Գիտե՞ք արդյոք, որ ըստ միջազգային իրավունքի, մասնավորապես, նաև ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքին օրենսդրության, Հայ-Թուրքական սահմանըորոշվում է Սևրի պայմանագրից բխող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի (1920 թ. նոյեմբերի 22) իրավարար վճռով: Ըստ այդ վճռի Հայաստանին պատկանում են Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգները. ընդհանուր առմամբ 103599 կմ2 տարածքով:
Նկարում պատկերված է 1924 թվականին Ազգերի Լիգայի կողմից օգտագործված քարտեզը:
Գիտե՞ք արդյոք, որ ըստ միջազգային իրավունքի
իրավարար վճիռը անբեկանելի է, անժամանցելի և պարտադիր Է կատարման համար:
Այսինքն, բավարար է, որ մեր երկրի նախագահը համապատասխան հայցով դիմի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին և այն պարտավոր կլինի ստիպել Թուրքիային ի կատար ածել իրավարար վճիռը:
Գիտե՞ք արդյոք, որ միջազգային իրավունքի տեսակետից ո´չ Մոսկվայի, ո´չ էլ Կարսի տխրահռչակ ՙպայմանագրերը՚ պայմանագրեր չեն` իրավական ուժ չունեն, քանի որ ստորագրված են իրենց երկրների` Թուրքիայի և Ռուսաստանի այն ժամանակվա օրինական իշխանությունները չներկայացնող` ապստամբ, միջազգայնորեն չճանաչված ու չընդունված ուժերի և անձանց կողմից:
Գիտե՞ք արդյոք, որ
Հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունները անվերապահորենվավերացնելու դեպքում մենք հավիտյան կզրկվենք մեր հայրենիքին վերատիրելուիրավական և իրական հնարավորությունից:
Գիտե՞ք արդյոք, որ
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ կատարված վերապահումներըհնարավորություն են տալիս ճանաչել հայ-թուրքական սահմանը իրավարար վճռի հիման վրա:
ԵՎ հենց դրա դեմ է Թուրքիան սկսել աջ ու ձախ բողոքել, թե հայերը ՙնախապայմաններ՚ են առաջ քաշել:
Սակայն… այս վերապահումները միջազգային իրավունքի տեսակետից ուժ կունենան միայն մի դեպքում` եթե նրանք ներգրավված լինեն ՀՀ ԱԺ կողմից վավերացման տեքստի մեջ:
Գիտե՞ք արդյոք, որ
Հայ-թուրքական հարաբերությունները նորմալ են` այնպիսին են ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները ռեցիդիվիստ ցեղասպանի և նրա զոհի միջև: Իսկ առանց նախապայմանների այդ հարաբերություւնների բարելավումը կբերի դրանց աննորմալացմանը, քանի որ հոգեբուժության տեսակետից հոգեկան հիվանդություն է, երբ հանցագործության զոհը ձգտում է բարեկամանալ իր դահճի` ռեցիդիվիստ մարդասպանի հետ, որն անգամ չի էլ թաքցնում իր թշնամական տրամադրվածությունը:
Գիտե՞ք արդյոք, որ
Հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների բարելավումը կբերի Թուրքիայի կողմից Հայաստանի ֆինանսա-տնտեսական, դեմոգրաֆիական և մշակութային նոր գաղութացմանը:
Արդյոք մեզ դա՞ է հարկավոր: Արդյո՞ք մեր զարգացման միակ միջոցը դա թուրքական ազդեցության ոլորտ մտնելն է:
Մի՞թե մենք ընդունակ չենք պայքարելու միջազգայնորեն ճանաչված մեր իրավունքների համար:
Բայց չէ որ մեզանից ամեն մեկի ոգում կա Նժդեհից ու Կոմիտասից, Մաշտոցից ու Նարեկացուց, Խրիմյանից ու Թումանյանից, Անդրանիկից ու Ազգալդյանից և շատ-շատ այլ ՀԱՅերից գոնե մի նշույլ:
Ուրեմն, կրկին ոտքի հայորդիներ, կրկին ոտքի:
Ուրեմն, ի գործ:
Դա է արևի տակ մեր տեղն ապահովելու միակ հիմքն ու երաշխիքը:
Bnaban.an Վաչագան Վահրադյան
Комментариев нет:
Отправить комментарий