Սկիզբը նախորդ համարներում...
Ինչպես արդեն խոսվեց, Հուսեինզադեն, տեղափոխվելով Թուրքիա, սկսեց ծավալել լայն գործունեություն: Այսպես, Համիդի կողմից հարյուրավոր համալսարանական ուսանողներ նետվեցին Սարայ Պրունի ծովը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է Հուսեինզադեի աշխատանքի պտուղների արդյունավետությունը: Նրա ջանքերով ստեղծվեց այն պարարտ հողը, որում պետք է ծիլ տար և զարգանար թուրքչիության ծառը…
Պոլսում Հուսեինզադեն ծանոթացավ և մինչև ողն ու ծուծը թափանցեց եվրոպական դիվանագիտության անբարոյականության մեջ: Նրա աչքի առջև հայ հեղափոխականների արյունով ներկվեցին Բանկ Օտոմանի սալահատակները, իսկ հայկական նահանգները` հայրուր հազարավոր դիակներով: Նա ականատեսն էր և’ 1895թ. և 1904թ. կոտորածներին:
Նա այս ամենում կարողացավ տեսնել արտաքին գործոնի առկայությունը որիցայդքան վախենում էր սուլթան Համիդը: Այս շրջանում Հուսեինզադեն յուրացրեց շատ կարևոր հանգամանքներ.
- նախ, նա հասկացավ, որ ոչ թուրք տարրը միշտ եղել է և լինելու է օտարների ձեռքին խաղալիք
- երկրորդ` օտար միջամտությունն այն հրեշը չէ, որից պետք է վախենալ:
1905թ. Հուսեինզադեն մեկնեց Բաքու: Պոլսում իր կատարած գործունեության ընթացքում ստացած արժեքավոր փորձը հետագայում փոխանցեց իր համախոհներին, որոնք էլ այդ ամենն ուռճացրին և հասցրին ահավոր չափերի: վերադարձից հետո նա ականատես եղավ նաև հայ-թաթարական կռիվներին և համապատասխան դասեր քաղեց ու ձեռք բերեց իր գործին անհրաժեշտ փորձ:
Հարկ է նշել, որ, ուսումնասիրելով թուրքչիության անցած ճանապարհը, ակներև է, որ հայ հեղափոխականներն այդպես էլ չկարողացան ճանաչել և ճիշտ գնահատել թուրքին: Խոստովանենք, որ հայ ժողովուրդը, հակառակ դարերի ընթացքում թուրք բռնապետության սարսափներին, հայ հեղափոխականությունը, որպես հայ ժողովրդի գործող առաջնորդ, չկարողացավ գիտակցել իր մարմնի վրա կատարված դեպքերի իմաստն ու նպատակը:
Չտեսանք, և մինչ այսօր էլ համառում ենք տեսնելու, որ մեր կողքին կանգնած է այն թուրք-թաթարը, որն այդքան արհամարհված էր մեր կողմից, բայց միաժամանակ իր ժողովրդին պատրաստեց ու կրթեց արդեն ազգային դարձած գաղափարախոսությամբ: Նա իր պատմության ամենադաժան օրերում կարողացավ ձգել ջիղերը, լարել բոլոր ուժերը և ստեղծել Քեմալ: Իսկ մենք այսօր դատապարտված ենք բարոյալքության:
Ի վերջո պետք է ընդունել, որ չնայած արտաքին նպաստավոր և ոչ նպասատվոր պայմաններին, թուրք ազգն իր այսօրվա դիրքին հասնելու համար հույսը դրեց միայն ինքն իր վրա և իր սեփական ուժերով ստեղծեց ազգ:
Խ.Կ. - Իսկ ի՞նչ է, մենք չունե՞նք այդ ազգային գաղափարախոսությունը… չունե՞նք այն ներքին պոտենցիալը, որով կարող ենք միավորվել և լարել բոլոր ուժերը` դիմակայելու այսօր մեզ սպառնացող իրողություններին, որոնք այդքա~ն կուրորեն չեն տեսնում մեր հասարակության լայն շերտերը: Ուրեմն, եկեք սկսենք ինքներս մեզնից… գտնե’նք այն խոչընդոտը, որը կանգնած է մեր միավորման և համախմբման ճանապարհին:
Комментариев нет:
Отправить комментарий