Սկիզբը նախորդ համարներում...
Նամակում առաջին անգամ հստակ ձևակերպված է ազգային հարցում «նոր
օսմանցիների» գլխավոր նպատակը: Նամըք Քեմալը գրում է. «Այժմ հարցի ամենակարևոր կողմի
մասին: «Գազեթթ դյու Լևանը» գրում է մեր հայրենիքի բոլոր ժողովուրդների միաձուլման
անհրաժեշտության մասին: Մենք ընդունում ենք այդ անհրաժեշտությունը» (ընդգծումը՝
մերն է - Ռ. Ս.): Այսպիսով՝ «նոր օսմանցիները», չնայած ազգային հարցում թանզիմաթի առաջնորդներ
Ալի փաշայի ու Ֆուադ փաշայի կառավարության քաղաքականության կատաղի քննադատության,
սակայն, փաստորեն, համաձայնվում են նրա ամենակարևոր նպատակի՝ կայսրությունում բնակվող
ժողովուրդների «միաձուլման» իրականացման անհրաժեշտության հետ: Նամակում ոչինչ չէր ասվում
այդ նպատակին հասնելու միջոցների մասին: Միայն նշվում էչ, որ քրիստոնյաներին ոչ մի
դեպքում չի կարելի թույլատրել ներգրավվելու պետության կառավարման համակարգի մեջ:
Արտասահմանում գտնվելու տարիները մեծ նշանակություն ունեցան «նոր
օսմանցիների» աշխարհայացքի ձևավորման համար: Այդ ժամանակահատվածում նրանք ծանոթացան
եվրոպական լուսավորիչների ստեղծագործություններին, ուսումնասիրեցին պետական իրավունք,
ինչպես նաև Եվրոպայի երկրների պետական կարգը: Դրա արդյունքը եղավ իսլամի ոգուն համապատասխան
սահմանադրական փոխակերպումների անցկացման ճանապարհով սուլթանական ինքնակալության սահմանափակման
գաղափարի առաջարկումը:
Նրանց առաջնորդները ձևակերպեցին իրենց ժամանակի համար նոր երկու
գաղափարական-քաղաքական հայեցակարգեր՝ «օսմանյան ազգի» (կամ «օսմանյան համայնքի») և
«օսմանյան հայրենասիրության»: Դրանց քննարկումը կարևոր նշանակություն ունի «նոր օսմանցիների»
գաղափարախոսության առանձնահատկություններն ըմբռնելու տեսակետից:
«Օսմանյան ազգ» հասկացությունը համարվում էր նրանց ուսմունքի կենտրոնական
հասկացություններից մեկը: Այն օգտագործվում էր կայսրության բոլոր ժողովուրդների ամբողջությունը
բնութագրելու նպատակով, ընդ որում այդ առասպելական «ազգի» մեջ ընդգրկվում էին ինչպես
մահմեդականները, այնպես էլ ոչ մահմեդականները: Զիա փաշան «Զաֆեր-նամե» պոեմի մեկնաբանութ-
յուններում այդ հասկացությանը տալիս է այսպիսի սահմանում.
