Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 25 июля 2011 г.

Ե՞վ...

   Ինչպես երևի արդեն շատերին հայտնի է, այսօր առավոտվանից թուրքական լրատվամիջոցները ողողված են այն թեմայով, որ «ԱԿՕՍ» թերթի խմբագրապետ,  հասարակական մեծ գործիչ, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթն ազատազրկվեց 22 տարի 10 ամսով: Մենք չենք խորանա դատապրոցեսի մանրամասների մեջ, այլ կփորձենք ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա: Ի՞նչ է կատարվում իրականում: 
     
   Այ եթե կարդում ենք, որ Սամասթին առաջադրված մեղադրականում հիմնական հոդվածներն էին ապօրինի զենք պահելը և կանխամտածված սպանությունը, ի՞նչ ենք հասկանում կանխամտածված սպանություն ասելով, եթե նկատի ունենք Դինքի առեղծվածային սպանությունը....

   Սամասթի մասին խոսվել է բավականին շատ, և կարելի է ասել, որ անգամ աշխարհի հասարակությունը հակված է կարծելու, որ Դինքի սպանությունն ընդամենը ազգայնամոլ, նացիստ (ավելի ճիշտ այսպես է հասկանում եվրոպան) մոլագարի ձեռքի արարք է: Եվ վերջ... Բայց մի՞թե:

   Մի՞թե այդ անիծյալ երկրում միայն Դինքն էր, որ արժանացավ ազգայնամոլների ուշադրությանը: Կամ մի՞թե այլ ազգեր ու փոքրամասնություններ չկան այդ երկրում: Ու թեև գիտենք, որ Դինքը ժամանակին նաև ստացել է բազում սպառնալիքներով լի հաղորդագրություններ, մենք այնուամենայնիվ չենք կարող հավատալ թուրքական այդ «հազար ու մեկ գիշերին»:

   Ի դեպ: Ինչ վերաբերում է սպառնալիքներին: Բնականաբար, Դինքն իր դիրքի, բռնած ուղու և արած գործի պատճառով ինքըստինքյան հայտնվել էր գրեթե բոլորի ուշադրության կենտրոնում` հասարակության, ոստիկանության, ազգայնամոլների, ինչպես նաև` կառավարության... եվ ահա այս ընթացքում նրա հետ պատահեցին շատ տարբեր իրադարձություններ: Էլ մեղադրանք, էլ սպառնալիք.. մի խոսքով: Բայց ամենակարևորն այն էր, որ կար մի ուժ, որը բավականին ուշի-ուշով հետևում էր այս բոլորին, և բոլորին աննկատ այս խմորումներն օգտագործում էր իր ծրագրերում: Որպես օրինակ հենց այդ նույն սպառնալիքները: Դիցուք Դինքին սպառնացել են 1.000 հոգի: Դրանցից 999-ը, հնարավոր է, որ իրոք ինչ-որ ցնորված «թուրք ազգայնամոլներ» էին: Բայց կար ևս 1-ը... Եվ այդ 1-ը չէր երևում այդ 999-ի մեջ: Ո'չ: Դա ամենևին էլ Սամասթը չէր: Սա ծրագրի մի մաս էր ընդամենը: Հետո ի հայտ եկան նաև փողոցներում ու խմբագրության դիմաց ինչ-որ կոչեր աղաղակող խուժաններ: Հետո` էլի մի ուրիշ դեպք: Եվ այս ամենն ստեղծում էր մոտիվ, որն օգտագործվեց շատ արագ ու խելացի կերպով: 

   23 տարին բավական մեծ ժամանակ է, որպեսզի որոշ ուժեր իրենց գլուխն ազատեն այս վերջին 3-4 տարվա աղմուկից և սկսեն իրենց հետևից մաքրել դեռևս գոյություն ունեցող այն չնչին հետքերը, որոնք կարող են կասկածի կամ ավելի լուրջ փաստերի առիթ դառնալ: 

   Սակայն, հայ ազգը հույս ունի, որ արդարությունն անպայման կվերականգնվի: Չէ՞ որ յուրաքանչյուր հայ մեզ համար թանկ է, առավել ևս, երբ նա հանգչում է օտարության մեջ, այն էլ` թշնամու ձեռքով...




Комментариев нет:

Отправить комментарий