Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 1 мая 2011 г.

««1.500.000+1» Home Country-Diaspora Cultural Bridge» NGO Channel


««1.500.000+1» Home Country-Diaspora Cultural Bridge» NGO Channel


Armenian Great Movie - "Mayrig"


Իրադարձություններ


Ա.Ալեքսանյան, «Հայերի դատը մարդկության դատն է».

2011թ. ապրիլի 22-ին Հայոց Ցեղասպանության 96 ամյակի առթիվ Երևանի Մանկավարժական Համալսարանի դահլիճում կայացավ Արտաշես Ալեքսանյանի` «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացման պրեմյերան, որին մասնակցում էին Ալեքսանյանի ղեկավարած «Stage 7» ստուդիայի ուսանողները: Ներկայացման պրեմյերային հրավիրված էին պատվավոր հյուրեր, որոնց թվում` Հայաստանի ժողովրդական արտիստուհի, Հայ ռոմանսների թագուհի, «Ոսկե կոկորդ» մրցանակի միակ մրցանակակիր, ««1,500,000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ պատվավոր անդամ Վարդուհի Խաչատրյանը և կազմակերպության նախագահ, երգահան, պրոդյուսեր Արման Ավետիսյանը:
Ներկայացման ղեկավար Ա. Ալեքսանյանն ավարտել է Կինոմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտը` Արմեն Ջիգարխանյանի արվեստանոցը: «Հայերի դատը մարդկության դատն է» գործը նրա առաջին գործն է էկրանից դուրս: Այժմ դերասանական արվեստ է ուսուցանում նաև Մանկավարժական Համալսարանում: Ալեքսանյանը միաժամանակ հանդիսանում է մեր նոր սերնդի ներկայացուցիչներից մեկը:

Ներկայացումն սկսվեց մոմավառությամբ, ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ուղղված աղոթքով և 1 րոպե լռության հարգանքի տուրք մատուցելով:

Բեմադրության իմաստն իր մեջ ներառում էր «բա´վ է լացենք» գաղափարը, որը կոչ էր անում մեր անցյալը, մեծերին, հերոսներին, սրբերին, 1915թ. մինչև արցախյան պատերազմի ժամանակները հիշելով հանդերձ`վերջ տանք ողբալուն, այլ տոկունություն ցուցաբերենք, որպեսզի կարողանանք հակարված տալ մեր բոլոր թշնամիներին: Ներկայացումն ուսուցանում էր նաև, որ երբեք պետք չէ թերագնահատել թշնամուն, հակառակ դեպքում պարտությունն անխուսափելի կլինի:



Հարկ է նշել, որ բեմադրության մասնակիցները, թեև սկսնակ էին, սակայն տաղանդավոր երիտասարդության ներկայացուցիչներ լինելով` պատվով ու բարձր մակարդակով ներկայացրին իրենց պատրաստած բեմադրությունը: Վստահ նշում ենք, որ ներկայացումը բավականություն, հուզմունք և ուրախություն պատճառեց բոլոր ներկաներին:

Ներկայացման ավարտից հետո Ա. Ալեքսանյանի գործը ողջունեց Վարդուհի Խաչատրյանը և իր հեղինակային Հայոց Հանճարներ գրքի մեջ գրի առավ այս ներկայացման մասնակիցներին ու Ա. Ալեքսանյանին` ազգանվեր ու հայանպաստ գործ կատարելու համար:



««1,500,000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ նախագահ Արման Ավետիսյանն իր ելույթով հանդես եկավ` ողջունելով այս բացառիկ ներկայացումը և Ա. Ալեքսանյանին պարգևատրեց կազմակերպության պատվոգրով` ապագա սերունդներին հայրենասիրության ոգով դաստիարակելու, հայոց ցեղասպանությունը մշակույթի միջոցով հանրությանն այդպես մատուցելու համար:


Շահան Նաթալի


ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ



Շահան Նաթալի. Հայկական Վրեժխնդրության Նեմեսիսի գործող ոգի, ում մտահղացմամբ ծրագրվեցին և գործադրվեցին 1919թ. որոշումները, որոնք, դժբախտաբար, մնացին անավարտ: Այդ որոշումներն ուղղված էին հայկական ցեղասպանությունը գլխավորած և իրականացրած թուրք ղեկավարների ոչնչացմանը:
Այդ որոշումները վստահվեցին Շահան Նաթալիին և նրա ընկերներին: Կարճ ժամանակահատվածում Սողոմոն Թեհլերյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Միսաք Թորլաքյանը և շատ ուրիշներ, Նաթալիի գլխավորությամբ, իրականացրին մի շարք թուրք դահիճների ահաբեկումը, որոնց թվում` Թալեաթ փաշայի սպանությունը Բեռլինում:
Նաթալին իր պարզ տեսակետն էր փորձում փոխանցել հայ ժողովրդին և գալիք սերունդներին, ինչն էլ կայանում է հետևյալում.
1.      Թուրքին զսպելու և նրա հրեշավոր արարքները կանխելու համար հայը պետք է լինի նույնքան բիրտ ու անխնա, քանզի ուժին և բռնությանը հավատացողը միայն ուժի ու բռնության բախվելով կընկրկի ու կնահանջի…
2.      Թուրքը կարողացել է իր ազգը կերտել, որովհետև դարերի ընթացքում հետևողականորեն ջարդել է այն բոլոր տարրերին, որոնք կամա թե ակամա արգելք են հանդիսացել իր ազգաշինությանը...
3.      Ի  տարբերություն թուրքի` հայը վստահել է օտարներին և իր փրկությունն ակնկալել միայն նրանցից: Եվ բնականաբար` խաբվել և շահագործվել է օտարների կողմից...
Այսօր հարկ է լինել ավելի զգոն ու խոհեմ և չկրկնել անցյալի սխալները` թե´ հայրենիքում, թե´ սփյուռքում:






Համառոտ կենսագրական.