«օսմանյան ազգ» արտահայտությունը ընդգրկում է բոլոր ժողո- վուրդներին,
որոնք համարվում են օսմանյան պետության հպատակներ, ինչպես մահմեդականներին, այնպես
էլ ոչ մահմեդականներին»:
Նույն իմաստով օգտագործվում էր «օսմանյան համայնք» արտահայտությունը:
«Նոր օսմանցիներից» մի քանիսը, առաջին հերթին Նամըք Քեմալը, պնդում էին, որ հենց
«համայնք» (ումմեթ) արտահայտությունը պետք է օգտագործվի Օսմանյան կայսրության բոլոր
ժողովուրդներին բնութագրելու համար, անկախ իրենց կրո- նադավանական պատկանելությունից:
Նա հակադրում էր «ում- մեթը»՝ «միլլեթին», պնդելով, թե առաջինը նշանակում է մեկ պետության
բոլոր հպատակների ամբողջություն, իսկ երկրորդը՝ մեկ կրոնի հետևորդների ամբողջություն:
Քննադատելով Բարձր դռանը պաշտոնական փաստաթղթերում եզրույթների շփոթության համար՝
նա գրում էր «Հյուրիեթ» թերթում, որ Բարձր դուռը «չի տարբերում միլլեթը ումմեթից,
չգիտի նրանց տարբերությունը»: Սակայն հարկ է նշել, որ հենց Նամըք Քեմալը ինքն էր հաճախ
շփոթում այդ հասկացությունները, չհետևելով հենց իր կողմից հաստատված սահմանումներին,
ընդ որում, նման շփոթմունքը երբեմն տեղի էր ունենում նույնիսկ մեկ հոդվածի սահմաններում:
Այդ ամենը վկայում է «օսմանյան ազգի» տեսության թույլ մշակվածության մասին: Պահանջվեց
գրեթե մեկ ամբողջ տասնամյակ, մինչև 70-ական թթ. վերջերին այդ արտահայտություններից
մեկը՝ «օսմանյան ազգը» դարձավ համընդունելի:
Հետաքրքրական է նաև իմաստի էվոլյուցիան, որը ներդրված է «միլլեթ»
հասկացության մեջ: Ղուրանում այն օգտագործվում էր երկու նշանակությամբ. որպես կրոն
ընդհանրապես և որպես «իսկական կրոն», այսինքն՝ իսլամ: Հետագայում արաբերենում այն
օգտագործվում էր որպես «զիմմի» արտահայտության, որը նշանակում էր մահմեդական պետության
հովանավորությունից օգտվող ոչ մահմեդականների այսինքն՝ քրիստոնյաների և հրեաների ամբողջություն,
հականիշ: Օսմանյան կայսրությունում միլլեթը կրոնական համայնք էր՝ պաշտոնապես ճանաչված
սուլթանի կողմից: Սուննինյան հավատքի մահմեդականները համարվում էին «գերիշխող միլլեթ»,
իսկ ոչ մահմեդական միլլեթները արհամարհանքով անվանվում էին «մնացած միլլեթներ»: «Միլլեթ»
բառը հաճախ օգտագործվում էր ոչ մահմեդականների նկատմամբ, իսկ կայսրության մահմեդականները
գերադասում էին իրենք իրենց անվանել «ումմեթ»:
Թուրքական միջավայր եվրոպական գաղափարների ներթափանցման հետ մեկտեղ
«միլլեթ» բառը հետզհետե ենթարկվում է իմաստային ձևափոխության և, կորցնելով իր ավանդական
նշանակությունը («կրոնական համայնք»), ինչպես նաև ազատվելով «կրոնական» երանգից,
ձեռք է բերում նոր իմաստ՝ հարաբերակցվող ֆրանսերեն «nation»՝ «ազգ», «ժողովուրդ»
բառի հետ: Թանզիմաթի նախաձեռնողներից մեկը, 30-40-ական թթ. հայտնի գործիչ Սա- դըք
Ռիֆաթ փաշան առաջինն էր, ով սկսեց օգտագործել «միլլեթ» բառը նման իմաստով: Նրա մոտ
հանդիպում են հետևյալ արտահայտությունները՝ «միլլեթի շահերը», «ծառայել միլլեթին»
և այլն: Ընդ որում, Սադիկ Ռիֆաթ փաշան չէր ճշտում, թե արդյո՞ք խոսքը գնում է մահմեդականների,
թե ոչ մահմեդականների մասին: Նրա մոտ «միլլեթ» բառը ձեռք բերե հավաքական իմաստ:
Թանզիմաթական բարեփոխումների երկրորդ փուլում պաշտոնական գրագրությունում
հայտնվում է նոր արտահայտություն՝ «բարձր պետության օսմանյան միլլեթ» (այսինքն՝ Օսմանյան
