- Թուրքիան և Եվրոպան սահմանափակված են հարաբերություներ ստեղծելու մեջ: Այդ խնդիրն իր լուծումը կստանա միայն այն ժամանակ, երբ Թուրքիան հրաժարվի իր ամենամեծ տոբուից,- Հրանտ Դինք…
Թուրքիայում լրագրողների, քաղաքական գործիչների և մտավորականության հետաքրքրվածությունն ավելի ինտենսիվ է, քան երբևէ: Նրանց առաջադրած հարցերը պարզ և ազդեցիկ են` դեպի ու՞ր է գնում Թուրքիան, կմեծանա՞ արդյոք ազգայնականության գործոնը, ինչպիսի՞ քաղաքական ռեժիմ կորդեգրի Թուրքիան, ի՞նչ բախտի կարժանանան ազգային փոքրամասնությունները (Նշենք, որ միջազգային համապատասխան ակտերով Թուրքիայում ազգային փոքրամասնություն են ճանաչվել հայերն ու հույները):
Հատկանշական է, որ դրսից Թուրքիային հետևողներն ավելի անհամբեր են` տեսնելու վերոնշյալ հարցերի պատասխաններն ու լուծումները, քան նրանք, ովքեր ապրում են Թուրքիայի ներսում: Ի վերջո 1923թ. ի վեր, Թուրքիան այն երկիրն է, որտեղ շարժիչ ուժերը և երկրի ներսում կատարվող փոփոխություններ պայմանավորող ուժը դեռևս ամբողջապես ձևավորված չէ: Թուրք հասարակությունն ավելի հակված է ընդունելու եղած փոփոխությունները, քան իրականացնելու դրանք:
Ինչպես գիտենք, երիտթուրքերը, և մասնավորապես Քեմալը, սահմանափակեց ազգայնականների և կրոնավորների իշխանությունը` երկիրը հայտարարելով աշխարհիկ պետություն: Մինչ օրս Թուրքիայի կառավարման գործում վերջինիս զինուժն ունի բավականին մեծ ազդեցություն և հանդիսանում է ազգայնականների և կրոնամոլների գլխավոր խոչընդոտը` իշխանության գալու նկրտումների հարցում: Ահա այս հանգամանքն է, որ թույլ է տալիս Թուրքիային վերապրելու վերջին տասնամյակներում տեղի ունեցող միջազգային խոշոր իրադարձությունները:
Նախ` գլխավորապես ԽՍՀՄ և ԱՄՆ միջև ընթացող «սառը պատերազմը»: Հասարակական կոնֆլիկտների լուծմանը խթանեց երկրի կապիտալիստական կուրսը, որի շնորհիվ այն չվերաճեց գերխնդրահարույց կոնֆլիկտի:
Երկրորդ` 1979թ. Իրանում տեղի ունեցած հեղափոխությունը: Սա արտաքնապես մեծ ազդեցություն ունեցավ Թուրքիայի վրա, քանի որ Թուրքիայում հասկանում էին, որ այն անպայման արձագանք կգտնի ազգայնական մուսուլման զանգվածի կողմից և կվերաճի երկրում ռեժիմի տապալմանն ուղղված խոշոր կոնֆլիկտի: Այս մտավախությունն էր, որ ստիպեց երկիրը ղեկավարող ուժերին ամեն գնով սեփական ձեռքերոմ պահել ներքին իրադրությունն ու ճնշել պոտենցիալ հեղափոխական ուժերին:
Երրորդ` 1960-2000թթ. Եվրոպական Միությունը: Այս գործոնի ունեցած արտաքին ազդեցությունն ավելի մեծ է, քան առաջին երկուսինը: Բանն այն է, որ ԵՄ թուրքական հասարակության և նրա առանձին մասերը համարում է միմյանցից անջատ տարրեր. քաղաքական աջակողմյան և ձախակողմյան, աշխարհիկ և կրոնական, լիբերալ և ազգայնական, պետական բյուրոկրատիա և զինված ուժեր… ամենուրեք ներքին կոնֆլիկտներ:
Եվ քանի որ թուրքական հասարակության ոչ մի հատված հոմոգեն չէ, ԵՄ մեծ դերակատարություն ունեցավ Թուրքիայում գոյություն ունեցաղ բևեռացման քայքայման և երկրի ներքին դինամիկ զարգացման գործում: Այսպիսով, քանի դեռ Թուրքիա-Եվրոպա երկխոսությունն առկա է, կատարված յուրաքանչյուր փոփոխություն կընդգրկի հասարակության տարբեր ու առանձին հատվածներ` ստեղծելով հուզմունքի, դժգոհությունների և այլ արձագանքներ:
Комментариев нет:
Отправить комментарий