Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 12 июня 2011 г.

Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը


Սկիզբը նախորդ համարներում...


2. «ՄԻԱԽԱՌՆՈՒՄ ՈՒ ՄԻԱՁՈՒԼՈՒՄ»

19-րդ դարի 50-ական թթ. կեսերից մինչև 70-ական թթ. սկիզբը ընկած ժամանակաշրջանը Թուրքիայի պատմության մեջ հայտնի է որպես թանզիմաթի երկրորդ փուլ: Այն ժամանակաշրջանի թուրք գործիչները՝ Մեհմեդ էմին Ալի փաշան և Մեհմեդ Ֆուադ փաշան, բարեփոխումների համար շարժման առաջնորդները, Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականություն էին վարում՝ դրանով իսկ հու­սալով պահպանել ինչքան հնարավոր է շատ շրջաններ սուլթանի իշխանության տակ:
Կայսրության ամբողջականության համար գլխավոր վտանգն էր ճնշված քրիստոնյա ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումը: Ալի փաշան և Ֆուադ փաշան անկասկած գիտակցում էին այդ և փորձում էին կանխել քրիստոնյաների զինված ապստամ­բությունները, հետևելով այն ավանդույթին, որի հիմնադիրներն էին նախաթանզիմաթի և թանզիմաթի սկզբնական փուլի նախորդ գլխում հիշատակված գործիչները: Այդպիսով՝ Ալին և Ֆուադը դար­ձան թուրք գործիչների նախորդ սերնդի գաղափարական ժառան­գորդները:
Նրանց աշխարհայացքի ձևավորման վրա իր ազդեցությունը գործեց նաև եվրոպական իրականության հետ նրանց համեմատա­բար ավելի լավ ծանոթությունը: Մահմեդականների և ոչ մահմեդա­կանների «միաձուլման» անհրաժեշտությունը նրանք հիմնավորում էին Եվրոպայի օրինակով: Օրինակ՝ Ալին գրում էր, որ այնտեղ «բո­լոր անհատները ազատ են և հավասար.., կրոնը և ծագումը ոչ մի դեր չեն խաղում և յուրաքանչյուր մարդ կարող է գրավել ամեն մի պաշտոն»:
Սակայն, Ալին և Ֆուադը ոչ միայն կրկնեցին իրենց նախորդնե­րին, այլև գնացին առաջ և ձևակերպեցին Օսմանյան կայսրության բոլոր բնակիչների, անկախ իրենց ազգային և կրոնական պատկա­նելության, «միախառնման ու միաձուլման» հայեցակարգը՝ դարձ­նելով այն իրենց քաղաքականության հիմնական նպատակը: Նրանք համոզված էին, որ միայն այդպես կարելի է պահպանել օս­մանյան պետության տարածքային ամբողջականությունը: 1867թ. մայիսին Ֆուադ փաշան հստակ ձևով հայտարարեց դրա մասին Կոնստանդնուպոլսում Ռուսաստանի դեսպան Ն.Պ. Իգնատևին, որը այդ թուրք գործչի հետ զրույցից հետո հաղորդում էր Պետերբուրգ. «Նա (այսինքն՝ Ֆուադը) պնդում է, որ կայսրության փրկությունը կայանում է միայն մահմեդական և քրիստոնյա ժողովուրդների միաձուլման մեջ, այլ ոչ թե նրանց զուգահեռ համագոյության մեջ»:
«Միաձուլման» անհրաժեշտության մասին թուրք գործիչները հայտնում էին ոչ միայն օտարերկրյա տերությունների ներկայացու­ցիչներին: Կյանքի վերջում իր գաղտնի քաղաքական կտակում Ֆո­ւադը մեկ անգամ ևս զգուշացրեց սուլթանին. «Առանց միաձուլման իրականացման Օսմանյան կայսրության գոյությունը ինձ անհնա­րին է թվում»:
Փաշաները պնդում էին, որ միաձուլումը պետք է ընդգրկեր հա­սարակական հարաբերությունների ամբողջ ոլորտը, «բացառութ­յամբ զուտ կրոնական գործերի»: Միաժամանակ, ընդգծվում էր, որ ցանկացած ձևափոխությունների դեպքում չորս սյուները, որոնց վրա հիմնված է Օսմանյան կայսրության գոյությունը, պետք է մնան անփոփոխ. դրանք են՝ «մահմեդական միլլեթը, թուրքական պե­տությունը, օսմանյան սուլթանները և Ստամբուլը՝ որպես մայրաքաղաք» :
Ալի փաշան հաճախ էր նոր ստեղծվող ինտեգրված հասարա­կության մեջ ընդգծում թուրք ժողովուրդի առանձնահատուկ դերը: Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Տուվենելին ուղղված նամա­կում (1858թ.) նա գրում էր. «Եթե մեր մեջ դեռ կա ժողովուրդ, որը կարող է ղեկավարել ուրիշներին և ծառայել...հասարակության հա­մար կապող օղակ, դա օսմանյան ժողովուրդն է» (այսինքն՝թուրքերը): Փարիզում գտնվող Ջեմիլ փաշային (1862թ.) ուղղված գաղտ­նի ուղերձում նա նորից կրկնեց իր միտքը. «Ես կարծում եմ, որ միայն թուրքերը կարող են կապող օղակ ծառայել կամ...ցանկութ­յուն ունեն հաստատել իրենց իշխող դիրքը ուրիշների վրա:
Միայն դա կարող է փրկել կայսրությունը մշտական քաոսից և քաղաքացիական պատերազմից»: Այսպիսով՝ Ալի փաշան իրադ­րության կայունացման միակ հնարավորությունը տեսնում էր թուր­քերի իշխող դիրքի ապահովման մեջ: Ֆուադի մոտ «միաձուլման» քաղաքականության մեջ թուրքական տարրի վրա հենվելու ձգտու­մը ավելի քիչ է արտահայտված: Սակայն նա նույնպես կարծում էր, որ թուրքերը բոլորից ավելի հարմար են երկիրը կառավարելու համար : Ինչպես երևում է վերը նշված փաստերից, Ալիի և Ֆուադի վերջնական նպատակը թուրքերի իշխող դիրքի պահպանումն և ամրացումն էր ապագա, «բարեփոխված» կայսրության մեջ:
Փաշաները առաջարկեցին նաև մի շարք միջոցների կիրառում, որոնք պիտի նպաստեին «միաձուլմանը»: Ամենագլխավոր միջոցը նրանք համարում էին իշխանություններին նվիրվածության միաս­նական ոգով կայսրության բոլոր ժողովուրդների դաստիարակու­մը: «Պետությունը կարող է խուսափել գաղափարական հակասութ­յուններից իր հպատակների միջև, եթե այն նրանց դաստիարակի միևնույն ոգով», - գրում էր Ալի փաշան: Այդ ճանապարհի վրա առաջին ուղենիշը համարվում էր առաջին երկու աստիճանների խառը ուսումնական հաստատությունների ստեղծումը, քանի որ Ֆուադը ընդգծում էր, որ «միաձուլումը սկսվում է դպրոցական նստարանից»: Իսկ այդ «ընդհանուր ոգով դաստիարակումը» կշարունակվեր Գալաթասարայի նման լիցեյներում: Թուրքերենով իր քաղաքական կտակում Ալի փաշան վկայակոչում էր սուլթանին ինչքան հնարավոր է շատ բացել ևս մի քանի նման հաստատութ­յուններ, ինչը կարագացներ «միաձուլման» գործընթացը: Միաս­նական կրթությունը, նրա կարծիքով, «կմիացներ կայսրության տարբեր ժողովուրդների շահերը» և նրանց հավատարիմ կդարձ­ներ օսմանյան կառավարության նկատմամբ, ինչը կփրկեր պե­տությունը մասնատումից:
«Միաձուլման» մեկ այլ կարևոր միջոց էր համարվում քրիստոն­յաների զորակոչումը: Որոշ արևմտյան դիվանագետներ գտնում էին, որ այդ կլինի միաձուլման ամենակարևոր միջոցը: Այսպիսով՝ Կ.Պոլսում Ավստրիայի դեսպան բարոն Փրոքեշը գրում էր. «Ոչինչ չէր ունենա այդքան մեծ ազդեցություն ռասաների միաձուլման ի­րականացման վրա, ինչքան ռազմական համակարգի մուտքը կյանք՝ հիմնված բոլոր հպատակներին զորակոչելու թույլտվութ­յան վրա»: Թուրք պետական գործիչներից դրա հիմնական կողմ­նակիցը Ֆուադն էր: Այս հարցը «Թուրքիայում ուշադրություն է գրավել» և քննարկվել է Բարձրագույն խորհրդում, տեղեկացնում էր Կ.Պոլսում գտնվող Ռուսաստանի ռազմական գործակալը: Թուրք նախարարների մեծ մասը ձգտում էր նրան, որ սպայական դիրքերը գրավեն թուրքերը: Նույնիսկ հատուկ հանձնաժողով էր ստեղծվել այս հարցի բազմակողմանի ուսումնասիրության համար, սակայն վերջնական որոշումը այդպես էլ չընդունվեց: Այս գաղափարը հավանություն չստացավ ոչ քրիստոնյաների, ոչ էլ մահմեդականների կողմից: Կյանքի վերջում դրանից հիասթափ- վեց նաև Ֆուադը՝ շրջանցելով այն լռությամբ իր քաղաքական կտակում:
«Միաձուլված» հասարակության ստեղծման ճանապարհին ա­մենակարևոր արգելքն էին հանդիսանում ոչ մահմեդական միլլեթները: Ամբողջ 19-րդ դարի առաջին կեսի ընթացքում հույների և հա­յերի խոշոր միլլեթներում տեղի էին ունենում գործընթացներ, ո­րոնք վկայում էին բալկանյան ժողովուրդների և հայերի ազգային ինքնագիտակցության աճի մասին: Միլլեթների շարքային անդամ­ները ազատություն և հավասարություն էին պահանջում մահմեդա­կանների հետ: Ուժեղացավ քրիստոնյա ժողովուրդներին ինքնա­վարություն տրամադրելու շարժումը:
Այս գործընթացները անհանգստացնում էին կայսրության ղե­կավարներին: Եթե թանզիմաթի առաջին շրջանում նրանք ջանում էին չսրել միլլեթների առաջնորդների հետ հարաբերությունները, ապա այժմ դրությունը փոխվել է: Թանզիմաթի երկրորդ շրջանի գործիչները եկան այն եզրակացության, որ միլլեթները օգտվում էն չափազանց մեծ ինքնավարությունից, և որ այն պետք է սահմանա- փակել: Աակայն որոշվեց պահպանել միլլեթների ինստիտուտը:
Ըստ երկրորդ շրջանի թանզիմաթի գործիչների տեսակետի, միլլեթները պետք է վերափոխվեին կրոնական համայնքների, իսկ քաղաքացիակակն ոլորտում նրանց արտոնությունները պետք է վերացվեին: Այսուհետև քրիստոնյաները պիտի լինեին օսմանյան հպատակներ և ոչ թե կոնկրետ միլլեթի անդամներ: Նրանց ան­հանգստացնում էր այն, որ միլլեթները գործնականապես դարձել էին օրինական կազմակերպություններ, որոնք որոշ չափով նպաս­տում էին քրիստոնյա ժողովուրդների ազգային-ազատագրական շարժման ուժեղացմանը, և նրանք ձգտում էին պահել նրանց կա­ռավարության անմիջական հսկողության տակ: «Ամեն մի համայնք (միլլեթ) կազմում է առանձին ամբողջություն,- գրում էր Ալի փա­շան, - որը տարբերվում էր իր ոգով, լեզվով, սովորույթներով, ձգտումներով: Նրանց զարգացումը կարող էր դուրս գալ վերահս­կողությունից...: Կառավարությունը պետք է ամեն մի համայնքին իրավունք տա զբաղվել միայն և միայն կրոնական հարցերով»: Ալիի այս դրույթը արտացոլվել էր 1856թ. հաթթի-ը հյումայունի մեջ:
Ալիի և Ֆուադի կողմից առաջարկված «միաձուլման» քաղա­քականությունը պետք է հանգեցներ որոշակի փոփոխությունների երկրի քաղաքական կառուցվածքում: Նրանք գիտակցում էին այդ: Ֆուադը սուլթանին առաջարկում էր ինչքան հնարավոր է շուտ ձեռ­նարկել անհրաժեշտ բարեփոխումները: Իսկ Ալին, որպես ավելի շրջահայաց գործիչ, հասկանում էր, որ բարեփոխումների ուղիով առաջ գնալու «արագությունը», ինչպես ինքն էր ասում, «պետք է սահմանափակվի զայրույթ առաջացնելու վախով»: Նա կանխա­տեսում էր, որ «անհրաժեշտ է մոտավորապես մեկ դար՝ կայու նության հասնելու համար»:

Комментариев нет:

Отправить комментарий