Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 29 августа 2011 г.

Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը


Սկիզբը նախորդ համարներում...


Օրենքի համաձայն Օսմանյան կայսրության բոլոր դպրոցները ստորաբաժանվում էին երկու խմբերի. պետական ու մասնավոր: Ոչ մահմեդական երեխաների համար նախատեսնված էին հիմնա­կանում մասնավոր դպրոցները, օրենքի առաջին հոդվածով դրվում էին պետության անմիջական վերահսկողության տակ: Այ­նինչ, 1856թ. հաթթ-ը հումայունը նախատեսում էր հատուկ մեջլիս­ների ստեղծում, որոնք պետք է վերահսկողություն իրականացնեին հպատակ քրիստոնյա ժողովուրդների դպրոցների նկատմամբ: 1869թ. օրենքի հեղինակները, համարելով այդ դրույթը չափա­զանց «լիբերալ», որոշեցին ոչ մահմեդականների դպրոցները կառավարության անմիջական հսկողության տակ դնել:
Սակայն օրենքի հեղինակները դրանով չսահմանափակվեցին: Օրենքի տեքստի մեջ նրանք դրույթներ մտցրեցին, որոնք նպատակ ունեին խոչընդոտել կայսրության քրիստոնյաների մեջ լուսավո­րության գործի հետագա զարգացումը: Այդ առումով բնորոշ է 129-րդ հոդվածը, համաձայն որի՝ «մասնավոր» դպրոցի հիմնադրման թույլտվությունը կարող էին տալ միայն ժողովրդական կրթության նախարարությունը կամ վիլայեթի վալին: Ընդ որում դրվում էր հետևյալ նախնական պայմանը. նոր հիմնադրված դպրոցի ուսու­ցիչները պետք է անպայման ունենային պաշտոնական թույտվություն կամ դիպլոմ՝ տրված ժողովրդական կրթության նախարարութ­յան կողմից: Դրանով իսկ դժվարանում էր նոր դպրոցների ստեղ­ծումը:
1869թ. օրենքի վերը նշված հոդվածները իրենցից ներկայաց­նում էին «միաձուլման» ծրագրի այն հատվածի արտացոլումը, որի նպատակն էր վերացնել քրիստոնյա ժողովուրդների ազգային լու­սավորության հաստատությունների զարգացած համակարգի ինք­նավարությունը:
Սակայն, ինչպես արդեն նշել էինք, «միաձուլման» քաղաքա­կանության նախաձեռնողները հասկանում էին, որ միայն սահմա­նափակող միջոցներով արգելք հանդիսանալ ազգային-ազատագ- րական գաղափարախոսության աճին անհնարին է: Դրանից ելնե­լով նրանք առաջին անգամ առաջ քաշեցին սուլթանին և «օսման­յան հայրենիքին» հավատարիմ ոգով ոչ մահմեդական հպատակների «նպատակասլաց» դաստիարակման գաղափարը: Հենց այս նպատակին էին ծառայում մահմեդականների և ոչ մահմեդական­ների «խառը» ուսուցման մասին օրենքի դրույթները:
Այս սկզբունքը ներմուծվում էր սկսած երկրորդ աստիճանի դպրոցներից: Ինչպես երևում է 38-րդ հոդվածից, իդադիյե խառը դպրոցներում ոչ մահմեդականների երեխաների համար հատուկ առարկաներ, բացառությամբ, աստվածաբանության, նախատես­ված չէին: Այսպիսով, այս դպրոցներում սովորող ազգությամբ ոչ թուրք երեխաները դատապարտված էին ապազգայնացման:
Օրենքի հեղինակները չհամարձակվեցին ներմուծել «խառը» ուսուցման սկզբունքը սկսած առաջին աստիճանի տարրական դպրոցներից: Ըստ ամենայնի, նրանք հաշվի էին առնում Դանուբյան վիլայեթում Սիդհատ փաշայի անհաջող փորձը: Այն բնակա­վայրերում, որտեղ մեծ մասը կազմում էին քրիստոնյաները, օրենքը նախատեսում էր մահմեդականների համար սըբյան դպրոցների հետ մեկտեղ ստեղծել նաև պետական տարրական դպրոցներ միայն քրիստոնյա երեխաների համար: Առաջին հայացքից այդ դրույթը բարենպաստ էր հպատակ ժողովուրդների համար: Սա­կայն օրենքի 6-րդ հոդվածից երևում էր, որ դա ամենևին էլ այդպես չէր. այդ դպրոցներում չէին ուսուցանվում առարկաներ, որոնք կապված են այն ժողովորդի պատմության և գրականության հետ, որի զավակները սովորում էին այդ դպրոցներում: Դեռ ավելին՝ օ­րենքը ընդգծում էր, որ այդ դպրոցների կառուցման համար անհրա­ժեշտ միջոցները պետք է հատկացվեին տեղական քրիստոնյա համայնքների կողմից.
Խառը կամ «զուտ» մահմեդական ուսումնարանները ավար­տած քրիստոնյա երեխաները, 1869 թ. օրենքի համաձայն, իրա­վունք էին ստանում ընդունվել լիցեյներ, որոնք պետք է Բարձր դռանը հավատարիմ պաշտոնյաների կադրեր պատրաստեին: Նման տիպի հաստատություններից առաջինը հայտնի Գալաթասա- րայի լիցեյն էր, որի կանոնադրությունը Բարձր դուռը հրատարա­կեց 1868թ.: Նրա առաջին հոդվածում լիցեյի ստեղծման նպատա­կը ձևակերպվում էր հետևյալ կերպ. «Երիտասարդ մարդկանց, ո­րոնք պատկանում են օսմանյան պետության բոլոր դասի հպա­տակներին, ուսուցումը և դաստիարակումը՝ ի շահ կայսրութ­յան»: Այս ձևակերպումը արտացոլում է արևմտամետ բարենորո­գիչների կարծիքը առ այն, որ համապատասխան «դաստիարակու­մից» հետո հնարավոր կլիներ ոչ մահմեդականներին թույլ տալ անցնել պետական ծառայության:
Ալին և Ֆուադը կրեցին անհաջողություն խառը ռազմական կազմավորումների ստեղծման գործում: Առաջին անգամ նման փորձ կատարվել էր 1855թ. մայիսին, երբ հրապարակվեց սուլթա­նական իրադեն խարաջի վերացման և կայսրության բոլոր բնակ­չության վրա զինծառայության պարտքի տարածման մասին:
Այդ փաստաթղթում թանզիմաթի դարաշրջանին բնորոշ արտա­հայտություններով հաստատվում էր, որ քանի որ օսմանյան պե­տությունում ոչ մահմեդականները իրավունք ունեն օրենքի հովա­նու ներքո «բարգավաճել և բարեկեցիկ ապրել», ուրեմն նրանք մահմեդականներին հավասար պետք է ծառայեն բանակում: «Մինչև այժմ միայն մահմեդական հպատակներն էին կատարում այդ պարտքը, - ասվում էր իրադեում,- այնինչ հայրենիքի պաշտ­պանությունը բոլորի պարտքն է»: Միաժամանակ, իրադեում վե֊ րապահություն էր արվում, որ «խառը» բանակում պետք է պահ­պանվի մահմեդականների գերիշխող դիրքը: Դա հիմնավորվում էր այն հանգամանքով, որ նրանք իբրև թե «վարժված» են զենք կրել, ինչպես նաև նրանով, որ նրանք իբրև թե կազմում են կայսրության բնակչության մեծ մասը: Փաստորեն, օրենքով նախատեսվում էր օգտագործել ոչ մահմեդական հպատակներին որպես «թնդանոթի միս» քայքայվող կայսրությունը պաշտպանելու համար:
1855թ. օրենքը ուժեղ դիմադրության հանդիպեց ինչպես մահ­մեդականների, այնպես էլ քրիստոնյաների կողմից: Մահմեդական­ների մեծամասնության մտքով անգամ չէր կարող անցնել այն փաստը, որ «գյավուրներին» թույլ կտան զենք կրել: Մյուս կողմից, սուլթանի քրիստոնյա հպատակների մեծամասնությունը անհնա­րին էր համարում արյուն թափել հանուն ատելի պետականության պաշտպանության: Այդ պատճառով՝ 1855թ. օրենքը այդպես էլ մնաց թղթի վրա, և նրա հրապարակումից հետո խառը ռազմական կազմավորումներ չստեղծվեցին: 60-ական թթ. սկզբին այս հարցը նորից դրվեց օրակարգում, սակայն վերջնական որոշում չընդուն­վեց: Այսպիսով՝ Ալիին և Ֆուադին չհաջողվեց հասնել իրենց նպատակին այս ոլորտում:
Ալիի և Ֆուադի՝ երկրի օրենսդրության մեջ «միաձուլման» հա­յեցակարգի ներդրման ջանքերի պսակը դարձավ 1869 թ. օսման­յան հպատակության մասին օրենքը: Այդ ակտի առաջին հոդվա­ծի համաձայն, Օսմանյան կայսրության բոլոր բնակիչները, անկախ իրենց ազգային պատկանելությունից և կրոնադավանությունից, հայտարարվում էին «օսմանյան պետության հպատակներ»:
Արտաքուստ այդ օրենքը բարենպաստ էր ոչ մահմեդականների համար, քանի որ առաջին անգամ աստվածապետական Օսմանյան կայսրությունում օրենսդիր ձևով ձևակերպվում էր իրենց մահմեդա­կանների հետ հավասար «հպատակներ» անվանելու իրավունքը, ձևականորեն վերացվում էր կրոնական խտրականությունը, որը դարերի ընթացքում համարվում էր մահմեդական պետությունների բնորոշ առանձնահատկությունը:
Սակայն այդ օրենքի իրական նշանակությունը այլ էր: Փաստո­րեն այն զրկում էր ոչ թուրք ժողովուրդներին ազգային ինքնության իրավունքից: Այսուհետև կայսրության բոլոր բնակիչները համար­վում էին «օսմանյան հպատակներ», այլ ոչ թե հույներ, բուլղարա­ցիներ, հայեր.Դրանով կարևոր քայլ էր արվում բազմազգ կայս­րության բնակչության «միախառնման ու միաձուլման» ճանապարհին:
Եզրակացնելով՝ կարելի է նշել, որ «միախառնման ու միաձուլ­ման» քաղաքականության նախաձեռնողները կարողացան օ­րենսդրական ձևակերպում տալ իրենց կողմից մշակված ծրագրերի միայն մեկ մասին: Շատ կարևոր դրույթներ մնացին չիրականաց­ված: Չհաջողվեց ստեղծել հստակ գործող և խիստ կենտրոնացած վարչական համակարգ, որը կարող էր հիմք դառնալ «միաձուլ­ման» համար: Լուսավորության և ռազմական ոլորտի բնագավա­ռում իրականացված բարենորոգումները, որոնք նպատակաուղղված էին «ընդհանուր ոգու» առաջացմանը, լիովին չէին արտացո­լում ամբողջ մտածվածը:
Հենց իրենք՝ «միաձուլման» քաղաքականության հեղինակնե­րը, գիտակցում էին այդ: Կյանքի վերջում, գնահատելով Ֆուադի հետ համատեղ գործունեության արդյունքները, Ալի փաշան ցավով արձանագրում էր. «Մենք անզոր եղանք.»:
Սակայն նույնիսկ այն, ինչ թանզիմաթի գործիչները կարողա­ցան իրականացնել, վտանգ էր ներկայացնում քրիստոնյա ժողո- վուրդների հետագա ինքնուրույն գոյության համար: Նրանց նախա­ձեռնությամբ ընդունված օրենքները հող էին նախապատրաստում հպատակ ժողովուրդների «խաղաղ» ուծացման համար: Ուշագրավ է, որ «միաձուլումը» իրականացվում էր արևմտյան օրինակով բարեփոխումներ անցկացնելու և սուլթանի բոլոր հպատակների հա­մար արդարացի կառավարման համակարգի հաստատման պատր­վակով:
Բերված փաստերը ցույց են տալիս, որ թանզիմաթի տարինե­րին Բարձր դռան քաղաքականությունը ազգային հարցում, չնայած կառավարական ակտերում մի շարք առաջադեմ դրույթների հայ­տարարմանը, բնորոշվում էր նրա մեջ հետադիմական, հակաազ­գային, ճնշողական միտումների ուժեղացմամբ: Դա ստիպում է վե­րանայել արևմտյան և թուրքական պատմագրության մեջ լայն տա­րածում գտած թանզիմաթի շրջանում հպատակ ժողովուրդների նկատմամբ թուրք իշխանությունների քաղաքականության «լիբերալիզացիայի» մասին կարծիքը, ինչպես նաև այդ ժամանակաշր­ջանի գնահատականը ամբողջությամբ վերցրած: Կարելի՞ է արդյոք անվերապահորեն պնդել, որ թանզիմաթական նորամուծություննե­րը առաջադիմական էին, եթե նրանք ուղղված էին քրիստոնյա ժո­ղովուրդների ազգային ոգու ճնշմանը: Ըստ էության, թանզիմաթը, ինչպես դա ցույց է տրվում ստորոև, հող նախապատրաստեց երկրում նախացեղասպանական իրադրության առաջացման համար: Պատահական չի կարելի համարել այն հանգամանքը, որ Ալիի և Ֆուադի կրտսեր գործընկերը՝ Միդհատը դարձավ Օսմանյան կայս­րությունում առաջին ցեղասպանական բնույթի ծրագրի հեղինակը:


