Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 3 июля 2011 г.

Մամուլի տեսություն


«Հայ Դատ». Բարաք Օբաման չի կատարում Ղարաբաղի վերաբերյալ իր խոստումը



«Հայ Դատի» վաշինգտոնյան գրասենյակը պահանջում է Լեռնային Ղարաբաղին ընդգրկել ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսելով Կազանում ուրբաթ օրը տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին, «Հայ Դատի» վաշինգտոնյան գրասենյակի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը կարծիք է հայտնել, որ ԼՂ խնդիրը հնարավոր է լուծել միայն երկու դեպքում. եթե ԼՂՀ իշխանությունները մասնակցեն բանակցություններում եւ եթե կարգավորման հիմքում լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշումը:

Չուլջյանի խոսքով` այն սկզբունքները, որոնց հիման վրա ներկայումս ընթանում են բանակցությունները,  ճնշում են Հայաստանի վրա, եւ չեն երաշխավորում Ղարաբազի ապագա կարգավիճակը: «Հարկավոր է, որ Ղարաբաղի իշխանությունները նստեն բանակցային սեղանի շուրջ եւ առաջ քաշեն արդարացի սկզբունքներ, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի իսկապես երկարաժամկետ լուծում տալ հակամարտությանը»,-նշեց «Հայ Դատի» Վաշինգտոնի գրասենյակի մամուլի պատասխանատուն:

Դիտարկմանը, թե նախօրեին Կազանում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ` նրանց կոչ անելով «վճռորոշ քայլեր կատարել խնդրի կարգավորման ուղղությամբ», Էլիզաբեթ Չուլջյանը այսպես է պատասխանել. «Բարաք Օբաման, երբ  նախագահի թեկնածու էր, խոստացել է, որ անպայման կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն, ցավոք սրտի, մինչ այժմ նա չի կատարել իր խոստումը: Նա նաեւ խոստացել է, որ կպայքարի ԼՂ ժողովրդի ինքնորոշման համար, սակայն, ցավոք, երբ ուսումնասիրում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների ընթացքում արվող առաջարկներն ու սկզբունքները, տեսնում ենք, որ ԼՂ ժողովրդի իրավունքները մեծ վտանգի առաջ են կանգնած: Մենք չենք համարում, որ Օբաման կատարում է իր խոստումները»:

Երեւանում գտնվող որոշ օբյեկտներ կհանվեն ռուսական ռազմաբազայի կազմից

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները համաձայնության են եկել Երեւանում գտնվող մի շարք օբյեկտներ հանել ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկից: Հարցը ներառված է կառավարության հունիսի 30-ի նիստի օրակարգում:

Նշված օբյեկտների ցանկում ներառված են Օրբելի-29 հասցեում տեղաբաշխված զինվորական հոսպիտալը,  Զ. Սարկավագի-50 հասցեում տեղաբաշխված նախկին N16 պոլիկլինիկայի շենքը եւ նույն փողոցում գտնվող մոտոհրաձգային գնդի «Քանաքեռ» զինավանը, Վերին Նուբարաշենում գտնվող հրաձգարանն ու ուսումնական կենտրոնը:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը մեր երկրում գտնվող ռուսական ռազմաբազայի տեղաբաշխման կետերի մասին համաձայնագիրը կնքել են 1996 թ., որից հետո այն մի քանի անգամ փոփոխության է ենթարկվել:

Հայաստանը մտադիր է ամերիկյան 911 մոդելի արագ արձագանքման համակարգ ներդնել



ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի գլխավորած պատվիրակությունը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը երկուստեք նշել են, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունն արդյունավետորեն զարգանում է եւ անդրադարձել են Աֆղանստանում տեղակայված հայկական զինուժի փաստին:

Համագործակցության առումով, Արթուր Բաղդասարյանն առանձնացրել է արտակարգ իրավիճակների ոլորտը, որտեղ իրականացվող բարեփոխումների շրջանակներում կառավարության որոշմամբ ստեղծվել է ճգնաժամերի կառավարման կենտրոն, ինչպես նաեւ նախատեսվում է ներդնել  եվրոպական 211 կամ ամերիկյան 911 մոդելի արագ արձագանքման համակարգ: Նրա խոսքով, Հայաստանում մշակվել եւ արդյունավետորեն իրականացվում է ոստիկանական ոլորտի բարեփոխումների ծրագիր Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ, սակայն առկա են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հնարավորություններ ոլորտի որոշակի կոնկրետ ուղղություններով` կիբեր ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղություններով:  Նա նշել է, որ արդեն մշակվել է կիբեր ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր:

Տարածաշրջանային խնդիրների քննարկման ընթացքում ԱԱԽ քարտուղարն անընդունելի եւ ոչ կառուցողական է համարել Ադրբեջանի դիրքորոշումը, ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում` նշելով, որ Հայաստանը կողմ է բանակցային ուղով եւ փոխընդունելի փոխզիջումների միջոցով խնդրի հանգուցալուծմանը:

Չնայած պատմական անցյալին` Հայաստանն իր մեջ ուժ գտավ նստելու բանակցային սեղանի շուրջ` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նպատակով, այնինչ Թուրքիան շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը` սառեցնելով հարաբերությունների կարգավորման նպատակով ստորագրված արձանագրությունների վավերացումը: Ավելին, Հայաստան-Թուրքիա գործուն երկաթգծի առկայության պայմաններում մեր հարեւան երկիրը միլիոնավոր դոլարներ է ներդնում  Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան` Հայաստանը շրջանցող մեկ այլ երկաթգծի շինարարության մեջ, ինչը վերը նշվածի վառ ապացույց է: Այնուամենայնիվ, գերակա համարելով տարածաշրջանային խաղաղությունը եւ հարաբերությունների նորմալացումը հարեւանների հետ` Հայաստանը հավատարիմ է մնում է իր կառուցողական մոտեցումներին եւ բաց իր հայտարարություններում:

Սեյրան Օհանյան. Հայ զինվորները պատվով են պահպանում հայրենիքի սահմանները

Հայ զինվորները պատվով են պահպանում հայրենիքի սահմանները։ Այս մասին հունիսի 29-ին՝ անհետ կորածների հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը, հայտարարեց Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Փառք ու պատիվ զոհվածներին եւ անհետ կորածներին։ Նրանցից շատերի ճակատագրերն անհայտ են։ Հնարավոր է՝ նրանցից շատերը կենդանի չեն, սակայն նրանց հրազատները շարունակում են հուսալ եւ սպասել»,- ասաց նախարարը։

Օհանյանը հայտնեց, որ պաշտպանության նախարարությունը եւ Գերիների ու անհետ կորածների պետական կոմիտեն աշխատանքներ են տանում, ձեռք են բերվել որոշակի արդյունքներ, եւ խոստացավ, որ աշխատանքը հետեւողականորեն շարունակվելու է։

Նա նշեց, որ այս առնչությամբ ճշգրտվում են ցուցակները եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն է իրականացվում։

Նախարարը հարազատներին համբերություն ցանկացավ եւ ընդգծեց, որ նրանց որդիների եւ ամուսինների կողմից սկսված գործը կիսատ ճանապարհին չի մնացել։ «Զինված ուժերը պատվով են կատարում հայրենիքի պաշտպանությունը եւ ապահովում հայ ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը»։

Ամերիկայի հայկական համագումարի կամավորները մասնակցել են հայ-ամերիկյան խնդիրների քննարկմանը

Ամերիկայի հայկական համագումարի Թերջենյան-Թոմաս ամառային ծրագրի կամավորները այս ամիս մասնակցել են բազմաթիվ քննարկումների:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ամերիկայի հայկական համագումարից, անցած շաբաթ Համագումարի համայնքի հետ աշխատանքների գծով տնօրեն Դանիել Քուշակջյանը քննարկում է ծավալել 2011 թ.-ի կամավորական ծրագրի մասնակիցներին հետաքրքրող թեմաների շուրջ` ներառյալ ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին,  վերջերս ներկայացված օրինագծերը` ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության 304-րդ բանաձեւի  եւ Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների պաշտպանության վերաբերյալ 306-րդ բանաձեւի հաստատումը, Հայաստանի շրջափակումը Թուրքիայի ու Արդբեջանի կողմից, հայ-թուրքական հարաբերությունները, մարդու իրավունքների եւ կանանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ Հայաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդման ուղությամբ  Համագումարի կողմից տարվող աշխատանքները:

Մասնակիցներին հնարավորություն տրվեց Համագումարի աշխատակազմին ուղղել իրենց հուզող հարցերը Համագումարի կողմից առաջ տարվող խնդիրների վերաբերյալ:

Այս շաբաթ 2011 թվականի կամավորները մասնակցել են նաեւ ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի հետ քննարկմանը: Մեկ եւ կես ժամ տեւած քննարկումը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի պատմությանը, Ադրբեջանի կողմից հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ մաքրումներին եւ Ադրբեջանի կողմից 1991 թվականին  ԼՂ-ի դեմ նախաձեռնած պատերազմին: Ի հավելումն, քննարկմանը լուսաբանվել են ԱՄՆ-ի կողմից Ղարաբաղին ցուցադրվող հումանիտար օգնության, ինչպես նաեւ բանակցային գործընթացի ներկա իրավիճակի, Կազանում տեղի ունեցած Հայաստանի, Արդբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը առընչվող հարցերը:

«Ժամանակ». Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ին Բաքու կուղարկի System of a down-ի՞ն



Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում Հայաստանի Հանրային հեռուստառադիոխորհուրդը կհայտարարի, որ Հայաստանը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին: Այս պահին քննարկվում է մեկ հարց` Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ում կներկայացնի արտերկրի՞ց որեւէ երգիչ կամ խումբ, թե՞ Հայաստանից:

Արտասահմանից մեր երկիրը ներկայացնելու համար ամենահավանական թեկնածու է դիտարկվում System of a down խումբը, որը վերջերս է միավորվել: Խմբի հետ փորձ է արվում բանակցություններ սկսել մասնակցության պայմանների շուրջ: Եթե որոշում կայացվի, որ Բաքվում Հայաստանը պետք ներկայացնի հայաստանցի երգիչ, ապա անկասկած դա Ռազմիկ Ամյանն է լինելու:

Комментариев нет:

Отправить комментарий