Մոսկվայում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ հարցեր դեռ բաց են մնում: Այդ մասին հունիսի 13-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
«Որոշ հարցերում առաջխաղացում կա, բայց միեւնույն ժամանակ որոշ հարցեր էլ բաց են մնում»,- ասել է նախարարը` չհտակեցնելով հարցերի էությունը:
Նրա խոսքով, դեռ վաղ է հրապարակել դրանք: Երեք ժամ տեւած բանակցությունների արդյունքները ներկայացվելու է նախագահներին:
Հունիսի 25-ին Կազանում կայանալու է Ռոսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, իսկ ԱԳ նախարարների հանդիպումը կայացել է հունիսի 11-ին:
ԼՂ բանակցություններում տեսանելի չեն Հյուսիսային Արցախի եւ փախստականների վերադարձի հարցերը. Շահումյան-Գետաշեն ՀԿ ղեկավար
19 տարի առաջ հունիսի 13-ին Շահումյանի շրջանի եւ 20 տարի առաջ Գետաշենի ենթաշրջանի 21 հազար բնակչությունը Ադրբեջանի հրոսակների կողմից բռնի ուժով տեղահանվել է: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շահումյան-Գետաշեն հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանը: Նրա խոսքով` Հյուսիսային Արցախի 18 հայկական գյուղերը բռնազավթվեցին ադրբեջանցիների կողմից եւ այժմ էլ օկուպացված են ադրբեջանական զինված ուժերի կողմից: «Գետաշենը եւ Շահումյանը նույն ծրագրի երկու տարբեր փուլերն են, որոնց նպատակը հայկական բնակավայրերից բնակչությանը բռնի ուժով վտարելն էր: Նրանց նպատակն էր թուլացնել Լեռնային Ղարաբաղաի ակտիվությունը, էթնիկ զտում կատարել»,- ասաց նա:
Էդիկ Բալայանը նշեց, որ ադրբեջանցիներին մեծապես աջակցում էին Խորհրդային Միության Անդրկովկասյան ռազմական օկրուգի 4-րդ բանակի ստորաբաժանումներն ու վարձկանները, այլապես եթե չլիներ այս զորեղ ռազմական աջակցությունը, Շուշիի գրավումից հետո բարոյալքված ադրբեջանական ուժերը հազիվ թե կարողանային գրավել Շահումյանը: «Բռնագաղթից անցել է 19 տարի, սակայն բռնագաղթածների մի զգալի մասը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում, նրանցից շատերը դեռեւս բնակվում են ժամանակավոր կացարաններում, աշխատանքի շուկայում անհնար է աշխատանք գտնելը, գրեթե մոռացության է տրվել անհետ կորածների հարցը»,- ասաց Էդիկ Բալայանը` շեշտելով, որ Մինսկի խմբի բանակցություններում տեսանելի չէ Հյուսիսային Արցախի խնդիրը եւ փախստականների վերադարձի հարցը:
Բանակցային սեղանին պետք է դրվի նաեւ Հյուսիսային Արցախի խնդիրը
Շահումյան-Գետաշեն հայրենակցական միությունը պահանջում է, որ բանակցային սեղանին դրվի նաեւ Հյուսիսային Արցախի խնդիրը: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանը. «Առանց Հյուսիսային Արցախի խնդրի լուծման, հայ փախստականների վերադարձի հարցը դառնալու է անհնարին, քանի որ կես միլիոն հայ փախստականները Ադրբեջանի տարածքում իրական անվտանգության երաշխիքներ չունենալու պատճառով զրկված կլինեն իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու հնարավորությունից»,- ասաց նա:
Նրանք պահանջում են, որպեսզի Ադրբեջանը կատարի քաղաքական, բարոյական եւ նյութական հատուցումներ, եւ կանխվի Հյուսիսային Արցախի եւ այլ հարակից տարածքներում Ադրբեջանի կողմից ինտենսիվորեն վերաբնակեցումն ու հայկական բնակավայրերի հիմնահատակ ոչնչացումը:
«Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միությունը Արցախի եւ նրա հարակից ազատագրված տարածքներում Ադրբեջանի պահանջով Մինսկի խմբի կողմից երկու անգամ մոնիտորինգ կազմակերպելը, ինչպես նաեւ ադրբեջանցիների վայրագությունները անտեսելը համարում է կողմնակալ վերաբերմունք: «Այս եւ նմանօրինակ շատ փաստեր նորից ապացուցում են, որ Ադրբեջանի ենթակայությամբ հայ մարդը ապրելու ոչ մի հնարավորություն չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ, ինչը պետք է գիտակցեն նաեւ Արցախի խնդրի հետ առնչվողները»,- ասաց Էդիկ Բալայանը:
«Արաբո» ջոկատի հրամանատար. ԼՂ հարցով փաստաթղթի ստորագրումը խելագարություն կլինի, քանի որ կնշանակի իշխանության կորուստ երկրում
Հայրենիքի դավաճանության մասին փաստաթուղթը չպետք է ստորագրվի: Ղարաբաղը մեր հայրենիքն է, հայրենիքը չեն տալիս: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը` մեկնաբանելով Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը:
Նրա կանխատեսումներով որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու, «Քանի դեռ չի հստակեցվել Ղարաբաղի կարգավիճակը, որեւէ փաստաթուղթ չի կարող բխել հայկական կողմի շահերից»:
Նա ասել է, թե կարգավորման սկզբունքները, որոնց մասին այսօր խոսվում է, միայն առիթ են հերթական անգամ խաբելու ժողովրդին:
«Պետության ոչ մի ղեկավար չի ապրում այսօրվա օրով: Հասկանում է, որ կա վաղվա օր: Վստահ եմ, որ հայկական կողմը չի գնա այդ քայլին: Ղարաբաղի հարցով փաստաթղթի ստորագրումը խելագարություն կլինի, քանի որ կնշանակի իշխանության կորուստ երկրում»,- ասել է Եղիազարյանը: Նա նաեւ ասել է, թե այսօր լռում եւ չեն խոսում երկրում կատարվող դեպքերի մասին, բայց եթե անթույլատրելի փաստաթուղթ ստորագրվի, ինքը կդառնա ամենամոլի ընդդիմադիրը:
Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողով. Ադրբեջանի իշխանությունները երկրում հակահայկական տրամադրություններ են բորբոքում
Ադրբեջանի իշխանություններն ու մամուլը Հայաստանի եւ հայերի հասցեին մշտական բացասական հայտարարություններով ավելի են սրում անհանդուրժողականությունն այդ ազգի նկատմամբ ադրբեջանցիների շրջանում: Այդ մասին ասվում է Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի պատրաստած զեկույցում:
«Հայկական ծագմամբ անձինք ենթարկվում են խտրականության ամենօրյա կյանքում: Որոշ անձինք, որոնք ծնվել են խառը, հայ-ադրբեջանական ամուսնություններից, օգտագործում են ադրբեջանական անուններ, որպեսզի խուսափեն խնդիրներից պաշտոնյաների հետ շփումներում: Բարդությունների են բախվում նրանք, ովքեր դիմել են ադրբեջանական փաստաթղթեր ստանալու` խորհրդային անձնագրերը փոխելիս»,- ասվում է զեկույցում:
Իր զեկույցում հանձնաժողովը նաեւ մտահոգություն է հայտնում ներկայումս Ադրբեջանում բնակվող հայկական ծագմամբ անձանց թվի վերաբերյալ հակասական տեղեկատվության վերաբերյալ:
Զեկույցի հեղինակները կարծում են, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է նպաստեն այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որի արդյունքում հայկական ծագմամբ բոլոր անձինք կարողանան ազատորեն հայտարարել իրենց ծագման մասին:
«Բոլոր կուսակցությունները պետք է խիստ դիրքորոշում ունենան ռասիզմի, խտրականության եւ այլատյացության դեմ»,- ասվում է զեկույցում:
Մամեդյարովը ղարաբաղյան հակամարտության մասին.
Կարեւորն արդյունքն է այլ ոչ` գործընթացը
Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ ներկայիս ստատուս-քվոն որեւէ մեկին չի բավարարում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, «Ադրբեջանի գլխավոր սկզբունքն է` հասնել արդյունքի, այլ ոչ թե բանակցությունների գործընթացը»: «Մենք հավատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ ներկայիս ստատուս-քվոն որեւէ մեկին չի բավարարում, եւ, ելնելով դրանից, սպասում ենք ռեալ արդյունքների»,- ասել է նա:
Ադրբեջանի ԱԳ նախարարը միեւնույն ժամանակ նկատել է, որ բանակցություններում «որոշակի առաջընթացը» նկատելի է: «Նկատվում է կողմերի դիրքորոշումների համաձայնեցում եւ մերձեցում, բայց կան մի շարք հարցեր, որոնց շուրջ շարունակվում են ինտենսիվ բանակցությունները»,- ասել է Մամեդյարովը:
Նշենք, որ հունիսի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, իսկ հունիսի 25-ին Կազանում կայանալու է երեք երկրների նախագահների եռակողմ հանդիպումը:
Նախկին գերիներն ու պատանդները մոռացված են ու անպաշտպան. հարցազրույց
NEWS.am-ը զրուցել է Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների ու պատանդների փնտրման եւ գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի հայաստանյան համակարգող Կարինե Մինասյանի հետ:
Պատմեք Խմբի այսօրվա գործունեության մասին:
Ֆինանսական աջակցության բացակայության պատճառով մենք փաստացի պասիվ ենք: Անցյալում մեզ դրամաշնորհների տեսքով աջակցություն տրամադրել են սկզբում Գերմանիայի կառավարությունը, այնուհետեւ` Նորվեգիայի կառավարությունը եւ հետո «Կարիտաս» կազմակերպությունը: Միջազգային աշխատանքային խմբի ֆինանսավորումը դադարեցվել է 2007 թվականին: Դրանից հետո մենք աշխատել ենք հասարակական սկզբունքներով: Այս պայմաններում խոսել գործունեության արդյունավետության մասին ծիծաղելի է: Մենք շատ լավ ծրագրեր էինք իրականացնում նախկին ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների ընտանիքների հետ` կապված հոգեբանական վերականգնման, իրավաբանական օգնության, կրթություն, արհեստ, համակարգչային գիտելիքներ ստանալու հետ: Պետական հանձնաժողովների, հարազատների ստույգ հարցումներով եւ խնդրանքով իրականացվում էին անհայտ կորածների որոնողական աշխատանքներ: Այժմ այդ ամենը հնարավոր չէ կատարել առանց ֆինանսավորման:
Ֆինանսական աջակցության բացակայության պատճառով մենք փաստացի պասիվ ենք: Անցյալում մեզ դրամաշնորհների տեսքով աջակցություն տրամադրել են սկզբում Գերմանիայի կառավարությունը, այնուհետեւ` Նորվեգիայի կառավարությունը եւ հետո «Կարիտաս» կազմակերպությունը: Միջազգային աշխատանքային խմբի ֆինանսավորումը դադարեցվել է 2007 թվականին: Դրանից հետո մենք աշխատել ենք հասարակական սկզբունքներով: Այս պայմաններում խոսել գործունեության արդյունավետության մասին ծիծաղելի է: Մենք շատ լավ ծրագրեր էինք իրականացնում նախկին ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների ընտանիքների հետ` կապված հոգեբանական վերականգնման, իրավաբանական օգնության, կրթություն, արհեստ, համակարգչային գիտելիքներ ստանալու հետ: Պետական հանձնաժողովների, հարազատների ստույգ հարցումներով եւ խնդրանքով իրականացվում էին անհայտ կորածների որոնողական աշխատանքներ: Այժմ այդ ամենը հնարավոր չէ կատարել առանց ֆինանսավորման:
Նախագծերի իրականացման համար կա ՞ն ֆինանսավորում ստանալու հեռանկարներ:
