Ստամբուլում` թուրքական կառավարության պատվերով` թուրք ազգայնամոլ ահաբեկչի ձեռքով:




ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...