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ













««1500000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ և «Հորովել» շաբաթաթերթի խմբագրակազմն իրենց  երախտագիտությունն են հայտնում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, նրա առաջին տեղակալ Տարոն Մարգարյանին, քաղաքապետարանի առողջապահության բաժնի վարչության պետ Արմեն ՈՒլիխանյանին` իրենց  հայասեր, մարդասեր, բարեգործ արարքների համար:

Վերջինիս` Արմեն ՈՒլիխանյանի գործադրած եռանդուն ջանքերի շնորհիվ մեր կազմակերպության շատ անապահով անդամներ պետպատվերի շրջանակներում բուժում են ստացել Երևան քաղաքի տարբեր հիվանդանոցներում: Շնորհակ'ալ ենք, որ այս պետական այրերն այնքան մարդասեր են, որ մտածում են ո'չ միայն մեր կազմակերպության անդամների, այլև մեր հայրենակիցների կյանքի ու առողջության մասին` միշտ հիշելով այն թևավոր ասույթը, թե` առողջ հոգին առողջ մարմնում է լինում, իսկ Հայաստանին առողջ հոգով և մտքով քաղաքացիներ են պետք: Ցանկանում  ենք, որ Կարեն Կարապետյանի, Տարոն Մարգարյանի, Արմեն ՈՒլիխանյանի նման մարդիկ շատ լինեն մեր պետական ատյաններում, քաղաքում, հայրենիքում, քանզի նրանք իրենց հայրենանվեր արարքներով և գործերով նպաստում են մեր հինավուրց քաղաքի, երկրի զարգացմանն ու բարգավաճմանը;                 





«ՀՈՐՈՎԵԼ» շաբաթաթերթի լրագրող Գոհար Գասպարյան

понедельник, 15 августа 2011 г.