կայսրության), ինչի տակ սկզբնական շրջանում հասկացվում էին, գլխավորապես, մահմեդականները՝
օսմանյան սուլթանի հպատակները: Հետագայում, «միաձուլման» քաղաքականության ակտիվացման
հետ համատեղ այդ արտահայտությունը սկսեց տարածվել նաև ոչ մահմեդականների վրա:
Իբրահիմ Շինասիի հրապարակախոսության և պոեզիայի մեջ «միլլեթ» բառը
ենթարկվում էր հետագա վերաիմաստավորմանը, ավելի մոտեցավ ֆրանսիական «nation» բառին:
Առաջին անգամ Շինասին սկսեց օգտագործել այսպիսի արտահայտություններ, ինչպիսին են «նվիրվածություն
միլլեթին», «միլլեթի գաղափար», ինչպես նաև «միլլեթի խորհուրդ» և այլն: Դրանք փոխառնվեցին
այլ «նոր օսմանցիների» կողմից և սկսեցին լայնորեն օգտագործվել նրանց մամուլում. Հետագայում
դրանք ամրացան թուրքերենում՝ դասվելով թուրքական ազգայնականության գաղափարախոսության
հիմնական արտահայտությունների թվին:
Շինասին իրեն համարում էր «օսմանցիների» շահերի արտահայտիչ: Նրա
կողմից հրատարակված «Թասֆիր-ի էֆքյար» թերթը անվանվում էր «օսմանյան թերթ»: Իբրահիմ
Շինասիի հրապարակախոսության մեջ սկիզբ է առնում «օսմանցիների» ստորաբաժանման միտումը
«իսկականների», որոնց տակ ենթադրվում էին թուրքերը, և մնացածի կամ երկրորդականների,
որոնց շարքին դասվում էին ոչ մահմեդականները: Նրա կողմից հրատարակված մեկ այլ՝ «Թերջյուման-ի
ախվալ» թերթի առաջին համարի առաջնորդող հոդվածում, այդ թերթը բնութագրվում էր որպես
«իսկական օսմանյան»՝ ի տարբերություն ոչ մահմեդական ժողովուրդների պարբերականների:
Շինասիի համար «իսկական օսմանյանին» պատկանելության չափանիշը թուրքերեն լեզուն էր
:
Օսմանյան պետության բոլոր ժողովուրդների՝ մահմեդականների և ոչ
մահմեդականների, միասնական «օսմանյան ազգի» կազմի մեջ միաձուլման անհրաժեշտությունը
«նոր օսմանցիները» հիմնավորում էին եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների օրինակով:
Նամըք Քեմալը, «ժողովուրդների միաձուլում» հոդվածում օրինակ բերելով Անգլիան, Ֆրանսիան,
Ավստրիան, Պորտուգալիան, Բելգիան և այլ եվրոպական պետությունները, պնդում էր, որ ազգության,
լեզվի, հավատքի մեջ տարբերությունները «երբեք չեն կարող խոչընդոտ կամ արգելք հանդիսանալ
միավորման համար»:
«Նոր օսմանցիները», կեղծելով Օսմանյան կայսրության պատմությունը՝
պնդում էին, որ այնտեղ հենց սկզբից ստեղծված էին բարենպաստ պայմաններ ոչ մահմեդական
ժողովուրդների զարգացման համար: «Հյուրիեթը» գրում էր. «Անմիջապես Ստամբուլի գրավումից
հետո, մենք բոլոր եկեղեցական ներկայացուցիչներին տվեցինք բացարձակապես հավասար իրավունքներ»:
«Օսմանյան ազգի» հայեցակարգի առանցքային գաղափարը Օսմանյան կայսրության
բոլոր ժողովուրդներին մեկ՝ օսմանյան ազգի կազմի մեջ մտցնելն էր: Ընդ որում, միայն թուրքերն
էին համարվում «առաջին կարգի» օսմանցիներ, ինչպես այդ ոչ ուղղակի ձևով փորձում էր
պնդել Իբրահիմ Շինասին: Հետևաբար, կայսրության քրիստոնյա ժողովուրդները համարվում
են նրա բաղադրիչ մասերը կամ «տարրերը»: Ըստ էության, «օսմանյան ազգի» հայեցակարգը
պահպանում էր քրիստոնյա ժողովուրդների ստորադաս դրությունը, դարձնելով նրանց վիճակը
ավելի ծանր:
«Նոր օսմանցիները» գտնում էին, որ մի շարք գործոններ նպաստում են
«օսմանյան ազգի» տարրերի միջև միասնության պահպանմանը: Այդ գործոնների թվին էին պատկանում,
ըստ «նոր օսմանցիներ» հետևյալները.
«աշխարհագրական պայմանների» նմանությունը,
«շահերի» համընկնունը, այդ թվում նաև տնտեսական,
«համաօսմանյան գաղափարի» առկայությունը:
Այդ գործոնների քննարկումը հնարավորության է տալիս ավելի խորը հասկանալ
«նոր օսմանցիների» գաղափարախոսության որոշ առանձնահատկություններ:
«Օսմանյան ազգի» գոյության կարևոր նախապայմանը համարվում էր աշխարհագրական
միջավայրը: Նամըք Քեմալը, հավանաբար Մոնտեսքյոյի հայտնի տեսակետի ազդեցության տակ,
հակված էր այդ գործոնին հատուկ նշանակություն տալ: Նա գրում էր. «Բոլոր տարրերը, որոնք
ապրում են մեր երկրում, աշխարհագրական տեսակետից հանդիսանում են մեկ մարմնի մասեր...և
այդ իսկ պատճառով հիմնովին կորցրել են առանձին գոյատևելու ունակությունը, ինչպես նաև
ազատության հասնելու անհրաժեշտ ուժը»: Դրանով իսկ ի սկզբանե ժխտվում էր ոչ թուրք ժողովուրդնե-
րի անկախ գոյության իրավունքը և եզրակացություն էր արվում, որ նրանք ի վիճակի չեն անջատվել
Օսմանյան կայսրությունից:
«Նոր օսմանցիները» համարում էին, որ նման աշխարհագրական պայմաններում
երկար ապրելու հետևանքով «օսմանյան ազգի տարրերի» մոտ ի հայտ եկան ընդհանուր շահեր:
Ոչ մահմեդականներին դիմելիս՝ «Մուհբիրը» հատուկ նշում էր, որ նրանց շահերը համընկնում
են մահմեդականների շահերի հետ: Նամըք Քե֊մալը գրում էր «օսմանյան ազգի» բաղադրյալ մասերի «շահերի ընդհանրության»
մասին:
Ալի Սուավիի հրապարակախոսության մեջ «օսմանյան ազգի տարրերի» շահերի
ընդհանրության թեզը գտավ իր կոնկրետացումը: Նա գրում էր «նյութական շահի» ընդհանրության
մասին, որն ավելի ուժեղ էր կապում միմյանց կայսրության ժողովուրդներին: Այսպիսով՝
«նոր օսմանցիները» փորձում էին համոզել ընթերցողներին, որ ոչ թուրք ժողովուդների համար
«նյութական» տեսակետից ավելի շահավետ կլիներ լինել «օսմանյան ազգի» կազմի մեջ, քան
ստեղծել իրենց ազգային պետությունները:
«Նոր օսմանցիների» առաջնորդները մեծ ուշադրություն էին դարձնում
միասնության գործոնին: Տարբեր հեղինակների մոտ այն ստանում էր տարբեր անվանումներ:
Նամըք Քեմալը գրում էր «գաղափարների» միասնության մասին, իսկ Զիա փաշան՝ «օսմանյան
նվիրվածության» մասին: Համարվում էր, որ հենց դա էր բոլոր «օսմանցիների» համար միասնական
նպատակ ծնում. աշխատել «օսմանցիության» բարօրության համար:
Այս դրույթը չէր բացատրում քրիստոնյա ժողովուրդների ազ- գային-ազատագրական
շարժման գոյության փաստը: «Նոր օսմանցիների» առաջնորդները փորձեցին ելք գտնել ու հայտարարեցին,
որ այդ միասնությունը «օսմանցիների» միջև գոյություն է ունեցել անցյալում, կայսրության
հզորության ժամանակներում: Այս մոտեցումը իր արտացոլումը գտավ, օրինակ, հայտնի լրագրող
և գրող Ահմեդ Միդհատի «Հեղափոխության հիմք» գրքում: Ահմեդ Միդհա- տը մաս էր կազմում
«նոր օսմանցիների» շարժման և իր այդ գրքում արտահայտում էր նրանց հայացքները: Այստեղ
հեղինակը փորձում է ապացուցել, որ հենց իր առաջացման պահից սուլթանների կայսրությունը
ոչ միայն իսլամական կամ թուրքական պետություն էր, այլ նաև իրենից ներկայացնում էր
«միասնական հայրենիք» բոլոր օսմանցիների համար, անկախ նրանց կրոնական և ազգային պատկանելությունից:
Այդ ժամանակ կայսրության բոլոր ժողովուրդների միջև գոյություն ուներ լիարժեք «հոգևոր
միասնություն»:
Սակայն հետագայում այդ «միասնությունը», գտնում էին «նոր օսմանցիները»
դադարեց գոյություն ունենալ: Նամըք Քեմալը արձանագրում էր. «Սեր միջև (նկատի ուներ
«օսմանցիներին») գաղափարական միասնություն չստացվեց»: Հենց այդ պատճառով էլ, ինչպես
կարծում էին «նոր օսմանցիները», հնարավոր դարձան քրիստոնյա ժողովուրդների ազատագրական
ելույթները:
«Նոր օսմանցիների» կարծիքով «հոգևոր միասնության» խախտման պատճառներն
էին. եվրոպական տերությունների՝ գլխավորապես Ռուսաստանի սադրիչ նպատակաուղղված քաղաքականությունը
Բարձր դռան քրիստոնյա հպատակների նկատմամբ, և թանզիմաթի դարաշրջանի օսմանյան գործիչների
դավաճանությունը շարիաթի սկզբունքներին, որը ի հայտ եկավ, մասնավորապես, ոչ մահմեդականներին
չափազանց մեծ առավելություններ շնորհելու մեջ:
«Հոգևոր միասնության» վերականգնման համար «նոր օսմանցիների» առաջնորդների
կողմից առաջարկվում էր փոփոխություններ կատարել պետական-իրավական համակարգում: Մի կողմից դրանք պիտի վերականգնեին շարիաթի բոլոր
դրույթները: Փաստորեն, «նոր օսմանցիները» կոչ էին անում հրաժարվել թանզիմաթի արևմտամետ
նորամուծություններից: Մյուս կողմից նրանք պնդում էին, որ ժամանակակից պայմաններում
սահմանադրության հռչակումը և բուրժուական ոգով որոշ բարեփոխումների անցկացումը հանդիսանում
են ազգային խնդրի լուծման միակ միջոց: Աահմանադրական վերափոխումների անհրաժեշտությունը
նրանք հիմնավորում էին իսլամի կրոնի դրույթներով:
Աակայն դրանով չէր սպառվում «նոր օսմանցիների» ծրագիրը «օսմանյան
ազգի» անդամների «հոգևոր միասնության» ամրապնդման մասին: Նրանց կողմից առաջարկվող
միջոցների մեջ կարևոր տեղ էր հատկացվում ոչ մահմեդականների նպատա- կաուղղված դաստիարակմանը
«օսմանյան ազգին» հավատարիմ ոգով, նրանց մեջ «օսմանյան հայրենասիրության» արմատավորմանը:
Դրա համար հիմնական միջոց էր համարվում «խառը», քրիստոնյա-մահմեդական, կրթական հաստատությունների
ցանցի ստեղծումը, որտեղ մահմեդականների և քրիստոնյաների երեխաները կսովորեին միասին
և կդաստիարակվեին «միասնության» ոգով: Առաջարկվում էր արդեն իսկ դպրոցական նստարանից
ներարկել տարբեր ազգությունների երեխաներին «օսմանյան ազգին» հավատարմության զգացումներ: