Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 15 мая 2011 г.

Հայ ժողովրդի ծագման պատմական միջավայրը


ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԾԱԳՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ 
ՍՈՒՐԵՆ ԵՐԵՄՅԱՆ Ակադեմիկոս 

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայում` Երկրի այն շրջաններից մեկում, որտեղ ձեւավորվել է գիտության մեջեվրոպեոիդկոչվող մարդաբանական տիպը, որի մի ճյուղը գերմանացի գիտնական Լուշանն անվանել էարմենոիդ”: Մարդաբանական այս միջավայրում է տեղի ունեցել հնադարյան մարդու կուլտուրայի ձեւավորումը եւ հատկապես այստեղ են հետագայում առաջացել Արեւելքի առաջին քաղաքակրթությունները: Քննելով հարցը կուլտուր-պատմական տեսանկյունից, նորագույն հետազոտությունները համոզիչ կերպով ապացուցում են, որ հնագույն ժամանակներից ի վեր Հայկական լեռնաշխարհի տարածքում եղել եւ անընդմեջ զարգացել է մեկ միասնական կուլտուրա:

Գտնվելով հին աշխարհի քաղաքակրթությունների խաչմերուկում, Հայաստանն ստեղծել է բավական բարձր կուլտուրա, որը հիմք է ծառայել հետագա դարերի հայկական կուլտուրայի զարգացման համար: Այլ կերպ ասած, Հայկական լեռնաշխարհի մարդու կյանքում հայտնաբերվում է էթնիկական, տնտեսական եւ կուլտուրական գրեթե հինգ հազար տարվա (մինչեւ մեր թվականությունը եւ ընդհուպ մինչեւ մեր օրերը) ժառանգություն: 

Հայկական լեռնաշխարհը առաջավորասիական լեռնաշխարհների շարքում ընկած է Իրանական եւ Փոքրասիական լեռնաշխարհների միջեւ եւ լրիվ ընդգրկում է Սովետական Հայաստանի տարածքը, ներառյալ Փոքր Կովկասի ողջ լեռնային զանգվածը: Իսկ այդ անվանումը անցյալ դարի կեսին առաջարկել եւ առաջին անգամ օգտագործել է գերմանացի հայտնի երկրաբան ու Կովկասի հետազոտող Հերման Աբիխը (18Օ6-1886): Շատ շուտով այն համընդհանուր ընդունելություն գտավ գիտության մեջ: Տերմինն ունի նաեւ պատմական արմատներ: Չէ որ դեռեւս պատմահայր Հերոդոտը (մ.թ.ա. 485-425) եւ Հեկատեոս Միլետացին (մ.թ.ա. 546-48Օ) հիշատակել են լեռնաշխարհի մեջ մտնող Արմենական լեռնաշղթայի մասին, որտեղից սկիզբ է առնում Հալիս գետը (ներկայում Ղզըլ Իրմակը, Փոքր Ասիայում): Հայկական լեռնաշխարհում է ընթացել հայ ժողովրդի պատմական կյանքը:

Հայկական լեռնաշխարհի տարածքը եղել է ոչ միայն հնադարյան մարդու բնակավայրը, մի բան, որ հաստատում են նրա գործունեության հետքերի բազմաթիվ գտածոները, այլեւ, շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, միջանկյալ փուլ, այնտեղ բնակվող ցեղերի գաղթի պրոցեսների ընթացքում: Առաջավոր Ասիան գտնվում է Աֆրիկայից Ասիա եւ Եվրոպա տանող ճանապարհների խաչմերուկում, եւ հատկապես այդ պարագան հատուկ դեր է խաղացել ոչ միայն հնադարյան մարդու, այլեւ նրա մերձավոր ցեղակիցների տարաբնակեցման գործում: Ինչպես ցույց են տալիս երկրաբանական ուսումնասիրությունները, տասնյոթ միլիոն տարի առաջ, այն բանից հետո, երբ ցամաքել է Աֆրիկան ու Ասիան միմյանցից բաժանող Թետիս ծովը, առաջացել է մայրցամաքային մի կամուրջ, որի վրայով այլ կենդանիների հետ մեկտեղ հարավից հյուսիս եւ այնուհետեւ դեպի արեւելք գաղթել են նաեւ մարդանման կապիկները: 

Ավելի ուշ, մոտավորապես մեկ միլիոն տարի հետո, կատարվել է մեկ այլ, այս անգամ արդեն նախամարդկանց գաղթը, որոնք աֆրիկյան նախահայրենիքից շարժվել են դեպի հյուսիս: Նրանք Եվրոպա են եկել երկու հիմնական ուղղությամբ` Ջիբրալթարով եւ Անդրկովկասի ու Կովկասի վրայով: Այսպիսով, ժամանակակից Հայաստանի տարածքով է անցել հեռավոր անցյալի մարդկանց մեծ գաղթի մայրուղիներից մեկը: Միեւնույն ժամանակ, նրանց մի մասը հիմնավորվել է այստեղ. մարդն ապրել ու յուրացրել է իր համար նոր տարածք:

Ժամանակակից լեզվաբանությունը խորանալով հնդեվրոպական ժողովուրդների լեզվաընտանիքի ծագման հարցերի մեջ, եկել է մի շարք կարեւոր եզրահանգումների, որոնք ուղղակիորեն կապված են նաեւ հայ ժողովրդի ձեւավորման խնդրի հետ: Վերջին տարիներին սովետական գիտնականներ Թամազ Գամղրելիձեն ու Վյաչեսլավ Իվանովը առաջ են քաշել մի նոր տեսություն, որի համաձայն հնդեվրոպական լեզվով խոսողները մ. թ. ա. V եւ IV հազարամյակների սահմանագծում ապրել են Հայկական լեռնաշխարհում: 

Գիտնականները համոզիչ փաստարկներ են բերել հօգուտ իրենց դրույթի, հենվելով լեզվաբանական, պատմական, հնագիտական հսկայական նյութի վրա, օգտագործելով հնագույն ժամանակների վերաբերյալ շատ այլ գիտությունների տվյալները: Սա հնարավորություն է ընձեռում այլ կերպ դիտել հայերի ազգածնության պրոբլեմը: Պարզվում է, որ այն հեռավոր ժամանակաշրջանում է ծագել լեզվաբանների կողմից վերակառուցված նախահայերենը, որի անմիջական ժառանգորդը մեր ժամանակակից հայերենն է, որում եւ մանավանդ նրա բարբառներում զարմանալիորեն մինչեւ օրս էլ պահպանվել են այդ հնագույն լեզվի հետքերը:

Գիտության տվյալները ցույց են տալիս, որ ոչ միայն հայոց լեզուն է համարվում հնդեվրոպականի անմիջական ժառանգորդը, այլեւ հայերն իրենք առաջին հնդեվրոպացիների անմիջական ժառանգորդներն են: Մ.թ.ա. V-IV հազարամյակներին (երբ կազմավորվել է եվրոպեոիդ ցեղի մարդաբանական տիպը) վերաբերվող տվյալները վկայում են, որ նրա ամենատիպիկ ներկայացուցիչները հայերն են: Այդ ժամանակաշրջանում Փոքր Ասիայի, Հայկական լեռնաշխարհի, Հյուսիսային Միջագետքի եւ Իրանական սարահարթի հյուսիս-արեւմտյան հսկայածավալ տարածքում ապրել են ցեղեր, որոնք խոսել են հնդեվրոպական նախալեզվով: Արդեն այն ժամանակ տեղի էր ունենում ազգակից բարբառների տարանջատման գործընթացը, որոնց հիման վրա այնուհետեւ առաջացան հնդեվրոպական լեզուները: 

Նյութական բազմաթիվ վկայությունները, լեզվական փաստերը, հնագույն առասպելներն ու ավանդությունները, այս ամենը ժամանակակից գիտությանը հիմք են տալիս ամենայն համոզվածությամբ ապացուցել, որ հայերը Հայկական լեռնաշխարհում տեղաբնիկներ են եղել: 

Անշուշտ, շատ հետաքրքիր է, թենախահայերըինչ կուլտուրա են ունեցել, ինչպես են վարել իրենց տնտեսությունը:


*******

Հայկական լեռնաշխարհում 3-րդ եվ 2-րդ հազարամյակներում ապրում էին հարյուրավոր հնդ-եվրոպական ցեղեր:
Հայ ժողովրդի կազմավորման մասնակցել են հնդեվրոպալեզու ցեղախումբեր, որոնցից ամենախոշոր ցեղերն էին.- «ՀԱՅ» եվ «Արմեն» ցեղախմբերը:
· ՀԱՅԱՍԱ
Խեթերը (Հիթիթները) իրեպց պետությունը ստեղծել են Փոքր Ասիայում (18-12)րդ դարերին Ք.Ա.:
Իսկ Հյուսիսային Միջագետքում Միտանիները (Խուռիները) ստեղծում են իրենց պետությունը (17)րդ դարում Ք.Ա.:
Հայասա պետությունը գտնվում էր Մեծ Հայքից Սեվ Ծով տարածքի վրա: Հայասա-Ազզիից եկել է հայ ժողովրդի «ՀԱՅ» անվանումը: Հայասայի կենտրոնն էր Անի-Կամախը Եփրատի ափին:
Հայասա բառը նշանակում էր = Հայ + ասա (խեթերեն) =Հայերի երկիր
Հայասայի առաջին հիշատակությունը եղել է խեթական Սուպպիլուլիումի (1380-1346) Ք.Ա. թագավորի տարեգրությունում, որը իր հոր Տուդխալիա Գ. Թագավորի հետ (1410-1380) թագավորի հետ երկու արշավանքներ է կատարել Հայասայի վրա: Պատերազմը տեղի է ունեցել Կումախխայի մոտ եվ ավարտվել է Կարաննիի պարտությամբ:
Հետագային Սուպպիլուլիումի եվ Հայասայի թագավոր՝ Հուգաննայի միջեվ դաշնագիր է կնքվում, եվ Սուպպիլուլիումը իր քրոջ կնության է տալիս Հուգաննային:
Հուգաննայի մահից հետո, Աննիա թագավորը հարձակվում է Դանկուվա խեթական քաղաքի վրա 1338 Ք.Ա., սակայն խեթերի Մուրշիլի Բ. Թագավորը (1346-1320) Ք.Ա., 1335-ին հարձակվում է Հայասայի վրա եվ գրավում է զայն:
Հայասայի վերջին հիշատակությունը 13-րդ դարում խեթական մի արձանագրությունում է:
Կարաննի թագավորին է վերագրվում ԿԱՐԻՆ թագավորի կառուցումը, իսկ Աննիա թագավորին՝ Անիի կառուցումը (Անի-Կամախ):
· Արմենի-Շուպրիա
Արմենները վաղուց ապրել են Հայկական լեռնաշխարհի հարավ-արեվմտյան եվ Փոքր Ասիայի արեվելյան մասում: Ասորեստանյան արձանագրություններում Արմենները հիշատակվում են «ուրումե», իսկ ուրարտական արձանագրություններում՝ «ուրմե» կամ «արմե» անուններով, Հոմերոսը հիշատակում է «արիմ» ժողովուրդ անունը:
Իսկ «Արմենի», «Արմենիա», «Արմինա» անունները խուրիտտա-ուրարտական ծագում ունին: Արմենի նշանակում է Արմե + նի(խուրիտական մասնիկ) = Արմենների երկիր:
23-րդ դարում Ք.Ա. գրված մի արձանագրությունում հիշատակվում է որ Ակկադի թագավորի Նարամ-Սինի դեմ ելել են 17 թագավորներ, որոնցմէ 11-րդը Արմանի երկրի Մանդակինա թագավորն է:
Երկրորդ հիշատակությունը եղել է Սարգոն Ա.-ի (1980-1948) Ք.Ա. մի արձանագրությունում, ըստ որի Արմանի երկիրը Սարգոնի տիրապետությախն տակ է եղել:
Իսկ «ուրումե» ձեվը առաջին անգամ հիշատակավել է Ասորեստանյան թագավոր Թիգլադպլասար Ա. թագավորի (1115-1077) Ք.Ա. ժամանակ: Նա հիշատակել է որ ուրումեացիները գրավել են Շուպրիա երկրի Ալզի եվ Աղձնիքի շրջանները:
Ուրարտացիներից առաջինը Մենուան էր որ արշավեց Արմենի-Շուպրիայի վրա, զայն կոչելով Ուրմեուխի:
773 Ք.Ա. Արգիշտի Ա.-ը արշավում է Ուրմեի վրա, ավերելով եվ 24 հազար գերի տանելով:
«Արմե» ձեվով առաջին անգամ հիշատակվում է Սարդուր Բ.ի օրով: Նա 3 արշավանքներ է ձեռնարկում տանելով 8500 գերիներ:
· Հայասայից հարավ ընկած էր Սուխմու երկիրը: Այստեղից է հնարավոր Հայաստանին տրված վրացերեն անվանում՝ Սոմխեթին:
Եփրատի աջաթնյակում ընկած էր Թեգարամա երկիրը, որը Աստվածաշնչում հիշատակված Թորգոմի տունն է: Թեգարամայից հարավ ընկած էր Մելիդ երկիրը, ներկայի Մալաթիան:
· Նայիրի
14-13րդ դարերում Վանա լճի շրջակայքում եվ ավելի հարավ ու արեվմուտք ապրում էին խուրիտտա-ուրարտական ցեղեր, որոնք ասորեստանյան արձանագրութուններում կրում էին ՆԱԻՐԻ անունը, որը ասորերեն նշանակում էր (Գետերի Երկիր) այն պատճառով որ գտնվում էր Եփրատ եվ Տիգրիս գետերի միջեվ:
Նաիրիի առաջին հիշատակությունը Սալմանասար Ա-ի (1280-1261) Ք.Ա.-ի արձանագրությունում է, որը նվաճել է Նաիրին:
Թուկուլթի-Նինուրտան (1261-1239) Ք.Ա. նունպես արշավել է Նաիրիի վրա, որի ժամանակ նրա դեմ են ելելՆաիրիի 40 թագավորները (ցեղային միությունների պետերը):
Թիգլադպալասար Ա.-ը Նաիրիի վրա երեք արշավանքներ է ձեռնարկել, իսկ Ասուրնազիրապալ Բ.-ը (883-859)արշավանքներ է կատարել:
· Էթիունի
Արարատյան դաշտում եվ նրանից հյուսիս տարածված էր Էթիունի ցեղային միությունը, որին արեվմուտքում սամանակից էր Նաիրին: Սեվանա լճի շրջակայքը կոչվում էր Ջրային Էթիունին: Էթիունիի կենտրոնական մասն էր կազմում Ազա երկիրը, որի տարածքում է գտնվում այժմու Երեվանը:
· Դայա
Գտնվում էր Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեվմուսքում, եվ նա իր անունը փոխանցել է հայկական Տայք նահանգին:
· Վանի (Ուրարտու, Արարատի) Թագավորությունը
Հայկական լեռնաշխարհի հարավին բնակվում էին «Ուրուատրի» ցեղախումբը որը բաղկացած էր 8 ցեղերից:13րդ դարում Ասորեստանի թագավորը արշավել ու ավերել է նրանց երկիրը:
859 Ք.Ա. հիշատակվում է Արամե Բիայնիլիի թագավորը, որն Արճեշը (Արզասկու)ն ընտրեց իր մայրաքաղաքը:
Արամեին հաջորդեց Լուտիպրին, ապա նրա որդի Սարդուր Ա. (835-825) Ք.Ա., որը Ուրարտուի մայրաքաղաք Տուշպա-Վանի կառուցման մասին թողել է սեպագիր արձանագրություն ինքզինք կողելով «Մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա»:
Սարդուրին հաջորդում է որդին Իշպուինին (825-810), ապա նրա որդի Մենուան (810-786) Ք.Ա. որոնց ատեն թագավորությունը հզորանում է: Հյուսիսում հասնելով Արաքսի ափերին, Արարատի հյուսիսային փեշերին Մենուան կառուցում է (Մենուախինիլի) քաղաքը: Ապա նա նվաճում է Ուրմե (Տարոն) եվ Արխի (Հարք) նահանգները: Արեվմուտքում էլ նվաճում է Ծուփա (Ծոփք) եվ Մելիդ (Մալաթիա) երկրները:
