понедельник, 23 мая 2011 г.
Մամուլի տեսություն
Գիտե՞ք արդյոք, որ ըստ միջազգային իրավունքի, մասնավորապես, նաև ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքին օրենսդրության, Հայ-Թուրքական սահմանըորոշվում է Սևրի պայմանագրից բխող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի (1920 թ. նոյեմբերի 22) իրավարար վճռով: Ըստ այդ վճռի Հայաստանին պատկանում են Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգները. ընդհանուր առմամբ 103599 կմ2 տարածքով:
Նկարում պատկերված է 1924 թվականին Ազգերի Լիգայի կողմից օգտագործված քարտեզը:
Գիտե՞ք արդյոք, որ ըստ միջազգային իրավունքի
իրավարար վճիռը անբեկանելի է, անժամանցելի և պարտադիր Է կատարման համար:
Այսինքն, բավարար է, որ մեր երկրի նախագահը համապատասխան հայցով դիմի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին և այն պարտավոր կլինի ստիպել Թուրքիային ի կատար ածել իրավարար վճիռը:
Գիտե՞ք արդյոք, որ միջազգային իրավունքի տեսակետից ո´չ Մոսկվայի, ո´չ էլ Կարսի տխրահռչակ ՙպայմանագրերը՚ պայմանագրեր չեն` իրավական ուժ չունեն, քանի որ ստորագրված են իրենց երկրների` Թուրքիայի և Ռուսաստանի այն ժամանակվա օրինական իշխանությունները չներկայացնող` ապստամբ, միջազգայնորեն չճանաչված ու չընդունված ուժերի և անձանց կողմից:
Գիտե՞ք արդյոք, որ
Հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունները անվերապահորենվավերացնելու դեպքում մենք հավիտյան կզրկվենք մեր հայրենիքին վերատիրելուիրավական և իրական հնարավորությունից:
Գիտե՞ք արդյոք, որ
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ կատարված վերապահումներըհնարավորություն են տալիս ճանաչել հայ-թուրքական սահմանը իրավարար վճռի հիման վրա:
ԵՎ հենց դրա դեմ է Թուրքիան սկսել աջ ու ձախ բողոքել, թե հայերը ՙնախապայմաններ՚ են առաջ քաշել:
Սակայն… այս վերապահումները միջազգային իրավունքի տեսակետից ուժ կունենան միայն մի դեպքում` եթե նրանք ներգրավված լինեն ՀՀ ԱԺ կողմից վավերացման տեքստի մեջ:
Գիտե՞ք արդյոք, որ
Հայ-թուրքական հարաբերությունները նորմալ են` այնպիսին են ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները ռեցիդիվիստ ցեղասպանի և նրա զոհի միջև: Իսկ առանց նախապայմանների այդ հարաբերություւնների բարելավումը կբերի դրանց աննորմալացմանը, քանի որ հոգեբուժության տեսակետից հոգեկան հիվանդություն է, երբ հանցագործության զոհը ձգտում է բարեկամանալ իր դահճի` ռեցիդիվիստ մարդասպանի հետ, որն անգամ չի էլ թաքցնում իր թշնամական տրամադրվածությունը:
Գիտե՞ք արդյոք, որ
Հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների բարելավումը կբերի Թուրքիայի կողմից Հայաստանի ֆինանսա-տնտեսական, դեմոգրաֆիական և մշակութային նոր գաղութացմանը:
Արդյոք մեզ դա՞ է հարկավոր: Արդյո՞ք մեր զարգացման միակ միջոցը դա թուրքական ազդեցության ոլորտ մտնելն է:
Մի՞թե մենք ընդունակ չենք պայքարելու միջազգայնորեն ճանաչված մեր իրավունքների համար:
Բայց չէ որ մեզանից ամեն մեկի ոգում կա Նժդեհից ու Կոմիտասից, Մաշտոցից ու Նարեկացուց, Խրիմյանից ու Թումանյանից, Անդրանիկից ու Ազգալդյանից և շատ-շատ այլ ՀԱՅերից գոնե մի նշույլ:
Ուրեմն, կրկին ոտքի հայորդիներ, կրկին ոտքի:
Ուրեմն, ի գործ:
Դա է արևի տակ մեր տեղն ապահովելու միակ հիմքն ու երաշխիքը:
Bnaban.an Վաչագան Վահրադյան
Մամուլի տեսություն
Իսրայելում մեկնարկեց Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը
Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի, մշակույթի և կրթության հանձնաժողովներին հանձնարարել են քննարկել և Կնեսետի հաստատմանը ներկայացնել Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
Խորհրդարանի պատգամավորները հանձնաժողովներին նման հանձնարարական տալու մասին միաձայն որոշում են ընդունել:
Խնդիրը քննարկվել է Կնեսետի այսօրվա նիստում: Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին կետը օրակարգ է մտցրել պատգամավոր Զաավա Գալյոնը, ով ներկայացնում է Մերեց խմբակցությունը, իսկ նրան ակտիվորեն աջակցել է իշխող «Լիքուդ» կուսակցության խմբակցության ղեկավար Զեեվ Էլկինը:
Կնեսետի ամբիոնից ելույթ ունենալով՝ վերջինս նշել է, որ Իսրայելը, որը նրբանկատ կերպով է վերաբերվում սեփական ողբերգության զոհերի հիշարակին և պահանջում է հարգալից վերաբերմունք Հոլոքոստի նկատմամբ այլ երկրներից, բարոյական իրավունք չունի անտեսել այն ողբերգությունը, որն ապրել է հայ ժողովուրդը:
«Իսրայել պետությունը, որը ողջ աշխարհից պատմական արդարություն և բարոական չափանիշների պահպանում է պահանջում, չի կարող հակառակ այդ կոչերին գործել՝ ղեկավարվելով միայն նեղ քաղաքական դիտարկումներով: Ժամանակն է ավարտել Թուրքիային հաճոյանալու քաղաքականությունը և վերջապես հայտարարել է Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին: Հրեական պետությունը պետք է առաջիններից հայտարարեր պաշտոնական ճանաչման մասին: Ցավոք, Իսրայելը Արևմուտքի վերջին երկրներից է, որն առայժմ չի ընդունել Ցեղասպանությունը: Բայց լավ է ուշ, քան երբեք», – հայտարարել է Էլկինը:
Ինչպես հաղորդում է «Յոթերորդ ալիք» պարբերականը, այս որոշումը պատմական է: Մինչ այս Հայոց Ցեղասպանության խնդիրը նման ձևաչափով խորհրդարանում չի քննարկվել:
Իսրայելի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Հայոց ցեղասպանությունը կճանաչի նաեւ ԱՄՆ-ը
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետԱրիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: Նրա խոսքով` Իսրայելի խորհրդարանի կրթության եւ մշակույթի հանձանախմբում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու պահանջը լուրջ քայլ է:,-ասացՇիրվանյանը:
Նրա խոսքով Ցեղասպանության հարցի ճանաչմանը կարող են հաջորդել ուշագրավ զարգացումներ: Մասնավորապես Իսրայել Հայաստան փոխհարաբերությունները կզարգանան ի նպաստ Հայաստանի: Բացի այդ`Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը դուռ կբացի այլ երկրների, հատկապես ԱՄՆ-ի կողմից ճանաչման համար: «Հրեական լոբբին, հայտնի է, որ հզոր ազդեցություն ունի ամերիկյան քաղաքականության մեջ»,-հայտարարեց Շիրվանյանը:
Նրա խոսքով` Իսրայելում հայ համայնքը Ցեղասպանության հարցի ճանաչման հարցի ներառումը Քվեսեթի օրակարգ` համարում է «փոքր հաղթանակ»: «Անշուշտ հավանական է, որ դեպքերն այլ ընթացք ստանան, Թուրքիան կփորձի մերձենալ եւ այլ քաղաքական խաղեր խաղալ Իսրայելի հետ` Ցեղասպանության ամբողջական ընդունումը կանխելու նպատակով: Սա, սակայն, միայն իմ ենթադրությունն է: Սպասենք իրադաձությունների զարգացմանը»,-հայտարարեց Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կնեսետի կրթության եւ մշակույթի հանձնաժողով էր ներկայացրել ձախ ուղղվածության «Մերեց» կուսակցությունը, որին աջակցել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը: Հայոց ցեղասպանության ճանաչումը քննարկելու պահանջը խորհրդարանական հանձնաժողովում հավանության է արժանացել ձայների մեծամասնությամբ: Մինչ կրթության հանձնաժողով ուղարկելը, Կնեսետի նիստում բոլոր մասնակիցները, այդ թվում Կնեսետի նախագահը, պաշտպանել են քննարկումները շարունակելու որոշումը, ընդգծելով, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառ դառնան:
Իսրայելի Կնեսետը վճռական է ցեղասպանության ճանաչման հարցում
Թերթը գրում է, որ Իսրայելի Կնեսետի մայիսի 18-ի լիագումար նիստում տեղի ունեցած քննարկումներն ու քվեարկությունը որեւէ կասկած չեն թողնում, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը սկսել է օգտագործել որպես Թուրքիայի իսլամական իշխանություններին ուղղված լուրջ եւ սպառնալից նախազգուշացում:
«Նման նախազգուշացումը բավական վճռական է ու միանշանակ, քանզի գոյություն ունեն լրջագույն պատճառներ, որոնք իրականում որեւէ կապ չունեն Հայոց ցեղասպանության ճանաչման կամ Հայաստան-Իսրայել հարաբերությունների օրակարգի հետ:
Բանն այն է, որ շուտով լրանալու է Գազայի շրջափակումը ճեղքելու համար անցած մայիսին դեպի Միջերկրական ծովի արեւելյան ափերն ուղեւորված միջազգային հայտնի նավատորմիղի հետ կապված արկածի մեկ տարին: Այդ ժամանակ իսրայելական բանակի զինվորականների հետ բախման ժամանակ սպանվեցին Թուրքիայի քաղաքացիները: Անկարան լայնորեն օգտագործեց հիշյալ փաստը Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար:
Եւ ահա այս անգամ նույնպես թուրքական կողմի ակտիվ մասնակցությամբ, եւ կրկին՝ չարաբաստիկ «Մավի Մարմարա» նավի ուղեկցությամբ Իսրայելի ափերին է պատրաստվում մոտենալ մի նոր նավատորմիղ: Այս առիթով արդեն խորհրդակցություններ են տեղի ունեցել Իսրայելի ղեկավարության շրջանում եւ հստակ ցուցումներ են տրվել երկրի ռազմածովային ուժերին Գազայի շրջափակման ճեղքումը բացառելու շուրջ:
Ստացվում է, որ մոտ մեկ տարի Իսրայելից ներողություն պահանջող Թուրքիան նորից է կրկնում իր քաղաքացիներին հարվածի տակ դնելու եւ արաբական աշխարհում քաղաքական շահաբաժիններ կորզելու սադրիչ մարտավարությունը:
Եւ որպես դրա հետեւանք, ռազմական բնույթի նախապատրաստություններին զուգահեռ, Իսրայելը սկսում է «շոշափել» նաեւ Թուրքիայի «աքիլլեսյան գարշապարը»՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը:
Դատելով մայիսի 18-ին տեղի ունեցած քննարկումից, որին մասնակցեցին նաեւ Կնեսետի ղեկավարը եւ իշխող քաղաքական կոալիցիայի նախագահը, Իսրայելի խորհրդարանում կան բոլոր պայմանները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Ուստի հարցը փոխանցվել է կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողով, որից հետո կվերադառնա լիագումար նիստ:
Բայց քանի որ ճանաչման օգտին են հանդես եկել ոչ միայն Հայոց ցեղասպանության խնդիրն արծարծած Զախավա Գալյոնը՝ «Մեերեց» կուսակցությունից, այլեւ խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեեվ Էլկինը («Լիկուդ» կուսակցություն), ապա ակնհայտ է, որ հարցը քվեարկության դրվելու դեպքում անկասկած հարցը դրական լուծում կստանա:
Հատկանշական է սակայն, որ խորհրդարանական քննարկման ժամանակ Իսրայելի արտգործնախարարության հայտնած տեսակետը տարբերվել է ներկաների միահամուռ դրական կեցվածքից: Արտգործնախարարությունը շարունակում է պնդել, որ հարցը պետք է քննարկել պաշտպանության ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, այսինքն՝ դռնփակ պայմաններում: Չնայած դրան, Իսրայելի օրենսդիր իշխանության փաստորեն բոլոր ներկայացուցիչները կողմ են արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովում քննարկելու եւ դրական լուծում տալու առաջարկին:
Ստացվում է, որ Թուրքիայի կողմից կազմակերպվող հերթական հակաիսրայելական շոուի պայմաններում այդ երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանությունները յուրահատուկ «դերաբաշխումներ» են իրականացրել: Այն է՝ բանակը՝ կասեցնելու է «թուրք իրավապաշտպանների» մուտքը Գազայի գոտի, իսկ արտգործնախարարությունը շարունակելու է կապ պահպանել Թուրքիայի իր գործընկերների հետ, Կնեսետի հանձնաժողովն էլ, իր հերթին, քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»,- գրում է «Հայոց աշխարհը»:
Իսրայելի խորհրդարանական հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը
Իսրայելի խորհրդարանի կրթության եւ մշակույթի հանձաժողովում ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանում քննարկելու պահանջը:
Թուրքական TRT-ի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կնեսետի կրթության եւ մշակույթի հանձնաժողով էր ներկայացրել ձախ ուղղվածության «Մերեց» կուսակցությունը, որին աջակցել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը: Հայոց ցեղասպանության ճանաչումը քննարկելու պահանջը խորհրդարանական հանձնաժողովում հավանության է արժանացել ձայների մեծամասնությամբ:
Նշենք, որ մինչ կրթության հանձնաժողով ուղարկելը, Կնեսետի նիստում բոլոր մասնակիցները, այդ թվում Կնեսետի նախագահը, պաշտպանել են քննարկումները շարունակելու որոշումը, ընդգծելով, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառ դառնան:
Подписаться на:
Сообщения (Atom)