09.07.2011թ. Անի հյուրանոցի Գառնի դահլիճում կայացավ «Մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի իրականացումը ՀՀ-ում» թեմայով սեմինար:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Աշոտ Վահանյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկովյան գրասենյակի սոցիալական և հումանիտար գիտությունների ծրագրի ղեկավար Ալլա Ամպարը:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Աշոտ Վահանյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկովյան գրասենյակի սոցիալական և հումանիտար գիտությունների ծրագրի ղեկավար Ալլա Ամպարը:
Առաջին բաժնում սեմինարը բացեց ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդական Նատալյա Ադամյանը` մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական հիմնահարցերի լուծման ինչպես նաև մշակույթային կյանքին մասնակցելու իրավունքի իրականացմանը ՀՀ-ում զեկույցով: Տեղի ունեցավ հարց ու պատասխանի քննարկում: Հարցեր հղեցին` «Հայ փախստականների միության» նախագահ Ջուլիետա Երեմյանը, «Յունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը:
Այնուհետև օրակարգում տեղի ունեցավ սուրճի ընդմիջում ակտիվ քննարկումով…
Երկրորդ բաժինը բացեց Ալլա Ամպարը իր ելույթով, որը հիմնականում ուներ չորս ուղղվածություն` կրթության իրավունք, մշակույթային կյանքին մասնակցելու հասարակության իրավունք, տեղեկատվության իրացման, օգտագործման և տարածման իրավունք, գիտատեխնիկական առաջջընթացի գործնականում օգտագործման իրավունք: Նրա գործունեության հիմնական ուղությունն ընկած է` սոցիալական հումանիտար գիտությունների ոլորտում հետազոտություններ անցկացնելով: Իսկ ՀՀ-ում նրա հարցի հիմնական նպատակը մարդու իրավունքի իրականացումն էր մշակութային կյանքում, այդ պատճառով էլ տեղի ունեցավ հանդիպումը տարբեր ՀԿ-ների հետ:
Նիստը շարունակեց` «Էկոդար» հ.կ.-ն տեղական փորձագետ Արթուր Գրիգորյանը, ներկայացնելով զեկույց իրավական դաշտում նորմատիվների մասին: Օրինակ` միջազգային իրավական ակտերից «Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 27-րդ հոդվածի»` մշակութային կյանքին մասնակցելու հասարակական իրավունք, որը ՄԱԿ-ի մեկնաբանություններն են: Նրա ելույթի բուն հիմքում խոցելի խավի` հաշմանդամների մասնակցությունն էր մշակութային կյանքին, նա կոչ էր անում պետությանը մշակութային կառույցներում իրավունք ստեղծել այս խավին մասնակցելու համար:
Նշվեց նաև, որ ըստ Տուր-ինֆո միջազգային կազմակերպության ներկայացված տվյալների` ՀՀ-ում 37 մշակույթային օբյեկտներից բոլորը գտնվում են միայն Երևան քաղաքում:
Հարց ու պատասխան…
««1500000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ նախագահ Արման Ավետիսյանը հնչեցրեց 3 հարց` հեղինակային իրավունքի օրենքի, հայ մշակույթի իրավունքը ՀՀ սահմաններից դուրս, և մշակույթային դահլիճների վարձակալության գների, խթանելու հանրությանը հասանելի դառնալուն:
Հարցերը ստացան թերի և ոչ բավարար պատասխաններ, երևի թե ինչն էլ պետք է ակնկալվեր:
Այս հանդիպման բուն նյութը խոցելի խավի մասնակցության ապահովումն էր մշակույթային կյանքին, սակայն ինչպես նշեցի ես իմ հարցում , որ սկզբում պետք է ուշադրություն դարձնեն բազմաբնակարան շենքերին, որտեղ որ բնակվում են հաշմանդամները հետո նոր խոսեն մշակույթային կամ այլ կառույցների մասին, եթե հաշմանդամը չի կարողանում անգամ տանից դուրս գալ, նրա համար երևի կարևոր չէ , թե մշակույթային կամ այլ կառույցներում հարմարություններ կան թե ոչ: Այս հարցը նույնպես մնաց անպատասխան, ավելին վերը նշված հարցերից հետո մշակույթի փոխնախարարը լքեց դահլիճը:
Երևի թե խոսքերն էլ նման հանդիպումներն էլ անիմաստ են ու ավելորդ…
Նյութը պատրաստեց
«Հորովել» շաբաթաթերթի լսրագրող
Դիանա Բաղդասարյանը
Комментариев нет:
Отправить комментарий