Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 19 июня 2011 г.

Մամուլի տեսություն



«Le Monde». Թուրքիան չի ծրագրում ճանաչել Հայոց ցեղասպանությունը



Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Թուրքիայում «Le Monde» թերթի թղթակից Գիյոմ Պերիեն պատասխանել է  Թուրքիայի ապագայի, «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցերին:

NEWS.am-ը մի հատված է ներկայացնում այդ զրույցից.
«Ի~նչ եք կարծում «Արդարություն եւ զարգացում»  կուսակցությունը նախկինի պես ուժեղ կլինի ապագայում: Ինձ թվում էպրն Էրդողանը բնակչության որոշ մասի (երիտասարդների, արտիստների, լրագրողների, ալեվինների) իր դեմ է տրամադրել: Կարո~ղ է դա  ազդել քաղաքական հարթություն վրա:
Այո, իհարկե: Նա իր դեմ է տրամադրել բնակչության մի մասին` ուսանողներիարվեստագետների` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամության արձանի  շուրջ բանավեճի առումով, որը Էրդողանը հրամայեց ոչնչացնել: Մեծ խնդիր կա մամուլի ազատության հարցում: Մոտ 60 լրագրող բանտում է, եւ դա Թուրքիային չեմպիոն է դարձնում այդ ոլորտում` Չինաստանի եւ Իրանի համեմետ: Ինչ վերաբերում է էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին, նրանք եւս հեռացել են ԱԶԿ-ից:
Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, Թուրքան դեռ երկա~ր պետք է շարունակի ժխտել այն
1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ծրագրում նախատեսված չէԱյս տեսակետից  «Արդարություն եւ զարգացում»  կուսակցությունն իրականացնում է Թուրքիայի կառավարող կուսակցության դասական քաղաքականությունը:
Մենք կարող ենք փոքր-ինչ լավատես լինել այն առումով, որ  թուրքական քաղաքացիական հասարակությունը, մտավորականությունը, ասոցիացիաները սկսել են հետազոտել իրենց պատմությունը եւ, հետեւաբար, իրենք իրենց հարցեր տալ  պատմության այդ մութ էջի մասին»:

Թուրքիայի նոր կառավարությունը չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ




Թուրքիայի նոր կառավարությունը կանի ամեն ինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, Trend-ին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Քաբակչին` հավելելով, որ «ղարաբաղյան խնդիրը ողջ թյուրքական աշխարհի խնդիրն է»:
«Թուրքիան միասնական դիրքորոշում է զբաղեցնելու Ադրբեջանի հետ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում»,- ասել է նա:
Նշենք, որ «Արդարություն եւ Զարգացում» կուսակցություն» կուսակցությունը հաղթել է հունիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում` ստանալով 50,3 տոկոս ձայն:

Փորձագետ. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու Ղարաբաղի խնդիրը Թուրքիայի համար երկրորդական են



Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու Ղարաբաղի խնդիրն այս պահին Թուրքիայի համար երկրորդական խնդիրներ են: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Մեկնաբանելով Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները` փորձագետը նկատել է, թե կառավարող կուսակցությունը մնաց իշխանության ղեկին, բայց նրան չհաջողվեց ստանալ ձայների երկու/երրորդը: Ըստ Կիրակոսյանի, հատկանշական է, որ ընտրությունների ընթացքում չէին խաղարկվում Հայաստանի հետ հարաբերություններն ու Ղարաբաղի խնդիրը: Սակայն, փորձագետի խոսքով, դա կարող է բավական բացասական իմաստ ունենալ, Թուրքիայի իշխանությունները թեման «փակ» են համարում եւ չեն պատրաստվում դավաճան դառնալ:
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին, փորձագետը նշել է, թե Թուրքիայում հանրությունը հակվում է արեւելյան հարեւանի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին, սակայն իշխանությունները դեռ վերամբարձ դիրք են զբաղեցնում այդ հարցում, իսկ Հայաստանը ոչ բարեկամ, ոչ թշնամի են համարում:

