Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 5 июня 2011 г.

ՀՑԱՄ


ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ
JUSTICE  COMMANDOES   OF  THE  ARMENIAN  GENOCIDE


Քաղաքական ընդհատակյա կազմակերպություն: Նպատակն էր թուրքական պաշտոնյաների դեմ զինված գուրծողություններով համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռել Հայկական հարցի վրա, Թուրքիային ստիպել ճանաչել 1915թ. հայերի ցեղասպանությունը, բանակցություններ սկսել հայերի հետ և վերադարձնել Արևմտյան Հայաստանի բռնագրավված հողերը իսկական տիրոջը` հայ ժողովրդին: Գործել է 1970-ականների կեսերից մինչև 1980-ականների սկիզբ: ՀՑԱՄ-ն իր առաջին գործողություններն է համարում 1975թ. հոկտեմբերի 22-ին Վիեննայի թուրք դեսպանի և 1975թ. հոկտեմբերի 24-ին Փարիզի քուրքական դեսպանի և դեսպանատան վարորդի սպանությունները, թեև այդ գործողությունների պատասխանատվությունը ստանձնել է նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը` ՀԱՀԳԲ: ՀՑԱՄ-ը և ՀԱՀԳԲ-ն իրենց պատասխանատու են ճանաչել նաև 1978թ. հունիսի 2-ին Մադրիդում թուրքական դեսպանի տիկնոջ ու նրա եղբոր,1979թ. հոկտեմբերի 12-ին Հաագայում թուրքական դեսպանի զավակ և 1981թ.  ապրիլի 3-ին Կոպենհագենում թուրքական դսպանատան կցորդի սպանությունների համար: ՀՑԱՄ ստանձնել է 1970-ակաների վերջին Թուրքիայի տարբեր քաղաքներում իրականացված ռմբակոծումներից մի քանիսի պատասխանատվությունը: Անառարկելիերեն ՀՑԱՄ-ին վերագրվող առաջին գործողությունները 1979թ. հուլիսի 8-ին Փարիզում «Թուրքական օդային գծեր» ընկերության, թուրքական դեսպանատան և արտագաղթող բանվորների տեղավորման գրասենյակի համաժամանակյա ռմբակոծումներն են: ՀՑԱՄ-ի մյուս գործողություններն են 1980թ. փետրվարի 6 –ին  Բեռնում Թուրքիայի դեսպանի, 1982թ. փետրվարի 28-ին Լոս Անջելեսում Թուրքիայի ընդհանուր հյուպատոսի, 1983թ. մարտի 9-ին Բելգրադի թուրքական դեսպանի սպանությունները: 1982թ. հոկտեմբերի  22-ին, ՀՑԱՄ-ի անդամ լինելու մեղանդրանքով ԱՄՆ-ի Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն Բոստոնում ձերբակալեց Սթիվըն Դեդեյանին, իսկ Լոս Անջելեսում` Վիգեն Հովսեփյանին, Վիգեն Յակուբյանին, Գառնիկ Սարգիսյանին և Տիգրան Բերբերյանին, նրանց մոտ հայտնաբերեց ռազմամթերք: Հինգն էլ դատապարտվեցին տարբեր ժամկետների բանտարկության: 1983թ. հետո ՀՑԱՄ-ը հակաթուրքական որևէ զինված գործողություն չի ստանձնել: ՀՑԱՄ-ի գործունեությունը լայնուրոն լուսաբանվել է ՀՀԴ մամուլում: Նրա ձերբակալված անդամների պաշտպանության գործն ստանձնել է տեղական դաշնակցական կազմակերպությունները:

Комментариев нет:

Отправить комментарий