Հայագիտությունը գիտականորեն հայանում է


Ներքին եւ արտաքին թշնամիները խուճապի մեջ են




Հայաստանի ու սփյուռքի հայազգի, ինչպես նաեւ արտերկրի այլազգի հայագետների միջեւ վաղուց են ընթանում հայագիտության շուրջ լուրջ, սկզբունքային պարզաբանումներ, որոնք դեռ ծավալվելու են եւ բուռն կերպով կքննարկվեն նաեւ գիտական-մշակութային ու հասարակական-քաղաքական ոլորտներում, ԶԼՄ-ներում:

Ընթանում է ոչ միայն պատմագիտական, այլեւ՝ քաղաքական անհաշտ պայքար: Այո՛, քաղաքական պայքար, քանի որ գիտականորեն չկարողանալով ապացուցել իրենց ”բոբիկ­” տեսակետները, ազգադավ ­”հայագետները­” եւ նրանց օտարերկրյա տերերը դիմում են սադրանքների ու քաղաքական պարտադրանքների, որպեսզի կանխեն իրապես ՀԱՅ եւ ՊԱՏՄԱԲԱՆ մասնագետների ճշմարիտ բացահայտումներն ու առաջընթացը:

Հատկապես հայաստանյան հին ու նոր սերնդի մի շարք պատմագետների (հայագիտության մեջ՝ Ա. Մովսիսյանի, Պ. Հերունու, Գ. Յազըճյանի, Ա. Տերյանի, Է. Խուրշուդյանի, Ա. Վարպետյանի, Ա. Այվազյանի, Գ. Կարապետյանի, Հ. Մարտիրոսյանի, Մ. Օհանյանի, Ա. Շահնազարյանի, Ա. Արմինի, Հ. Ներսիսյանի եւ նվիրյալ այլոց (թող ներողամիտ լինեն, որ տեղի սղության պատճառով չենք հիշատակում իրենց հարգելի անունները)) աշխատություններն այնքան համարձակ, դիպուկ ու ճշգրիտ են, որ ­”վաստակաշատ­” հայ գիտնական-ակադեմիկոսները եւ օտարազգի ­”հռչակավոր հայագետները­” շփոթի ու խուճապի մեջ են, հայտնվել են ”գիտա-կլինիկական­” մահվան վիճակում: Հրաժարվե՞ն իրենց սին տեսություններից հանուն ճշմարտության, բա կոչումնե՜րը, պաշտո՜նը, պետական թոշա՜կը, որն ստանում են ի վարձահատույց ազգադավության…

Իսկ ՀՀ ու սփյուռքի հայության շրջանում հետզհետե մեծանում է նաեւ հասարակական-քաղաքական աջակցությունը ճշմարիտ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ հանդեպ: Եվ սա կրկնակի է սարսափեցնում հոգեվարքի մեջ հայտնված կեղծարարներին ու սրանց մանկլավիկներին, որովհետեւ դա արդեն բարկացնում է նրանց հովանավոր սիոնա-թուրանական քաղաքական դաշինքին ու սրա համակիր ու աջակից այն տերերին, որոնք միլիոնավոր դոլարներ են ծախսել եւ ծախսում իրենց ստոր, հայաստանասպան ու հայասպան նպատակներին հասնելու համար:

Այսօր հատկապես ԱՄՆ-ի ­”հայագիտական­” դպրոցի տխրահռչակ հայրերն արդեն միանշանակ չեն ընդունվում ու ֆինանսավորվում ՀՀ եւ սփյուռքի հայության կողմից (նման քաղաքական պատվեր կատարող եւ պանթուրքիզմի ու սիոնիզմ-մասոնիզմի ջահակիրների շարքերում են Ռասսելը, Թոմսոնը, Քաուին, Հյուսնը, Ավդոյանը, Գարսոյանը, Բուռնաթյանը, Սյունին, հայր (վարդապետ) Լ. Զեքիյանը, ցավոք, մի ”հայագիտական­” հրատարակության տակ դրած իր ստորագրությամբ սրանց միացած Ռ. Հովհաննիսյանը: Նախկինում հայտնի էին նաեւ ԽՍՀՄ-ական մասոններ՝ Դյակոնովը, Պյատրովսկին, նրանց լենինգրադյան դպրոցի սաները եւ այլք):