Մենք փնտրում ենք ֆինանսավորում, բայց առայժմ մեզ չի հաջողվում գտնել: Հայտնի չէ, թե ինչպես կլինի առաջիկայում: Կան նախագծեր, որոնք կներկայացվեն: Շատ ցավոտ են նախկին ռազմագերիների եւ պատանդների խնդիրները: Նրանք բացարձակապես մոռացված են հասարակության կողմից եւ պաշտպանված չեն պետության կողմից: Վերադառնալուց հետո նրանց մեծամասնությունը չի ինտեգրվում հասարակությանը, իսկ այդ գործընթացը շատ ծանր եւ երկարատեւ է: Շատերին չի հաջողվում վերադառնալ լիարժեք բնականոն կյանքի: Եղել են նաեւ ինքնասպանություններ:
Հատկապես, անհանգստացնում է հրադադարից հետո գերությունից ազատվածների խնդիրը: Նրանք պատերազմի մասնակից չեն, բայց տուժել են հակամարտությունից: Նրանց գերության պատճառները տարբեր են: Սակայն չունեն պատերազմի մասնակիցների արտոնություններ: Նրանց համար օգտակար կլինեին բժշկական, հոգեբանական, սոցիալական, կրթական ծրագրերը, բայց նրանք մոռացված են:
Հատկապես, անհանգստացնում է հրադադարից հետո գերությունից ազատվածների խնդիրը: Նրանք պատերազմի մասնակից չեն, բայց տուժել են հակամարտությունից: Նրանց գերության պատճառները տարբեր են: Սակայն չունեն պատերազմի մասնակիցների արտոնություններ: Նրանց համար օգտակար կլինեին բժշկական, հոգեբանական, սոցիալական, կրթական ծրագրերը, բայց նրանք մոռացված են:
Հաջորդ խնդիրը վերաբերում է հրադադարի կնքումից հետո անհայտ կորածներին: Համեմատաբար փոքր խումբ է, սակայն խնդիրը գոյություն ունի:
Տարվող աշխատանքներն արդյունք չեն տալիս: Կցկտուր տեղեկությունները չեն հաստատվում, մինչեւ վերջ չեն ստուգվում: Հարազատները հույսը չեն կորցնում, սակայն հստակ պատասխանները կթեթեւացնեին հարազատների բեռը: Ես չեմ բացառում, որ նրանց մեծամասնությունը, թե հայերի, թե ադրբեջանցիների կողմից արդեն ողջ չեն: Այդուամենայնիվ հարազատներն ապրում են հույսով, որովհետեւ տեղեկատվությունը մինչեւ վերջ հստակեցված չէ:
Այսօր փաստացի Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջեւ շփումներ չկան: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որոշակի աշխատանք է կատարում անհայտ կորածների ցուցակներ կազմելու ուղղությամբ: Բայց Ձեր խմբի կատարած աշխատանքը հիմա որեւէ մեկն անո ՞ւմ է:
Մեր խմբի կառուցվածքը` Հայաստանում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում համակարգողների ներկայությունը թույլ էր տալիս կոմպետենտ պետական կառույցների միջեւ մշտական աշխատանքային շփման բացակայության պայմաններում արդյունավետ իրականացնել անհայտ կորածների որոնման աշխատանքները: Միջազգային աշխատանքային խմբի համանախագահներն են հայտնի իրավապաշտպաններ ռուսաստանցի Սվետլանա Գանուշկինան, գերմանացի Բերնհարդ Կլազենը եւ վրացի Պաատա Զաքարեիշվիլին: Ես` հայաստանյան համակարգողս, Ալբերտ Ոսկանյանը` ղարաբաղյան համակարգողը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում անհայտ կորած ադրբեջանցիների եւ հայ անհայտ կորածների մասին գտած տեղեկությունները փոխանցում էինք ադրբեջանցի համակարգող Ավազ Հասանովին: Նույն աշխատանքը նա էր անում Ադրբեջանում: Նշեմ մի կարեւոր հանգամանք. մեզ ոչ ոք չէր խանգարում, պետական կառույցները նույնիսկ օգնում էին մեզ, իսկ Հասանովը ոչ մի աջակցություն չէր ստանում, ավելին` Ադրբեջանի Պետական հանձնաժողովի հետ նրա հարաբերությունները չդասավորվեցին: Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ աշխատանքային այցեր կատարելուց հետո նրա ընտանիքը սպառանալիքներ է ստացել:
Ես չեմ կարծում, որ Միջազգային աշխատանքային խումբը կրկնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը: Մեր աշխատանքում մենք առաջնորդվել ենք նույն սկզբունքներով` գաղտնիություն, անաչառություն, օբյեկտիվություն, զսպվածություն: ԿԽՄԿ-ն դիմումներ է ընդունում միայն կորածների հարազատներից: Որոնողական աշխատանքի հիմքում պետական կառույցների ուղարկվող հարցումներն են: Իսկ մենք ստուգման ենք վերցնում բոլոր հնարավոր աղբյուրներից ստացված տեղեկությունները: Եվ ամենագլխավորը` պետական կառույցներին դիմելուց բացի, մենք ինքներս ենք անմիջականորեն ստուգում տեղեկատվությունը: Մենք օգնում էինք նախկին գերիներին եւ պատանդներին, փորձում էինք պաշտպանել նրանց իրավունքները: ԿԽՄԿ-ն այդպիսի գործունեություն չի ծավալում: Մենք լրացնում էինք ԿԽՄԿ-ի աշխատանքը եւ օգնում նրանց:
Այժմ այս հարցով ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների հետ կա ՞ համագործակցություն:
Ես փորձել եմ կապ հաստատել անհայտ կորածների հարցերով զբաղվող ադրբեջանական հասարակական կազմակերպությունների հետ: Սակայն մտահղացում կա այլ ուղղությամբ: Գոյություն ունի Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողով: Մենք մտադրություն ունենք անհայտ կորածների թեմայով կոնֆերանս կազմակերպելու առաջարկ անել այդ կազմակերպությանը:
Ես փորձել եմ կապ հաստատել անհայտ կորածների հարցերով զբաղվող ադրբեջանական հասարակական կազմակերպությունների հետ: Սակայն մտահղացում կա այլ ուղղությամբ: Գոյություն ունի Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողով: Մենք մտադրություն ունենք անհայտ կորածների թեմայով կոնֆերանս կազմակերպելու առաջարկ անել այդ կազմակերպությանը:
Ես կարծում եմ, որ անհայտ կորածների հարցերով աշխատանքը պետք է կատարի անկախ աշխատանքային խումբը` պետական կառույցների եւ այդ հարցով կոմպետենտ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնացկությամբ: Ունենալով պետության աջակցությունը` այդ խումբը մշտական հիմքի վրա կանցկացնի որոնողական միջոցառումներ: Միջազգային աշխատանքային խումբը բազմիցս բարձրացրել է այդ հարցը: Ցավոք, այս փուլում, հավանաբար, այն անիրագործելի է, քանի որ կողմերը պատրաստ չեն համագործակցության: Իսկ ժամանակն այս հարցում շատ կարեւոր գործոն է: Ինչքան ուշ, այնքան ավելի բարդ կլինի այդ աշխատանքը կատարել: Եթե մեր երկրները իսկապես հետաքրքրված են անհայտ կորածներին գտնելու, նրանց ճակատագրերում հստակություն մտցնելու հարցում, ապա պետք է դա գիտակցեն:
Զրուցեց Մարիամ Լեւինան:
Հայաստանի ԱԳՆ. Մոսկվայում Ղարաբաղի հարցով հանդիպմանը հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերում
«Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների` Ղարաբաղի հարցով հանդիպմանը հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերում»: Այդ մասին հունիսի 11-ին Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
նչ վերաբերում է երեք երկրների նախագահների առաջիկա հանդիպմանը, ըստ նախարարի, դրա արդյունքները «կախված են լինելու Բաքվի կառուցողականության աստիճանից»:
«Եթե Մոսկվայում հունիսի 11-ին արձանագրված դրական միտումները շարունակվի Կազանում մենք կարող ենք առաջընթաց գրանցել»,- հստակեցրել է Նալբանդյանը:
Նշենք, որ Կազանում նախագահների եռակողմ հանդիպումը կայանալու է հունիսի 25-ին:
«Խաղաղություն տարածքների դիմաց» սկզբունքն անընդունելի է. Բակո Սահակյան
NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը «Военный дипломат» պարբերականին:
Պարոն նախագահ, ինչպե՞ ս է այսօր զարգանում Լեռնային Ղարաբաղը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես եւ մյուս պետությունները, ապրում է իր հիմնախնդիրներով: Մեր հանրապետության համար առավել ակտուալ են մնում բնակչության, հատկապես, սոցիալապես խոցելի խավերի կենսամակարդակի բարձրացումը, դեմոգրաֆիական իրավիճակի լավացումը, տնտեսության առաջնահերթային ուղղությունների` էներգետիկայի, լեռնահանքային եւ վերամշոկող արդյունաբերության, գյուղատնտեսության, արտադրական ենթակառուցվածքների զարգացումը:
Հատուկ նշանակություն ենք տալիս գյուղի զարգացմանը: Արցախի անվտանգության եւ առաջընթաց զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը տնտեսապես զարգացած գյուղն է:
Մեծ նշանակություն ենք տալիս ներդրումային ծրագրերին: ԼՂՀ-ում ստեղծված է բարենպաստ ներդրումային կլիմա. Հարկային օրենսդրությունը բավական ազատական է, մենք փորձում ենք պարզեցնել տնտեսվարող սուբյեկտների հարաբերությունները պետական կառույցների հետ: Առաջնային նշանակություն ենք տալիս ներդրողների իրավունքների օրենսդրական ամրագրմանը:
Մեր հանրապետության պետական շինարարության փիլիսոփայության անկյունաքարը ժողովրդավարական պետության կառուցումն ու քաղաքացիական հասարակության ստեղծումն է:
Անկախության տարիներին հանրապետությունում վերջնականապես ձեւավորվել են պետականության ժամանակակից ինստիտուտները, սկսվել է պատերազմի ընթացքում գրեթե ամբողջությամբ ոչնչացված տնտեսության վերականգնումը:
Այսօր ԼՂՀ-ն ոչ միայն տարածաշրջանի, այլեւ հետխորհրդային տարածքի ամենակայուն երկրներից մեկն է:
Միեւնույն ժամանակ մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ: Պատերազմն ու դրա հետեւանքները լուրջ վնաս են հասցրել մեր պետությանը եւ մինչեւ այսօր մենք ստիպված ենք հաղթահարել այդ հետեւանքները:
Միջազգային հանրության կողմից չճանաչված լինելու պատճառով ի՞նչ դժվարությունների է բախվում ԼՂՀ-ն:
Չճանաչված լինելն ունի բացասական եւ… դրական ազդեցություն:
Բացասականն այն է, որ հանրապետությունը չունի միջազգային կառույցներից եւ կազմակերպություններից օգնություն ստանալու հնարավորություն: Դա իհարկե ազդում է մեր հանրապետության, հատկապես, տնտեսության վրա: Մյուս կողմից, տվյալ իրավիճակում մենք հիմնական շեշտը դնում ենք սեփական ուժերի, եղած ռեսուրսների եւ հնարավորությունների ռացիոնալ օգտագործման վրա:
Դրա շնորհիվ մեր ժողովուրդն ու երկիրը տոկունության բարձր մակարդակ են ձեռք բերել: Վառ ապացույցը տնտեսության աճի բարձր տեմպերն են, նաեւ այն, որ մենք ժողովրդավարական զարգացման տեմպերով մենք զգալիորեն գերազանցում ենք շատ ճանաչված պետությունների, այդ թվում Ադրբեջանին: 2009 թվականին, չնայած միջազգային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամին, մեր հանրապետության ՀՆԱ-ի աճը գերազանցել է 13 տոկոսը: 2010 թվականին աճը շարունակվել է եւ կազմել է 9,1 տոկոս:
Ի՞նչ իրավիճակ է ռազմաճակատի գծում: Հնարավո՞ր է ռազմական գործողությունների վերսկսումը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ գոյություն ունի բավական կայուն ռազմաքաղաքական հավասարակշռություն, որը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում, նաեւ Հարավ-կովկասյան տարածաշրջանում կայունության առանցքային բաղադրիչներից մեկն է:
Ինչ վերաբերում է սահմանում տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ խախտում է հրադադարի ռեժիմը: Վերջին շրջանում խախտումներն ավելի հաճախ են լինում: Սակայն դրանք չեն կարող փոխել գոյություն ունեցող հավասարակշռությունը կամ սասանել մեր ժողովրդի եւ բանակի ոգին:
Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը, ապա մենք այդ սցենարը երբեք չենք բացառում, հատկապես, Ադրբեջանի անդադար միլիտարիստական հռետորության եւ հակահայկական քարոզչության պայմաններում:
Բայց լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը փոքր է: Հակամարտության կողմերի միջեւ գոյություն ունի ուժերի արդյունավետ հավասարակշռություն, պատերազմն էլ հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ դժվար թե միջազգային հանրությունը, մասնավորապես, միջնորդ երկրները հետաքրքրված լինեն Հարավային Կովկասի նման կարեւոր ռազմավարական տարածաշրջանում ունենալ անկանխատեսելի եւ անկայուն իրավիճակ:
Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը, իսկապես, ունի մարտական պատրաստության բարձր մակարդակ եւ մեր զինված ուժերն ի զորու են դիմակայել Ադրբեջանի հնարավոր ագրեսիային:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային տարբերակը հեռանկար չունի: Դա ցույց է տվել նախորդ պատերազմը: Այդ պատճառով պետք է բոլոր ջանքերն ուղղել մարտական գործողությունների վերսկսումը բացառելուն եւ բոլոր խնդրները բանակցելով լուծելուն:
Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանական Հանրապետության սահմաններում ինքնավարության լայն կարգավիճակ տրամադրելու պատրաստականության մասին: Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանության վերաբերմունքն ինչպիսի՞ն է այդ առաջարկի նկատմամբ:
Առաջադրելով այդ թեզը` ադրբեջանցի քաղաքական գործիչները զբաղվում են քաղաքական սպեկուլյացիայով: Վերադարձ անցյալին չկա եւ դա, կարծում եմ` պարզ է բոլորին:
Խորհրդային իրականության 70 տարիների ընթացքում մենք արդեն ունեցել ենք ինքնավարություն, եւ բոլորը գիտեն, թե ինչով դա ավարտվեց:
Ադրբեջանի կազմում ոչ մի լայն կամ որեւէ այլ ինքնավարության մասին խոսք լինել չի կարող: Ադրբեջանի հետ հակամարտությունը կարող է լուծվել միայն մեկ միջոցով` միջազգային մակարդակում անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ճանաչմամբ: Դա ժողովրդի եւ հանրապետության ղեկավարության կարծիքն է:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում կա՞ որեւէ առաջընթաց:
Բանակցային գործընթացի թերեւս գլխավոր ձեռքբերումը խաղաղության պահպանումն է: Հարավային Կովկասի նման պայթյունավտանգ տարածաշրջանում դա իսկապես շատ կարեւոր է: Սակայն զգալի առաջընթացի համար անհրաժեշտ է վերակագնել լիարժեք ձեւաչափը` Արցախի Հանրապետության լիիրավ բանակցային մասնակցությամբ:
Դրա համար անհրաժեշտ է հավատարիմ լինել 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշումներին: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ուղղակի հնարավոր չէ առանց մեր մասնակցության որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմի:
Դա ընդունում են նաեւ միջազգային միջնորդները, օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մենք մեր կողմից պատրաստ ենք ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ եւ քննարկել ցանկացած հարց: Այդ մասին մենք մշտապես հայտարարում ենք:
Ինչքանո՞վ է իրատեսական լիարժեք բանակցային ձեւաչափի վերականգնումը:
Կարծում եմ դա ժամանակի խնդիր է: Ձեւախեղված բանակցային ձեւաչափը չի կարող բերել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ամբողջական եւ վերջնական լուծման:
Մենք շնորհակալ ենք Հայաստանին, որ այն ներկայացնում եւ պաշտպանում է Արցախի Հանրապետության շահերը բանակցային գործընթացում: Լուրջ տարաձայնություններ մենք չունենք, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերություններում նույնպես կան չլուծված խնդիրներ: Սակայն կրկնում եմ` առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծել հնարավոր չէ:
Հնարավոր համարո՞ւմ եք խաղաղապահների տեղակայումը ռազմաճակատի գծում:
Հայտնի է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտին աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանվում է բացառապես հակամարտության կողմերի ջանքերով: Ինքնին դա արդեն մեծ ձեռքբերում է, ինչը ցույց է տալիս, որ հակամարտության կողմերն առանց արտաքին միջամտության ի վիճակի են խաղաղություն պահպանել:
Իսկ խաղաղապահների տեղակայման հնարավորությունը կարելի է լուրջ քննարկել միայն խնդրի լուծման ավարտական փուլում, երբ բոլոր հիմնական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի կոնսենսուս եւ կսկսվի պայմանավորվածությունների իրագործման փուլը:
Ի՞նչ զիջումների է պատրաստ ղարաբաղյան կողմը: Ո՞րն է այդ զիջումների սահմանը:
Մենք խորապես համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է լինի փոխզիջումների հիման վրա: Զիջումները ոչ մի դեպքում պետք է չունենան միակողմանի բնույթ: Հնարավոր են միայն փոխզիջումներ: Միայն այդ դեպքում է հնարավոր համընդհանուր խաղաղություն:
Նաեւ անհրաժեշտ է գիտակցել, որ կարգավիճակի եւ տարածքների հարցում նույնիսկ խոսք լինել չի կարող 1988-ի իրավիճակին վերադառնալու մասին:
Կարգավիճակի հիմնախնդիրը եւ անվտանգության հարցերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանգուցային քաղաքական ասպեկտներն են: Մյուս բոլոր հարցերն ածանցյալ են:
Նաեւ չի կարող կասկածի տակ դրվել բոլոր հարթություններում սեփական ուժերով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովումը:
Մյուս հարցերը մենք պատրաստ ենք քննարկել Ադրբեջանի հետ: Կարծում եմ, որ սա իրողությունների վրա հիմնված կառուցողական դիրքորոշում է:
Ինչքանո՞վ է կիրառելի «խաղաղություն տարածքների դիմաց» սկզբունքը: Ամբողջական կարգավորման հասնելու համար հնարավո՞ր է Ադրբեջանին վերադարձնել «ոչ ղարաբաղյան» շրջանները:
Ոչ, այդպիսի մոտեցումը ոչ միայն անընդունել է, այլեւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով ամբողջ տարածաշրջանի համար: Հակամարտության վերջնական լուծման համար անհրաժեշտ է վերացնել դրա պատճառը, ոչ թե հետեւանքը: Հակառակ դեպքում, ապագայում այն կարող է դարձյալ ծագել, բայց ավելի մեծ ինտենսիվությամբ: Բացի այդ փոխզիջումները պետք է լինել համաչափելի: Խաղաղության դիմաց կարելի է առաջարկել միայն խաղաղություն:
Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար ի՞նչ իրավական հիմքեր գոյություն ունեն:
Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար գոյություն ունեն բացարձակապես բոլոր հիմքերը: Դրանք պատմական են, իրավական, քաղաքական եւ բարոյական:
Պատմականորեն Արցախը երբեք չի եղել Ադրբջանի տարածքի մաս, ոչ 1918-ին թուրքական սվիններով ստեղծվածի, ոչ էլ ԽՍՀՄ փլուզումից հետո կազմավորվածի:
Ինչ վերաբերում է խորհրդային Ադրբեջանին, ապա միջազգային մակարդակի բազմաթիվ քննարկումներում բազմիցս նշվել է, որ երրորդ կողմի կուսակցական մարմնի կամայական որոշումը միջազգային իրավունքում ապացուցողական բնույթի իրավական փաստաթուղթ չէ:
ԼՂՀ հռչակումը կայացել է այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան:
Մեր երկիրն արդեն երկու տասնամյակ գոյություն ունի որպես անկախ պետություն, որը չի սպառնում հարեւան որեւէ պետության:
Մենք նաեւ հետեւում ենք մյուս գործընթացներին:
Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի նախադեպերը 2011 թվականին Հարավային Սուդանի անկախությամբ դարձան օրինաչափություն: Բոլոր այդ միտումները առաջին հերթին պետք է հաշվի առնի Բաքուն: Ադրբեջանը պետք է ընդունի պատմական գործըթնացների անդառնալիության տրամաբանությունը, բանակցի կառուցողական դիրքերից, սեփական ժողովրդին չտանջի անցյալի պատրանքներով:
Իսկ ԼՂՀ-ի համար անկախության ճանաչումը չի կանխորոշվում միայն համապաստախան նախադեպերով ու իրավական ակտերով: Մենք կձգտենք միջազգային ճանաչման, անկախ նրանից` ճանաչված են այլ չճանաչված պետությունները, թե ոչ: Եթե գոյություն ունեցող նախադեպերը դրական դեր խաղան տվայլ գործընթացում, ապա մենք միայն կողջունենք:
Սկանդալային հայտարարություն. «Էխո Մոսկվի»-ն չի ցանկանում շփվել «պետական լակոտ» դարձած ադրբեջանական լրատվամիջոցների հետ
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի ղեկավարությունը վրդովված է ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքից այն սկանդալի կապակցությամբ, որ ծայր էր առել ռադիոկայանի Սերգեյ Բունտմանի` Լեռնային Ղարաբաղ այցելությունից եւ Բաքվում նրան պերսոնա-նոն-գրատա հայտարարելուց հետո:
«Ես նշեմ, որ մեզ Բունտմանի այցի համար, հիմնականում, գրոհում է ոչ թե Ադրբեջանի արտգործնախարարությունը, ոչ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, ոչ Ադրբեջանի դեսպանատունը, այլ գործընկեր լրագրողները: Դուք գժվե՞լ եք, գործընկերներ: Դա ձեր աշխատա՞նքն է: Ձեր աշխատա՞նքն է լինել պետության լակոտը: Ձեր աշխատա՞նքն է լինել պետության պաշտոնյան: Այդ դեպքում չե՞ք ուզում փոխել ձեր աշխատանքը: Պետք չէ մեզ սովորեցնել»,- հայտարարել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը «Տիպիկ դեպք» հաղորդման եթերում:
«Ի դեպ, միանգամից ուզում եմ ասել, որ որոշակի պայմանավորվածություններ ունենք Ադրբեջանի ղեկավարության եւ ներկայացուցիչների հետ, եւ այս ողջ հիմարությունը, որ մեր շուրջ պտտվում է, ոչ մի կապ չունի ոչ Ադրբեջանի նախագահի, ոչ վարչապետի, ոչ աշխատակազմի ղեկավարի, ոչ էլ արտգործնախարարի ու դեսպանի հետ: Կարծում եմ` ձեզ չի զարմացնի, որ առաջիկայում «Էխո Մոսկվի»-ն կլուսաբանի բոլոր իրադարձությունները Ադրբեջանի շուրջ երկրի ներսից: Եթե պետք լինի, Ղարաբաղ էլի կգնանք: Եւ մեր գործընկերներին չենք էլ հարցնի: Դա պետք է հասկանալի լինի: Եթե դուք կատարում եք ձեր պետության թուլաների դերը, դա ձեր խնդիրն է: Զբաղվեք դրանով առանց մեզ»,- հայտարարել է Վենեդիկտովը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը «սեւ ցուցակում» էր ընդգրկել «Էխո մոսկվիի» փոխխմբագիր Սերգեյ Բունտմանին, ով այցելել էր Լեռնային Ղարաբաղ եւ հարցազրույց վերցրել ԼՂհ նախագահ Բակո Սահակյանից ու Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանից:
Ադրբեջանցիների հերթական «մեծ տոնը»
Հունիսի 15-ին Ադրբեջանում նշվում էր հերթական «մեծ տոնը» - Ազգային փրկության օրը: Ահա այսպես, 21-րդ դարում Եվրախորհրդի անդամ երկրում պետական տոն է նախկին կոռումպացված ղեկավարի վերադարձը մայրաքաղաք:
1993թ. հունիսի 15-ը ժամանակակից Ադրբեջանի պատմության մեջ մտավ որպես Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Հեյդար Ալիեւի իշխանության վերականգնման օր: Իսկ Ալիեւն իշխանությունից հեռացվել էր կոռուպցիայի ահռելի չափերի համար (իհարկե, այսօր Բաքվի պաշտոնական քարոզչամեքենան հորինել է անհեթեթ մի վարկած, թե Ալիեւը Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունից հեռացվել է հայերի սադրանքով):
Հեյդար Ալիեւը 11 տարի ձգտում էր վերադառնալ իշխանության` սկսած 1982 թվականից, երբ փաստացի պաշտոնանկ արվեց Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից: Ալիեւը Մոսկվայում նստած առիթը բաց չէր թողնում իրեն փոխարինած Քյամրան Բաղիրովին խանգարելու համար: Խորհրդային Միության փլուզման գործընթացին եւ ազգայնական տրամադրությունների աճին զուգահեռ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում Ալիեւի քայքայիչ գործունեության համար ստեղծվում էր առավել պարարտ հող` դրածոների միջոցով ամբողջ երկրում նախիջեւանյան կլանի արմատները տարածելով:
Դեռեւս 1969-82 թվականներին լինելով Ադրբեջանի Կոմկուսի ղեկավարը` Հեյդար Ալիեւը դարձավ Բաքվի ադրբեջանական բնակչության ավելացման չհայտարարված արհեստական ծրագրի հեղինակն ու կատարողը: 1975 թվականին Բաքվի բնակչության միայն 47 տոկոսն էին ադրբեջանցիներ:
Ղարաբաղյան հակամարտության առաջին փուլի ժամանակ, հենց ադրբեջանական աղբյուրների համաձայն, Հեյդար Ալիեւն առանցքային դերակատարություն ունեցավ հակահայկական հիստերիայի հրահրման մեջ: Հետեւանքը եղան Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի ջարդերը: Այդ ժամանակվա Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աբդուռահման Վեզիրովը մեղադրեց Հեյդար Ալիեւին եւ նրա կողմնակիցներին շուրջօրյա հակահայկական եւ հակախորհրդային հանրահավաքների մասնակիցներին պարենով ապահովելու մեջ:
Սակայն Ալիեւի աստղային ժամը եղավ Ադրբեջանի հրահրած ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին: Միայն Ադրբեջանի Ժողովրդական ճակատի նման ապաշնորհ քաղաքական ուժը կարող էր երկիրը հասցնել Հեյդար Ալիեւի վերադարձի անհրաժեշտության: Ալիեւը եղավ միակը, ով ի վիճակի էր բանակցությունների մեջ մտնել հայկական կողմի հետ:
Անհրաժեշտ է ընդունել, որ հունիսի 15-ն իսկապես կարեւոր ամսաթիվ է Ադրբեջանի պատմության մեջ: Հեյդար Ալիեւը կարողացավ կանգնեցնել ղարաբաղյան ճակատում ունեցած խոշոր պարտությունների ֆոնին ներքին հակամարտությունից մասնատվող այդ պետության լիակատար կազմալուծումը: Սակայն այդ ամսաթիվը եղավ նաեւ նախիջեւանյան կլանի բացահայտ բռնատիրության հաստատատման գործընթացի սկզբնակետը: Կլանը Ժողովրդական ճակատից վերցրեց միջնադարի վայրի ավանդույթների տարածման ծրագիրը:
Ավտորիտար պետության կառուցման ծրագիրն այժմ շարունակում է Իլհամ Ալիեւը: Սեփական բնակչության ապուշացման գործընթացը տարվում է հակահայկական հիստերիայի եւ այսպես կոչված «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի անձի պաշտամունքի ամրապնդման ուղղություններով:
Նախնադարյան հետամնացությունը, անբուժելի գավառականությունը, պատմական փաստերի խեղաթյուրումը Ադրբեջանի իշխանությունների առօրյան է: Տոնի գլխավոր խորհրդանիշը բոլոր հեռուստաալիքների եթերում Հեյդար Ալիեւի գլխով երկրորդ լոգոյի հայտնվելն է:
Ազատագրված տարածքները հանձնելով, ԼՂ-ն կունենա Նախիջեւանի ճակատագիրը. Սասուն Միքայելյան
ԼՂ խնդրի կարգավորման հանգուցալուծային տարբերակ, Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի ունենալիք հանդիպման ժամանակ չի քննարկվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 15-ին հայտարարեց «Սասուն» ջոկատի հրամանատար, վերջերս համաներմամբ ազատ արձակված Սասուն Միքայելյանը: Նա նշեց, որ կողմերը գուցե կարող են ինչ-որ պայմանավորվածության գալ, սակայն կոնկրետ փաստաթուղթ չի ստորագրվի:
Նախկին ազատամարտիկը դեմ է կարգավորման փոխզիջումային տարբերակին՝ հող տալուն: «Ես կողմ եմ «ոչ մի թիզ հող»-ին, ինչպես ամեն մի ազատամարտիկ: Եթե հողերը հանձնեն, ԼՂ-ին կարգավիճակ չեն տալու: Այդ պատճառով էլ դեմ եմ փոխզիջման գնալուն, ի վերջո յոթ հազար տղա գլուխ են դրել զոհասեղանին: Նրանք Մուշից, Ալաշկերտից էին խոսում, ուր մնաց թե Ղարաբաղի հողերը տալուն կողմ լինեին»,-հայտարարեց Միքայելյանը՝ նշելով, որ ազատագրված տարածքները հանձնելով՝ ԼՂ-ն կհայտնվի Նախիջեւանի կարգավիճակում:
Ըստ նախկին քաղբանտարկյալի, եթե Հայաստանն ուզում է հնարավոր պատերազմից խուսափել, ապա պետք է երկրի ներքին խնդիրները լուծի: Բայցեւայնպես, Սասուն Միքայելյանը պատերազմը տարբերակներից մեկն է համարում՝ եթե ԼՂ խնդրի կարգավորման հարցում այլ ելք չկա:
Նա թերահավատորեն է վերաբերում Ադրբեջանի կողմից հնչող հոխորտանքներին եւ ռազմատենչ հայտարարություններին եւ կարծում է, որ պատերազմում հաղթելու համար միայն մեծ թվով զենք-զինամթերք ունենալը բավարար պայման չէ: «Արցախյան պատերազմում Ադրբեջանը զենք-զինամթերքի առումով գերազանցում էր Հայաստանին, սակայն չկարողացավ հաղթանակ տանել»,-ասաց ազատամարտիկը:
Գերիներին հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում Ադրբեջանի պատճառով
Հայաստանի պաշտպանության նախարարությունում հունիսի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ` հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են 2011թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը:
ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը չի դրսեւորում նույնքան պատրաստակամություն եւ վճռականություն:
Հանձնաժողովի անդամները նշել են, որ անհրաժեշտ է միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել ադրբեջանական իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատանքները սահմանափակելու իրողության վրա եւ բարձրացնել գերիներին ու անհայտ կորածներին հայրենիք վերադարձնելու աշխատանքների արդյունավետությունը:
Ադրբեջանական օդուժի հնարավորությունները խիստ ուռճացվում են
Ադրբեջանական օդուժի հնարավորությունները խիստ ուռճացվում են, եւ ըստ էության, պաշտոնական Բաքուն այս հարցում եւս նախընտրում է առաջին հերթին հարցը լուծել քարոզչական մեթոդով, քան իրական գործողություններով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ վերլուծության արդյունքում պարզ են դառնում ադրբեջանական զինուժի եւ ռազմական արդյունաբերության բացերը։ «Ռազմական ավիացիաները համեմատելը ճիշտ չէ, քանի որ ավիացիայի ֆունկցիան բանակի այլ զորատեսակներին աջակցելու մեջ է, եւ պետք է հասկանալ, թե ավիացիան ինչ արդյունավետությամբ կարող է իրականացնել այն։ Միայն գերտերությունների ռազմական ավիացիաներն են, որ կարող են ռազմական ամբողջական ու առանձին գործողություններ իրականացնել»,- ասաց Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի ավիացիոն ռազմատեխնիկայի գնումները եւ այդ երկրի ռազմաավիացիոն մասնագետների քանակաորակական կապը էապես տարբերվում են միմյանցից։
«Ադրբեջանը մեծ քանակությամբ տեխնիկա է գնում, բայց մասնագետների պատրաստման առումով խսիտ կաղում է։ Խնդրի լուծման քայլերը զարմանք են առաջացնում։ Նրանք մեկ փորձեր են կատարում օդաչուներ պատրաստել Թուրքիայում, քանի որ այնտեղ լեռնային պայմաններ են, եւ Հայաստանի դեմ պատերազմի պատրաստվելու համար հարմար միջավայր, սակայն թուրքական բանակը զինված է ՆԱՏՕ-ի զինատեսակներով, եւ մարտավարական ու ռազմավարական չափանիշները ամբողջությամբ տարբերվում են, այսինքն՝ գնում է մի տեխնիկա, բայց զինվորին պատրաստում է այլ մեքենայով պատերազմելու համար»,- նկատեց փորձագետը՝ ավելացնելով, որ Բաքվի՝ մեծ քանակության տեխնիկա գնելու տրամաբանությունը, ըստ երեւույթին, պայմանավորված է որակի դեմ քանակ հակադրելով։
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ղարաբաղյան հակամարտության ժամանակ էլ Ադրբեջանը ռազմական տեխնիկայի հսկայական առավելություն ուներ, բացի դրանից, այն տարիներին ադրբեջանական բանակում կային աֆղանական պատերազմն անցած փորձառու ռազմական օդաչուներ, որոնք այսօր թոշակառու են։ Փորձագետի համոզմամբ՝ Ադրբեջանը սեփական ուժերով ռազմական օդաչուներ պատրաստելու համար պետք է մի քանի տարիներ հսկայական աշխատանք իրականացնի, մինչդեռ այժմ Բաքուն ավիակադրերի պատրաստման հստակ ծրագիր չի կարողանում մշակել։ Մեկ դիմում են թուրքական միջոցներին, մեկ նախկին խորհրդային դպրոցին և այլն:
Ադրբեջանի ՊՆ-ը եւ ռազմաարդյունաբերության նախարարությունները մեկը մյուսի շահերը հաշվի չառնելով պայմանագրեր են կնքում
WTF? |
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ ռազմաարդյունաբերության նախարարությունը մեկը մյուսի, եւ պետության շահերը հաշվի չառնելով պայմանագրեր կարող են կնքել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավար ՍաֆարԱբիեւը եւ Ռազմական արդյունաբերության ղեկավար Յավեր Ջամալովը անձնական բիզնես շահեր ունեն այս ոլորտներում։ «Կնքված պայմանագրերը եւ ռազմական գործընկեր երկրների աշխարհագրությունը հուշում է, որ Բաքուն գնում է արաբական շատ երկրների հետքերով, որոնք յուրաքանչյուր ռազմական ցուցահանդեսում խոշոր գնումներ են կատարում, բայց դրանք օգտագործող մասնագետներ չեն ունենում»,- ասաց փորձագետը։
Նա հիշեցրեց, որ նման գործելակերպով պետությունների ճակատագիրը ռազմական գործողությունների դեպքում կանխորոշված է լինում։ «Նման դեպքերում հսկայական ռազմավար վերցնելու լավ հնարավորություններ է ստեղծվում, ինչպես եղավ 1992-94թթ. արցախյան պատերազմի տարիներին։ Ագրեսորը հանձնվեց` հայկական բանակին լավ ռազմավար թողնելով։ Կար ժամանակ, որ մեր բանակի մատակարարման հիմնական միջոցը Արդբեջանն էր: 2002.թ իրաքյան պատերազմում Իրաքի բանակը հանձնվեց, իսկ ԱՄՆ ռազմավարի տեսքով ձեռքբերված ռազմական տեխնիկան բանակի հաշվառման մեջ անցկացրեց: Նման բան գրեթե միշտ լինում էին արաբա-իսրայելական պատերազմների ժամանակ»,- նշեց փորձագետը:
Комментариев нет:
Отправить комментарий