Շահան Նաթալի (Հակոբ Տեր-Հակոբյան)՝ հասարակական-քաղաքական մեծ գործիչ, գրող, ծնվել է 1884թ. Խարբերդի նահանգի Հյուսեյնիկ գյուղում: Նախնական կրթությունն ստանում է տեղի ազգային վարժարանում, ուր և վրա են հասնում 1895-1897թթ. ջարդերը, որոնց զոհ գնացին ավելի քան 300,000 հայորդիներ: Ջարդերի սկզբում զոհվում են հայրն ու քեռին, ինչպես նաև բազմաթիվ այլ ազգականներ: 11 տարեկան որբացած Հակոբը, երեք օր թափառելուց հետո գտնում է իր  ընտանիքը` մորը` հոր դիակի վրա ողբալիս: «...Մորս ետ քաշելով` հորս անշնչացած մարմինը դուրս բերինք և թաղեցինք ընկուզենու տակ»,-հետագայում գրում է Նաթալին:
Մեկ տարի Խարբերդի հռչակավոր Եփրատ քոլեջը հաճախելուց հետո` 1896թ. որբերի հետ ուղարկվում է Պոլիս` Սբ Հակոբ որբանոցը, ուր և որդեգրվում է Նյույորքաբնակ մի հայ գրավաճառի կողմից:  1897-1900թթ. սովորում է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչն էր ականավոր մանկավարժ և իմաստասեր Շահան Պերպերյանը (որպես հարգանքի նշան՝ ընտրում է իր ուսուցչի անունը՝ Շահան: Ըստ հավաստի աղբյուրների, Շահանը հեռակա սիրահարված է եղել սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության թագուհի Նաթալիին, որի անունն էլ ընտրել է որպես իր կեղծանվան ազգանուն):
1901-ին վերադարձել է ծննդավայր, 3 տարի զբաղվել է մանկավարժությամբ և միաժամանակ ուսումասիրել է Խարբերդի բարբառը: 1904թ. Խարբերդում մտել է ՀՅԴ շարքերը, որտեղ քառորդ դար հայրենասիրական մեծ գործունեություն է ծավալել: Նույն թվականին էլ մեկնել է ԱՄՆ: 1908թ., Օսմանյան Սահմանադրության հռչակումից հետո, վերադառնում է Հյուսեյնիկ, սակայն 1909թ. Կիլիկիայի կոտորածների հետևանքով կրկին գաղթում է ԱՄՆ:
1909-1912թթ. սովորել է Բոստոնի համալսարանում՝ հետևելով գրականության և փիլիսոփայության դասընթացների: Այդ տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ և թատրերգություններ, «Շանթ» և «Փյունիկ» գրական հանդեսները, իսկ ավելի ուշ՝ «Հայրենիք» օրաթերթը:
1912թ. որոշում է դարձյալ վերադառնալ Էրգիր, սակայն Աթենքում, Բալկանյան պատերազմի պատճառով, նրան Թուրքիա ուղևորվելու իրավունք չեն տալիս` համարելով Նաթալիին թշնամի երկրի (Թուրքիայի) քաղաքացի, և նա ստիպված վերադառնում է ԱՄՆ:
Վերադառնալով ԱՄՆ ընտրվում է Նահանգներում ՀՅԴ կենտկոմի անդամ:
Մեծ եղեռնի լուրն առնելով՝ բոլոր պանդուխտների նման, Շահան Նաթալին հուզմունքի ու զայրույթի մղձավանջային պահեր է ապրել և հաստատել է իր վրեժխնդիր լինելու ուխտը` անպատիժ չթողնել ցեղասպաններին, եթե երբևէ աշխարհը չցանկանա նրանց պատժել:
Կ. Պոլսում կայացած ռազմական ատյանը վճիռ է կայացնում` մահապատժի ենթարկել գլխավոր ցեղասպաններին, որոնք մեծ տերությունների, և մասնավորապես Բրիտանական կառավարության օգնությամբ, տեղափոխվել էին Մալթա ու այնտեղից շարունակում էին իրենց գործունեությունը:
1919թ. սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի վերջը գումարվում է ՀՅԴ Ութերորդ Ընդհանուր ժողովը, որին մասնակցում է նաև Շահան Նաթալին: Ժողովի քննարկման առարկա էր նաև ցեղասպանության կազմակերպիչների ահաբեկումը: Այստեղ էր, որ Նաթալին ապրեց կուսակցական կյանքի առաջին լուրջ դառնությունը, երբ պատգամավորներից մի քանիսը դեմ էին այդ քաղաքականությանը` նշելով, որ նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը... Թուրքիայի բարեկամության կարիքն ունի... Եվ հակառակ ՀՅԴ պատգամավորների մեծ մասի կատաղի դիմադրությանը, որոշում ընդունվեց հաշվեհարդար տեսնել աշխարհով մեկ թափառական դարձած թուրք ճիվաղների հետ, որոնք համարձակվել էին կազմակերպել հայկական կոտորածները: Եվ, հավանաբար, այս ժողովում է, որ որոշում է կայացվում այդ գործն իրականացնող պատասխանատու մարմին ստեղծել, որի գլխավոր ներշնչողն ու ոգին դառնում է Շահան Նաթալին:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ . . .