Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified
Показаны сообщения с ярлыком Հայկական Սպորտ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայկական Սպորտ. Показать все сообщения

воскресенье, 15 мая 2011 г.

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ


10 հարց՝ Իմպուլսի մարզչին





Դիլիջանի «Իմպուլսը» անհաջող մեկնարկեց Հայաստանի 2011թ. առաջնությունում, բայց հետագայում թիմը կարողացավ 10 միավոր վաստակել և առաջին շրջանից հետո ընթանում է 5-րդ հորիզոնականում։ Այս անգամ ArmSport.am-ի 10 հարցերին պատասխանում է  Դիլիջանի "Իմպուլսի" գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր թիմի մրցելույթներն առաջին շրջանում:
- Գտնում եմ, որ թիմը կարող էր ավելի լավ հանդես գալ, և արդյունքներն էլ ավելի բարձր կլինեին
2. Թիմի այժմ զբաղեցրած տեղը համապատասխանու՞մ է  մինչև առաջնության մեկնարկը Ձեր ակնկալելիք հորիզոնականին:
-Այն, թե ինչպիսի արդյունք ենք գրանցել առաջին շրջանի ավարտից հետո, արդեն անցյալում է, և մենք այլևս ոչինչ անել չենք կարող: Կձգտենք ավելի որակյալ և արդյունավետ արդյունք ցույց տալ առաջնության մնացած հատվածում:

3.
Նախորդ տարվա համեմատ՝ ինչպիսի՞ն է այս տարվա մրցավարությունը:
-Այս տարվա մրցավարությունն ավելի ազնիվ և օբյեկտիվ է: Ճիշտ է, երիտասարդ մրցավարների գործողություններում կան թերություններ, սակայն դա բխում է նրանց անփորձությունից:
4. Առաջին շրջանում Ձեր թիմի  ո՞ր խաղն եք համարում ամենահաջողը և որն' ամենաանհաջո՞ղը:
-Ամենահաջողվածը  կարելի է համարել "Ուլիսի" հետ վերջին' 7-րդ տուրի հանդիպումը (1-0): Իսկ ամենավատ խաղը համարում եմ "Փյունիկի" հետ առաջնության մեկնարկային մրցավեճը(0։1):
5. Թիմի ֆուտբոլիստներից ովքե՞ր արդարացրեցին սպասելիքները և ովքե՞ր հիասթափեցրին:
-Այս մասին դժվար է այժմ կարծիք հայտնելը, քանի որ ֆուտբոլիստները քիչ խաղերի են մասնակցել: Գտնում եմ, որ դրան ավելի ճիշտ կլինի  անդրադառնալ առաջնության ավարտից հետո միայն
6. Ձեր թիմի կոմպլեկտավորումը կարելի՞ է ավարտված համարել, թե մտադիր եք այլ ֆուտբոլիստների հրավիրել:
-Մենք առայժմ կբավարարվենք այն ֆուտբոլիստներով, որոնք այսօր թիմի տրամադրության տակ են: Եթե թիմում համալրում լինի, ապա 2-րդ շրջանից հետո միայն:
7. Նշեք առաջին շրջանի 3 լավագույն ֆուտբոլիստներին:
-Գևորգ Ղազարյան ("Փյունիկ"), Զավեն Բադոյան ("Իմպուլս" ) և Հրայր Մկոյան ("Միկա"):
8. Մրցակիցներից ո՞ր թիմն ավելի դրական տպավորություն թողեց:
-Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմերը, բացի "Արարատից", նախապատրաստական լավ շրջան անցկացրեցին, ինչը դրականորեն է ազդում թիմերի մրցելույթների վրա: Բոլոր թիմերը, բացառությամբ "Արարատի", իրապես կարող են հավակնել առաջնության մրցանակակիր դառնալուն:
9.Երկրորդ շրջանի ավարտից հետո ո՞ր հորիզոնականում կգտնվի Ձեր թիմը:
-Ստույգ տեղ չեմ կարող նշել: Սակայն կարող եմ ասել, որ  մենք ձգտում ենք բարելավել մեր խաղի որակը, ինչն էլ  բարձր արդյունք կապահովի:
10. Մայիսի 11-ին կայանալիք Հայաստանի գավաթի խաղարկությունում  ո՞ր թիմը կդառնա գավաթակիր:
-Եզրափակիչ են մտել իրար արժանի երկու ուժեղ մրցակիցներ: Եվ "Միկան", և "Շիրակը" իրենց  անցակացրած հանդիրումներում ապացուցեցին , որ արժանի են  հանդես գալու եզրափակչում: Երկուսն էլ  թիմային ոգով են հանդես գալիս, ինչը  առանձնապես գավաթային հանդիպումներում հաջողույթան հիմնական գրավականներից է: Իսկ եզրափակիչ խաղում թիմերի հաղթանակի հնարավորությունները հավասար եմ գնահատում:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ


10 հարց՝ Միկայի մարզչին





Երևանի  "Միկան" Հայաստանի բարձրագույն խմբի  ընթացիկ առաջնության առաջին շրջանում վաստակած 11 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում։ Առաջատար եռյակից թիմը միավորներով այնքան էլ հետ չի մնում, և "Միկայի" գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը հուսով է, որ առաջիկայում թիմը կավելացնի ու կբարելավի մրցաշարային իր ներկայիս վիճակը: "Միկան", միաժամանակ, հաջող է հանդես գալիս Հայաստանի գավաթի խաղարկությունում և հասել է եզրափակիչ և վճռորոշ խաղում գավաթակրի կոչումը մայիսի 11-ին կվիճարկի "Շիրակի" հետ մրցախաղում: ArmSport.am-ը 10 հարց ուղղեց մարզչին առաջին շրջանի կապակցությամբ։
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր թիմիմրցելույթներն առաջին շրջանում:
- Բավարար: Այս գնահատականին նպաստում է այն հանգամանքը, որ թիմը հաջող հանդես եկավ նաև  գավաթի խաղարկությունում և հասել է եզրափակիչ:
2. Թիմի այժմ զբաղեցրած տեղը համապատասխանո՞ւմ է  մինչև առաջնության մեկնարկը Ձեր ակնկալելիք հորիզոնականին:
-Կարող էինք ավելի բարձր հորիզոնականում գտնվել: Սակայն հաշվի առնելով, որ առաջին 3 տեղերում գտնվող թիմերից միավորների տարբերությունը մեծ չէ, գտնում եմ, որ կարող ենք հավակնել ավելի բարձր տեղերի։
3. Նախորդ տարվա համեմատ' ինչպիսի՞ն է այս տարվա մրցավարությունը:
- Բավարար: Նախորդ տարվա համեմատ այն լավացել է: Սխալներ կան, սակայն կարևորն այն է, որ դրանք միտումնավոր չեն: Երիտասարդ մրցավարներն ավելի զգոն և հավաքված են սպասարկում խաղերը: Նվազել են նաև անտեղի դեղին քարտերով պատժելու դեպքերը:
4. Առաջին շրջանում Ձեր թիմի  ո՞ր խաղն եք համարում ամենահաջողը և որն ամենաանհաջո՞ղը:
-Ամենահաջողը համարում եմ 2-րդ տուրի "Արարատի" հետ հանդիպումը: Եվ ամենաևին էլ ոչ այն պատճառով, որ հաղթեցինք խոշոր' 3։0 հաշվով, այլ, որ թիմը բովանդակալից ֆուտբոլ ցուցադադրեց։ Ամենաանհաջողը ստացվեց Կապանում «Գանձասարի» հետ 5-րդ  տուրի  հանդիպումը, որում մեր թիվը լավ հանդես չեկավ և պարտվեցինք  0։1 հաշվով:
5.Թիմի ֆուտբոլիստներից ովքե՞ր արդարացրեցին սպասելիքները և ովքե՞ր հիասթափեցրին:
- Բոլորն էլ արդարացրեցրին սպասելիքները: Սակայն, միաժամանակ, բոլոր ֆուտբոլիստներն էլ  իրենց խաղը բարելավելու հնարավորություններ ունեն և պետք է ավելի կատարելագործվեն:
6. Ձեր թիմի կոմպլեկտավորումը կարելի՞ է ավարտված համարել, թե՞ մտադիր եք այլ ֆուտբոլիստների հրավիրել:
- Այս պահին այդ ուղղությամբ չենք մտածում:
7. Նշեք առաջին շրջանի առաջնության  3 լավագույն ֆուտբոլիստներին:
- Ալեքսանդր Թադևոսյան, Հրայր Մկոյան, Ալեքս:
8.Մրցակիցներից ո՞ր թիմն ավելի դրական տպավորություն թողեց և ինչո՞ւ:
- Կցանկանայի առանձնացնել Դիլիջանի "Իմպուլսին": Այս թիմը շատ կազմակերպված ֆուտբոլ է խաղում: Խաղային օղակները լավ են համագործակցում: Եվ պաշտպանությունում, և կիսապաշտպանությունում, և հարձակման գծում նկատելի է խաղացողների փոխհամաձայնեցված գործողությունները:
9.Երկրորդ շրջանի ավարտից հետո ո՞ր հորիզոնականում կգտնվի Ձեր թիմը:
-Չեմ ցանկանում կանխագուշագում անել, սակայն  վստահ եմ, որ  մենք կբարելավենք  մեր արդյունքները և ավելի բարձր հորիզոնականում կհայտնվենք:
10. Մայիսի 11-ին կայանալիք Հայաստանի գավաթի խաղարկությունում  ո՞ր թիմը կդառնա գավաթակիր:
-Եզրափակիչում երկու թիմերն էլ ձգտելու են հաղթանակի: Միայն հանդիպման ավարտից հետո պարզ կլինի գավաթակրի անունը: Իսկ այժմ կողմերի հաղթանակի հնարավորությունները գնահատում եմ 50-50 տոկոսային  հարաբերակցությամբ։