Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 23 мая 2011 г.

Ցեղասպանության վերջին զոհերից մեկի կենսագրականը...

Սկիզբը նախորդ համարներում




«Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում…»





Դինքը մեղադրվեց այն բանում, որ 2006 թվականին մարդու իրավունքներին նվիրված կոնֆերանսի ժամանակ քննադատեղ Թուրքիայի պետական հիմնը, որում ասվում էր, որ թուրք «ազգը հերոս ազգ է» (չազգը),  և թուրք երեխաների կողմից արտասանվող ամենօրյա առավոտյան աղոթքը, որտեղ ասվում էր` երջանիկ է նա, ով իրեն թուրք է անվանում:
Դինքն այն ժամանակ ասաց, որ իրեն երբեք թուրք չի զգացել, այլ միշտ եղել է Թուրքիայի քաղաքացի հայ: Թուրքական լրատվամիջոցներում ներկայացվեց այնպես, որ իբր Դինքը քննադատում է այն տողերը, որոնք արտասանում են թուրք աշակերտները և ուսանողները, այն է` «ես թուրք եմ, ես ազնիվ եմ, ես աշխատասեր եմ»: Դինքը բացատրեց, որ. «ես ասացի, որ ես Թուրքիայի քաղաքացի եմ, բայց հայ եմ: Ես ազնիվ եմ ու աշխատասեր, բայց ես հայ եմ»:
Իր վերջին հոդվածներում երջանկահիշատակը խոսում էր այն մասին, որ դարձել է հայտնի իբրև թուրքերի թշնամի: Նա ասում էր, որ, չնայած իր բողոքներին, աջակցություն ու պաշտպանություն չգտավ թուրքական կառավարության կողմից: «Իմ համակարգչի հիշողությունը լցված է ատելություն ու սպառնալիքներ արտահայտող հայտարարություններվ»,- ասում էր Դինքը: - «անտանելի է ապրել նման հոգեբանական ճնշման ներքո, որում գտնվում եմ ես: Ես նման եմ աղավնու… բայց ես գիտեմ, որ այս երկրում  սիրում են աղավնիներին ու չեն սպանում նրանց»: Ցավոք, որոշ ազգայնականներ ապացուցեցին, որ Դինքի տեսակետը սխալ էր: Իր վերջին հոդվածում Դինքը խոստովանեց, որ 2007 թվականը ծանր տարի կլինի նրա համար, սակայն նա կհաղթահարի այն:
Ստամբուլ, 2007թ. հունվարի 19… բարձրակարգ հայազգի խմբագիրը, որը մեղավոր էր ճանաչվել Թուրքիան վիրավորելու մեջ, սպանվեց իր խմբագրատան առջև:
«Փամփուշտն ուղղված էր ժողովրդավարության և խոսքի ազատության դեմ… ես դատապարտում եմ այդ սպանության հետևում կանգնած դավաճաններին»,- հայտարարեց Թայիփ Էրդողանը: - «Դա մեր խաղաղության ու կայունության դեմ ուղղված հանցանք էր»:
CNN-ի խմբագիր Տախա Ակիոլն այդ առթիվ ասաց. «Այս փամփուշտն ուղղվեց Թուրքիայի վրա… տպավորություն ստեղծվեց, որ հայալեզու քաղաքացիները չունեն անվտանգության որևէ երաշխիք»:

Комментариев нет:

Отправить комментарий