Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 29 августа 2011 г.

Գրքեր եւ ուսումնասիրություններ ԱՍԱԼԱ-ի մասին


«Ուշադրության հրավիրելով առ այն, որ մարդու իրավունքները անհրաժեշտ է որ պաշտպանվեն օրենքի իշխանությամբ, որպեսզի մարդը, որպես վերջին միջոց, հարկադրված չլինի ապստամբել բռնակալության ու ճնշման դեմ»:

Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիր, 10 դեկտեմբերի 1948թ.

-------------------------------




Ս. Կ. Պողոսյան,
Հայկական Հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմություն,
Նահատակներ հավերժության, Երեւան, 2005 թ.


«Սովետական գրականություն» հանդեսի 1985թ. օգոստոսի համարում մեջբերում կա «Վաթան ալ Արապի» շաբաթաթերթի թղթակցի հարցին, թե «ինչպե՞ս կը սահմանեք ձեր պահանջները», ասալայականի հետեւյալ պատասխանը. «Կը պահանջենք յստակ՝ ճանաչում մեր ազգի ցեղասպանութեան ու ետքը՝ մեր սեփական հողի վրայ հայրենիք հիմնելու իրավունքը... Ապա թե ոչ մենք պատրաստ ենք վճարելու յեղափոխութեան պարտքը, որքան էլ ան մեզմե արիւն եւ նահատակ խլէ»:
Նույն ասալայականին են պատկանում նաեւ հետեւյալ խոսքերը. «...Այդքան տարի ջարդերի մասին խոսեցինք, սուգ արեցինք, ապրիլի 24­ին փողոց ելանք, ճառեր արտասանեցինք, այդ ամենը մեզ ոչինչ չտվեց, հիմա հարկավոր է կազմակերպվել՝ ուրիշ, զենքի լեզվով խոսելու համար... Պետք է վեր կանգնել ամեն ինչից՝ եկեղեցուց, կուսակցություններից, գործել միասնաբար»:
Սիլվա Կապուտիկյանի հարցին, թե մի՞թե հնարավոր է, որ ահաբեկչությունը որեւէ բանի հասցնի, հնչում է պատասխան, որ ԱՍԱԼԱ­ի տղաները «տեռորիստներ չեն, զինյալ հեղափոխականներ են... նրանք ուզում են ոտքի հանել ժողովրդական զանգվածներին, քաղաքականացնել հայ Սփյուռքը, որը սալոններում ու պարահանդեսներում օրեցօր հյուծվում, դալկանում է: Դիպուկ է «Չէ՞ որ զինված գործողությունները, պայթեցումները կարող են գցել հայ ազգի վարկը օտարների աչքում» հարցի պատասխանը: «Իսկ լռելը, թուրքերին պաշտպանող կայսերապաշտ պետություններից «Հայկական դատ» մուրալը, օտարների ոտքերն ընկնելը եւ նորից ձեռնունայն մնալը նշանակում է հայերի վարկը բարձր պահե՞լ»:

***
ՀԱՀԳԲ գործողությունները ոչ քիչ դեպքերում ունենում էին անսպասելի արձագանքներ: Իսպանացի գրող Ժոզե Կուրիարը պատահմամբ վիրավորվում է հայերի մի ահաբեկչական գործողության ժամանակ, ինչը նրան մղեց հետաքրքրվել Հայկական հարցով եւ հրատարակել Հայաստանին ու հայերին նվիրված «La bomba» (Ռումբը) հայամետ գիրքը: (Զարթոնք, 10.08.1982)
Ընդհանրապես արտասահմանում աշխուժացավ Հայաստանի եւ հայերի մասին գրքերի, ուսումնասիրությունների եւ հոդվածների հրատարակությունը: Ֆրանսիայում լույս տեսավ Պ. Մոզերի «Հայեր. Որտե՞ղ է արդարությունը», ԳԴ հանրապետությունում «Pogrom» («Ջարդ») հանդեսը հոդված տպագրեց նվիրված հայկական կոտորածներին, վերահրատարակվեց «Ս. Թեհլիրյանի արդարահատույցը», «Գեներալ Անդրանիկը եւ մեծ ողբերգությունը», Սան Ֆրանցիսկոյում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ժողովածու, Իվ Թերնոնի «Հայերի ցեղասպանության պատմություն» գիրքը հրատարակվեց նաեւ գերմաներեն, Աբդուլ Համիդի հուշերը՝ վերահրատարակվեց արաբերեն, հունական հանրագիտարանում ծավալուն հոդված զետեղվեց նվիրված Հայաստանին, Թուրքիայում լույս տեսավ Ք. Դեմիրի գիրքը նվիրված Հայկական հարցին, իսկ Լոնդոնում՝ Լ. Քյուբերի «Գենոցիդ» ուսումնասիրությունը. Թուրքիայում հրատարակվեց Թուրքիայի արեւելյան նահանգների քարտեզը, որի տարածքի մի մասը ներկայացված է Հայաստան, իսկ մյուս մասը՝ Քրդստան անունների տակ. դրա համար հեղինակը բանտ նետվեց: Սիդնեյում հրատարակվեց «Հայերի ցեղասպանություն» գիրքը կազմված ավստրալյական մամուլում 1915թ. տպագրված նյութերից: Թուրքերեն լույս տեսավ «Հայաստանի պատմությունը», Նյու Յորքում՝ Գրիկերի «Եոզղաթի հայասպանության վավերագրական պատմութիւնը», իսկ Բերկլիում՝ Ռ. Քլոյանի «The Armenian Genocide»՝ հայկական ջարդերի մասին ամերիկյան մամուլի հրապարակումների ժողովածուն, Անգլիայում՝ Դ. Թովմասի »Ararat» վեպը, Փարիզում՝ Ա. Բեյլերյանի «Les Grandes Puiesances, L’ Empire ottoman et les Armeniens dans les Archives Francaises», Ժ. Ռիշարդոյի՝ «Les Armeniene Qoui Quil en Coufe», Բեյրութում՝ Գ. Յազչյանի «Ապտիւլ Համիտ երկրորդ. Արիւնոտ սուլթան»: 1980­ին վերահրատարակվեց Ժ. Մորգանի «Հայաստանի պատմությունը», Մոսկվայում՝ «Очерки истории Турции», իսպաներեն լույս տեսավ Ժ. Ալեմի «Հայաստանը», Անգլիայում՝ Մ. Էոքի «Հայերը օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայում», Հունաստանում՝ «ԱՍԱԼԱ­ն հպարտանում է իր հանցագործություններով», Միացյալ Նահանգներում՝ Հ. Անասյանի «Հայկական հարցը եւ հայերի ցեղասպանությունը Թուրքիայում», Ստամբուլում՝ Բ. Թուխլաջյանի «Օսմանյան ճարտարապետության եվրոպականացումն ու Պալյանների ընտանիքը», ԱՄՆ­ում հրատարակվեց Հ. Աբելյանի «Տեր Զորը», Ֆրանսիայում՝ Ժ. Շալյանի եւ Ի. Թերնոնի «Հայերը՝ ցեղասպանությունից դեպի դիմադրություն», Թուրքիայում թուրքերեն՝ Թ. Ստեփանյանի «Թուրք­հայկական հարաբերություններ», Շվեցարիայում՝ «Հայաստան՝ շարունակվող ողբերգություն», Ֆրանսիայում՝ Բ. Գասպարյան­Բրիզունի «Հայկական Կիլիկիա՝ մոռացված թագավորություն», Ջ. Ռեյդ «Հայերի ջարդերը օսմանական եւ թուրքական պատմագրության մեջ» (Armenian Revew 1984), Լոնդոնում՝ Ա. Նասիբյանի «Անգլիան եւ Հայկական հարցը», Փարիզում՝ «Լռության ոճիրը», Թուրքիայում՝ «Իննը հարց ինը պատասխան», Արգենտինայում «Aspectos suridicos y Economicos del genocidio Armenio», Նյու Յորքում «Accounting for genocide», մի քանի երկրներում լույս տեսան թուրք գիտնական Թ. Ակչամի աշխատությունը (Армянский вопрос и турецкий национальный «Я»), Բուենոս Այրեսում հրատարակվեց Ռ. Օհանյանի «La question Armenia y Las relaciones infarnationales» եւ «Turqita, Evtado genocida. 1915 – 1923» բազմահատորները, Մ. Գյունտերի «The kurds in Turkey», Բ. Քեշիշյանի «In The Shadow of the fortress. The genocide remembered», Վ. Տագյանի «Հայկական ցեղասպանութիւնը խորհրդարանային եւ պատմագիտական քննարկումներով» եւ այլն, եւ այլն:
Հայկական հարցի մասին գիտական բնույթի հրապարակումներով հանդես եկան այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են «Tukhf» (1983 թիվ 58), «Wild East» (30.03.1987), «Hibernia» (25.10.1979), «Times» (31.07.1978) եւ շատ ուրիշներ: 

Այսպես եղավ...

Սկիզբը նախորդ համարներում...




1876թ. Հուլիսին ապստամբներին իրենց համերաշխությունը հայտնեցին Սերբիայի և Չեռնոգորիայի կառավարությունները և Թուրքիայից պահանջեցին դադարեցնել պատժիչ գործողությունները: Բարձր Դուռը մերժեց այն, իսկ Սերբիան ու Չեռնոգորիան պատերազմ հայտարարեցին վերջինիս:

Ռուսաստանում հասունանում էր Ղրիմի պատերազմում կրած պարտության հետևանքները վերացնելու և Բալկաններում ու Առաջավոր Ասիայում իր դիրքը վերականգնելու միտքը: Ալեքսանդր 2-րդի և նրա գլխավոր խորհրդական կանցլեր Գորչակովի կարծիքով հասել էր Փարիզի տրակտատի հոդվածները թոթափելու և Ռուսաստանի ազդեցությունը Սև Ծովի և Բալկանների վրա հաստատելու ժամանակը: Ընդ որում Ռուսաստանը ձգտում էր այդ նպատակին հասնել առանց պատերազմի` Թուրքիայից պահանջելով սլավոնների համար այնպիսի բարեփոխումներ, որոնք հավասարազոր էին ինքնավարության: Անգլիան, Թուրքիային գրգռելով պատերազմի, ձգտում էր, որ պատերազմը հյուծեր նրան, իսկ ակնկալվող Իրադարձություններն ստիպեին սուլթանին օգնություն խնդրել Անգլիայից:

Բալկաններում ծավալված հակաթուրքական շարժումը լայն արձագանք է գտնում Ռուսաստանում: Ռուսաստանը հանդես եկավ որպես թուրքական տիրապետությունը խորտակող ժողովուրդների դաշնակից և նպաստող:

Բալկանյան ժողովուրդների բուռն պայքարի պայմաններում վերելք ապրեց նաև հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը, խորացավ նրա ինքնաճանաչման, սոցիալ-քաղաքական իրավունքներ նվաճելու, պետություն ստեղծելու պրոցեսը: Հայրենիքի գաղափարն սկսում է դառնալ համազգային:




Թեև Օսմանյան կայսրության բռնակալության դեմ բոլոր ճնշված ժողովուրդների ապստամբական շարժումներին յուրահատուկ էին նույն խնդիրները, սակայն դրանք տեղի էին ունենում աշխատանքային, սոցիալ-տնտեսական, ազգային և ռազմաքաղաքական տարբեր պայմաններում, դրա պատճառով Հայաստանում պայքարն այլ ելք ունեցավ: Եթե 1870-ական թվականներին Արևմտյան Հայաստանի ազատագրության գործի ղեկավարմանը հավակնող Պոլսի կղերականության պարագլուխներն իրենց նպատակին ձգտում էին հասնել խղճմտանք, գթություն հայցելով, ապա Բալկաններում` զենք շաչեցնելով... Պոլսի հայ ազգային վերնախավը ազգային իրավունքների ճանաչում էր հայցում` այն էլ կիսատ-պռատ պահանջներով, մինչդեռ սլավոնները զանգվածային պարտիզանական շարժումներ էին ձևավորել թուրքական տիրապետության դեմ:

Այդ էր պատճառը, որ մեծ տերությունները բազմիցս հրապարակ էին իջնում մեկ Լիբանանի քրիստոնյաների, մեկ սլավոնների իրավունքների պաշտպանությամբ, սակայն երբեք չէին հիշում Հայաստանը:

Եվրոպայից դուրս մղվելու ռեալ վտանգը, Ասիայում փակվելու հեռանկարը թուրք կառավարողներին մղում էին դաժանության` հպատակ, բայց կենտրոնախույս ժողովուրդների ազատատենչ հոգին ճզմելու քայլերի:

«Թուրքիան` թուրքերին» սկզբունքը հանդիպեց Բալկանյան ժողովուրդների կատաղի դիմադրությանը: Այդ սկզբունքի իրականացումը Թուրքիայի եվրոպական տարածքում անհնար դարձավ, այն պետք էր իրականացնել ասիական տարածքներում: Այդ իսկ պատճառով 1970-ականներին տեսանելի է դառնում թուրքական պետական մարմինների հակահայկական քաղաքականությունը:



ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը


Սկիզբը նախորդ համարներում...


