Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ի՞նչ է ««1,500,000+1» Հայրենիք - Սփյուռք 
Մշակութային Կամուրջ» ՀԿ-ն



«1.500.000» թիվը խորհրդանշում է Հայոց Ցեղասպանության զոհերի այն թիվը, որն առաջինը խոստովանել է ինքը` Թուրքիան, երբ դեռևս նրա մեջլիսն ընդամենը հասարակական կազմակերպություն էր, իսկ «+1»` ևս մեկ զոհ` Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը:


««1.500.000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ-ն (այսուհետ` Կազմակեպություն) գործում է 2008թ. սեպտեմբերի 1-ից (ՀՀ Արդարադատության նախարարության,  ՀՀ Կառավարության 04.07.01 N601 որոշմամբ, գրանցված ՀՀ իրավաբանական Անձանց Պետական Ռեգիստրի Կենտրոնական Մարմնի կողմից): Կազմակերպությունն ունի լիազոր ներկայացուցիչներ ՀՀ մարզերում և Սփյուռքում: Կազմակերպությունն անցած ժամանակահատվածում կազմակերպել է ցեղասպանության զոհերի ու ցեղասպանության վերջին զոհ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթեր ու մշակութային միջոցառումներ (այդ թվում նկարահանել է տեսահոլովակ, իրականացրել է անվճար համերգներ, ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի լուծմանը աջակցելու միտումով անցկացրել է ստորագրահավաք, և այն առաքվել է ԱՄՆ-ի հայկական համագումարի գրասենյակ):

Իրագործել է բարեգործական բնույթի միջազգային մշակութային այլ միջոցառումներ, նպաստել է հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանը, աջակցել է ՀՀ Պաշտպանության Նախարարությանն ու Ոստիկանությանը` տոների առիթով կազմակերպելով բարեգործական համերգներ, սոցիալական անապահով և ծայրահեղ աղքատ ընտանիքներին ցուցաբերել է բազմաբնույթ օժանդակություններ, կատարել է այլ նմանօրինակ գործունեություններ և շարունակում է անել:

Հիշյալ միջոցառումների անցկացումը լուսաբանվել է հայկական և այլ երկրների ԶԼՄ-ներով, դրանց մասնակցել են ՀՀ պետական այրեր, ՀՀ-ում գործող դեսպանատների աշխատակիցներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, սփյուռքի բազմաթիվ հայ ազգային գործիչներ, մտավորականներ, հռչակավոր մշակութային գործիչներ և գործարարներ:

Կազմակերպության նախագահ Ա. Ավետիսյանն իր մարդասիրական և հայրենանվեր գործունեության համար կոմս Շերեմետևի ղեկավարությամբ գործող «Համաշխարհային մարդկայնության» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից պարգևատրվել է “Воимя человечности” մեդալով և շնորհակալագրով, հայոց ցեղասպանության 95-100-ամյա հոբելյանական «Ավետիս Ահարոնյան» առաջին աստիճանի ոսկե մեդալով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով, «Սասնա Դավիթ» մեդալով և մի շարք այլ պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Մեր կազմակերպությունն իր հիմնական գործունեությանը զուգահեռ, որոշակի նյութական օգնություն է ցույց տալիս մեր շարքերում ընդգրկված շուրջ 25 անապահով, ծնողազուրկ ընտանիքների, շնորհալի երեխաներին, որոնք հաղթողներ են ճանաչվել Հայաստանի և միջազգային մրցույթներում, արժանացել մրցանակների և բարձր պարգևների:

Կազմակերպությունը կատարել է նաև մի շարք պարգևատրումներ, որոնց թվում` ՀՀ հրետանու ասպետ ՊՆ գեներալ-մայոր Վ. Հայրապետյանին, ազգային անվտանգության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Գ. Իսագուլյանին, «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ, Ամենայն Հայոց զինվորի մայր տիկին Մարգարիտա Խաչատրյանին` նրա մայրական վերաբերմունք ցուցաբերելու, հայ զինվորներին աջակցելու, ոգեշնչելու համար, և մի շարք մարդկանց, ովքեր իրենց անձնական ներդրումն ունեն ՀՀ անկախության ու ազատագրական պայքարի մեջ:

Կազմակերպությունն ունի շաբաթաթերթ, որը լույս է տեսնում 2011 թվականի մայիսի 1-ից (http://weekly-horovel.blogspot.com/, http://youtube.com/1500000plus1/):

Կազմակերպությունը բազմանդամ է, ունի անդամներ ինչպես ՀՀ այնպես էլ Սփյուռքում: Կազմակերպության սկզբունքներն են` չունենալ կրոնական շեղումներ, չունենալ կուսակցական պատկանելիություն ինչպես ներկայումս, այնպես էլ հետագայում, մեկ ազգ – մեկ ընտանիք կարգախոսի ներքո վերջ դնել սփյուռքահայ-ղարաբաղցի հասկացությանը, ապագա սերունդներին սերտել հայրենիսարական և մարդասիրական ոգով: Կազմակերպության նպատակներից է նաև վերականգնել պատմական արդարությունը և նպաստել Սևրի պայմանագրի և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հավերժացնել անցյալի և մեր օրերի հայ հերոսներին, ինչպես նաև պայքարել Հայաստանից կատարվող արտագաղթի դեմ:

Կազմակերպությունն ունի մշակույթի հռչակավոր գործիչներ, ճշմարտախոս պատմաբաններ, իրավաբաններ, ովքեր բացահայտում և քարոզում են պատմա-իրավական ճշմարտությունը,  հատուկ բարձրագույն կրթություն ունեցող լրագրողներ, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականներ, վետերաններ, ակադեմիկներ, շնորհալի երիտասարդներ, պատանիներ:

Կազմակերպությունը համագործակցում է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ, Ամենայն Հայոց զինվորի մայր տիկին Մարգարիտա Խաչատրյանի հետ:

Կատարվելիք քայլերից են` ստեղծել Հրանտ Դինքի անվան մշակութային կամուրջ Հայրենիքի և Սփյուռքի միջև, որը կնպաստի Հայաստանի և Սփյուռքի կապերի ամրապնդմանը, առավել ևս երիտասարդության հոգևոր, ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Նախատեսվում է Հրանտ Դինքի անվան դասարան, ապա` դպրոց անվանակոչել

Մեր կրոնը Քրիստոնեությունն է,որի համար պայքար ենք տանում աղանդների դեմ:

Ներկայումս հավաքագրում ենք ցեղասպանության փրկվածների փաստերը: