Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 10 июля 2011 г.

ԿԵՆԴԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

2007թ. դեկտեմբերից Վրաստանի հանրապետության քաղաքացի, Բոլնիսիի բնակիչ Մայա Ասանիձեն Վրաստանի հանրապետությունում տեղի ունեցած զինված հակամարտությունների հետևանքով տեղափոխվել է ՀՀ` ձեռք բերելով էմիգրանտի կարգավիճակ: Մայան ունի երկու զավակ` Նինո Միքելաձե (ծնված 26.10.92թ.) և Էդուարդ Միքելաձե  (ծնված 02.01.95թ.):


Խորհրդային Միության ժամանակներում երբեմնի Միքելյանց ազգանունը ստիպողաբար փոխարինվել է Միքելաձե ազգանունով: Մայրը ցանկանում է վերականգնել երեխաների հայկական ազգանունները, քանի որ նրանք իսկական հայ են և կարծում է, որ նրանք պետք է դրանով հպարտանան և ունենան հայեցի կեցվածք:

Շուրջ չորս տարի է ապրում են Երևանում, սակայն ոչ մի օգնություն չեն ստացել պետության կողմից, ավելին` երեխաները պարբերաբար ենթարկվել են անթիվ-անհամար ծաղր ու ծանակի, բազմապիսի էմոցիոնալ, ֆիզիկական և հոգեբանական հարվածների:

ՀՀ-ում նման էմիգրանտի կարգավիճակ ունեցող ընտանիքների հարցերով զբաղվում են ՄԱԿ-ի գրասենյակը և տարածքային կառավարման նախարարությունը:

ՏԿՆ-ին է պատկանում «հատուկ կացարան» կոչվող ժամանակավոր կացարանները, որտեղ Մայա Ասանիձեն իր երեխաների հետ ապրել է որոշ ժամանակ, որից հետո ընտանիքին դուրս են շպրտել այդ կացարանից, այնինչ այնտեղ բազնաթիվ դատարկ սենյակներ կան: Մայա Ասանիձեն գտնում է, որ ՏԿՆ-ն և ՄԱԿ-ը միասին գործող կոռուպցիոն համակարգ են: Մայա Ասանիձեի ընտանիքի հասանելիք իրավունքները ոտնահարված են ՀՀ-ի ՏԿՆ-ի և ՄԱԿ-ի կողմից:

Այդ ընտանիքի երազանքն է ստանալ համապատասխան օգնություն` կրթության և բնակավայրի առնչությամբ և ամենակարևորը` մայրը ցանկանում է վերականգնել երեխաների իսկական հայկական ազգանունը, որպեսզի նրանք հայրենիքում իրենց զգան ինչպես իրենց տանը:

Թե ինչով կվերջանա այս ընտանիքի ճակատագիրը դուք կիմանաք առաջիկա համարներում:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... 


Նյութը պատրաստեց 
«Հորովել» շաբաթաթերթի լրագրող 
Մարիետա Սարդարյանը 

Комментариев нет:

Отправить комментарий