Ինչու՞ գնալ եկեղեցի, եթե Աստված իմ հոգու մեջ է
Մեզանից յուրաքանչյուրը ունի բարեկամներ կամ ծանոթներ, որոնք զարմանքով են նայում մեզ, երբ մենք գնում ենք եկեղեցի: Իրենց դեմքերի վրա կարող ենք տեսնել անհասկանալիության, իսկ երբեմն էլ բողոքի արտահայտություն: Ոմանք հաճախ արտահայտում են իրենց զարմանքը՝ ասելով. «Ինչի՞ համար այդքան ժամանակ կորցնել եկեղեցի գնալու համար, ես էլ եմ հավատում, բայց իմ հոգու մեջ, և ինձ պետք չեն արտաքին արարողությունները»:
Ինչպե՞ս բացատրենք նրանց մեր վարքը: Ինչպես միշտ կան երկու ճանապարհներ՝ հարձակում և պաշտպանություն: Նախ և առաջ պետք չէ լուրջ վերաբերենք այն մարդկանց, որոնք չգնալով եկեղեցի՝ պնդում են, որ Աստված իրենց հոգու մեջ է: Այո, իհարկե նման վիճակը հոգևոր կյանքի կատարելությունն է:Դա մեզ համար մաղթում էր Պողոս առաքյալը ասելով . «Որդյակներս, դուք որոնց համար վերստին երկունքի մեջ եմ, մինչև որ Քրիստոս կերպարանվի ձեր մեջ» (Գաղ. 4:19), «որպեսզի դուք...իր հոգու միջոցով զորությամբ ամրանաք ներքնապես. այնպես որ, ձեր հավատի միջոցով, Քրիստոս բնակվի ձեր սրտերում» (Եփես. 3:1617):
Եթե «Աստված իմ հոգու մեջ է» բառերը ասեր, ենթադրենք, Անտոն Անապատականը, ապա այդ խոսքերը վկայված կլինեին իր կյանքով: Եվ եթե Անապատականը ասեր, որ նա սովոր է ներքին աղոթքի, առավել ևս, որ եկեղեցին հեռու է իրենից գտնվում, և նա չի կարողանում հաճախ այցելել այնտեղ, ապա դա արդարացված կլիներ:
Սակայն երբ նման արտահայտությունը լսում ենք աշխարհիկ մարդուց, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հաճախականությամբ է նա աղոթում, կամ ի՞նչ արդյունք է տվել դա: Բայց վստահ եմ, որ որևէ լուրջ պատասխան չի հնչելու: Հավատը նախ և առաջ գործողություն է:
Հավատը ձգտում է դեպի նոր փորձառություն: Չի կարելի սիրել և չարտահայտել սերը ինչ-որ ձևով: Նույնպես չի կարելի հավատալ՝ չարտահայտելով այն արտաքին գործողություններով: Վարդը, որը դուք նվիրում եք սիրած անձին թանկ է իր համար ոչ թե իր գեղեցկության պատճառով, այլ նրանով, որ այն սեր է արտահայտում: Եթե մեկը ասում է, որ նա սիրում է բայց ոչինչ չի անում հանուն իր սիրո նշանակում է, որ նա ուղղակի պարծենում է իր շրջապատում ցույց տալով, որ նա էլ սիրելի էակ ունի:
Այսպիսով հարց եմ ուղղում նրանց ովքեր ասում են «Ես հավատում եմ Աստծուն իմ հոգու մեջ»- ի՞նչ եք արել դուք ձեր հավատը պաշտպանելու համար, կամ ինչպես եք այն արտահայտել:
Հավերժ կանգնածներդ մի արհամարեք նրանց ովքեր քայլում են, թեկուզ նրանք երբեմն կարող են սայթաքել:
Բայց կարևոր է , որ մենք ինքներս էլ գիտակցենք, թե ինչի համար պետք է գնալ Եկեղեցի: Քարոզ լսելու՞ համար, աղոթելու՞ համար: Աղոթել կարող ենք ամենուր և ամեն ժամ: Ավելին հենց այդպիսին է առաքյալի խորհուրդը. «անդադար աղոթեցեք» (Ա. Թեսաղոնիկ. 5:17):
Մոմ, վառելու՞ համար: Մոմ կարելի է վառել նաև տանը: Արդ ինչի՞ համար ենք գնում Եկեղեցի:
Պատասխանը հետևյալն է. գնալով Եկեղեցի մենք հնարավորություն ենք ունենում Սուրբ Հաղորդությունը ստանալու: Մենք Վերջին ԸՆթրիքին մասնակից ենք դառնում: Մենք Եկեղեցի ենք գնում, որովհետև Աստված կանչում է մեզ ասելով. «Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. 11:28): Աստված փնտրում է մեզ և մեզ մնում է ուղղակի գնալ և կանգնել Եկեղեցում, որպեսզի Նա գտնի մեզ:
Դանիել Խանանյան
Комментариев нет:
Отправить комментарий