Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 1 августа 2011 г.

Մի փոքր "VivaCell-MTS"-ի մասին




2010թ. ապրիլ ամսին ««1,500,000+1» Հայրենիք – Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ-ն (այսուհետ` Կազմակերպություն), համաձայն իր դիմումի, պայմանագիր է կնքում «VivaCell-MTS»-ի հետ, ըստ որի` իրավունք է ստանում «NIKITA mobile» ընկերությունից ձեռք բերել կարճ համար, որի վրա հայ ազգաբնակչության կողմից կատարվելու էր դրամահավաք, որի արդյունքում ստացված գումարն ուղղվելու էր Ցեղասպանության ճանաչման ուղղված ծրագրերի և մի շարք այլ միջոցառումների իրականացմանը: Միաժամանակ, ըստ այդ պայմանագրի, «VivaCell-MTS» կազմակերպությունը պարտավորվում էր պայմանագրի կնքման օրից սկսած մինչև 2010թ. ապրիլի 24-ը, կարճ հաղորդագրությունների միջոցով, տեղեկացնել իր բաժանորդներից 1 մլն հոգու` այդ դրամահավաքի մասին: Հետագայում այդ տեղեկացնող sms-ների գումարը գանձվելու էր դրամահավաքից ստացված գումարից, իսկ գումարի մյուս մասը փոխանցվելու էր Կազմակերպության հաշվեհամարին: Պայմանավորված ժամկետներում տեղի է ունենում դրամահավաք: Մեզ ցավոք սրտի հայտնի չէ ուղարկված sms-ների իրական քանակը, սակայն մոտ 250 sms-ներ ուղարկվել են հաստատ: Հավանաբար չեն ուղարկվել նաև այն տեղեկացնող 1 մլն sms-ները, որոնք պետք է ուղարկեր «VivaCell-MTS» ընկերությունը:
Տեղեկացնում ենք, որ դրամահավաքից հետո առ այսօր, «VivaCell-MTS»-ի կողմից որևէ գումար չի փոխանցվել Կազմակերպության հաշվեհամարին, իսկ Ռալֆ Յիրիկյանի տված անձնական այցեքարտում առկա բոլոր համարներով պատասխանում են վերջինիս աշխատակիցները` տարատեսակ ու անհեթեթ պատճառաբանություններով, իսկ ինքը` Ռալֆը, չկա…
Այդ «բարեգործը», որն իրականում կատարում է որոշ պաշտոնյաների առաջադրանքներ` անվանելով դրանք «բարեգործություն», խաղալով ժողովրդի զգացմունքների հետ և լուսաբանելով այն հեռուստաընկերությունների և այլ ԶԼՄ-ների միջոցով, այսօր ևս խաբում է ժողովրդին. ուշադրություն դարձրեք` վերջին ժամանակներում որքա'ն է ավելացել «VivaCell-MTS»-ի բջջային և հատկապես 3G internet ծառայություններից դժգոհ բաժանորդների թիվը: Հիշենք նաև, որ «VivaCell-MTS»-ն այժմ իրականացնում է ակցիա` կապված USB մոդեմով 3G internet-ին բաժանորդագրվելու հետ: Մարդիկ ձեռք են բերում այն «մատչելի» գնով (ի դեպ, համեմատեք գանձվող գումարի դիմաց տրվող ինտերնետ կապի որակն ու արագությունն օրինակ այն փաստի հետ, որ ՌԴ-ում 25 մեգաբիթ արագություն ունեցող անսահմանափակ ինտերնետն արժե ամսեկան 360 ռուս. ռուբլի, ինչն համարժեք է մոտ 4500 ՀՀ դրամին), օգտագործման առաջին օրերին բաժանորդներն ունենում են նորմալ աշխատող կապ, իսկ այնուհետև` այն այնքան է որակազրկվում, որ պարզապես անհնար է լինում օգտվել ինտերնետից. սա որպես արձանագրված փաստ (ի դեպ, երևի նկատած կլինեք, որ նման դեպքերում, երբ փորձում եք պրոբլեմի պատճառը ճշտել` կապվելով «VivaCell-MTS»-ի օպերատորներից որևէ մեկից կամ նրանց համակարգչային «մասնագետից», մեղավորը ձեր համակարգչում առկա հակավիրուսային /antivirus/ ծրագիրն է լինում… զավեշտ): Մենք հակված ենք կարծելու, որ սա արվում է միտումնավոր, քանզի, երբ ինտերնետ ծառայությունից դժգոհ բաժանորդը ցանկանում է խզել «VivaCell-MTS»-ի հետ ունեցած պայմանագիրը, նրա առջև դնում են այնպիսի պայմաններ, որ նա նախընտրում է առանց ինտերնետ օգտագործելու հնարավորության յուրաքանչյուր ամիս պարտաճանաչ կերպով վճարել սահմանված ամսեվարձը` մինչև որ լրանա պայմանագրի կնքման մեկ տարին, որի ընթացքում բաժանորդներն ուղղակիորեն գերի են ընկնում այս անորակ ծառայության ձեռքին: Արդյունքում ստացվում է չօգտագործված, բայց այնուամենայնիվ վճարված ինտերնետ կապ, այսինքն ավելցուկ, արը կարելի է նորից վերավաճառել, և այդպես շարունակ…
Ինչևէ, խաբեությունները միշտ եղել են, կան ու կլինեն, սակայն ամեն բան ունի ր չափն ու սահմանը:
Անկատար մնացին թե' Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված  ծրագրերը, թե' արցախյան պատերազմի ազատամարտիկների, Հայրենական Մեծ պատերազմի և ՆԳՆ վետերանների հետ կապված ծրագրերը, ինչպես նաև այլ միջոցառումներ:
Կազմակերպությունն իր խորը ցավն ու դժգոհությունն է արտահայտում վերոհիշյալ կազմակերպությունից և հավելում, որ այդ գործողությունները որակվում են որպես հայ ժողովրդին, Հրանտ Դինքին, Հայոց Ցեղասպանությանը դեմ կատարված ակտեր, այն է` հայադավ գործունեություն…

Սպասեք հաջորդ համարներում ևս մեկ հոդված «VivaCell-MTS»-ի մասին, թե ինչպես հանուն ռադիոծածկույթի ընդլայնման ոչնչացվեցին մի շարք հնագիտական պեղունմեր և պետության ձեռքից թաքուն կերպով խլվեց այդ տարածքի բազմադարյա շերտերը պեղելու և ազգային հարստությունները շատացնելու հնարավորությունը: Այս ամենը փաստերով կներկայացվի առաջիկայում:

««1,500,000+1» Հայրենիք – Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ հիմնադիր նախագահ, «ՀՈՐՈՎԵԼ» շաբաթաթերթի խմբագրապետ, «Ուխտ Հայրենյաց» շարժման նախագահ` Արման Ավետիսյան

Комментариев нет:

Отправить комментарий