Օրենքի համաձայն Օսմանյան կայսրության բոլոր դպրոցները ստորաբաժանվում էին երկու խմբերի. պետական ու մասնավոր: Ոչ մահմեդական երեխաների համար նախատեսնված էին հիմնա­կանում մասնավոր դպրոցները, օրենքի առաջին հոդվածով դրվում էին պետության անմիջական վերահսկողության տակ: Այ­նինչ, 1856թ. հաթթ-ը հումայունը նախատեսում էր հատուկ մեջլիս­ների ստեղծում, որոնք պետք է վերահսկողություն իրականացնեին հպատակ քրիստոնյա ժողովուրդների դպրոցների նկատմամբ: 1869թ. օրենքի հեղինակները, համարելով այդ դրույթը չափա­զանց «լիբերալ», որոշեցին ոչ մահմեդականների դպրոցները կառավարության անմիջական հսկողության տակ դնել:
Սակայն օրենքի հեղինակները դրանով չսահմանափակվեցին: Օրենքի տեքստի մեջ նրանք դրույթներ մտցրեցին, որոնք նպատակ ունեին խոչընդոտել կայսրության քրիստոնյաների մեջ լուսավո­րության գործի հետագա զարգացումը: Այդ առումով բնորոշ է 129-րդ հոդվածը, համաձայն որի՝ «մասնավոր» դպրոցի հիմնադրման թույլտվությունը կարող էին տալ միայն ժողովրդական կրթության նախարարությունը կամ վիլայեթի վալին: Ընդ որում դրվում էր հետևյալ նախնական պայմանը. նոր հիմնադրված դպրոցի ուսու­ցիչները պետք է անպայման ունենային պաշտոնական թույտվություն կամ դիպլոմ՝ տրված ժողովրդական կրթության նախարարութ­յան կողմից: Դրանով իսկ դժվարանում էր նոր դպրոցների ստեղ­ծումը:
1869թ. օրենքի վերը նշված հոդվածները իրենցից ներկայաց­նում էին «միաձուլման» ծրագրի այն հատվածի արտացոլումը, որի նպատակն էր վերացնել քրիստոնյա ժողովուրդների ազգային լու­սավորության հաստատությունների զարգացած համակարգի ինք­նավարությունը:
Սակայն, ինչպես արդեն նշել էինք, «միաձուլման» քաղաքա­կանության նախաձեռնողները հասկանում էին, որ միայն սահմա­նափակող միջոցներով արգելք հանդիսանալ ազգային-ազատագ- րական գաղափարախոսության աճին անհնարին է: Դրանից ելնե­լով նրանք առաջին անգամ առաջ քաշեցին սուլթանին և «օսման­յան հայրենիքին» հավատարիմ ոգով ոչ մահմեդական հպատակների «նպատակասլաց» դաստիարակման գաղափարը: Հենց այս նպատակին էին ծառայում մահմեդականների և ոչ մահմեդական­ների «խառը» ուսուցման մասին օրենքի դրույթները:
Այս սկզբունքը ներմուծվում էր սկսած երկրորդ աստիճանի դպրոցներից: Ինչպես երևում է 38-րդ հոդվածից, իդադիյե խառը դպրոցներում ոչ մահմեդականների երեխաների համար հատուկ առարկաներ, բացառությամբ, աստվածաբանության, նախատես­ված չէին: Այսպիսով, այս դպրոցներում սովորող ազգությամբ ոչ թուրք երեխաները դատապարտված էին ապազգայնացման:
Օրենքի հեղինակները չհամարձակվեցին ներմուծել «խառը» ուսուցման սկզբունքը սկսած առաջին աստիճանի տարրական դպրոցներից: Ըստ ամենայնի, նրանք հաշվի էին առնում Դանուբյան վիլայեթում Սիդհատ փաշայի անհաջող փորձը: Այն բնակա­վայրերում, որտեղ մեծ մասը կազմում էին քրիստոնյաները, օրենքը նախատեսում էր մահմեդականների համար սըբյան դպրոցների հետ մեկտեղ ստեղծել նաև պետական տարրական դպրոցներ միայն քրիստոնյա երեխաների համար: Առաջին հայացքից այդ դրույթը բարենպաստ էր հպատակ ժողովուրդների համար: Սա­կայն օրենքի 6-րդ հոդվածից երևում էր, որ դա ամենևին էլ այդպես չէր. այդ դպրոցներում չէին ուսուցանվում առարկաներ, որոնք կապված են այն ժողովորդի պատմության և գրականության հետ, որի զավակները սովորում էին այդ դպրոցներում: Դեռ ավելին՝ օ­րենքը ընդգծում էր, որ այդ դպրոցների կառուցման համար անհրա­ժեշտ միջոցները պետք է հատկացվեին տեղական քրիստոնյա համայնքների կողմից.
Խառը կամ «զուտ» մահմեդական ուսումնարանները ավար­տած քրիստոնյա երեխաները, 1869 թ. օրենքի համաձայն, իրա­վունք էին ստանում ընդունվել լիցեյներ, որոնք պետք է Բարձր դռանը հավատարիմ պաշտոնյաների կադրեր պատրաստեին: Նման տիպի հաստատություններից առաջինը հայտնի Գալաթասա- րայի լիցեյն էր, որի կանոնադրությունը Բարձր դուռը հրատարա­կեց 1868թ.: Նրա առաջին հոդվածում լիցեյի ստեղծման նպատա­կը ձևակերպվում էր հետևյալ կերպ. «Երիտասարդ մարդկանց, ո­րոնք պատկանում են օսմանյան պետության բոլոր դասի հպա­տակներին, ուսուցումը և դաստիարակումը՝ ի շահ կայսրութ­յան»: Այս ձևակերպումը արտացոլում է արևմտամետ բարենորո­գիչների կարծիքը առ այն, որ համապատասխան «դաստիարակու­մից» հետո հնարավոր կլիներ ոչ մահմեդականներին թույլ տալ անցնել պետական ծառայության:
Ալին և Ֆուադը կրեցին անհաջողություն խառը ռազմական կազմավորումների ստեղծման գործում: Առաջին անգամ նման փորձ կատարվել էր 1855թ. մայիսին, երբ հրապարակվեց սուլթա­նական իրադեն խարաջի վերացման և կայսրության բոլոր բնակ­չության վրա զինծառայության պարտքի տարածման մասին:
Այդ փաստաթղթում թանզիմաթի դարաշրջանին բնորոշ արտա­հայտություններով հաստատվում էր, որ քանի որ օսմանյան պե­տությունում ոչ մահմեդականները իրավունք ունեն օրենքի հովա­նու ներքո «բարգավաճել և բարեկեցիկ ապրել», ուրեմն նրանք մահմեդականներին հավասար պետք է ծառայեն բանակում: «Մինչև այժմ միայն մահմեդական հպատակներն էին կատարում այդ պարտքը, - ասվում էր իրադեում,- այնինչ հայրենիքի պաշտ­պանությունը բոլորի պարտքն է»: Միաժամանակ, իրադեում վե֊ րապահություն էր արվում, որ «խառը» բանակում պետք է պահ­պանվի մահմեդականների գերիշխող դիրքը: Դա հիմնավորվում էր այն հանգամանքով, որ նրանք իբրև թե «վարժված» են զենք կրել, ինչպես նաև նրանով, որ նրանք իբրև թե կազմում են կայսրության բնակչության մեծ մասը: Փաստորեն, օրենքով նախատեսվում էր օգտագործել ոչ մահմեդական հպատակներին որպես «թնդանոթի միս» քայքայվող կայսրությունը պաշտպանելու համար:
1855թ. օրենքը ուժեղ դիմադրության հանդիպեց ինչպես մահ­մեդականների, այնպես էլ քրիստոնյաների կողմից: Մահմեդական­ների մեծամասնության մտքով անգամ չէր կարող անցնել այն փաստը, որ «գյավուրներին» թույլ կտան զենք կրել: Մյուս կողմից, սուլթանի քրիստոնյա հպատակների մեծամասնությունը անհնա­րին էր համարում արյուն թափել հանուն ատելի պետականության պաշտպանության: Այդ պատճառով՝ 1855թ. օրենքը այդպես էլ մնաց թղթի վրա, և նրա հրապարակումից հետո խառը ռազմական կազմավորումներ չստեղծվեցին: 60-ական թթ. սկզբին այս հարցը նորից դրվեց օրակարգում, սակայն վերջնական որոշում չընդուն­վեց: Այսպիսով՝ Ալիին և Ֆուադին չհաջողվեց հասնել իրենց նպատակին այս ոլորտում:
Ալիի և Ֆուադի՝ երկրի օրենսդրության մեջ «միաձուլման» հա­յեցակարգի ներդրման ջանքերի պսակը դարձավ 1869 թ. օսման­յան հպատակության մասին օրենքը: Այդ ակտի առաջին հոդվա­ծի համաձայն, Օսմանյան կայսրության բոլոր բնակիչները, անկախ իրենց ազգային պատկանելությունից և կրոնադավանությունից, հայտարարվում էին «օսմանյան պետության հպատակներ»:
Արտաքուստ այդ օրենքը բարենպաստ էր ոչ մահմեդականների համար, քանի որ առաջին անգամ աստվածապետական Օսմանյան կայսրությունում օրենսդիր ձևով ձևակերպվում էր իրենց մահմեդա­կանների հետ հավասար «հպատակներ» անվանելու իրավունքը, ձևականորեն վերացվում էր կրոնական խտրականությունը, որը դարերի ընթացքում համարվում էր մահմեդական պետությունների բնորոշ առանձնահատկությունը:
Սակայն այդ օրենքի իրական նշանակությունը այլ էր: Փաստո­րեն այն զրկում էր ոչ թուրք ժողովուրդներին ազգային ինքնության իրավունքից: Այսուհետև կայսրության բոլոր բնակիչները համար­վում էին «օսմանյան հպատակներ», այլ ոչ թե հույներ, բուլղարա­ցիներ, հայեր.Դրանով կարևոր քայլ էր արվում բազմազգ կայս­րության բնակչության «միախառնման ու միաձուլման» ճանապարհին:
Եզրակացնելով՝ կարելի է նշել, որ «միախառնման ու միաձուլ­ման» քաղաքականության նախաձեռնողները կարողացան օ­րենսդրական ձևակերպում տալ իրենց կողմից մշակված ծրագրերի միայն մեկ մասին: Շատ կարևոր դրույթներ մնացին չիրականաց­ված: Չհաջողվեց ստեղծել հստակ գործող և խիստ կենտրոնացած վարչական համակարգ, որը կարող էր հիմք դառնալ «միաձուլ­ման» համար: Լուսավորության և ռազմական ոլորտի բնագավա­ռում իրականացված բարենորոգումները, որոնք նպատակաուղղված էին «ընդհանուր ոգու» առաջացմանը, լիովին չէին արտացո­լում ամբողջ մտածվածը:
Հենց իրենք՝ «միաձուլման» քաղաքականության հեղինակնե­րը, գիտակցում էին այդ: Կյանքի վերջում, գնահատելով Ֆուադի հետ համատեղ գործունեության արդյունքները, Ալի փաշան ցավով արձանագրում էր. «Մենք անզոր եղանք.»:
Սակայն նույնիսկ այն, ինչ թանզիմաթի գործիչները կարողա­ցան իրականացնել, վտանգ էր ներկայացնում քրիստոնյա ժողո- վուրդների հետագա ինքնուրույն գոյության համար: Նրանց նախա­ձեռնությամբ ընդունված օրենքները հող էին նախապատրաստում հպատակ ժողովուրդների «խաղաղ» ուծացման համար: Ուշագրավ է, որ «միաձուլումը» իրականացվում էր արևմտյան օրինակով բարեփոխումներ անցկացնելու և սուլթանի բոլոր հպատակների հա­մար արդարացի կառավարման համակարգի հաստատման պատր­վակով:
Բերված փաստերը ցույց են տալիս, որ թանզիմաթի տարինե­րին Բարձր դռան քաղաքականությունը ազգային հարցում, չնայած կառավարական ակտերում մի շարք առաջադեմ դրույթների հայ­տարարմանը, բնորոշվում էր նրա մեջ հետադիմական, հակաազ­գային, ճնշողական միտումների ուժեղացմամբ: Դա ստիպում է վե­րանայել արևմտյան և թուրքական պատմագրության մեջ լայն տա­րածում գտած թանզիմաթի շրջանում հպատակ ժողովուրդների նկատմամբ թուրք իշխանությունների քաղաքականության «լիբերալիզացիայի» մասին կարծիքը, ինչպես նաև այդ ժամանակաշր­ջանի գնահատականը ամբողջությամբ վերցրած: Կարելի՞ է արդյոք անվերապահորեն պնդել, որ թանզիմաթական նորամուծություննե­րը առաջադիմական էին, եթե նրանք ուղղված էին քրիստոնյա ժո­ղովուրդների ազգային ոգու ճնշմանը: Ըստ էության, թանզիմաթը, ինչպես դա ցույց է տրվում ստորոև, հող նախապատրաստեց երկրում նախացեղասպանական իրադրության առաջացման համար: Պատահական չի կարելի համարել այն հանգամանքը, որ Ալիի և Ֆուադի կրտսեր գործընկերը՝ Միդհատը դարձավ Օսմանյան կայս­րությունում առաջին ցեղասպանական բնույթի ծրագրի հեղինակը:


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...