Ինչպես բոլորս էլ գիտենք վերջերս կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ թուրքական թիմի ներկայացրած օրհներգը հայկական հայրենասիրական հայտնի երգն էր` «Զարթնիր լաօ, մեռնիմ քզի», որը նրանք կատարեցին առանց ամոթի զգացման և մեծ հպարտությամբ, կարծես թե երգը ստեղծված էր հենց իրենց «ազգի» համար: Փոխված էր միայն երգի բառերը, երաժշտությունը նույնն էր:
Քանի որ ըստ պատմական փաստերի և վկայությունների թուրքական ազգ և պետություն, որպես այդպիսին չի եղել, եղել է ինչ-որ մի արհեստածին հավաքածու «ազգ» չունենալով ոչ մշակույթ, ոչ էլ ճաշակ, լկտիաբար գողանում են այլ ազգերի` այս դեպքում հայերի ազգային մշակույթը:Սակայն մենք` հայերս քննադատելով թուրքերին ինքներս մեր մասին չգիտես ինչու լռում ենք, հայկական «շոու բիզնեսի» շատ ներկայացուցիչներ քննադատում են «ռաբիզ» աշխարհին` թուրք-հայկական կամ հայ-թուրքական մուղամ կատարելու համար, մոռանալով կամ չիմանալով, որ թուրքերը քոչվոր ցեղեր են և չունեն ոչինչ իրենցը, ուր մնաց երաժշտություն կամ ազգայնականություն:Թուրքական երաժշտությունը ո՞րն է, ռաբիզ մուղամը ո՞րն է, եթե փորձենք գտնել տարբերություն չենք կարող, որովհետև գրեթե չկա(կատարողականություն): Քննադատելով ինքներս մեզ ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին` «նալ-մեխ», եթե էթնիկ ժողովուրդ, ազգ եղել է, ապա պետք է ունենա իր ազգային մշակույթը, այսինքն դրանով հավաստիացնում ենք, որ դա նրանցն է,այլ ոչ թէ մերը:Այդ քննադատությամբ, հակասելով վնասում ենք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և տարածաշրջանային հիմնահարցերի լուծմանը:
Բարեբախտաբար այս երգի հետ կապված բոլոր խնդիրները կարելի է համարել լուծված, ոչ ոք ուրիշինը չի կարող վայելել կապ չունի` դա երգ է, հող, թե ճակատագիր: Մերը նորից վերադարձվեց մեզ, առայժմս միայն երգի տեսքով,իսկ ապագայում համոզված եմ նաև այն ամենը ինչ-որ մերն է…փորձենք բոլորս ել ապրել մաքուր:
Եվ եթե խոսքը գնաց այսպես կոչված էստրադայի կամ հայ աստղերի մասին, քննադատողները պետք է առաջնահերթ սկսեն մտածել իրենց կատարման, ոկալի և որակի մասին, նոր հետո քննադատեն ռաբիզը:Հատուկ չիմացողների համար նշեմ որ «ռաբիս»-ը ռուսերենով նշանակում է «рабочее искуство»: Երևի թե խոսքերն ավելորդ են…
Նյութը պատրաստեց
«Հորովել» շաբաթաթերթի լրագրող
Դիանա Բաղդասարյանը
Комментариев нет:
Отправить комментарий