Մենուան կառուցել է նաեվ Վայոց Ձորից Վան հասնող 72կիլոմետրանոց ջրանցք (Մենուայի պեղվածք), որը հետագային կոչվեց՝ Շամիրամի ջուր:
Մենուային հաջորդում է նրա որդի Արգիշթի Ա.-ը (786-764) Ք.Ա., որը նվաճում է Արարատյան դաշտը, եվ 782 թ.-ին հիմնադրում է Էրեբունի բերդաքաղաքը, (Արին բերդ) բլրի վրա, ԱՐ աստուծո անունով, այնտեղ բնակեցնելով 6600 հայ ռազմիկներ իրենց ընտանիքներով:
Մի տարի հետո Արարատյան դաշտի կենտրոնում կառուցում է Արգիշթիխինիլի (Արմավիր) քաղաքը: Ապա նվաճում է Սեվանա լճին, Շիրակին եվ Դաիուխի (Տայք)ին:
Արգիշթիին հաջորդում է նրա որդին Սարդուր Բ.-ը (764-735), որը նվաճում է Վելիքուխ (Գեղարքունիք)-ը, եվ արշավում է Արմե երկրի վրա:
743 բ. Ք.Ա. Ասորեստանի Թիգլադբալասար Գ. Թագավորը պարտության է մատնում Սարդուրին, ապա պաշարում է մայրաքաղաք Տուշբան, սակայն չի կարողանում գրավել զայն:
Սարդուրին հաջորդում է նրա որդի՝ Ռուսա Ա.-ը (735-713) Ք.Ա., որը կառուցել է (Ռուսախինիլի) քաղաքը: Նրա ժամանակ Ասորեստանի թագավոր Սարգոն Բ.-ը հարձակվում է Ռուսայի ենթակա (Մուծածիր) իշխանության վրա, թալանելով (Խալդ) եվ (Թեյշեբաին)ի աստծու տաճառները:
Սկսվում են Հյուսիսային Կովկասից զավթել քոչվոր Կիմմերները, նրանց հաջորդում են Սկյութները:
Ռուսային հաջորդում է նրա որդին Արգիշթի Բ.-ը (713-685) Ք.Ա., որը խուսափում է Ասորեստանի հետ ընդհարվումից:
Ռուսա Բ.-ը (685-645) Ք.Ա. դաշնակցում է Կիմմերների հետ, ապա արշավում ու գրավում Փռյուգիան ու Խաթթին:
Զվարթնոցի ավերակներում հայտնաբերված մի արձանագրությունում պարզվում է որ Ռուսան Հրազդանի հովտում տնկել է խաղողի տնկեր ու պտղատու ծառեր: Նա կառուցել է Թեյշեբաինի (Կարմիր Բլուր)ի միջնաբերդը Երեվանի մոտ: Նրա ժամանակ է եղել Սարասար եվ Ադրամելիքի փախուստը Հայաստան ազատվելով Սենաքերիբից (704-681 ) Ք.Ա.:
Այս շրջանին հզորանում է Մարական թագավորությունը որը դաշնակցելով Հայաստանի եվ Բաբելոնի հետ կործանում է Ասորեստանյան թագավորությունը 612 թ. Ք.Ա.: Թագավորում են Սարդուր Գ. 645-635 , Սարդուր Դ. 635-625, Արգիշթի Գ. 625-620, Էրիմենա 620-610, Ռուսա Գ. 610-600, Ռուսա Դ 600-590 թագավորները:
Մոտավորապես 590 թ. Ք.Ա. մարերը մտնում են Արարատյան դաշտ եվ տեղական ցեղերի օժանդակությամբ կործանում են Ուրարտուի շատ մը քաղաքներ ու կենտրոններ, այդ թվին նաեվ Թեյշեբաինին:
Ուրարտուի թագավորության անկման հետ ավարտվում է Հայ Ժողովրդի կազմավորման բրոցեսը: Լեռնաշխարհի բնակչությունը համախմբվում է մի նոր համահայկական պետության մեջ, Երվանդունիների թագավորությունում:

Комментариев нет:

Отправить комментарий