Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 15 мая 2011 г.

Շահան Նաթալի


Սկիզբը նախորդ համարներում


ՆԱԹԱԼԻՆ ԵՎ ՀՅԴ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ



Նախորդ բաժիններում տեղ գտած հոդվածներում արդեն խոսվեց այն մասին, որ թեև Նաթալիի ղեկավարած ՆԵՄԵՍԻՍ ծրագիը վերջնականորեն հաստատվեց ՀՅԴ ժողովներից մեկի ժամանակ, այնուամենայնիվ մենք տեսանք, որ ՀՅԴ ընդհանրապես որևէ անմիջական կապ չունեցավ ՆԵՄԵՍԻՍի իրագործմանը, և ավելին` դեմ էր նմանատիպ գործողություներին ու ծրագրերին, քանզի, գտնվելով գաղափարական ճգնաժամի մեջ և չունենալով որևէ հստակ հայանպաստ ծրագիր` Դաշնակցության բյուրոյի կորիզը թուրքամետ քաղաքականություն էր վարում: Հիշենք, որ ՀՀ առաջին հանրապետությունը բառացիորեն տապալվեց հենց վերջիններիս սխալ քաղաքականության հետևանքով: Հայ նշանավոր քաղաքական ու ռազմական գործիչներն իրենց կյանքի վերջալույսը դիմավորեցին օտար հողում ՀՅԴ հետապնդումների հետևանքով: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո դաշնակցական գործիչներից շատերը, իշխանության գալու նկրումով, շարունակեցին համագործակցել թուրք և ազերի /թերևս նույն թուրքերն են/ հայակերների հետ: Իսկ 1921թ. փետրվարյան ապստամբությունը, որը թեև երբեմն որակվում է որպես բոլշևիկյան զավթողականության դեմ հայ ժողովրդի ըմբոստություն, իրականում կրում էր բավականին պարզ կենցաղային բնույթ, որի մեջ կարողացավ շահել միայն ՀՅԴ:
1924թ. Փարիզում գումարվում է ՀՅԴ 10-րդ Ընդհանուր ժողովը: Ընտրվում է նոր բյուրո, որը գլխավորում է Շահան Նաթալին: Բյուրոյի կազմում էին Շավարշ Միսակյանը, Սիմոն Վրացյանը, Ռուբեն Տեր Մինասյանը և Արշակ Ջամալյանը:
Դաշնակցականների շրջաններում թուրքամետ գործիչների թիվն ավելանում էր, և երկու ուղղությունների բախումը դառնում անխուսափելի:
1925թ. մի խումբ հայրենասեր դաշնակցականեր դիմում են բյուրոյին, որպեսզի վերջինս կապեր հաստատի Խորհրդային իշխանության հետ: Բյուրոն ձգձգում է առաջարկի քննարկումն ու պատասխանը:
1926թ. դեկտեմբերի 29-ին ՀՅԴ բյուրոն չորս կողմ և մեկ դեմ ¥Նաթալի¤ ձայնով որոշում է միանալ Պրոմեթեի Ուխտին, որով թուրքը ճանաչվում էր Կովկասի ժողովուրդների պաշտպան…
Ներկուսակցական պայքարը դառնում է անխուսափելի: Փարիզում լույս տեսնող «Ազատամարտը», որի խմբագիրներն էին Հայկ Գնդունին և Շահան Նաթալին, դառնում է ազնիվ դաշնակցականների` բյուրոյի ղեկավարության հակաՀայկական վարքագծի դեմ բողոքի և պոռթկումի արտահայտողը: Ահա, թե ինչպե'ս է բնորոշում «Ազատամարտի» շարժումը Շահան Նաթալին. «…Երեւանի մեջ 1919-ին Դաշնակցութեան 9-րդ Ընդհանուր ժողովի ընթացքին միամիտ, Մաքուր հոգիներում շատ տաճարներ պիտի քանդվեին եւ արձաններ փշրուեին:
… «Ազատամարտ»-եաններու աչքի առաջ ոչ միայն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ահավորորեն կը կերպարափոխուեր, այլեւ կը դառնար դաւ Հայ Յեղափոխութեան դեմ: Ոչ միայն դաշնակցութիւնը, իր ղեկավարութեամբ հանդերձ, ուրացած էր իր իսկ կոչումը` դաշնակցութիւն, այլեւ իր ժառանգատիրական ավատապետութեան կոպիտ արտահայտութեամբ իրավունք կ'համարեր դաշնակցել իր դարավոր թշնամի թուրքին հետ` դաւելու Հայ Յեղափոխութեանը»:
1929թ. մարտի 27-ից մայիսի 2-ը Փարիզում կայանալիք 11-րդ նդհանուր ժողովի նախօրյակին բյուրոն սկսեց այսպես կոչված «մաքրագործումի արշավը»:
«Ազատամարտ»-յանների հավանական հաղթանակը կանխելու համար` բյուրոն նախ կուսակցության շարքերից հեռացրեց Շահան Նաթալիին: Նաթալիի բնորոշմամբ. «Շահանով վերսկսուեցաւ այն, ինչ սկսուած էր Անդրանկիով…»: Բյուրոյի որոշմամբ հաջորդաբար կուսակցության շարքերից հեռացվում են Հայկ Գնդունին, ՀՀ բանակի սպա Բագրևանդյանն իր խմբով, Գլըճյանը և Բարթիկյանը իրենց համախոհներով, զորավար Սմբատը, Ֆերահյանն իր խմբով, ապագա «Մարտկոց»-ականներ Մկրտիչ Երիցյանը, Լևոն Մոզյանը, Վազգեն Շուշանյանը, Մեսրոպ Գույումճյանը, Լևոն Գևոնյանը և շատ ուրիշներ: Բյուրոյի այս սանձարձակության դեմ, որպես բողոք, ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական Կոմիտեի մի շարք անդամներ հեռանում են կուսակցությունից:
1932թ. Ֆրանսիայում կուսակցության շարքերը լքած նախկին դաշնակցականները հիմնադրում են «Մարտկոց» եռօրյա թերթը` խմբագրությամբ Մեսրոպ Գույումճյանի և Մկրտիչ Երիցյանի: Հակառակ տարածված կարծիքի` Նաթալին չի մասնակցել և ոչ էլ ղեկավարել է «Մարտկոց»-ական շարժումը, որովհետև այդ ժամանակ նա գտնվում էր Ամերիկայում: Տեղեկանալով շարժման մասին` նա ողջունում է այս վերակառուցողական նախաձեռնությունը: «Մարտկոցի» էջերում սկսվում է հրատարակվել նրա «Ո՞վ զՈվ կարտաքսէ», «Իմս ու Քուգդ», «Հայհոյեցէք, բայց մըտիկ ըրեք», «Անփորձ եմ» կուսակցական կյանքի վերլուծական հոդվածները:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ… 

Комментариев нет:

Отправить комментарий