Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 5 июня 2011 г.

Մամուլի տեսություն



Հրանտ Դինքի սպանության գործով ազատազրկման է դատապարտվել վեց զինծառայող

Թուրքիայի Տրապիզոնի քրեական դատարանը հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը կանխելու գործում անփութության մեղադրանքով ութ կասկածյալներից վեցի նկատմամբ ազատազրկման մասին վճիռ է կայացրել:
«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, վեց ամսվա բանտարկության են դատապարտվել ժանդարմերիայի երկու սպա` Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Ալի Յոզն ու հետախուզական ստորաբաժանման տնօրեն, կապիտան Մեթին Յիլդիզը:
Նույն մեղադրանքներով չորս ամսվա ազատազրկման են դատապարտվել սերժանտական անձնակազմի չորս ծառայող:
Երկու այլ ծառայողի նկատմամբ դատարանը արդարացնող վճիռներ է կայացրել:

Հրանտ Դինքի ընտանիքի իրավաբանների համաձայն, Տրապիզոնում դատապարտված անձինք 2006 թվականի հուլիսից ի վեր տեղյակ են եղել լրագրողի սպանության դավադրության մասին, սակայն սպանությունը կանխելու համար անհրաժեշտ որևէ գործողության չեն դիմել: Իրավաբանների համաձայն, դա վկայում է Տրապիզոնում դատապարտված անձանց և Դինքի սպանության գործում կասկածյալների միջև եղած կապի մասին:
Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող անձանց դատավարությունը շարունակվում է Ստամբուլի քրեական բարձրագույն 14-րդ դատարանում:




Նոր զարգացումներ Դինքի սպանության գործով դատավարությանը

  
Ստամբուլահայ հայտնի գործիչ, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 18-րդ դատական նիստի ընթացքում նոր զարգացումներ են տեղի ունեցել։ Դինքի փաստաբանները դատարանին նոր փաստաթղթեր են ներկայացրել, որոնց մեջ են եղել նաեւ սպանության օրը կատարված տեսագրություններ։ Իսկ սպանությունը դրդող Յասին Հայալը նշել է, թե իրեն սպառնում են եւ պահանջել է անվտանգության ապահովում։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանում ընթացքող հերթական դատավարությանը կանչված վկա Էմսալ Չաքմաքը պատմել է, թե սպանության ժամանակ տեսել է 3 հոգու, սակայն չի կարողանում հիշել նրանց դեմքերը՝ նշելով միայն, որ մեկը գեր մարդ է եղել։ Վկան պնդել, որ ինքը դերձակ է եւ կտոր գնելու համար էր այդ օրը հայտնվել այդ տարածքում։

Դատական նիստին ներկա, սպանության գործով որպես դրդիչ անցնող Յասին Հայալը դատարանին հայտնել է, որ իրեն սպառնում են ոչնչացնել եւ պահանջել ապահովել իր անվտանգությունը։ Դատավորի այն հարցին, թե ո՞վ է իրեն սպառնում, Հայալը պատասխանել է, թե իր թաղամասի բնակչությունն անընդհատ իրեն սպառնում են, իսկ իր ընտանիքը մշտական ճնշման տակ է։

Դինքի փաստաբաններից Ֆեթհիյե Չեթինը պահանջել, որ Յասին Հայալի ավագ եղբոր   կենսաչափական լուսանկարները տրամադրվի դատարանին։  Փաստաբանը պահանջել է նաեւ, որ սպանության տարածքում որոշակի ժամերին տեղի ունեցած հեռախոսային խոսակցություններ իրականացնողների ինքնությունը ներկայացվի դատարանին։ Ըստ Չեթինի՝ սպանության վայրում գտնվող բանկի անվտանգության տեսախցիկի նկարահանած կադրերում հանելուկային կերպով բացակայում է սպանության ժամի տեսագրությունը։ «Այդ ամենը նկարահանվել է Սելիմ Քութմանի ծառայության ընթացքում։ Մենք կորած տեսագրության համար դատական հայց ենք ներկայացնում։ Սպանությունը իրագործած Օգյուն Սամասթը շատ վստահ ասում էր, որ կորած տեսագրություններն ու հանցակիցները ի հայտ չեն գա»,-ասել է Ֆեթհիյե Չեթինը։

Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը մերժել էր վկայի կարգավիճակով լսման կանչել Օգյուն Սամասթի հորը, ով հայտարարել էր, թե խոսել է Տրապիզոնի ոստիկանության աշխատակիցներից Նեջաթի Էքիջիի հետ, ինչպես նաեւ ասել է, որ Սամասթը մտերմություն է արել ժամդարմերիայի ինչ որ հրամանատարի հետ։ Այս անգամ դատարանը որոշում է կայացրել, որ Էքիջին  այդ ամենի մասին ցուցմունքներ տա Տրապիզոնի ծանր հանցագործությունների գծով հերթապահ դատարանում։

Դատարանը նաեւ մերժել է Էրհան Թունջելին եւ Յասին Հայալին ազատ արձակելու միջնորդությունները։



Комментариев нет:

Отправить комментарий