«Երկիր և մշակույթ» կազմակերպության Երևանյան գրասենյակում (Հանրապետության 37, Հովնանյան բիզնես կենտրոն, III հարկ. մուտքը` Մելիք-Ադամյան փողոցից) հունիսի 1-ին, ժ. 18:30-ին տեղի ունեցավ հանդիպում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանի հետ: Բանախոսության թեման էր «Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի իրագործման հնարավորությունները ներկա ժամանակներում»:
Իր ելույթում Ա. Պապյանը խոսեց Հայաստանի կնքած պայմանագրերից, ռուս-թուրքական, Ղարսի, ինչպես նաև Սևրի պայմանագրերից: Պապյանը նշեց, որ բոլոր պայմանագրերը իրավաբանորեն անվավեր են և որ մինչ Լոզանի կոնֆերանսը կնքված մի շարք պայմանագրեր միջազգային իրավունքի տեսակետից անհիմն են: Ըստ Արա Պապյանի Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածն ընդունվեց նաև թուրքական իշխանությունների կողմից, որով կրկին անգամ վերահաստատվեց Հայաստանի տարածքն ըստ Սևրի պայմանագրի: 1919թ. հունվարին Փարիզի ժողովում հաստատվեց Հայաստանի մանդատը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի խնամակալությանը հանձնելու որոշումը:
«Վիլսոնը դարձավ ժողովրդի քննադատության առարկան,- ասաց Պապյանը,- սակայն, հաշվի չառնելով իր հասցեին եկող քննադատությունները, Վիլսոնը վավերացրեց պայմանագիրը: Այն ճանաչեցին 18 երկրներ, որոնցից շատերը որոշ ժամանակ անց մասնատվեցին ու դրանով պայմանագիրը ճանաչած երկրների թիվը կրկնապատկվեց»:
Նյութը` Էլլադա Դավթյանի
Комментариев нет:
Отправить комментарий