Թուրքագետ. Ստանալով ձայների 50 տոկոսը` Էրդողանի կուսակցությունը ձախողվել է




Չնայած Թուրքիայի խորհրդարանում վարչապետ Էրդողանի կուսակցությունն ստացել է ձայների գրեթե 50 տոկոսը, այդուհանդերձ նա ձախողվել է, քանի որ 341 մանդատի փոխարեն ունի 326 մանդատ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը` հավելելով, որ ընտրությունների արդյունքը դարձավ հավասարակշռված խորհրդարանի առկայությունը:
Ըստ թուրքագետի, ցանկացած հարց քննարկելու համար այժմ Էրդողանին միշտ չի բավարարելու 5 ձայն եւ նա ստիպված է լինելու պայմանավորվել այլ քաղաքական ուժերի հետ:
Շաքարյանը նաեւ կարծիք է հայտնել, որ Էրդողանը կարող էր հաղթել, եթե խորհրդարան չանցներ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, քանի որ հենց թուրք ազգայնականներն էին Էրդողանի հիմնական թիրախը նախընտրական փուլում: «Թեեւ «Ազգայնական շարժում» կուսակցությունը հակահայկական է, սակայն կարողանալով հաղթահարել 10 տոկոսանոց արգելքը եւ 50 մանդատ ստանալ խորհրդարանում, այդ ուժը, ըստ էության, նպաստել է հավասարակշռության ստեղծմանը: Ամենահայտնի 15 ազգայնականներից 10-ը դարձան սեռական սկանդալների հերոսներ, սակայն դա էլ չօգնեց Էրդողանին»:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչի շնորհիվ Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը հաջողվել հասնել իր մանդատների թվի աճի, Շաքարյանն ասել է, թե պատճառը ոչ թե Էրդողանի թիմի վատ աշխատանքն է, այլ Քըլըջդարօղլուի  կուսակիցների լավ աշխատանքի: «2007թ. ընտրություներում Ժողովրդահանրապետական կուսակցությունն ընդամենը 31 հանդիպում է ունեցել ընտրողների հետ` Թուրքիայի 81 նահանգներում, իսկ այս անգամ 300 հանրահավաք է ունեցել»:

«Le Figaro». Էրդողանը երազում է թուրքական Ելիսեյան պալատի մասին




NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Լորա Մարշանի հոդվածը` հրապարակված ֆրանսիական «Le Figaro» պարբերականում:

Փաստերի գոյակցությունը զուգադիպություն է, բայց այդ զուգադիպությունից կարելի է հետեւություններ անել: Վարչապետի զորքերը երրորդ անընդմեջ հաղթանակը տարան Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում: Դրանից երեք օր առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի տվեց «Taraf» օրաթերթի խմբագրին` «մամուլի միջոցով վիրավորելու» մեղադրանքով: Դրա համար Թուրքիայում երեք ամսից մինչեւ երկու տարի ազատազրկում է սպառնում: Վարչապետի ցասման պատճառն ի հայտ եկավ դեռեւս հունվարին. Էրդողանը հրամայեց քանդել Թուրքիա - Հայաստան բարեկամության արձանը` պատճառաբանելով, թե այն «էսթետիկապես հրեշավոր» է: Ահմեթ Ալթանն իր հոդվածում Էրդողանի հրամանագիրն անվանեց  «անհիմն բռիություն»: Այդ մեղադրանքը վարչապետին վիրավորել է: Դատարանում հայտնի լրագրողը կրնում էր նույն բանը:
«Ի՞նչ տեղի կունենա, եթե վարչապետը սկսի վեպեր կարդալ: Գուցե այդ դեպքում «Մադամ Բովարին» կամ «Աննա Կարենինան» այրենք հրապարակում»: Ահմեթ Ալթանի կարծիքով, 9 տարի իշխանությունը պահող Էրդողանի անհանդուրժողականությունը ցույց է տալիս  «նրա անձի եւ գաղափարախոսության փոփոխությունը, մինչդեռ նախկինում նա ժողովրդավար էր, նույնիսկ` հեղափոխական, որը պայքարում էր բանակի իշխանության դեմ»:
Ալթանի նման շատ թուրքեր, որոնք պաշտպանում էին Էրդողանին, երբ իրենց սպառնում էին գեներալները, այժմ անհանգստանում են նրա ավտորիտար նկրտումների եւ նախագահական համակարգը սեփական պատկերացումներով սահմանելու ձգտումների պատճառով:
Սակայն Էրդողանի կողմնակիցներին այդ հարցերը չեն տանջում: Նրանք երախտապարտ են վարչապետին` կառուցված հիվանդանոցների, դպրոցների, գրադարանների, ճանապարհների համար: Երբ 2001-ին Էրդողանը եկավ իշխանության, երկիրը գտնվում էր սնանկության եզրին` նախորդ կառավարությունների ապաշնորհության զոհ: Էրդողանի օրոք Թուրքիան դարձավ աշխարհի 17-րդ տնտեսությունը:

