Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 8 августа 2011 г.

«ԵՐԱՄ» երգի համույթ


29.07.2011թ.-ին Աշտարակ քաղաքում տոն էր` տոն, որն Աշտարակ բերեց «Երամ» աշուղ-գուսանական երգի համույթն իր համերգային ծրագրով:



Երեկույթը բացեց «Երամ» երգի համույթի զարդը` աշուղ Աստղանուշը: Հնչեցին ինչպես հեղինակային, այնպես էլ հայտնի գուսանների և աշուղների երգացանկից   ծանոթ  և հոգեհարազատ երգեր: Ելույթ ունեցան նաև աշուղ Անդրանիկ Ուջանցին` բազմաթիվ հեղինակային ստեղծագործություններով: Աշուղ Անդրանիկից կուզենայի առանձնացնել հատկապես տպավորիչ և անակնկալի բերող «Դրախտի ալվան ծաղիկ է իմ փերին, անմահական նեկտար ունի շուրթերին» ստեղծագործությունը, որը լուսահոգի գուսան Արամ Ասատրյանը սեփականացրել էր և հրապարակել, որպես իր իսկ ստեղծագործություն` ոչ մի լումա չներդնելով երգի ստեղծագործական աշխատանքներին: «Երամ» համույթից հենց ինքը աշուղ Երամը հանդես եկավ բազում գեղեցիկ և իրոք հայկական ոգի ու շունչ ունեցող երգերով: Մեր աշուղները` թե դասական, թե ժամանակակից տարբերվել են մյուս ժանրերից նրանով, որ դիմել և դիմում են այնպիսի հնարքների, որ զարմացնեն ոչ միայն ստեղծագործական և կատարողական արվեստով, այլ նաև իրենց կատարած հնարքներով, օրինակ աշուղ Երամը կատարեց մի երգ, որի ժամանակ շրթունքները ընդհանրապես իրար չկպցրեց. լեփ-լեցուն դահլիճը հիացմունքից թնդում էր ծափահարություններով, կատարվեցին նաև զուգերգեր և տրիոներ:


Աշուղ Երամը ծնվել է 1955թ-ին  հունվարի 8-ին քաղաք Երևանում, կիրթ և կազմակերպված ընտանիքում: Ծնողները, դեռ փոքրուց սերմանելով նրա մեջ հայրենասիրություն և սեր մշակույթի հանդեպ, ակամա նրա մեջ առաջացրել են ստեղծագործական ջիղ: 15 տարեկանից նա արդեն ստեղծագործում էր աշուղային արվեստում, մասնակցելով տարբեր աշուղային և գուսանական փառատոններին: Վերջին  տաս տարիների ընթացքում նրան ազատ կարելի էր  համարել աշուղ, որովհետև հենց այս տարիների ընթացքում նա ձեռնադրվեց, որպես աշուղ: Տասնյակ հեղինակային երգերի արարիչ և կատարող է Աշուղ Երամը, կցանկանայի առանձնացնել, հատկապես նրա իսկ ստեղծագործություններից, որը շատ բուռն արձագանքների արժանացավ համերգային ծրագրի ընթացքում «Օյ-օյ» երգը, որը մեր էստրադայի աստղերից` Քրիստինե Պեպելյանը կատարելիս, անգամ չի էլ նշել հեղինակին: Աշուղ Երամը տաղանդավոր է` իր երգով, խոսքով և ստեղծագործական արվեստով, այդ իսկ պատճառով էլ «Երամ»  համույթն անվանվել է հենց աշուղ Երամի անունով:

  

Աշուղ Աստղանուշը ծնվել է 1959թ-ին հուլիսի 4-ին Իջևանի Աչաջուր գյուղում: Մանուկ հասակից սկսել է երգել, 3 տարեկանից մասնակցել է տարբեր մրցույթ-փառատոննեերին և միշտ վերարձել մրցանակներով և գրան-պրիներով: 1976-80թթ. սովորել է Խ.Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում և ավարտել գերազանցության դիպլոմով: Աշխատել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում, որպես հայոց լեզվի և գրականության դասախոս: 2003-2004 թթ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի մշակույթային բաժնի մասնագետ: 2004-2008թթ ՀՀ Մշակույթի նախարարության մշակույթային քաղաքականության վառչության թանգարանային և գրադարանային վառչությունում, որպես գլխավոր: 2000թ-ից  երգել է Ջիվանու անվան աշուղական անսամբլում: 1989թ-ին  Բուլղարիայի մրցույթում արժանացել է  հատուկ մրցանակի և դիպլոմ-գովասանագրի: Մեծարգո Թովմաս Պողոսյանը, արժևորելով նրա երգերը, հենց ինքն անձամբ նրան կնքել է «Աշուղ Աստղանուշ» անվամբ:

-          Ասելը մի բան է, կատարելը մի այլ բան:

Թովմաս Պողոսյանը եղավ այն աննախադեպ գործի սկիզբը, որը 2009թ-ի հուլիսի 30-ին  իր  նախաձեռնությամբ  Սայաթ-Նովա  աշուղական մրցույթում, որը կայացավ Ա.Խաչատրյան համերգասրահում, Աստղանուշին  ձեռնադրեց որպես աշուղ-վարպետ:

    

Աշուղ Անդրանիկ Ուջանցին ծնվել է 1937թ մարտի 12-ին Աշտարակի շրջանի Ուջան գյուղում, բազմանդամ ընտանիքում: 10 անձից էր բաղկացած Անդրանիկի ընտանիքը, ուներ վեց եղբայր և երկու քույր:

Կարծես թէ հենց նրա կյանքի առաջին իսկ վայրկյանից նա սկսել է երգել. մանկիկի լացը ոչ թէ սովորական լացի էր նման, այլ երգի հնչյունների, և դա զարմանալի չէ, որովհետև մեկ ընտանիքում  3  գուսան  արդեն իսկ խոստումնալից է: Ծնողներն  Արևմտյան Հայաստանից էին. նրա 11 մորեղբայրները զոհվել էին թուրք ասկյարների յաթաղանից, ողջ էր մնացել միայն նրա մայրը: Երբ Անդրանիկը 2-3 դասարան էր, նրանք ընտանիքով տեղափոխվեցին Երևան` 1955թ-ին: Ծանոթանալով հայ գուսանների հետ` Հավասի, Շահեն, Իգիթ , Սմբատ, Աշոտ, որպես երգիչ, այնուհետև` գուսան, 3 տարի հետո կազմել է գուսանական անսամբլ: 8 տարի շրջել է ՀՀ բոլոր վայրերը` գյուղեր և քաղաքներ, մարզեր և շրջաններ, նաև յայլաղներում ելույթ է ունեցել կթվորուհիների համար:

1976թ-ին  սկսել է երգել` գուսան Հավասի և գուսան Շահենի կնքահայր, մեծն գուսան  Ջիվանի  համույթը: 100-ից ավելի պատվոգրերի, շնորհակալագրերի և դափնիների մրցանակակիր է:

    «Երամ» երգի համույթի համերգներն ունեն մեկ նպատակ` մշակույթային աննախադեպ խառնարանում կորստից, վտանգից և խեղաթյուրումից փրկել աշուղական հիմք ունեցող մերօրյա արվեստը, բավարարելով, ոչ թէ խառնամբոխի, այլ ժողովրդի ճաշակը, ապագա սերնդին օգնել լսել ոչ միայն անճաշակ և անորակ 6-8 ոճում ուրախ-զվարթ երգեր, այլ նաև ճիշտ և որակով մատուցած աշուղական արվեստ:

Բարձր պահենք մեր ճաշակը

Նյութը` «ՀՈՐՈՎԵԼ» շաբաթաթերթի լրագրող Դիանա Բաղդասարյանի

Комментариев нет:

Отправить комментарий