Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 10 июля 2011 г.

Հանրապետության լավագույն հիվանդանոցներից մեկում վիճակը նույնն է ինչ մյուսներում

Դեպի Եվրոպա ձգտող կոռուպացված Հայաստանը` եվրոպական ընտանիք մտնելու համար ձեռնարկում է քայլեր, ընդունում է համապատասխան օրենքներ: Եվրոպան կիրառում է, իսկ Հայաստանը՝ «կիրառկում»: Ստացվում է, որ դրանք ձևական են՝ միայն գործածական սպիտակ թղթի վրա, իսկ կյանքում` ոչ: Եվրոպացին համոզված է, որ իր իրավունքների ոտնահարման դեպքում ինքը կարող է պաշտպանել այն, իսկ հայաստանցին իրավունքների ոտնահարումը դիտում է որպես շատ սովորոկան մի բան, այսինքն` ոչ ոք չի զարմանում, այդպես էլ պետք է լիներ: Բայց ինչո՞ւ: Դարավոր պատմություն կերտած և պատերազմի բովով անցած տանջված հայ ժողովրդին հարի՞ր է այսպես ապրել: Այս անգամ գերի և պատերազմի մեջ իր ծոցից ելած վայ չինովնիկների ձեռքին, որոնք օրենքի անվան տակ կեղեքում ու ոտնահարում են սեփական ժողովրդին ու նրա իրավունքները: Սա սպիտակ պատերազմն է, բայց ավելի վտանգհավոր, քան արյունոտը` կարմիրը, քանզի այստեղ մարդը ֆիզիկապես չի ոչնչացվում, այլ`՝ բարոյապես, հոգեպես, մարդու հավատն է մեռնում, ասել է, թե` մեռնում է մարդը, հայը... Եվ այս ներքին պատերազմը ուրախացնում է բոլոր նրանց, ովքեր դեմ են մեր տեսակին` հայի տեսակին` աշխարհի ամենաեզակի ու խորը տեսակներից մեկին:
Մի փոքր շեղվեցինք. օրերս մեր «Հորովել» թերթի խմբագրակազմով այցելեցինք «Մոր և մանկան գիտահետազոտական կենտրոն»: Գործադիր տնօրեն Օկոևը մեկ շաբաթով բացակայում էր հիվանդանոցից, զրուցեցինք նրա տեղակալի` գլխավոր բժիշկ պարոն Ս.Պ. Բարսեղյանի հետ: Լինելով քաղաքի լավագույն հիվանդանոցներից մեկը` հիվանդանոցն ունի լավագույն պայմաններ, ինչը ապահովել են նրա բազմաթիվ հովանավորները: Այստեղ շուրջ 300.000 մարդ է ծնվել, հետևաբար այս հիվանդանոցը պետք է շատ և շատ առումներով տարբերվի մնացած հիվանդանոցներից: Մնում է մտածել, որ հիվանդանոցի միակ խնդիրը պետք է լինի մարդկանց առողջության ապահովման խնդիրը: Բայց դա միայն թվում է: Արտաքին տեսքն ու գերազանց պայմանները դեռևս չափանիշ չեն, թե ամեն ինչ իրոք գերազանց է, այնուամենայնիվ, հիվանդանոցը գործում է մեր երկրում, և ինչպես բոլոր հիվանդանոցները, գործում է նույն կերպ, օրինակ` ընդունվել է օրենք, որ ծննդօգնությունը հանրապետությունում անվճար է , բայց շարունակում են վճարել. ստուգումները, երեխայի բուժումը նույնպես անվճար են, բայց նորից շարունակում են վճարել: Քաղաքացի՞ն է մեաղվոր: Գուցե` այո, բայց, չվճարելու դեպքում, նշում է նույն այդ քաղաքացին, ինքը պատշաճ վերաբերմունքի չի արաժնանա: Այս դեպքում կարևորը ոչ թե փողն է, այլ առողջությունը: Ստացվում է, որ քաղաքացին հանուն իր կյանքի և առողջության պահպանման, պիտի վճարի այն ամենի դիմաց, ինչն օրենքով անվճար է: Հայաստանում գրանցվել են դեպքեր, երբ բժիշկների անուշադիր լինելու պատճառով, մահացել են հիվանդները, դա գլխավոր բժիշկն էլ չժխտեց և դատապարտեց այդպիսիներին` նշելով , որ նրանք ոչ միայն բժիշկ, այլև մարդ կոչվելու իրավունք չունեն: Չէ ՞ որ բժիշկն էլ մարդ է և կարիք ունի օգնության, պետք է մտածի, որ այդպես կարող են վարվել նաև իր հետ: Անկախ գլխավոր բժշկի անձից, չենք կարող ասել նույնը մյուսների մասին: Նույն հիվանդանոցում պառկած մեր լրագրողին ևս անուշադրության էին մատնել, և միայն այն բանից հետո, երբ հիվանդանոցում իմացան,, որ նա լրատվականի աշխատող է, փոխեցին վերաբերմունքը նրա հանդեպ, այսինքն` գալիս ենք այն եզրահանգմանը, ինչը վերևում նշեցինք՝ փող ունես, ուրեմն կարող ես ամեն ինչ գնել, անգամ մարդկային սովորական վերաբերմունք:

 Փաստորեն շքեղ պայմանները դեռևս չի նշանակում, որ այստեղ ամեն ինչ իդեալական է, կարևորը ոչ թե բժշկի ստացած գիտելիքներն են միայն, այլ նաև նրա անձնական վերաբերմունքը, քանի որ բարի խոսքը կարող է բուժել անգամ ամենաանբուժելի հիվանդին և ներշնչել նրան այն հավատը, թե ինքը ապաքինվելու է: Ահա ինչ ենք ակնկալում մեր բժիշկներից՝ անկախ մարդու սոցիալական դիրքից, վերաբերվել նրան որպես հիվանդի և մարդու, որ օգնության և բարոյական աջակցութայն կարիք ունի, այսինքն՝ հավատարիմ լինել Հիպոկրատի երդմանը: Այստեղից հետևություն, որ հանրապետության լավագույն հիվանդանոցներից մեկում վիճակը նույնն է, ինչ մյուսներում: Կարծում եմ` մեր օրերի համար արդիական կլինի հիշել Խորենացու հանրահայտ «Ողբը»:


Նյութը պատրաստեց 
«Հորովել» շաբաթաթերթի լրագրող 
Գոհար Գասպարյանը

Комментариев нет:

Отправить комментарий