Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 8 мая 2011 г.

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ


10
հարց` Շիրակի մարզչին





Գյումրիի «Շիրակը» Հայաստանի ընթացիկ առաջնության առաջին շրջանում վաստակած 6 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում։ «Շիրակի» մարզիչ Սամվել Պետրոսյանը կարծում է, որ թիմը դեռ զգալիորեն կավելացնի միավորների քանակը և կբարելավի իր դիրքը մրցաշարային աղյուսակում։ ArmSport.am-ը 10 հարց ուղղեց մարզչին առաջին շրջանի կապակցությամբ։
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր թիմիմրցելույթներն առաջին շրջանում:
- Հաշվի առնելով այն, որ հանդես ենք գալիս ոչ Գյումրիում, ելույթները գնահատում եմ լավ։ Ինչո՞ւ լավ: Որովհետև մենք կարողացել ենք զուգահեռ նաև հաջող հանդես գալ գավաթի խաղարկությունում։ Առաջին շրջանի մասին խոսելիս չենք կարող շրջանցել գավաթը, քանի որ այն իր ազդեցությունը ևս ունենում է։
2. Թիմի այժմ զբաղեցրած տեղըհամապատասխանո՞ւմ է  մինչև առաջնությանմեկնարկը Ձեր ակնկալելիք հորիզոնականին:
-Ոչ։ Մենք ցանկանում ենք ավելի բարձր տեղում հայտնվել, իսկ ներկայիս մեր դիրքն ընդհանրապես չի կարող գոհացնել։ Դեռ ամեն ինչ առջևում է, և մենք կավելացնենք միավորների քանակը։
3.Նախորդ տարվա համեմատինչպիսի՞ն է այս տարվա մրցավարությունը:
Սխալներ կան, բայց դրանք միտումնավոր չեն։ Մրցավարներն երիտասարդ են և դեռ կուղղվեն։ Բնական է, որ նրանք չեն կարող անթերի  վարել հանդիպումները։ Նրանց ևս ժամանակ է պետք։
4. Առաջին շրջանում Ձեր թիմի  ո՞ր խաղն եք համարում ամենահաջողը և որն ամենաանհաջո՞ղը:
Կառանձնացնեի «Փյունիկի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսը։ Ամենաանհաջողը ստացվեց Կապանում «Գանձասարի» հետ հանդիպումը, որում մեր թիվը լավ հանդես չեկավ։
5.Թիմի ֆուտբոլիստներից ովքե՞ր արդարացրեցին սպասելիքները և ովքե՞ր հիասթափեցրին:
Անդրանիկ Բարիկյանն աչքի ընկավ լավ խաղով։ Գոհ եմ Արտակ Օսեյանից, Արմեն Տիգրանյանից, Հովհաննես Գրիգորյանից, Գևորգ Հովհաննիսյանից։ Լոպեսից, Լոգվինովից, Կարեն Ալեքսանյանից ավելի մեծ են սպասելիքները։ Դավիթ Հակոբյանը դեռ պատանի է, բայց իր տարիքի համար բավական հասուն ֆուտբոլ է խաղում։ Նրան դեռ ժամանակ է պետք։
6Ձեր թիմի կոմպլեկտավորումը կարելի՞ է ավարտված համարելթե՞ մտադիր եք այլֆուտբոլիստների հրավիրել:
Հնարավորություն պետք է տանք նաև երիտասարդներին։ Վերջին հանդիպումներում ասպարեզ են դուրս գալիս նաև «Շիրակ-2»-ում աչքի ընկնող ֆուտբոլիստները։ 
7. Նշեք առաջին շրջանի առաջնության  3 լավագույն ֆուտբոլիստներին:
-Ես կարող եմ խոսել միայն մեր թիմի խաղացողների մասին։ Իմ համար ամենալավ խաղացողները «Շիրակի» ֆուտբոլիստներն են։ Եթե մենք հանդես գայինք Գյումրիում, ապա նրանք անհամեմատ լավ խաղ կցուցադրեին։
8.Մրցակիցներից ո՞ր թիմն ավելի դրական տպավորություն թողեց:
-Այս տարի բոլոր թիմերն էլ նույն մակարդակի վրա են։ Լավ տպավորություն են թողնում «Իմպուլսը» և «Փյունիկը»։
9.Երկրորդ շրջանի ավարտից հետո ո՞ր հորիզոնականում կգտնվի Ձեր թիմը
-Կարծում եմ, որ առնվազն 2 հորիզոնականով կբարձրանանք։
10. Մայիսի 11-ին կայանալիք Հայաստանի գավաթի խաղարկությունում  ո՞ր թիմը կդառնագավաթակիր:
-Եզրափակիչում թույլ թիմ չկա։ Մեկ հանդիպում է, որում թիմերն ամեն ինչ կանեն հաղթանակի հասնելու համար։

Комментариев нет:

Отправить комментарий