Հայաստանում կան մի շարք չլուծված կնճռոտ հարցեր, որոնք առնչվում են մեր հասարակության կեսից ավելիին` կանանց: Խոսքը կանանց ներգրավվածության մասին է ինչպես հասարակական-քաղաքական գործընթացներում, այնպես էլ գիտության բնագավառում եւ տեխնիկական աշխատանքներում:
Այս մասին Գյումրիում կայացած կլոր սեղանի ժամանակ հայտարարել են Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչները: Նրանք մասնակցել են ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի 55-րդ նստաշրջանի քննարկումներին, որի ժամանակ քննարկվել է նաեւ Հայաստանում կնոջ կարգավիճակին առնչվող հիմնահարցերը:
«Յուրաքանչյուր 5-րդ կինը Հայաստանում բարձրագույն կրթություն ունի, բայց այդ ներուժը մեր իրականության մեջ չի օգտագործվում ըստ արժանվույն»,-հայտարարել է ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը:
Նրա կարծիքով, պատճառները շատ են, սկսած հայ հասարակության մենթալիտետից, վերջացրած նրանով, որ հայ կանայք մեծ մասամբ զբաղված են ընտանիքով ու ընտանեկան հարցերով: «Բայց ուզում եմ ասել, որ 40-ից հետո էլ կարելի է քաղաքականությամբ ու գիտությամբ զբաղվել»,-հայտարարել է
Հունիսի 13 -ին 8 կանադահայերից կազմված խումբը 72-ժամյա հացադուլն ավարտել է Տորոնտոյում Թուրքիայի հյուպատոսության առջեւ: Ակցիան, ինչպես գրում է «Asbarez»-ը, կազմակերպվել էր Կանդայի հայ երիտասարդական ֆեդերացիայի կողմից:
Թուրքիայում անցկացվող համապետական ընտրությունների լույսի ներքո ցուցարարները բողոք էին հայտնում Թուրքիայի կառավարության կողմից մարդու իրավունքների ընթացիկ խնդիրների, Հայոց ցեղասպանության ժխտման, խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակման, Կիպրոսի օկուպացիայի շարունակման եւ ազգային փոքրամասնությունների ճնշման դեմ:
Հացադուլն ավարտվել է պաշտոնական հանրահավաքով` տեղական ժամանակով ժամը 14:00-ին, Թուրքիայի հյուպատոսության առջեւ: Դրանով ցուցարարները Թուրքիայի նորընտիր պաշտոնյաներին ուղերձ են հղել առ այն, որ կանադացիները եւ միջազգային հանրությունը լուռ դիտորդ չի լինելու այն դեպքում, երբ թուրքական կառավարությունն իր քաղաքացիներին զրկում է հիմնական իրավունքներից եւ շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը:
Ցավոք, խաղաղ ակցիան հանդիպել է թուրքերի հակաակցիային, որոնք փորձել են տապալել հանրահավաքը: Հանդես բերելով անհարգալից վերաբերմունք` նրանք կանադական դրոշը հակառակ ձեւով են պահել, եւ հայերին համարել են «ահաբեկիչներ» ու «մանուկների մարդասպաններ»: Նրանք կրել են «Հպարտ ժողովուրդ` հպարտ պատմություն» գրությամբ պաստառներ` այդ կերպ չարագուշակ ուղերձ հղելով, որ ամենեւին էլ խղճի խայթ չեն զգում կատարված ցեղասպանության համար: Հայ ցուցարարները խուսափել են ցանկացած առճակատումից, ինչի նպատակ էլ հետապնդում էր թուրքական ակցիան:
Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդները չեն կարողացել գալ ընդհանուր հայտարարի` կոմյունիկեի տեքստի շուրջ, քանի որ այնտեղ վիճելի ձեւակերպումներ են եղել: Դրանք հնարավոր չի եղել քննարկել ժամանակի սղության պատճառով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար, տեր Վահրամ քահանա Մելիքյանը` նկատելով, որ կոմյունիկեն չի ստորագրվել:
Մելիքյանի խոսքով, հայկական կողմի համար անընդունելի էին այն ձեւակերպումները, թե Վրաստանում Հայ առաքելական եկեղեցին ունի այն հարցերն ու խնդիրները, որոնք, իբր ունի նաեւ Վրաց ուղղափառ եկեղեցին Հայաստանում: Հայկական պատվիրակությունը վիճարկել է այդ պնդումը, քանի որ վրացական համայնքն ու վրաց եկեղեցին երբեք խնդիրներ չեն ունեցելկարգավիճակ ստանալու հարցում, ավելին, ժամանակ հրաժարվել են կարգավիճակ ստանալուց:
«Բացի այդ, լրատվամիջոցներում շրջանառվող կոմյունիկեի տեքստը առաջ էր քաշվել վրացական կողմից` ՀԱԵ պատվիրակության քննարկման եւ հաստատման համար, սակայն ստորագրման արարողություն չի եղել: Մեզ համար նաեւ անհասկանալի է, թե ինչպես է այն դրվել շրջանառության մեջ, երբ չի վավերացվել որեւէ կողմից»,- նկատել է Մելիքյանը»:
Հարցին, թե կա՞ն արդյոք Հայաստանում վրացական եկեղեցիներ, Մելիքյանը պատասխանել է, թե Նորագավիթում կա եկեղեցի, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից տրվել է վրացական համայնքին, որ սուրբ պատարագ մատուցվի եւ հոգեւոր կենտրոն ունենան:
Ինչ վերաբերում է Հայաստանի հյուսիսում գտնվող տաճարներին, որոնք, ըստ վրացական կողմի պնդման, վրացական են, Մելիքյանի խոսքով, այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Այդ կապակցությամբ Սուրբ Էջմիածինը հայտնել է իր դիրքորոշումը` նկատելով, որ վրացական կողմը չի հիմնավորել իր պահանջները:
Մելիքյանը դրական է գնահատել կաթողիկոսի այցը Վրաստան:
Նշենք, որ վրացական լրատվամիջոցները Գարեգին Բ-ի այցի ընթացքում տարածել էին իբր ստորագրված կոմյունիկեի տեքստը:
Իլյա II. Գարեգին Երկրորդը երիտասարդ է, եւ, հավանաբար, ավելի մեծ փորձառության անհրաժեշտություն ունի
Վրացական եկեղեցին բաց է բոլորի համար, սակայն նա չի կարող թույլ տալ ճնշում վրաց ժողովրդի եւ Վրաստանի նկատմամբ: Այդ մասին Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը հայտարարել է հունիսի 19 –ին Սուրբ Երրորդության տաճարում կիրակնօրյա քարոզի ժամանակ, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:
Պատրիարքը այդ հարցին անդրադարձել է` հիշատակելով Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի այցը:
«Գարեգին Երկրորդը երիտասարդ է, եւ, հավանաբար, անհրաժեշտ է, որ ավելի մեծ փորձառություն ձեռք բերի: Նա խելացի է, սակայն ցանկանում է ամեն ինչ արագ անել, ինչը չի ստացվում: Ես նրան ասացի, որ մեծ փորձառություն ունեմ, ուստի հանդարտությունն ամենալավն է», - նշել է Իլյա Երկրորդը:
Նրա խոսքով` Հայոց կաթողիկոսի հետ խոսվել է երկու երկրների եկեղեցիների հարաբերությունների մասին: «Հայերն առաջարկում են ավելի շատ եկեղեցիներ բացել Վրաստանում: Մենք առաջարկեցինք, որ եթե Վրաստանում բացվում են հայկական եկեղեցիները, ապա Հայաստանում էլ վրացականները պետք է բացվեն: Մենք պայմանավորվեցինք, որ ապագայում ավելի լավ համագործակցություն կունենաք: Ցանկանում եմ ասել, որ վրաց եկեղեցին բաց է բոլորի համար, բայց նա չի կարող թույլ տալ ճնշում վրաց ժողովրդի եւ Վրաստանի նկատմամբ», -ասել է Իլյա Երկրոդը:
Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի ժամկետի երկարաձգման արձանագրությունը
Ռուսաստանի Պետդուման հունիսի 17-ին վավերացրել է Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին 1995թ. մարտի 16-ին կնքված պայմանագրի ժամկետի երկարաձգման թիվ 5 արձանագրությունը, հայտնում է RBC-ն:
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է արձանագրությունը դեռ ապրիլի 12-ին` 80 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Գյումրիում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչեւ 2044 թվականը երկարաձգելու մասին արձանագրությունը ստորագրել էին Հայաստանի եւ ռուսաստանի նախագահները 2010թ. օգոստոսին, Երեւանում, իսկ 2011թ. մարտի 15-ին Հյաաստանի Սահմանադրական դատարանը դրանք գնահատել էր որպես ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պայմանագիրը 25 տարով ռուսական ռազմակայանի տեղակայման մասին ստորագրվել էր 1995թ. մարտի 16-ին, իսկ այժմ գործողության ժամկետը երկարաձգվում է մինչեւ 49 տարի:
Արձանագրությամբ նախատեսվում է, որ ռազմակայանը ապահովում է նաեւ Հայաստանի անվտանգությունը:
Բաքուն ռազմական ավիացիան զարգացնում է հարձակման, Հայաստանը՝ պաշտպանության համար։ Հունիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայատարարեց Հայաստանի ԶՈՒ ավիացիայի վարչության ղեկավարի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մակարդակն ավելի շատ PR է, քան իրականություն։
Մկրտչյանը կոչ արեց չչափազանցնել ադրբեջանական ավիացիայի հնարավորությունները ։
Հայկական կողմի հիմնական առավելություն Մկրտչյանը համարեց հայ օդաչուների պրոֆեսիոնալիզմի մակարդակը։ «Լեռնային պայմաններում թռիչքներ իրականացնելը բավական դժվար է, եւ եթե օդաչուն կայանում է այդ պայմաններում, նա իր գործի գիտակ է համարվում»,- հայտարարեց գնդապետը՝ նշելով, որ հայ օդաչուները արժանացել են միջազգային փորձագետների բարձր գնահատականներին։
Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանի ռազմաօդային ուժեր ընդունվում են լավագույնները։ «Բացի այդ, մեր ռազմաավիացիոն տեխնիկայի ուղղվածությունն ավելի շատ հարձակվողական, քան պաշտպանական է։ Հայկական ավիացիան ունակ է գործողություններ իրականացնել հակառակորդի խորը թիկունքում»,- հայտարարեց նա։
Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը չեն զիջում Ադրբեջանում առկա իսրայելական անօդաչուներին
Ադրբեջանում առկա անօդաչու թռչող սարքերը իսրայելական արտադրության են, եւ ֆունկցիոնալ առումով հետախուզական, ֆոտո կամ վիդեոնկարահանող թռչող սարքեր են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ներկայումս Հայաստանն ունի նմանատիպ սարքեր, որոնք, սակայն հայկական արտադրության են։
«Նմանատիպ այլընտրանք Հայաստանն էլ ունի, սակայն այն հայկական արտադրության է, ինչը տակտիկական առավելություն է արդեն, քանի որ երրորդ կողմի մասնագետի խնդիր չկա»,-մանրամասնեց փորձագետը՝ ընդգծելով, որ Բաքուն ձեռքի տակ չկան մարտավարական լայն հնարավորություններ ունեցող անօդաչու սարքեր, ինչպես ադրբեջանական քարոզչամեքենան երբեմն փորձում է համոզել։
Երբ Ադրբեջանում առաջին անգամ իմացել էին հայկական անօդաչուների մասին ծիծաղում էին, հիմա իրենք էլ լավ գիտեն և այլևս իրենց սարքերով շատ չեն հպարտանում:
Комментариев нет:
Отправить комментарий