Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified
Показаны сообщения с ярлыком Պատանի Ստեղծագործող. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պատանի Ստեղծագործող. Показать все сообщения

понедельник, 26 сентября 2011 г.


Մոր պես բարի ու քնքուշ,
Աննման ու միշտ անուշ,
Ներող ու միշտ հանդուրժող,
Թերությունները շտկող,
Արևի պես ժպտացող,
Շողերի պես ջերմացնող,
Յուրաքանչյուր սանի մեջ
Արիություն, բարություն,
Ներել, սիրել սերմանող...


* * *


Մայրիկիս

Արևը գլխիդ վերևում
Նստել է` երգ է ասում,
Նաև երկինքը կապույտ` ժպտում,
Աստղերը` քո ջերմ աչքերում լույս են վառում...


Նուրիջանյան Նունե, 8 տարեկան

понедельник, 23 мая 2011 г.

ՊԱՏԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ


Ձմեռ

Ձմեռ եկավ փաթիլ հագած,
Սառցե գոտին մեջքին կապած:
Նոր տարի է շուտով գալու,
Ձմեռ Պապն է մեզ հյուր գալու:



Նուրիջանյան Նունե, 7 տ.

ՊԱՏԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ


ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ԱՇԽԱ~ՐՀ

Բարի լույս, աշխարհ,
Բարի ու արդար,
Սակայն կան նաև
Չար ու անարդար...

Բայց պետք է լինեն բոլորը բարի,
Որ աշխարհը չընկնի ձեռքը չարի:

воскресенье, 15 мая 2011 г.

ՊԱՏԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ


ԳԱՐՈՒՆ ԵԿԱՎ, ԲԱՐԻՔ ԲԵՐԱՎ

Գարուն եկավ,բարիք բերավ,
Հազար գույնի ծաղիկ բերավ,
Տեսակ-տեսակ վարդեր բերավ,
Այգիներին ծաղկունք բերավ :

Գարուն եկավ,կանաչ տիրեց,
Այգիները լավ կանաչեց,
Թռչունները վերադարձան,
Գարուն եկավ,բարիք բերավ:

Նալբանդյան Գևորգ, 11 տ.

воскресенье, 8 мая 2011 г.

ՊԱՏԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ


Աշուն

Աշուն է, ահա, տերևներ բազում,

Ծառն է մերկացել` մրսում է, մրսում…
Աշնան օրերն են հետզհետե ցրտում,
Արևն անուշիկ էլ չի տաքացնում:


                      
                        

 * * *

Անձրև՜, դու անձրև՜, դու կաթ-կաթ անձրև...
Արցունքի նման դու թախծո՜տ անձրև...
Միշտ քեզնից հետո` յոթնագույն կամար,
Յոթ վառ գույներին պահապան դարձար:









Նուրիջանյան Նունե, 7 տ.

ՊԱՏԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ


Վարդը բացվեց, ամառ կանչեց...
Եվ մի աղջիկ, ուրախացած,
Սիրուն վարդին մի երգ ասեց....

Քամին ամռան երգը լսեց,
Վարս ու ծաղիկ իրար խառնած`
Աղջիկներին պարի կանչեց…

Վարդը բացվեց,
Քամին պարեց,
Աղջիկը` մեղմ երգ երգը երգեց

 




















Սոնա Օհանյան, 10 տ.

воскресенье, 1 мая 2011 г.

ՊԱՏԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ


Երբ մորս աչքից արցունք է գալիս,

Ինձ թվում է, թե անձրևն է լալիս...
Երբ երկնքում մեծ արևն է շողում,
Ինձ թվում է, թե մայրս է ժպտում...
Երբ երազումս հրեշտակ եմ տեսնում,
Ինձ թվում է, թե մորս եմ տեսնում...
Իսկ երբ ծաղկունքը բացվում է կրկին,
Ինձ թվում է, թե` մայրս է անգին:








Նուրիջանյան Նունե, 7 տ.