Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 10 июля 2011 г.

ԿԵՆԴԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

2007թ. դեկտեմբերից Վրաստանի հանրապետության քաղաքացի, Բոլնիսիի բնակիչ Մայա Ասանիձեն Վրաստանի հանրապետությունում տեղի ունեցած զինված հակամարտությունների հետևանքով տեղափոխվել է ՀՀ` ձեռք բերելով էմիգրանտի կարգավիճակ: Մայան ունի երկու զավակ` Նինո Միքելաձե (ծնված 26.10.92թ.) և Էդուարդ Միքելաձե  (ծնված 02.01.95թ.):


Խորհրդային Միության ժամանակներում երբեմնի Միքելյանց ազգանունը ստիպողաբար փոխարինվել է Միքելաձե ազգանունով: Մայրը ցանկանում է վերականգնել երեխաների հայկական ազգանունները, քանի որ նրանք իսկական հայ են և կարծում է, որ նրանք պետք է դրանով հպարտանան և ունենան հայեցի կեցվածք:

Շուրջ չորս տարի է ապրում են Երևանում, սակայն ոչ մի օգնություն չեն ստացել պետության կողմից, ավելին` երեխաները պարբերաբար ենթարկվել են անթիվ-անհամար ծաղր ու ծանակի, բազմապիսի էմոցիոնալ, ֆիզիկական և հոգեբանական հարվածների:

ՀՀ-ում նման էմիգրանտի կարգավիճակ ունեցող ընտանիքների հարցերով զբաղվում են ՄԱԿ-ի գրասենյակը և տարածքային կառավարման նախարարությունը:

ՏԿՆ-ին է պատկանում «հատուկ կացարան» կոչվող ժամանակավոր կացարանները, որտեղ Մայա Ասանիձեն իր երեխաների հետ ապրել է որոշ ժամանակ, որից հետո ընտանիքին դուրս են շպրտել այդ կացարանից, այնինչ այնտեղ բազնաթիվ դատարկ սենյակներ կան: Մայա Ասանիձեն գտնում է, որ ՏԿՆ-ն և ՄԱԿ-ը միասին գործող կոռուպցիոն համակարգ են: Մայա Ասանիձեի ընտանիքի հասանելիք իրավունքները ոտնահարված են ՀՀ-ի ՏԿՆ-ի և ՄԱԿ-ի կողմից:

Այդ ընտանիքի երազանքն է ստանալ համապատասխան օգնություն` կրթության և բնակավայրի առնչությամբ և ամենակարևորը` մայրը ցանկանում է վերականգնել երեխաների իսկական հայկական ազգանունը, որպեսզի նրանք հայրենիքում իրենց զգան ինչպես իրենց տանը:

Թե ինչով կվերջանա այս ընտանիքի ճակատագիրը դուք կիմանաք առաջիկա համարներում:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... 


Նյութը պատրաստեց 
«Հորովել» շաբաթաթերթի լրագրող 
Մարիետա Սարդարյանը 

7 առաջարկ ազգային ճակատի կողմից` աղետալի վիճակից դուրս գալու համար

01.07.2011թ. կառավարության նիստերի դահլիճում կայացավ Ազգային ճակատի հանդիպումը` տարբեր կազմակերպությունների, ժողովրդի և լրագրողների հետ: Ազգային ճակատի համակարգող խորհրդի անդամներից, իր ելույթով հանդես եկավ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը` սոցիալական հավասարության, ռազմական նշանակություն ունեցող ձեռնարկությունների վերականգնման, էկոլոգիային վերաբերվող գործարքների վերանայման, հայկական ադաթների և սովորույթների ոտնահարման, ղարաբաղի հիմնահարցերի լուծման, ճշգրիտ արտաքին քաղաքականության վարման, արդարացի ու թափանցիկ ընտրություն կայացնելու հիմնահարցերի շուրջ: Տ.Կարապետյանի ելույթը իրոք տպավորիչ և ազդեցիկ էր, սակայն այս 7 առաջարները լսելով կարելի է զուգահեռներ անցկացնել հայտնի գրող Դեյլ Քարնեգիի գրքի 7,9,կամ 12 առաջարկների միջև, նա էլ իր հայտնի գրքում նշում է տարբեր առաջարկություններ, սակայն դրանց ուշադրություն են դարձնում ընթերցողների ընդամենը 30 %. նույնը կատարվում է նաև այս դեպքում, խոսքով բոլորս էլ կարող ենք փորձել ինչ-որ բան ապացուցել, ժամանակն է եկել գործելու:


Ժողովրդա-հայրենասիրական անհատ քաղաքացիների   շարժման անդամ, Ազգային ճակատի համակարգող խորհրդի անդամերից Իշխան Թովմասյանն անձամբ հարցազրույց տվեց Հորովել շաբաթաթերին` իր ելույթի վերաբերյալ` լեռնահանքահումքային արդյունաբերության պաշարի ապօրինի տնօրինման և դրամաշորթության մասին: Այս պաշարների 100%-ից 25%-ը միջազգային օրենքով պատկանում է պետությանը, իսկ ՀՀ-ում 25%-ի փոխարեն 5%-ն է պետությանը, որտեղ և ով է ընդունել այդ օրենքը, որտեղ և ով է տնօրինում անհայտ է: ԵՎ եթե խոսքը գնաց մետաղների մասին նշեմ հատկապես գունավոր մետաղներից պղինձը, որը ՀՀ-ից գնում և արտահանում են այսպես կոչված «պարսիկները» ինչի համար, կամ ինչ նպատակով երևի թե չմեկնաբանեմ: Փոս ենք փորում ինքներս մեր համար: Նաև Իշխան Թովմասյանը նշեց որ պետք է արգելել ՀՀ քաղաքների վարչական տարածքներում ինչպես նաև բնապահպանական կարևորագույն արգելոցների շրջակայքերում լեռնահանքահումքային գործունեության իրականացումը: Օրինակի համար նշենք չինական ներդրումներով մետալուրգիական կոմբինատի կառույցը Հրազդան քաղաքում, որը կարող է ունենալ բացասական ազդեցություն մեր տարածաշրջանում էկոհամակարգի վրա: Քանի որ Հրազդան գետի ավազանում բխում են աղբյուրներ, որոնք սնում են Երևան քաղաքի խմելու բարձրորակ մատակարարումը (Յոթնաղբյուր և Ղլբուլաղ): Արտադրության պրոցեսում այդ աղբյուրները կաղտոտվեն քիմիական տարրերի էլեմենտներով, այդ թվում` ծանր մետաղներով, որն անխուսափելի է արտադրության պրոցեսում առաջացող պոչամբարների առկայությամբ:
Ելույթ ունեցավ նաև  «Երիտասարդության հարցերով ակտիվիստ» Թագուհի Կարապետյանը: Նրա ելույթի հիմքը երիտասարդության շրջանում մահվան դեպքերի գրանցման և աղանդավորների շարժման դեմ էր: Ինչևիցէ, ինչքան էլ խոսենք սա այն խնդիրն է, որը մշտապես քննարկման է ենթարկվելու, իսկ ինչ վերաբերվում է ինքնասպանությանը` կոչ եմ անում մեր ՀՀ ՆԳՆ ՊՊԾ-ներին, որ ավելի զգոն լինեն Կիևյան կամրջի և նման այլ վայրերի նկատմամբ:

ԱՅՍՔԱՆԸ


Նյութը պատրաստեց
«Հորովել» շաբաթաթերթի լրագրող
Դիանա Բաղդասարյանը

Արդյունք կա՞...

09.07.2011թ. Անի հյուրանոցի Գառնի դահլիճում  կայացավ  «Մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի իրականացումը ՀՀ-ում» թեմայով սեմինար:


Ողջույնի  խոսքով ելույթ ունեցավ  ՀՀ  մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար  Աշոտ Վահանյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկովյան գրասենյակի սոցիալական և հումանիտար գիտությունների ծրագրի ղեկավար  Ալլա Ամպարը:
Առաջին բաժնում սեմինարը բացեց  ՀՀ-ում  մարդու իրավունքների  պաշտպանի  գլխավոր խորհրդական  Նատալյա Ադամյանը` մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական  հիմնահարցերի  լուծման  ինչպես նաև մշակույթային կյանքին մասնակցելու իրավունքի իրականացմանը  ՀՀ-ում զեկույցով: Տեղի ունեցավ հարց  ու պատասխանի քննարկում: Հարցեր  հղեցին` «Հայ փախստականների միության» նախագահ  Ջուլիետա Երեմյանը, «Յունիսոն» ՀԿ ղեկավար  Արմեն Ալավերդյանը:
Այնուհետև օրակարգում տեղի ունեցավ  սուրճի ընդմիջում ակտիվ քննարկումով
Երկրորդ բաժինը բացեց  Ալլա Ամպարը  իր ելույթով, որը հիմնականում ուներ չորս ուղղվածություն` կրթության իրավունք, մշակույթային  կյանքին մասնակցելու հասարակության իրավունք, տեղեկատվության  իրացման, օգտագործման և տարածման իրավունք, գիտատեխնիկական առաջջընթացի գործնականում օգտագործման իրավունք: Նրա գործունեության հիմնական ուղությունն  ընկած է` սոցիալական հումանիտար գիտությունների ոլորտում հետազոտություններ անցկացնելով: Իսկ ՀՀ-ում  նրա հարցի  հիմնական նպատակը մարդու իրավունքի իրականացումն էր  մշակութային կյանքում, այդ պատճառով էլ  տեղի ունեցավ հանդիպումը տարբեր ՀԿ-ների հետ:
Նիստը շարունակեց` «Էկոդար» հ.կ.-ն  տեղական  փորձագետ Արթուր Գրիգորյանը, ներկայացնելով զեկույց  իրավական  դաշտում նորմատիվների մասին: Օրինակ` միջազգային իրավական ակտերից  «Մարդու իրավունքների  համաշխարհային  հռչակագրի  27-րդ հոդվածի»` մշակութային կյանքին մասնակցելու  հասարակական  իրավունք, որը ՄԱԿ-ի մեկնաբանություններն են: Նրա ելույթի բուն հիմքում   խոցելի խավի` հաշմանդամների մասնակցությունն էր մշակութային կյանքին, նա կոչ էր անում պետությանը մշակութային կառույցներում իրավունք  ստեղծել այս խավին  մասնակցելու համար:
Նշվեց նաև, որ ըստ  Տուր-ինֆո միջազգային կազմակերպության ներկայացված   տվյալների` ՀՀ-ում  37 մշակույթային օբյեկտներից բոլորը գտնվում են միայն Երևան քաղաքում:
Հարց ու պատասխան
««1500000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ նախագահ Արման Ավետիսյանը հնչեցրեց 3 հարց` հեղինակային իրավունքի օրենքի, հայ մշակույթի իրավունքը ՀՀ սահմաններից  դուրս,  և  մշակույթային  դահլիճների վարձակալության  գների, խթանելու հանրությանը հասանելի դառնալուն:
Հարցերը ստացան թերի և ոչ բավարար պատասխաններ, երևի թե  ինչն էլ  պետք է ակնկալվեր:
    Այս  հանդիպման բուն նյութը  խոցելի խավի մասնակցության ապահովումն էր մշակույթային կյանքին, սակայն  ինչպես նշեցի ես իմ հարցումոր  սկզբում  պետք է ուշադրություն դարձնեն բազմաբնակարան շենքերին, որտեղ որ բնակվում են հաշմանդամները հետո նոր խոսեն մշակույթային կամ այլ կառույցների  մասին, եթե հաշմանդամը չի կարողանում անգամ տանից դուրս գալ, նրա համար երևի կարևոր չէ , թե մշակույթային  կամ այլ  կառույցներում  հարմարություններ կան թե ոչ: Այս հարցը  նույնպես մնաց անպատասխան,  ավելին   վերը նշված հարցերից հետո  մշակույթի  փոխնախարարը լքեց դահլիճը:
Երևի թե խոսքերն էլ նման հանդիպումներն էլ անիմաստ են ու ավելորդ

Նյութը պատրաստեց
«Հորովել» շաբաթաթերթի լսրագրող
Դիանա Բաղդասարյանը

Հանրապետության լավագույն հիվանդանոցներից մեկում վիճակը նույնն է ինչ մյուսներում

Դեպի Եվրոպա ձգտող կոռուպացված Հայաստանը` եվրոպական ընտանիք մտնելու համար ձեռնարկում է քայլեր, ընդունում է համապատասխան օրենքներ: Եվրոպան կիրառում է, իսկ Հայաստանը՝ «կիրառկում»: Ստացվում է, որ դրանք ձևական են՝ միայն գործածական սպիտակ թղթի վրա, իսկ կյանքում` ոչ: Եվրոպացին համոզված է, որ իր իրավունքների ոտնահարման դեպքում ինքը կարող է պաշտպանել այն, իսկ հայաստանցին իրավունքների ոտնահարումը դիտում է որպես շատ սովորոկան մի բան, այսինքն` ոչ ոք չի զարմանում, այդպես էլ պետք է լիներ: Բայց ինչո՞ւ: Դարավոր պատմություն կերտած և պատերազմի բովով անցած տանջված հայ ժողովրդին հարի՞ր է այսպես ապրել: Այս անգամ գերի և պատերազմի մեջ իր ծոցից ելած վայ չինովնիկների ձեռքին, որոնք օրենքի անվան տակ կեղեքում ու ոտնահարում են սեփական ժողովրդին ու նրա իրավունքները: Սա սպիտակ պատերազմն է, բայց ավելի վտանգհավոր, քան արյունոտը` կարմիրը, քանզի այստեղ մարդը ֆիզիկապես չի ոչնչացվում, այլ`՝ բարոյապես, հոգեպես, մարդու հավատն է մեռնում, ասել է, թե` մեռնում է մարդը, հայը... Եվ այս ներքին պատերազմը ուրախացնում է բոլոր նրանց, ովքեր դեմ են մեր տեսակին` հայի տեսակին` աշխարհի ամենաեզակի ու խորը տեսակներից մեկին:
Մի փոքր շեղվեցինք. օրերս մեր «Հորովել» թերթի խմբագրակազմով այցելեցինք «Մոր և մանկան գիտահետազոտական կենտրոն»: Գործադիր տնօրեն Օկոևը մեկ շաբաթով բացակայում էր հիվանդանոցից, զրուցեցինք նրա տեղակալի` գլխավոր բժիշկ պարոն Ս.Պ. Բարսեղյանի հետ: Լինելով քաղաքի լավագույն հիվանդանոցներից մեկը` հիվանդանոցն ունի լավագույն պայմաններ, ինչը ապահովել են նրա բազմաթիվ հովանավորները: Այստեղ շուրջ 300.000 մարդ է ծնվել, հետևաբար այս հիվանդանոցը պետք է շատ և շատ առումներով տարբերվի մնացած հիվանդանոցներից: Մնում է մտածել, որ հիվանդանոցի միակ խնդիրը պետք է լինի մարդկանց առողջության ապահովման խնդիրը: Բայց դա միայն թվում է: Արտաքին տեսքն ու գերազանց պայմանները դեռևս չափանիշ չեն, թե ամեն ինչ իրոք գերազանց է, այնուամենայնիվ, հիվանդանոցը գործում է մեր երկրում, և ինչպես բոլոր հիվանդանոցները, գործում է նույն կերպ, օրինակ` ընդունվել է օրենք, որ ծննդօգնությունը հանրապետությունում անվճար է , բայց շարունակում են վճարել. ստուգումները, երեխայի բուժումը նույնպես անվճար են, բայց նորից շարունակում են վճարել: Քաղաքացի՞ն է մեաղվոր: Գուցե` այո, բայց, չվճարելու դեպքում, նշում է նույն այդ քաղաքացին, ինքը պատշաճ վերաբերմունքի չի արաժնանա: Այս դեպքում կարևորը ոչ թե փողն է, այլ առողջությունը: Ստացվում է, որ քաղաքացին հանուն իր կյանքի և առողջության պահպանման, պիտի վճարի այն ամենի դիմաց, ինչն օրենքով անվճար է: Հայաստանում գրանցվել են դեպքեր, երբ բժիշկների անուշադիր լինելու պատճառով, մահացել են հիվանդները, դա գլխավոր բժիշկն էլ չժխտեց և դատապարտեց այդպիսիներին` նշելով , որ նրանք ոչ միայն բժիշկ, այլև մարդ կոչվելու իրավունք չունեն: Չէ ՞ որ բժիշկն էլ մարդ է և կարիք ունի օգնության, պետք է մտածի, որ այդպես կարող են վարվել նաև իր հետ: Անկախ գլխավոր բժշկի անձից, չենք կարող ասել նույնը մյուսների մասին: Նույն հիվանդանոցում պառկած մեր լրագրողին ևս անուշադրության էին մատնել, և միայն այն բանից հետո, երբ հիվանդանոցում իմացան,, որ նա լրատվականի աշխատող է, փոխեցին վերաբերմունքը նրա հանդեպ, այսինքն` գալիս ենք այն եզրահանգմանը, ինչը վերևում նշեցինք՝ փող ունես, ուրեմն կարող ես ամեն ինչ գնել, անգամ մարդկային սովորական վերաբերմունք:

 Փաստորեն շքեղ պայմանները դեռևս չի նշանակում, որ այստեղ ամեն ինչ իդեալական է, կարևորը ոչ թե բժշկի ստացած գիտելիքներն են միայն, այլ նաև նրա անձնական վերաբերմունքը, քանի որ բարի խոսքը կարող է բուժել անգամ ամենաանբուժելի հիվանդին և ներշնչել նրան այն հավատը, թե ինքը ապաքինվելու է: Ահա ինչ ենք ակնկալում մեր բժիշկներից՝ անկախ մարդու սոցիալական դիրքից, վերաբերվել նրան որպես հիվանդի և մարդու, որ օգնության և բարոյական աջակցութայն կարիք ունի, այսինքն՝ հավատարիմ լինել Հիպոկրատի երդմանը: Այստեղից հետևություն, որ հանրապետության լավագույն հիվանդանոցներից մեկում վիճակը նույնն է, ինչ մյուսներում: Կարծում եմ` մեր օրերի համար արդիական կլինի հիշել Խորենացու հանրահայտ «Ողբը»:


Նյութը պատրաստեց 
«Հորովել» շաբաթաթերթի լրագրող 
Գոհար Գասպարյանը