Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified
Показаны сообщения с ярлыком Խմբագրի կողմից. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Խմբագրի կողմից. Показать все сообщения

понедельник, 30 мая 2011 г.

Հետաքրքիր

Ինչպե՞ս օգտվել մեր բլոգից

Հարգելի ընթերցողներ, նախ ողջունում ենք Ձեզ մեր նոր և հարմարավետ բլոգում: Հուսով ենք այն արժանացել է Ձեր հավանությանը: Ցանկանում ենք երկու բառով օգնել բոլոր նրանց, ովքեր դժվարանում են օգտվել ինտերնետային կայքերից: 
Երբ բացում եք մեր շաբաթաթերթը, Ձեր առջև հայտնվում է թերթում տեղադրված ամենավերջին նյութը, այլ կերպ ասած` ամենաթարմը: Հարկ է նշել, որ մեկ էջի վրա արտացոլվում է 1-3 նյութ, բայց ոչ բոլոր նյութերը միասին: Այդ իսկ պատճառով կարող եք հետևել ներքոնշյալ խորհուրդներին:
Առաջին խորհուրդը, որ ցանկանում եմ Ձեզ տալ, վերաբերում է թերթի բաժիններին: Եթե ուշադրություն դարձնեք կայքի վերևի աջ կողմում գտնվող գրառումներին, ապա կտեսնեք ԲԱԺԻՆՆԵՐ վերնագրով գրառումը /տես նկ. 1/:


Այստեղից դուք կարող եք ընտրել Ձեզ հետաքրքրող բաժինը և դիտել այդ բաժնին վերաբերող բոլոր նյութերը` թե հին և թե նոր:
Սակայն եթե դուք ցանկանում եք դիտել նախորդ համարներից որևէ մեկում գտնվող նյութերը, ապա ուշադրություն դարձրեք կայքի աջ կողմում ԲԱԺԻՆՆԵՐ գրառության ներքո տեղկայված ԲՈԼՈՐ ՀԱՄԱՐՆԵՐԸ գրառությանը /տես նկ. 2/:


Այստեղից ամսաթվով գտեք Ձեր ուզած համարը և ընթերցեք:
Ուշադրություն դարձրեք, որ, քանի որ ոչ բոլոր նյութերն են արտացոլվում մեկ էջի սահմաններում, ապա հետևեք հաջորդ հուշող նկարին և կտեսնեք թե ինչպես կարելի է գտնել նախորդ կամ հաջորդ նյութերը:



Հաջորդ նկարում տեսեք թե 1. ինչպես գտնել ձեր ուզած նյութը` գրելով նյութի անունը, 2. ինչպես տեղեկանալ յուրաքանչյուր նոր տեղադրված նյութի մասին, 3. տեսնել մեր ընթերցողների քանակը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով:




Հաջորդ նկարներում տեսեք, թե որտեղից կարելի է «կիսվել» Ձեր կարդացածով, կամ ինչպես ասում են ինտերնետային լեզվով` SHARE անել:


Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեզ ընթերցում են: Եվ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են դառնալ մեր ընթերցողները: 

Հարգանքներով` խմբագիր Գ. Քոչարյան

воскресенье, 1 мая 2011 г.

Ողջույնի խոսք


Խմբագրի կողմից



Հարգելի ընթերցող, սիրով քո դատին ենք ներկայացնում ««1,500,000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ ստեղծած տեղեկատվական այս միջոցը, որի միջոցով կազմակերպությունը ներկայացնելու է իր գաղափարները, արտահայտելու է իր ասելիքը թե´ հայ ժողովրդին և թե´ համայն մարդկությանը: «Հորովել» անվանված այս աղբյուրը թարմացվելու է յուրաքանչյուր շաբաթ: Շաբաթաթերի բոլոր բաժինները շարունակելի են և ներառելու են լուրջ ու ծավալուն նյութեր:
Հարգելի ընթերցող, ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ «Հորովելում» տեղ կգտնեն նաև նախկինում գիտնականների, ուսումնասիրողների և ուրիշների կողմից արդեն գրված նյութեր, քանի որ շաբաթաթերթն ունի փոքր-ինչ գիտական ուղղվածություն: Այս առթիվ հրավիրում ենք պատմաբաններին, քաղաքագետներին, մշակութաբաններին, արվեստագետներին, հասարակագետներին և ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, որ ի վերջո վերականգնվի պատմական ճշմարտությունն ու արդարությունը` դիտելու կայքում տեղ գտած նյութերը և իրենց մեջբերումները, լրացումներն անելու և կարծիքն արտահայտելու համար:
Միաժամանակ կոչ ենք անում ողջ արևմտա- և արևելահայությանը` ուսանող, գիտնական, մանկավարժ, դպրոցական, ծնող, երեխա, աշխատավոր, պաշտոնյա և այլն... եկե´ք համախմբվենք մեր ընդհանուր նպատակների շուրջ: Կոչ ենք անում նաև ՀՀ գոյություն ունեցաող հասարակական կազմակերպություններից նրանց, ովքեր կհամակրեն մեր` ««1,500,000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ գաղափարներին և նպատակներին ու արված գործին` եկե´ք գտնենք համագործակցության ուղիներ և մենք էլ միասին լինենք մեր որդեգրած գաղափարներին հետևելու գործում...
Հարցերով և առաջարկություններով կարող եք զանգահարել +37493794909  հեռախոսահամարներով, կամ նամակ գրել weekly.horovel@gmail.com էլ-փոստով:

«Հորովել» շաբաթաթերթի խմբագիր
Գարեգին Քոչարյան