Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 8 мая 2011 г.

Ցեղասպանության 10 «պատվիրանները»



Հայոց Ցեղասպանության պատվիրանները




1.     Կասեցնել հայերի խաղաղ աշխատանքները և ձերբակալել նրանց
2.      Առգրավել հայերի անձնական զենքերը
3.      Բոլոր մուսուլմաններին պարտավորեցնել` մասնակցելու հայերի կոտորածներին, որոնք կազմակերպվելու են Վանի, Էրզրումի և Ադանայի մեջ, որտեղ հայերն իրենց կենցաղով և վարմունքով հակակրանք են առաջացրել իսլամական շրջանակներում
4.      Թույլ տալ, որ Էրզրում, Վան և Խարբերդ նահանգներում հայկական ջարդերն իրականացվեն անմիջապես տեղացիների ձեռքով, ուր հետագայում օրենք և խաղաղություն կվերահաստատի թուրքական զորքը, որն այդ ջարդերին միաժամանակ կոտորածներ է իրականացնելու Ադանայում, Սեբաստիայում, Պրուսիայում, Նիկոմիդիոյում և Զմյուռնիայում:
5.      Աքսորել բոլոր 50 և ավելի տարիք ունեցող հայ տղամարդկանց, հատկապես` մտավորականությանը, իսլամացնել հայ պատանի աղջիկներին և տղաներին
6.      Աքսորել այն հայ ընտանիքներին, որոնց անդամների մի մասին հաջողվել է փախչել, որպեսզի այսուհետև երբևէ չհանդիպեն միմյանց և չառնչվեն մայրենի հողին
7.      Լրտեսության պատրվակով վտարել բոլոր հայ բարձրաստիճան պաշտոնյաներին
8.      Պարտավորեցնել պետական զորքին` թուրքական բանակից վտարելու բոլոր հայ զինվորներին
9.      Վերոնշյալ բոլոր քայլերն իրականացնել միաժամանակ. որևէ ուշացում անթույլատրելի է` հայկական ինքնապաշտպանական գործողությունների կազմակերպումը կանխելու նպատակով
10.  Այս հրահանգները պահել խիստ գաղտնի և փոխանցել միայն իրականացնող մարմիններին



Նյութը` Խմբագրապետ Ա. Ավետիսյանի

Комментариев нет:

Отправить комментарий