Ավտոբուսային ժողովրդավարություն
Էրդողանն իր քաղաքական դիրքերն ամրապնդել է իսլամիստական կուսակցության շարքերում: 1994-ին նա նվաճեց Ստամբուլի քաղաքապետարանը Բարօրություն կուսակցության դրոշներով: Նրա հայտարարություններից մեկը մնաց պատմության մեջ.

«
Ժողովրդավարությունն ավտոբուս է. տեղ հասնելուն պես պետք է իջնել»: Սակայն 1998 թվականին կրոնի փառաբանության բանաստեղծություններ կարդալու համար նա հայտնվեց բանտում եւ հասկացավ, որ քաղաքական իսլամը թույլ է տալիս իշխանություն նվաճել, սակայն պահպանել այն աշխարհիկ հանրապետությունում, այն էլ զինվորականների խնամակալությամբ հնարավոր չէ: Այդ եզրահանգումներից էլ 2001-ին ծնվեց իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը: Դրան հաջորդեցին Եվրամիությանն անդամակցելուն ուղղված բանակցությունները, ազատական օրենքները, տնտեսության վերականգնումը, պայքարը բանակի դեմ` զորանոցներ վերադարձնելու նպատակով:
Էրդողանի դարաշրջանում Թուրքական Հանրապետությունը 1923-ին հիմնադրվելուց հետո ապրեց իր երկրորդ հեղափոխությունը:
«Էրդողանն Աթաթուրքից հետո բոլորից շատ է վերափոխել Թուրքիան», – հայտարարեց նրա նախկին մամուլի քարտուղար Աքիֆ Բեքին: Սակայն վերջին տարիներին մուսուլման-ժողովրդավար ներկայացողը կորցրեց բարեփոխիչի ախորժակը:
Բրյուսելի հետ բանակցությունները սառեցված են, սակայն Էրդողանի համար ոչ մի տարբերություն չկա: Նա մխիթարվեց պաղեստինցիների պաշտպանի դերով եւ դարձավ արաբական աշխարհի աստղը: Սեփական ընտրողների համար եվրոպական երազանքը փոխարինեց օսմանյան փառքի վերականգնումով` շեշտելով Թուրքիայի միջազգային կարգավիճակը: Ընդդիմությունը նրան մեղադրում է վախի ռեժիմի ստեղծման եւ սուլթանական հավակնությունների համար: Լրագրողներին ազատազրկելը, ընդդիմախոսներին ահաբեկելը քննադատություն է ծնում:
Գրեթե ոչ ոք արդեն չի վախենում շարիաթի հեռանկարից: Թուրքերը համակերպվել են այս վարչապետին, որը միայն նարնջի հյութ է խմում եւ չի հանդուրժում ծխախոտ: Սակայն նրա հղումներն իսլամին, ալկոհոլը սահմանափակող օրենսդրությունն անընդունելի են ազատականների համար, իսկ առնվազն երեք երեխա ունենալու հորդորը զայրացնում է ֆեմինիստուհիներին: Առավել եւս, որ Էրդողանը հայտարարել է հաջորդ կառավարությունում կատարելիք փոփոխության մասին. Ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության նախարարությանը փոխարինելու է Կնոջ եւ ընտանիքի հարցերով նախարարությունը:
Քաղաքական իսլամի փորձագետ Ռուսեն Չաքիրը պնդում է, որ 57 տարեկանում երրորդ ժամկետը իշխանավարող Էրդողանը երազում է ավտորիտար իշխանության մասին: Նա երազում է թուրքական Ելիսեյան պալատի մասին: Նա երկու ճանապարհ ունի: Կամ համառել նախագահական հավակնությունների հարցում, կամ պատմության մեջ մնալ որպես իր երկրին ժողովրդավարական Սահմանադրություն պարգեւած պետական գործիչ: 