Ոմանք արդեն ամաչում են… ոմանք էլ իրենց տգիտության բացահայտումից հետո հրաժարվում են Հայաստան գալ, իսկ ոմանք էլ (նաեւ նրանց տերերը) շտապ դրամական ­”ներդրումներ­” են անում ՀՀ իշխանական բարձրաստիճան որոշ շրջանակների բանկային հաշիվներում, որպեսզի արժանանան ՀՀ այս կամ այն պետական պարգեւի եւ ­”ջրից չոր դուրս գան­”…

Իհարկե չի ստացվի, ինչքան էլ որեւէ ստահակ հայ պաշտոնյա կամ ծախու կազմակերպություն (օր.՝ հայագիտական ուսմանց ընկերակցությունը ու այնտեղ լցված բարլո-տերմկրտչյանները, կամ ­”հայ­” գիտնականներ Վ. Բարխուդարյանը, Բ. Հարությունյանը, Գ. Ասատրյանը, Պ. Մուրադյանը (ժամանակին նաեւ՝ Գ. Խռլոպյանը, Հ. Ավետիսյանը եւ սրանց նմաններն ու դրանց մանկլավիկները) փորձեն հովանավորել այս կամ այն ազգադավ կամ օտար հայատյաց ­”գիտնականի­”:

Որեւէ դրամաքանակ, շքանշան կամ ունայնությամբ լեցուն ծափահարություն ի վիճակի չեն փրկել դավադիր հային (այնուհետ նրա ժառանգներին) ու օտարազգի թշնամուն արդար դատապարտումից…
Ժամանակը բոլորին իրենց տեղը կդնի, ափսոս ազգային գործը ժամանակավորապես կտուժի:

Իսկ հայագիտությունը, չնայած դժվարություններին, այնուամենայնիվ հայանում է……

Հայկ Թորգոմյան

Մամուլի տեսություն

Թուրքական ռազմական ինքնաթիռների արտադրության մեջ իրենց լուման կունենան «ԱՐԱՅ»-ը և «VESTEL»-ը





Թուրքիայի զինված ուժերի կողմից անցկացրած ռազմական ինքնաթիռների արտադրելու իրավունքը շահեց թուրքական «VESTEL» ընկերությունը: Որը թույլատրում է Թուրքիային անանուն ինքնաթիռներ գնելու համար ուրիշ երկրներից կախում կամ թույլատրում չստանալ: Նա արդեն  ինքնաթիռներն արտադրելով իր երկրում, նույնիսկ կարող է վաճառել մյուս երկրներին, իսկ իր «կրտսեր» եղբորը` Ադրբեջանին, նույնիսկ կարող է  էլ ավելի մատչելի գներով վաճառել կամ էլ` նվիրել:
Սա այնքան էլ մտահոգիչ չէր լինի, եթե մենք  այսօր Հայաստանում չգնեինք «VESTEL» ընկերության արտադրած տեսականին: Բայց այսօր Մեր խանութներում գերակշռում է այդ ապրանքատեսակը: Ավելին` ներկրելով Թուրքիայից, այն վաճառվում որպես գերմանական բրենդ, այլ ոչ թե՝թուրքական: Այդ ապրանքանիշները Հայաստան են ներկրվում և վաճառվում «ARAY» և «VESTEL»ընկերությունների կողմից:
Իսկ մենք, կարծելով, որ դա եվրոպական արտադրանք է գնում ենք այն, հատկապես այն  բացի «եվրոպական» լինելուց, նաև մի քիչ մատչելի է, սպառում ենք, սակայն իրականում դա թուրքական է:
Այսպիսով, մենք` անգիտակցաբար «ARAY» և «VESTEL» ընկերությունների աջակցու-թյամբ, մեր  ներդնումն ենք կատարում թուրքական ռազմական ինքնաթիռների արտադրությունում:
Այս մասին «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐ» երիտասարդական ՀԿ-ն  կոչ է անում բոլոր հայերին` զերծ մնալ թշնամու բանակի հզորացմանն աջակցող գործողություններից և չնպաստել հակառակորդի ռազմատեխնիկայի արտադրման գործընթացին: