Սկիզբը նախորդ համարներում...
Գլուխ երրորդ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ՇԱՐԺՈՒՄՆ
ԵՎ
ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ
1. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՆԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Ընդդիմադիր
սահմանադրական
շարժումը
սկիզբ
առավ
«նոր
օսմանցիների»
գաղտնի
խմբակից,
որը
ստեղծվեց
1865 թ. Կոնստանդնուպոլսում: Նրա անդամները
իրենց
գործունեության
սկզբնական
շրջանում
գտնվում
էին
շեյխ
Ահմեդի
արմատական
մուսուլմանական
և ծայրահեղ
հակաքրիստոնեական
գաղափարների
ազդեցության
ներքո,
ով
ղեկավարն
էր
հակաթանզիմաթյան
«Քուլելիի
իրադարձություն»
անվան
տակ
հայտնի
դավադրության:
«Նոր
օսմանցիների»
առաջնորդները
բարձր
գնահատեցին
դավադիրների
գործունեությունը:
Նամըք
Քեմալը
(1842-1888)՝ նրանց գաղափարախոսը,
իր
կողմից
հրատարակվող
«Հյուրիյեթ»
լրագրում
նշում
էր,
որ
Ահմեդը
և նրա
ընկերները
ձգտում
էին
«փրկել
պետությունը»:
Այդ
հանգամանքը
ազդեց,
ըստ
երևույթին,
սահմանադրականների ազգային հարցի վերաբերյալ
այն
մոտեցումների
վրա,
որոնք
ձևակերպվեցին
նրանց
գործունեության
առաջին
տարիներին:
Նրանք
ընկալում
էին
ազգային
հարցը
որպես
զուտ
կրոնական:
Քաղաքական
խնդիրների
ողջ
բարդ
համալիրը,
որոնք
բխում
էին
կայսրության
հպատակ
քրիստոնյա
ժողովուրդնե-
րի
նկատմամբ
իշխանությունների
ծայրահեղ
մեծապետական
քաղաքականությունից,
նրանց
կողմից
բնութագրվում
էր
որպես
հակամարտություն
իսլամի
և քրիստոնյաների
միջև:
«Նոր
օսմանցիները»,
հիմնվելով
շեյխ
Ահմեդի
գաղափարների
վրա,
կարծում
էին,
թե
թանզիմաթյան
բարեփոխումների
հետևանքով
մահմեդականների
իրավունքները
իբրև
թե
սահմանափակվել
էին,
իսկ
քրիստոնյաները
ստացել
էին
չափազանց
մեծ
առավելություններ:
1856 թ. հաթթ-ը հյումայունը,
որն
ազդարարեց
թանզիմաթի
երկրորդ
փուլի
սկիզբը,
նրանք
անվանում
էին
«առավելությունների մասին ֆիրման»: Նրանք
գրում
էին,
որ
թանզիմաթի
դարաշրջանում
Բարձր
դռան
քաղաքականությունը ուղղված էր «քրիստոնյաների
բավարարմանը»,
ինչի
հետևանքով
մահմեդականները
իբրև
թե
հայտնվել
էին
«հալածված
համայնքի»
դրության
մեջ:
Այդ
պատճառով
«նոր
օսմանցիները»
իրենց
հայտարարեցին,
ինչպես
գրում
էր
նրանց
պատկանող
մեկ
այլ
պարբերաթերթ՝
«Մուհբիրը»,
կայսրության
մահմեդականների
«ոտնահարված»
իրավունքների
պաշտպաններ:
«Նոր
օսմանցիները»
չէին
հասկանում
թանզիմաթի
առաջնորդների
քաղաքականության
բ ուն
նպատակները
հպատակ
քրիստոնյան
ժողովուրդների
նկատմամբ,
անտեսում
էին
այն
փաստը,
որ
այդ
քաղաքականությունը ուղղված է կայսրության
ամբողջականության
պահպանմանը՝
նոր,
ավելի
ճկուն
միջոցներով:
Նրանք
Ալի
փաշային
և Ֆուադ
փաշային
համարում
էին
«դավաճաններ»,
քանի
որ
վերջիններս
1856 թ. հրապարակեցին, ինչպես գրում
էր
«Հյուրի֊
յեթի»
խմբագիր
Նամըք
Քեմալը,
«առավելությունների մասին հռչակավոր
ֆիրմանը»,
որը
քրիստոնյաներին
դարձրեց
«փաշաներ,
անվանի
և պատվարժան
մարդիկ»:
Այդ
տարիներին
«նոր
օսմանցիների»
վերաբերմունքը
կայսրության
քրիստոնյա
բնակչության
նկատմամբ
տարբերվում
էր
ծայրահեղ
անհանդուրժողականությամբ: Պրուսացի դիվանագետ
Ա.Մորդտմանը,
որը
մոտիկից
ծանոթ
էր
նրանցից
մի
քանիսի
հետ,
հետագայում
գրում
էր,
որ
այդ
կազմակերպության
անդամները
բացի
Ալի
փաշայի
հեռացումից
և եվրոպական
օրինակով
նորամուծությունների
վերացումից,
որոնք
իրականացվում
էին
թանզիմաթի
ժամանակաշրջանում,
մտադիր
էին
նաև՝
«սուլթանի
հպատակ
քրիստոնյաների
բացեիբաց
ճնշում
կազմակերպել»:
Մասնավորապես,
նրանք
Բարձր
դռան
կողմից
հայ
լուսավորչական
և հույն
ուղղափառ
միլլեթների
սահմանադրությունների հարկադրական ընդունումը համարում
էին
վնասակար
նորամուծություն:
Ինչպես
հայտնի
է,
այդ
սահմանադրությունների ընդունումը որոշակի դրական
ազդեցություն
ունեցավ
հպատակ
ժողովուրդների
դրության
վրա,
նպաստեց
հասարակական
կյանքի
աշխուժացմանը
և նրանց
քաղաքական
և ազգային
ինքնագիտակցությանը: Հենց դրա համար
«նոր
օսմանցիները»
դատապարտեցին
թուրք
կառավարության
այդ
միջոցառումները:
Հետագայում,
Նամըք
Քեմալը
այդ
նույն
պատճառով
Ալի
փաշայի՝
հունական
եկեղեցական
նվիրապետությունից
բուլղարացիների
անջատման
վերաբերյալ
թույլտվության
դեմ
հանդես
եկավ:
Թշնամական
վերաբերմունքը
հպատակ
քրիստոնյա
ժողովուրդների
ազգային-ազատագրական
շարժման
նկատմամբ
բնորոշ
էր
«նոր
օսմանցիների»
առաջնորդներին
իրենց
ամբողջ
գործունեության
ընթացքում:
Սակայն
շարժման
սկզբնական
փուլում
այն
ընդունեց
բացառիկ
սուր
ձև:
Այդ
տարիներին
իրենց
հասարակական
գործունեությունը
նոր
սկսող
Նամըք
Քեմալը
և նրա
ընկերները
դեռ
բավականաչափ
փորձված
քաղաքագետների
չէին,
որպեսզի
թաքցնեին
իրենց
իրական
մտադրությունները:
Դրա
հետ
մեկտեղ,
նրանք,
ինչպես
նշվեց
վերևում,
գտնվում
էին
շեյխ
Ահմեդի
գաղափարների
ազդեցության
տակ:
Այդ
տարիների
«նոր
օսմանցիների»
հայացքները
քրիստոնյա
ժողովուրդների
ազգային-ազատագրական
շարժման
նկատմամբ
խտացրած
տեսքով
դրսևորվեցին
այն
դիրքորոշման
մեջ,
որը
նրանք
որդեգրեցին
1866-1869 թթ. Կրետե կղզու
հույների
ազգային-ազատագրական
պայքարի
նկատմամբ:
«Նոր
օսմանցիների»
կողմից
հրատարակվող
թերթերի
էջերում
Կրետեի
հարցին
մեծ
տեղ
էր
հատկացվում:
Այդ
հրապարակումներում
առաջ
էր
տարվում
այն
միտքը,
որ
ապստամբության
ճնշումը
մեծ
նշանակություն
կունենա
Օսմանյան
կայսրության
ապագայի
համար:
«Մուհբիրը»
նույնիսկ
գրում
էր,
որ
դրանից
է կախված
«օսմանյան
պետության
անկախությունը»:
Եվ
«Մուհբիրը»,
և
«Թաս-
ֆիր-ի էֆքյարը»,
որի
խմբագիրը
Նամըք
Քեմալն
էր,
խիստ
քննադատում
էին
Բարձր
դռան
իբրև
թե
չափազանց
«մեղմ»
վերաբերմունքը
ապստամբների
նկատմամբ:
Կրետեի
հարցում
Ալի
փաշայի
քաղաքականությունը նրանք բնութագրում էին
որպես
«քրիստոն-
յամետ»,
իսկ
նրան
անվանում
էին
դավաճան:
Այն
քննադատական
մոտեցման
բնորոշ
օրինակ
է երգիծական
«Զաֆեր-նամե»
պոեմը,
որը
գրել
էր
հայտնի
բանաստեղծ
և
«նոր
օսմանցիների»
շարժման
անվանի
գործիչ
Զիա
փաշան
(1825-1880): Այստեղ սուր քննադատության
և ծաղրի
էր
ենթարկվում
Ալիի
«զիջումների»
քաղաքականությունը
ապստամբ
կրետացիների
նկատմամբ:
Զիջումների
քաղաքականության
փոխարեն
Նամըք
Քեմալը
«Թասֆի-ի էֆքյարի»
էջերից
առաջարկում
էր
դիմել
«բռնի
ուժի
սկզբունքին»
և ոչնչացնել
կղզում
ապրող
բոլոր
քրիստոնյաներին:
Միայն
այդ
ճանապարհով
կարելի
էր,
նրա
կարծիքով,
վերականգնել
«խաղաղությունը»
Կրետեում:
Նա
բացառում
էր
քրիստոնյաների
նկատմամբ
թեկուզ
ամենաչնչին
զիջումների
հնարավորությունը
: Կրետեի ճգնաժամի հետ
կապված
«Թասֆի-ի էֆքյարը»
ծավալեց
ուժեղ
հակահունական
կամպանիա:
Հույները,
որոնք
բնակվում
էին
մայրաքաղաքում,
մեղադրվում
էին
նրա
կողմից
«հակաթուրքական
երգեր
երգելու»
միջոցով»՝ այլ
քրիստոնյաներին
«իսլամի
միլլեթի»
դեմ
սադրելու
մեջ:
Նամըք
Քեմալը
կոչ
էր
անում
կառավարությանը
կայսրության
հույների
դեմ
ընդունել
պատժիչ միջոցներ,
վտարել
նրանց
երկրից
: Իսկ «Մուհբիրը» Կրետեի
մահմեդականներին
աջակցող
նյութեր
էր
տպագրում:
Ընդդիմադիրների
շրջանում
զայրույթի
փոթորիկ
առաջացրեց
Բարձր
դռան
կողմից
Բելգրադյան
միջնաբերդի
հարկադրված
հանձնումը
Սերբիային,
ինպես
նաև,
Չերնոգորիայի
անկախության
ճանաչումը:
Ալի
Սուավին
գրում
էր
«Մուհբիրում».
«Մեր
նախնիները,
արյուն
թափելով,
թիզ
առ
թիզ
նվաճել
են
այս
հողերը,
իսկ
մենք,
իրենց
անարժան
սերունդները,
քայլ
առ
քայլ
ամբողջը
վերադարձնում
ենք
հետ»:
Բարձր
դռան
կողմից
այս
հարկադրված
քաղաքական
զիջումները,
որոնց
պատճառն
էին
կայսրության
ընդհանուր
թուլացումը
և ռազմական
հզորության
անկումը,
«նոր
օսմանցիների»
կողմից
ընկալվում
էին
որպես
զիջումներ
«անհավատներին»,
որպես
քրիստոնեության
առջև
մահմեդականների
թուլության
փաստի
ճանաչում:
Նրանք
ձգտում
էին
իրենց
գրական-հրապարակախոսական
ստեղծագործությունների միջոցով, օգտագործելով մարտական
կոչերը՝
ուղղված
քրիստոնեական
աշխարհի
դեմ,
արթնացնել
մահմեդականների
անցյալի
մարտական
ոգին:
Նամըք
Քեմալը
իր
հայտնի
«Երազ»
հրապարակախոսական
ստեղծագործությունում գրում էր. «Մեր
մարգարեն
ծառայում
էր
աշխարհին
իր
դաշույնով:
Մենք
նույնպես
պետք
է գնանք
այդ
ճանապարհով...Կաշխատենք
ապացուցել,
որ
մենք
պատկանում
ենք
օսմանյան
ժողովորդին,
որը
ամբողջ
աշխարհին
ստիպում
է դողալ
իր
առջև...Ցույց
տանք
գյավուրներին
մեր
ուժը,
պատճառենք
այդ
հաճույքը
մարգարեին»:
Ավելի
վաղ,
նման
թեմաներ
հայտնվեցին
Իբրահիմ
Շինասիի
ստեղծագործություններում: Նա փառաբանում
էր
«իսկական
օսմանցիների»
մարտական
ոգին,
նրանց
հաղթանակները
«գյավուրների»
դեմ:
Իբրահիմ
Շինասին
հիմնադրեց
առաջին
զինվորական
թերթը
Թուրքիայի
պատմության
մեջ՝
«Ջերիդե-ի Ասքերիեն»:
Իր
հոդվածներում
այդ
թերթում
նա
ամեն
կերպ
գովաբանում
էր
օսմանցի
թուրքերին՝
աշխարհի
ամենառազմաշունչ
ժողովրդին,
որի յուրաքանչյուր ներկայացուցիչը մարտիկ է և մարտիկի
որդի:
«Նոր
օսմանցիների»
գործունեության
արդեն
սկզբնական
փուլում
նրանք
հանդես
էին
գալիս
սահմանադրության
հայտարարման
միջոցով
ազգային
հարցի
լուծման
օգտին:
Ընդ
որում,
ենթադրվում
էր,
որ
այդպիսով
հնարավոր
կլինի
ապահովել
կայսրության
բազմադավան
ու
բազմազգ
բնակչության
միասնությանը:
«Նոր
օսմանցիներին»
միացած
եգիպտացի
մեծատոհմիկ
Հալիլ
Շերիֆ
փաշայի
կողմից
նախապատրաստած
թռուցիկում
հաստատվում
էր,
որ
«սահմանադրությունը անմիջապես կվերականգնի մահմեդական
պետության
հեղինակությունը՝.
վերացնելով
քաղաքական
և սոցիալական
տարբերությունները մահմեդականների և ոչ
մահմեդականների
միջև»:
Ինչպես
երևում
է բերված
հատվածից,
պետության
մահմեդական
կերպարանքը
ոչ
միայն
ենթադրվում
էր
թողնել
անփոփոխ,
այլ
նաև
սահմանադրության
հայտարարման
միջոցով
ավելի
ամրացնել
նրա
հեղինակությունը:
Բացի
Հալիլ
Շերիֆ
փաշայից,
«նոր
օսմանցիների»
շարժման
մեջ
մասնակցում
էր
այլ
ականավոր
եգիպտացի
արիստոկրատ՝
Մուսթաֆա
Ֆազըլ
փաշան,
Եգիպտոսի
հեդիվ
Իսմաիլ
փաշայի
եղբայրը:
1867 թ. սկզբին եվրոպական թերթերում
տպագրվեց սուլթան Աբդուլ
Ազիզին
ուղղված
նրա
բաց
նամակը:
Նրա
վերլուծությունը
դրսևորում
է հեղինակի
հետևյալ
ըմբռնումը.
«Փառավոր
ժամանակները»,
երբ
«կայսրության
ստեղծողները»՝ թուրքերը
և նրանց
հպատակ
ժողովուրդները
միմյանց
հետ
ներդաշնակության
մեջ
էին
ապրում,
մնացին
անցյալում:
Այժմ
քրիստոնյա
ժողովուրդները
անհնազանդություն
են
ցուցաբերում,
ըմբոստանում
են
սուլթանի
դեմ:
Դրա
պատճառը,
բացի
եվրոպական
տերությունների
կողմից
սադրանքներից,
կայանում
է նաև
օսմանյան
կառավարության
վատ
ղեկավարման
մեջ:
Ե՛վ
մահմեդականները,
և'
քրիստոնյաները
զայրույթով
լի
են:
Սակայն
մահմեդականների
դրությունը
զգալիորեն
ավելի
ծանր
է,
քանի
որ
նրանք
այդքան
առավելություններ
և պաշտպաններ
չունեն,
ինչքան
քրիստոնյաները:
Պետությունը
կործանումից
փրկելու
համար
հեղինակը
առաջարկում
է հաստատել
«ազատ
և արդար»,
վայելուչ
բնույթ
ունեցող
համակարգ,
որը
վերջ
կտար
ճնշմանը,
կբավարարեր
բոլոր
հպատակների
սպասումները,
անկախ
նրանց
կրոնական
պատկանելությունից,
և կվերականգներ
նրանց
միջև
նախքին
ներդաշնակությունը:
Ընդհանուր
առմամբ,
Մուսթաֆա
Ֆազըլ
փաշայի
և մյուս
«նոր
օսմանցիների»
գաղափարների
միջև
տարբերությունը
մեծ
չէ:
Մուսթաֆա
Ֆազիլ
փաշան
նրանց
պես
շեշտը
դնում
է քրիստոնյաների
համեմատ
մահմեդականներին
ավելի
շատ
ճնշելու
վրա,
առաջարկում
է վերացնել
բոլոր
այն
առավելությունները, որոնք նրանք իբրև
թե
ունեն:
Դրա
հետ
մեկտեղ,
ուշադրություն
է դարձնում
հետևյալ
հանգամանքը.
բաց
նամակում
ոչինչ
չի
ասվում
այն
մասին,
որ
շարիաթը
պետք
է մնա
Օսմանյան
կայսրության
պետական
կարգի
հիմք,
այլ
ընդհակառակը,
հաստատվում
է,
որ
կրոնը
չպետք
է պետության
քաղաքական
հիմք
կազմի:
Այդ
դրույթը
միանգամայն
հակասում
է
«նոր
օսմանցիների»
այն
հիմնական
գաղափարին,
որ
«եթե
մեր
պետությունը
(այսինքն՝
Օսմանյան
կայսրությունը
-Ռ.Ս.)
ցանկանում
է լինել
հզոր,
ապա
այն
պետք
է հետևի
շարիաթին
և շարունակի
մնալ
իսլամական
պետություն»:
Մուսթաֆա
Ֆազիլ
փաշայի
կողմից
առաջ
քաշված
հայրենասիրության
հայեցակարգը
ավելի
աշխարհիկանացված
էր,
հիմնված
էր
ոչ
թե
կրոնական,
այլ
ազգայնական
զգացմունքների
վրա:
Նա
բազմիցս
գրում
է
«վեհ
զգացմունքների
մասին,
որոն
հատուկ
են
թուրքական
ռասային»,
այլ
ոչ
թե
ոչ
մահմեդականներին
ընդհան-
րապես:
Ֆազիլ
փաշան
տարբերվում
է
«նոր
օսմանցիների»
այլ
առաջնորդներից,
որոնք
հանդես
էին
գալիս,
հատկապես
իրենց
գործունեության
սկզբնական
փուլում,
ոչ
թե
թուրք
ժողովրդի
անունից,
այլ
ողջ
մահմեդական
միլլեթի
անունից:
Ըստ
էության,
«նոր
օսմանցիների»
կողմից
արդեն
նրանց
գործունեության
սկզբնական
փուլում
սաղմային
տեսքով
ձևակերպվեցին
թուրքական
ազգայնականության
երկու
մեկնաբանություն.
մեկը
ավելի
մեծ
տեղ
էր
հատկացնում
իսլամին,
որպես
նրա
հենք,
մյուսի
հիմքում
գտնվում
էր
ազգի
գաղափարը,
իհարկե,
դեռևս
լիովին
տեսական
հիմնավորում
չստացած
տեսքով:
Առաջին
տարբերակը
տեսական
հիմք
հանդիսացավ
ցեղասպանության
առաջին
ծրագրի
համար,
իսկ
երկրորդը՝
հետագա
ծրագրերի
համար:
Այդ
տարիներին
«նոր
օսմանցիների»
հայացքները
իրենց
առավել
ամբողջական
արտահայտումը
գտան
Նամըք
Քեմալի՝
Կ.Պոլսում
հրատարակվող
իշխանամետ
«Գազեթթ
դյու
Լևան»
թերթի
խմբագրին
ուղղված
բաց
նամակում:
Այն
իրենից
ներկայացնում
էր,
ըստ
էության,
«նոր
օսմանցիների»
ծրագրի
հիմնական
դրույթների
շարադրանք:
Նամակում
հիմնական
ուշադրությունը
ուղղված
է ազգային-
դավանական
հարցին,
որը
դիտարկվում
է իմնականում
որպես
դավանական
խնդիր:
Հեղինակը
հանդես
է գալիս
մահմեդականների
անունից,
որոնք,
ինչպես
նա
գրում
է,«հանդիսանում
են
կայսրության
գերիշխող
միլլեթ»:
Բերվում
են
«նոր
օսմանցիների»
արդեն
սովորական
դարձաձ
փաստարկները
քրիստոնյաների
իբրև
թե
ավելի
արտոնյալ
դիրքի
մասին:
Թեև
Քեմալը
ստիպված
է ընդունել,
որ
ոչ
մահմեդականները
զրկված
են
«որոշ
իրավունքներից»,
սակայն
դա,
իր
կարծիքով,
փոխհատուցվում
է մեծ
տերությունների
հովանավորությամբ,
զինվորական
ծառայությունից
ազատումով:
«Նոր
օսմանցիների»
գաղափարախոսի
մոտ
հատուկ
վրդովմունք
է առաջացնում
քրիստոնյաների
ձգտումը՝
մասնակցելու
երկրի
ղեկավարմանը:
Ընդունելով
բարեփոխումների
անհրաժեշտությունը՝ Նամըք Քեմալը կոչ
է անում
իրականացնել
դրանք
ինչպես
մահմեդականների,
այնպես
էլ
ոչ
մահմեդականների
միջավայրում
և ուշադրությունը
չկենտրոնացնել
որևիցէ
առանձին
մի
միլլեթի
վրա,
ինչպես
մինչ
այդ
անում
էր
կառավարությունը,
որը,
քրիստոնյամետ
քաղաքականություն
է վարում:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Комментариев нет:
Отправить комментарий