Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 1 мая 2011 г.

Իրադարձություններ


Ա.Ալեքսանյան, «Հայերի դատը մարդկության դատն է».

2011թ. ապրիլի 22-ին Հայոց Ցեղասպանության 96 ամյակի առթիվ Երևանի Մանկավարժական Համալսարանի դահլիճում կայացավ Արտաշես Ալեքսանյանի` «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացման պրեմյերան, որին մասնակցում էին Ալեքսանյանի ղեկավարած «Stage 7» ստուդիայի ուսանողները: Ներկայացման պրեմյերային հրավիրված էին պատվավոր հյուրեր, որոնց թվում` Հայաստանի ժողովրդական արտիստուհի, Հայ ռոմանսների թագուհի, «Ոսկե կոկորդ» մրցանակի միակ մրցանակակիր, ««1,500,000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ պատվավոր անդամ Վարդուհի Խաչատրյանը և կազմակերպության նախագահ, երգահան, պրոդյուսեր Արման Ավետիսյանը:
Ներկայացման ղեկավար Ա. Ալեքսանյանն ավարտել է Կինոմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտը` Արմեն Ջիգարխանյանի արվեստանոցը: «Հայերի դատը մարդկության դատն է» գործը նրա առաջին գործն է էկրանից դուրս: Այժմ դերասանական արվեստ է ուսուցանում նաև Մանկավարժական Համալսարանում: Ալեքսանյանը միաժամանակ հանդիսանում է մեր նոր սերնդի ներկայացուցիչներից մեկը:

Ներկայացումն սկսվեց մոմավառությամբ, ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ուղղված աղոթքով և 1 րոպե լռության հարգանքի տուրք մատուցելով:

Բեմադրության իմաստն իր մեջ ներառում էր «բա´վ է լացենք» գաղափարը, որը կոչ էր անում մեր անցյալը, մեծերին, հերոսներին, սրբերին, 1915թ. մինչև արցախյան պատերազմի ժամանակները հիշելով հանդերձ`վերջ տանք ողբալուն, այլ տոկունություն ցուցաբերենք, որպեսզի կարողանանք հակարված տալ մեր բոլոր թշնամիներին: Ներկայացումն ուսուցանում էր նաև, որ երբեք պետք չէ թերագնահատել թշնամուն, հակառակ դեպքում պարտությունն անխուսափելի կլինի:



Հարկ է նշել, որ բեմադրության մասնակիցները, թեև սկսնակ էին, սակայն տաղանդավոր երիտասարդության ներկայացուցիչներ լինելով` պատվով ու բարձր մակարդակով ներկայացրին իրենց պատրաստած բեմադրությունը: Վստահ նշում ենք, որ ներկայացումը բավականություն, հուզմունք և ուրախություն պատճառեց բոլոր ներկաներին:

Ներկայացման ավարտից հետո Ա. Ալեքսանյանի գործը ողջունեց Վարդուհի Խաչատրյանը և իր հեղինակային Հայոց Հանճարներ գրքի մեջ գրի առավ այս ներկայացման մասնակիցներին ու Ա. Ալեքսանյանին` ազգանվեր ու հայանպաստ գործ կատարելու համար:



««1,500,000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ նախագահ Արման Ավետիսյանն իր ելույթով հանդես եկավ` ողջունելով այս բացառիկ ներկայացումը և Ա. Ալեքսանյանին պարգևատրեց կազմակերպության պատվոգրով` ապագա սերունդներին հայրենասիրության ոգով դաստիարակելու, հայոց ցեղասպանությունը մշակույթի միջոցով հանրությանն այդպես մատուցելու համար:


Комментариев нет:

Отправить комментарий