20.07.2011 Եռաբլուր պանթեոնում կայացավ ազգային հերոս Ջիվան Զավենի Աբրահամյանի ծննդյան 50 ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողությունը, որին ներկա էին ՀՀ ՊՆ նախարար Սերյան Օհանյանը , գեներալներ, մի շարք սպաներ, մարտական ընկերներ, հարազատներ, համակարգող խորհուրդների անձնակազմը, ընտանիքի անդամները և լրագրողները:
Լուսահոգի Ջիվան Աբրահամյանի շիրմաքարի առջև խնկարկում եղավ, ծաղիկներ դրվեցին, հիշեցին նրա վառ հիշատակը, այնուհետև ամբոխը շարժվեց Երևանի Պետական Կամերային թատրոն, որտեղ տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` նվիրված մեծն հարենասերին: Հուշ-ցերեկույթը բացեց ՀՀ ՊՆ նախարար Սերյան Օհանյանը: Իր ելույթից մեջբերում. «Ես մոտիկից չեմ հասցրել ծանեթանալ մեծն հայրենասեր` Ջիվանին, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ ոչ բոլորն են կարող պայքարել անձնվիրաբար և դառնալ ազգային հերոս, ինչպես նա արեց…»: Նա իր հոգում կուտակած հայրենասիրութան ուժը,ոգին սերմացնում էր ոչ միայն իր մեջ այլ այն դեռահաս պատանիների, որոնք իրենց վերջին փամփուշտն արձակելով թշնամու վրա, իրենց արյունն անգամ չխնայելով կատարեցին իրենց սուրբ պարտքը մեր հայրենիքի, մայրերի «Մայր Աստվածածնի, Ապագա Մայրերի, Մայր Հայաստանի, Մայր Աթոռի և իրենց իսկ Մոր համար», որպեսզի մեր հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը վերականգնի դարերի կորցրած իր ամբողջականությունը: Հուշերի խոսք արտահայտեց նաև Ջիվան Աբրահամյանի մայրը` տիկին Բավականը, հուզիչ էր լսել 4 զավակ ունեցող մոր կցկտուր խոսքը,որը հուզմունքից հազիվ էր կարողանում բառերն իրար կապել, և հիրավի ինչ կարող էր ասել որդուն կորցրած մայրը, միայն մի բան, որ լավն էր իմ Ջիվանը` բարի էր, ազնիվ ինչպես Հիսուսը, համառ էր իր գործով, արդար էր իր խոսքով:
Ես չէի կարող թաքցնել հայ ազգի կարկառուն զավակի մոր հուզմունքը, քանզի նա էլ բոլոր քաջարի մարտիկների մայրերի նման դառը կսկիծով էր արտահայտում իր հուզմունքը` Աստվածացնելով իր որդուն: Շնորհակալություն հայտնեց այս միջոցառումը կազմակերպելու և իր որդու հիշատակը վառ պահելու համար:
Ելույթը շարունակեց նաև մարտական ընկերներից «Հատուկ գնդի» ՀԿ նախագահ Գուրգեն Մելքոնյանը` «Լավ ընկեր և մեծատառով մարդ էր Ջիվանը, բացի լավ զինվոր լինելուց նա մեծ հայրենասեր և ազգի նվիրյալ էր, մենք ընկերներով միշտ հիշում և մեծարում ենք նրա հիշատակը: Մեր ընկերը միշտ կմնա մեր մտքերում, մեր հուշերում և մեր սրտերում»:
Ցերեկույթը ընդմիջվեց երաժշտական մասով` ելույթ ունեցան Հովեր երգչախումբը Կոմիտասի «Գարուն» ստեղծագործությամբ, Շուշան Պետրոսյանը` «Լեռան լանջին», Մկրտիչ Մկրտչյանը ազգագրական երգով, Դավիթ Աբրահամյանը` Կոմիտաս «Մոկաց Միրզա», Արմեն Մկոյանը, Վարդան Բադալյանը` «Իմ Ղարաբաղ»: Հուշ-ցերեկույթը եզրափակեց ՀՀ ՊՆ-ն սպայի տան համույթը:
Եվ այսպիսով եկեք վառ պահենք մեր զոհված ազատամարտիկների հիշատակը, քանի որ ինչպես ասվում է հատնի երգում «Հողը արյունով են պահում իմացեք… »:
Ազգի զավակ-հերոս Ջիվան Աբրահամյանը վարվեց հենց այսպես իր հայրենիքը պահեց իր արյունով:
Մաքուր պահենք մեր արյունը, որ կարողանանք անաղարտ պահել մեր հողը...
«Հորովել» շաբաթաթերթի լրագրող Դիանա Բաղդասարյան
Комментариев нет:
Отправить комментарий