Էրդողանն ու նախարարները Գյուլին են ներկայացրել իրենց հրաժարականները




Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի է ներկայացրել Թուրքիայի հանրապետության 60-րդ կառավարության հրաժարականը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահական Չանքայա պալատում տեղի ունեցած հանդիպումից հետո գրավոր հայտարարություն է տարածվել, որում նշվել է, թե Թուրքիայի նախագահն ընդունել է վարչապետի գլխավորությամբ նախարարների խորհրդի հրաժարականը:  Միեւնույն ժամանակ Գյուլը խնդրել է, որ ներկայիս կառավարությունը շարունակի իր պարտականությունների կատարումը մինչ նոր կառավարության ձեւավորում:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետի եւ կառավարության հրաժարականը կապված է տեղի ունեցած ընտրությունների հետ: Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հավաքել է 50 տոկոս ձայն եւ կրկին միանձնյա կձեւավորի կառավարությունը:

ԱՄՆ Կոնգրեսականները 2 բանաձեւ են ներկայացրել` Հայոց ցեղասպանության դատապարտման եւ Թուրքիայում կրոնական հետապնդումների մասին




Ամերիկյան օրենսդիրների երկկուսակցական խումբը մտադիր է երկու բանաձեւ ներկայացնել Հայոց ցեղասպանության հարցի արդար եւ իրավական լուծման հասնելու համար, ներառյալ նոր միջոցը, որ միտված է ստիպել Թուրքիային` հարգել քրիստոնյաների դավավանքի ազատությունը, վերադարձնել եկեղեցիները հայերին, հույներին, ասորիներին, պոնտացի հույներին, սիրիացի քրիստոնյաներին եւ այլ համայնքներին: Այդ մասին հայտնում է Ամերիկյաի հայկական ազգային կոմիտեն:
Եկեղեցիների վերադարձման մասին բանաձեւը, որ նախաձեռնել են Արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Էդ Ռոյսն ու Հովարդ Բերմանը, կոչ է անում Թուրքիայի կառավարությանը վերջ դնել կրոնական հետապնդումներին եւ հարգել քրիստոնյաների իրավունքները:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի հեղինակներն են Ռոբերտ Դոլդն ու Ադամ Շիֆֆը: Նմանատիպ նախորդ բանաձեւը մարտի 4-ին չէր դրվել քվեարկության:
Կապիտոլիումի բլրի աղբյուրը հայտնել է, որ երկու բանաձեւներն էլ աջակիցների մեծ բանակ ունեն:

WikiLeaks. ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական փոթորիկ կառաջացնի Թուրքիայում

Երեքշաբթի ԱՄՆ կոնգրեսի օրակարգ մտցված Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման մասին բանաձեւը միջազգային հետեւանքներ կունենա, այդ են վկայում ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի հաղորդագրությունները, որոնք հրապարկվել էին WikiLeaks-ի կողմից: Այդ մասին գրում է ամերիկյան «The Republic: Columbus Indiana» պարբերականը:
Բանաձեւն առաջարկում է «ցեղասպանություն» տերմինով կոչել 1915–1923թթ. հայերի զանգվածային կոտորածները: Ներկայացուցիչների պալատը նմանատիպ  բանաձեւերի ընդունման չի կարողացել հասնել վերջին 16 տարվա ընթացքում:
«ԱՄՆ կողմից 1915թ. իրադարձությունները «ցեղասպանություն» որակելու ցանկացած փորձ  Թուրքիայում քաղաքական փոթորիկ է առաջացնում, իսկ ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա, ներառյալ` քաղաքականռազմական, առեւտրային ասպեկտները, կործանարար ազդեցություն կունենա», – ասվում է պետքարտուղարության հաղորդագրությունում, որն ուղարկվել է 2010թ. հունվարի 26 –ին Անկարայից:
Պետքարտուղարության մյուս հաղորդագրությունները ցույց են տալիս, որ թուրքական ռազմական եւ հետախուզական կառույցների համագործակցությունն ամերիկյան ռազմական տնտեսության հետ ժամանակավորպես դանդաղել է ` ի պատասխան կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության հարցի քննարկման:
Պետքարտուղարության 2009 հոկտեմբերի 13 – ի գաղտնի հաղորդագրությունում, որն ուղարկվել է Թել Ավիվից, նշվում է «Թուրքիայի կողմից Իսրայելինն արված հարցման մասին, որպեսզի վերջինս օգնի  Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն արգելափակել կոնգրեսում»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում: Սպիտակ տան հաղոդագրության մեջ նշվում է, որ  երկու երկրների ղեկավարները «պայմանավորվել են շարունակել սերտ գործակցությունը»: Հաղորդագրույթան մեջ ուղիղ չի ասվում` քննարկվել է Հայոց ցեղսապանության բանաձեւի մասին հարցը, թե ոչ:

Թուրք կոմունիստները փորձում են սպանել Հրանտ Դինքին սպանողին. Star




Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MIT) զգուշացրել է իրավապահ մարմիններին, որ Հրանտ Դինքի մարդասպանի դեմ մահափորձ է նախատեսում «Թուրքիայի կոմունիստական կուսակցություն-մարքսիստ լենինիստ/ Թուրքիայի աշխատավորների եւ գյուղացիների ազատագրման բանակ» (TKP-ML/TIKKO) ահաբեկչական կառույցը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Star-ը՝ նշելով, որ մահափորձը նախատեսվում է իրականացնել այն պահին, երբ Օգյուն Սամասթին դատական նիստերի համար կալանավայրից տեղափոխում են դատարան։  MIT-ի կողմից այս  զգուշացումից հետո ուժեղացվել է հսկողությունը Օգյուն Սամասթի նկատմամբ։
Նշվում է, որ Դինքի սպանության մեջ գործիք օգտագործված Օգյուն Սամասթին վերացնելու TKP-ML/TIKKO-ի նախաձեռնությունն ավելի է շատացնում սպանության հետեւում կանգնած մութ ուժերի վերաբերյալ հարցերը։ Օգյուն Սամասթին սպանելով՝ կդժվարանա սպանության հետեւում կանգնածների հայտնաբերման գործընթացը։

Թուրքիայի վարչապետը Ադրբեջանից ավելի գերադասելի Եգիպտոսն է համարել




Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չնայած սպասելիքներին, խորհրդարանական ընտրություններից հետո առաջին այցով մեկնել է ոչ թե Ադրբեջան, այլ` Եգիպտոս:
Ինչպես հայտնում է 1news.az-ը, արտասահմանյան շրջագայության ընթացքում առաջինն ընտրելով Եգիպտոսը՝ Էրդողանը մտադիր է դրանով մեսիջ հղել արաբական աշխարհին։ Պարբերականի հաղորդմամբ, չի բացառվում, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թահրիր» հրապարակում ելույթ կունենա բազմահազարանոց  ցույցի ժամանակ:
Եգիպտոսից հետո Էրդողանը կայցելի Ադրբեջան եւ Հյուսիսային Կիպրոս։

Հրանտ Դինքին սպանողի համար դատախազը
19-27 տարվա ազատազրկում է պահանջել




Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի անչափահասների գործերով դատարանում հանրապետական դատախազ Ալի Դեմիրը հայտարարել է, թե ինչ պատիժ է պահանջում մարդասպանի համար։
Հանրապետական դատախազը պատիժը պահանջելուց հիմնվել է «կանխամտածված սպանություն» եւ «անօրինական զենք կրել» հոդվածների վրա եւ դատարանին առաջարկել Օգյուն Սամասթի համար 19-27 տարի պատժաժամկետ։ Դատախազը մեղմ պատժաժամկետ պահանջելը հիմնավորել է նրանով, որ Սամասթի տարիքը 18-ից ցածր է եղել։
Նշենք, որ Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝  նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել է, թե սպանության պահին Սամասթը անչափահաս է եղել։