Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 1 мая 2011 г.

Ողջույնի խոսք


Խմբագրի կողմից



Հարգելի ընթերցող, սիրով քո դատին ենք ներկայացնում ««1,500,000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ ստեղծած տեղեկատվական այս միջոցը, որի միջոցով կազմակերպությունը ներկայացնելու է իր գաղափարները, արտահայտելու է իր ասելիքը թե´ հայ ժողովրդին և թե´ համայն մարդկությանը: «Հորովել» անվանված այս աղբյուրը թարմացվելու է յուրաքանչյուր շաբաթ: Շաբաթաթերի բոլոր բաժինները շարունակելի են և ներառելու են լուրջ ու ծավալուն նյութեր:
Հարգելի ընթերցող, ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ «Հորովելում» տեղ կգտնեն նաև նախկինում գիտնականների, ուսումնասիրողների և ուրիշների կողմից արդեն գրված նյութեր, քանի որ շաբաթաթերթն ունի փոքր-ինչ գիտական ուղղվածություն: Այս առթիվ հրավիրում ենք պատմաբաններին, քաղաքագետներին, մշակութաբաններին, արվեստագետներին, հասարակագետներին և ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, որ ի վերջո վերականգնվի պատմական ճշմարտությունն ու արդարությունը` դիտելու կայքում տեղ գտած նյութերը և իրենց մեջբերումները, լրացումներն անելու և կարծիքն արտահայտելու համար:
Միաժամանակ կոչ ենք անում ողջ արևմտա- և արևելահայությանը` ուսանող, գիտնական, մանկավարժ, դպրոցական, ծնող, երեխա, աշխատավոր, պաշտոնյա և այլն... եկե´ք համախմբվենք մեր ընդհանուր նպատակների շուրջ: Կոչ ենք անում նաև ՀՀ գոյություն ունեցաող հասարակական կազմակերպություններից նրանց, ովքեր կհամակրեն մեր` ««1,500,000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ գաղափարներին և նպատակներին ու արված գործին` եկե´ք գտնենք համագործակցության ուղիներ և մենք էլ միասին լինենք մեր որդեգրած գաղափարներին հետևելու գործում...
Հարցերով և առաջարկություններով կարող եք զանգահարել +37493794909  հեռախոսահամարներով, կամ նամակ գրել weekly.horovel@gmail.com էլ-փոստով:

«Հորովել» շաբաթաթերթի խմբագիր
Գարեգին Քոչարյան

1 комментарий:

  1. Ես ողջունում եմ քո կողմից ձեռնարկված այս շատ կարևոր քայլը:Ինձ թվում է դու գտել ես քո ուղին` ջանասիրությանդ,հայրենասիրությանդ ու խելքիդ շնորհիվ,եվ արդեն գիտես քո առաքելությունը:Մաղթում եմ քեզ շատ հաջողություններ ու ցանկանում եմ, որ մեր երիտասարդությանը ոգևորի այս և նմանօրինակ նախաձեռնությունները, դարձնի մեր ժողովրդին ավելի համախմբված, ուժեղ և ապագա սերունդն էլ դաստիարակվի հայրենասիրական ոգով ու երբեք չմոռանա մեր հայ ժողովրդի անցյալը, պատմությունը և աշխարհին կարողանա ապացուցել պատմական ճշմարտությունը:Կարևորը չկորցնենք հավատը...

    ОтветитьУдалить