Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 19 сентября 2011 г.

ԼՈՒՐ


ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ PR-Ը ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ




Այս հոդվածում մենք ցանկանում ենք արծարծել որոշակի խնդիրներ, որոնք թեև առաջին հայացքից թվում են կենցաղային և անձնական վիրավորանքից բխած հարցեր, սակայն որոնց հիմքում ընկած է բավականին մտահոգիչ իրողություն:


Ինչու՞մ է խնդիրը: Բանն այն է, որ թեև Հրանտ Դինքի մասին շատ է խոսվել, և հատկապես ավելի շատ խոսսվել է արտասահմանյան ԶԼՄ-ներով, խոսվել է մանավանդ վերջինիս սպանությունից հետո, սակայն այն, ինչ խոսվել է, կրում է մակերեսային բնույթ… Որևէ մեկը դեռևս չի խոսել այն մասին, թե իրականում ո’վ էր Դինքը, և որքա’ն կարևոր եղավ վերջինիս կատարած գործունեությունը Հայաստանի և հայության համար… Ասեմ ավելին, որ կան մարդիկ, որոնք ո’չ միայն քիչ գիտեն Դինքի մասին, այլև ունեն բավականին յուր ինֆորմացիա, և, որ շատ զարմանալի է, «չեն ընդունում» Հ. Դինքին…


Երևի բոլորիս համար պարզ է նաև այն, որ Դինքի անունը թնդաց ողջ աշխարհում ոչ միայն որպես հայի, որպես Ցեղասպանության ևս մեկ զոհի անուն, այլև դարձավ ժողովրդավարության համար մղվող համընդհանուր պայքարի խորհրդանիշերից մեկը:
Ինչպես որ ամանակին հայերի մասին ասվել է «գնա մեռի, արի` սիրեմ», այդպես էլ ավանդույթը շարունակվում է, և Դինքի անունը հայության լայն շրջանակներում հայտնի եղավ միայն այն ժամանակ, երբ դանակը հասավ ոսկորին…


Այնուհետև սկսվեց մի շրջան, երբ Դինքի անունն սկսեց շահարկվել: Խոսեցին, խոսեցին, շահարկեցին ու… ու վերջ… էլ ոչինչ: Իհարկե, ամոթ կլիներ, եթե գոնե Ստամբուլում Դինքի հիշատակը համապատասխան ձևով չպահվեր, և այդպիսով` Դինքի տարեդարձի և տարելիցի օրերն առայժմ ամեն տարի նշվում են Թուրքիայում, ինչպես նաև` մի շարք եվրոպական քաղաքներում: Թող սա չդիտվի որպես ինքնագովազդ, սակայն իրողություն այն է, որ նշված օրերը նշվում են նաև Հայաստանում` մեր Կազմակերպության կողմից.., բայց իրողություն է նաև այն, որ որքան էլ ցավալի է, հայաստանյան ԶԼՄ-ները մեծ հաճույքով և հրճվանքով լուսաբանում են այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, բայց ոչմեկ ուշադրության չի արժանացնում այն, ինչ կատարվում է այստեղ` հայության սրտում.., այն էլ այն դեպքում` երբ լրատվական միջոցներն ստանում են առանձին հատուկ հրավեր:


Այս տարի Դինքի 57 ամյակը նշվեց Ա. Բաբաջանյանի անվան /ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ/ համերգասրահում: Ու չնայած բոլոր խոչընդոտներին ու դժվարություններին, որոնք խանգարում էին միջոցաման նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքներին, միջոցառումը կայացավ: Միջոցառմանն աջակցեցին մի քանի անհատներ ու ընկերություններ` իրենց հնարավորությունների սահմաններում, իսկ երբ հերթը հասավ պետական ոչ մեծ աջակցությանը, պետությունը ցույց տվեց, որ ինքն ուղակիորեն թքած ունի այն հանգամանքի վրա, որ Դինքի անունը հավերժացնելն ու նրա կիսատ մնացած գործը շարունակելը մեր ազգային պատվի հարցերից մեկն է… Թուրքիայում, ինչպես միշտ, այս տարի ևս` Դինքին նվիրված միջոցառումն անցկացնելու համար դահլիճը պետության կողմից տրամադրվել էր անվճար… Հիմա կասե, թե դա քաղաքական հարց է, որ դրանով Թուրքիայի կառավարող շրջանակները փորձում են ինչ-որ բան ապացուցել և այլն… այո, դա այդպես է: Բայց մի՞թե քաղաքական շահերն ավելի զորեղ են, քան ազգապահպանությանն ուղղված ջանքերը: Մի՞թե Թուրքիայի ղեկավարությունը կարող է «թասիբի» իմիտացիա անել, իսկ ՀՀ Մշակույթի նախարարը` գոնե ձևացնել չի կարող… 




Ահա, թե ինչ էր նշանակում այն գլխագիրը, երբ ասում էին, որ ՀՀ Մշ. Նախարարությունը մեծ հաճույքով բարձրացնում է թուրքական պետականության Փի-Առը: Ահա, թե ի’նչ է նշանակում ոչ անմիջականորեն «համագործակցել» էրգենեկոնին… Եվ խոսքը չի վերաբերվում միայն այս դեպքին, այլ նրան, որ Հայաստանում մշակութային բազմաթիվ կոթողներ և տուն-թանգարաններ մնացել են առանց հսկողության, էլ ուր մնաց վերականգնման աշխատանքների մասին խոսենք: Հաջորդ համարներում մենք անպայման առանձին-առանձին կանդրադառնանք նաև այն մշակութային շինություններին ու վայրերին, որոնք անտեսված են այն կառույցի կողմից, որն ստեղծված է նաև դրանց խնամքն ապահովելու համար…




Հարգելի ընթերցողներ, Դուք ավելի մանրամասն կընթերցեք այն մասին, թե ինչպես կայացավ ու ընթացավ վերոգրյալ միջոցառումը Հայաստանում, սակայն հիմա, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցեցին միջոցառման կայացմանը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ակտիվ մասնակցություն ունեցան…


2 комментария:

  1. Ուրեմն այսքան աղաղակելուց հետո սա էր մշակույթի նախարարությանը մեղադրելու հիմքը? Եղբայր, ինձ թվում է, դու մեկ մեկ արժի վերաիմաստավորես կյանքդ, թե չէ շարունակ գովազդում ես, որ հեսա տեսեք ինչ եմ գրելու, մեկ էլ հոպ` դպրոցական շարադրությունից ցածր մակարդակ: Հո էաքան մարդ երեխա չի, որ քո հեքիաթները կարդա? մի քիչ խելք հավաքի ու լուրջ նյութեր գրի: Դինքի անունը մի օգտագործի սենց հասարակ բաների համար: Եթե փող ա պետք ապրելու համար, գնա մի հատ ասենք օրինակ "ուզբեկների շահերի միություն" բաց արա, մի երկու հարուստ ուզբեկ կգտնես ոնց էլ չլինի:

    ОтветитьУдалить
  2. Հարգելի Մեսրոպ, Դուք շփոթում եք որոշակի կարևոր խնդիրները փողի հետ: Միջոցառման անցկացման համար բոլոր խնդիրները նախապես լուծվել էին, իսկ Մ. Նախարարությունից Կազմակերպությունը երբևէ փող չի խնդրել, այլ դահլիճ: Ձեր արձագանքն իցույց է դնում անձնական վիրավորանքի նշույլներ... մի փոքր երկար մտածեք գրելուց առաջ:

    ОтветитьУдалить