Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 8 мая 2011 г.

Մամուլի տեսություն


Դերսիմի կոտարածների մասին պատմող ֆիլմի ցուցադրություն Թուրքիայում



Մայիսի 5-ին Ստամբուլի Բիլգի համալսարանում տեղի ունեցավ Դերսիմի 1937-1938թթ. կոտորածների մասին պատմող «Սև վագոն» խորագրով վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում տեղ են գտել մինչև հիմա այդ ջարդերի մասին հանրությանն անհայտ փաստեր։
Քրդական «Ֆըրաթ» գործակալության հետ հարցազրույցում ֆիլմի ռեժիսոր Օզգյուր Ֆընդըքը պատմել է ֆիլմի ստեղծման աշխատանքների մասին։
Ֆընդըքի խոսքով՝ ֆիլմում տեղ են գտել դերսիմցի հայերի և քրդերի հուշերը, թուրք զինվորականների պատմությունները իրականացված բռնարարքների մասին։
«Դերսիմի ցեղասպանությունը սկսել եմ ուսումնասիրել 2004 թվականից։ Նախ նկարահանեցի «Կարմիր գրիչ» փաստագրական ֆիլմը։ Իրականում «Սև վագոնը» «Կարմիր գրիչ» ֆիլմի շարունակությունն է։ Սակայն «Սև վագոնում» փորձել եմ ներկայացնել ցեղասպանության ետին պլանում տեղի ուենցած իրադարձությունները։ Ֆիլմում երկու զինվոր պատմում են իրենց հուշերը։
Բացի այդ, «Սև վագոնում» տեղ են գտել նաև աքսորված դերսիմցի հայերի պատմությունները»,– ասել է ռեժիսոր Ֆընդըքը՝ ավելացնելով. «Այդ օրերին մարդկանց տեղահանում էին գնացքով։ Բռնի տեղահանվողներն այդ վագոնները կոչում էին «սև վագոն»։ Ահա այստեղից էլ գալիս է ֆիլմի անվանումը։ Հարյուրավոր մարդիկ աքսորվում էին կեղտոտ, կենդանիներ տեղափոխող վագոններով։ Օրերով ծարավ և քաղցած էին մնում։ Անգամ թույլ չէին տալիս հոգալ իրենց բնական պահանջները»։
Ֆընդըքը պատմել է, որ իրենք շրջել են մոտ 25 վայրերում՝ Բալըքեսիրում, Քոնիայում, Կեսարիայում, Մանիսայում, Իզմիրում, Իսփարթայում, Այդընում և այլն։ Ավելի ուշ Բեռլինում գտել են դերսիմցի հայերի, զրուցել նրանց հետ և ռեպորտաժ պատրաստել։ Հայերը Ֆընդըքին պատմել են, թե ինչպես են փրկվել՝ թաքնվելով դիակների մեջ, քարանձավներում։ Իսկ ոմանք էլ տեղահանվել են «Սև վագոնով»։
Նշելով, որ Դերսիմի ջարդերը թուրքական իշխանությունների կողմից նախապես ծրագրված գործողություն էին՝ Ֆընդըքն ընդգծել է, որ այդ կոտարածներով թուրքական իշխանություններն ամբողջությամբ ցանկանում էին թուրքացնել Դերսիմը։
«Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո Մուստաֆա Քեմալը, Իսմեթ Ինոնյուն, Շյուքրյու Քայան 1930-ական թթ. որոշակի ծրագրեր ունեին Դերսիմի հետ կապված։ Իսկ նրանց գաղափարներն ամբողջությամբ արտացոլված են կոտորածներից առաջ կազմված զեկույցում։ Դա ծրագրված գործողություն էր, արյունոտ գործողություն, որը սկիզբ առավ 1935թ. և շարունակվեց մինչև 1938թ.։ Նախ հավաքեցին աշիրեթների զենքերը։ Իսկ աշիրեթների ղեկավարներին հավաքելուց և մահապատժի ենթարկելուց հետո սկսեցվեցին մարդկանց զանգվածային ջարդերը»,– ասել է ռեժիսորը։
«Պետության այդ ժամանակաշրջանի պաշտոնական գաղափարախոսության հիմքում ընկած էր թուրքացման և սուննի իսլամի տարածման քաղաքականությունը։ Որպես թիրախ ընտրվում էին ղըզըլբաշ ալևիներն ու հայերը։ Կարելի է ասել, որ այդ գործողությունն ուղղված էր ավելի շատ հավատքի, քան ազգային պատկանելության դեմ»,– նշել է Ֆընդըքը՝ ավելացնելով. «Տեղահանության ճանապարհին զինվորներին ասում էին. «Սրանք ղըզըլբաշներ են, հայեր, անհավատներ են»։
Երբ պարզվում էր, որ հայ են, վագոնից անմիջապես իջեցնում էին։ Կեսարիայում մեկառմեկ նայում էին հայ տղամարդկանց սեռական օրգաններն ու տեղում բռնի կերպով թլպատում։ Այնուհետև փոխում էին նրանց անուններն ու ասելով՝ «Արդեն դու մուսուլման ես», տանում էին որևէ այլ տեղ։ Գրեթե բոլոր այն հայերը, որոնց հետ ես զրուցել եմ, ասում էին հետևյալը. «1915 թվակյանից փրկվեցինք, սակայն 1938 թվականից չկարողացանք փրկվել»։ Դերսիմցի հայերի համար 1915թ. և 1938թ. նույն են»։
Tert.am


Հերթական թուրք ազգայնականի հերթական ոճիրը


2011թ. ապրիլի 24-ին, այդ խորհրդանշական օրը, Թուրքիայի Բաթմանի Քոզլուք շրջանի ժանդարմերիայի զորամասում զոհվեց հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալըքչըն: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է իր ծառայակցի կողմից ինգնաձիգից «պատահաբար» արձակված գնդակից ստացած ծանր մարմնական վնասվածքի հետևանքով։
Մայիսի 4-ին քրդական «Ֆըրաթ» գործակալության հաղորդմամբ հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալըքչըն զոհվել է Քըվանչ Աղաօղլու անունով թուրք զինվորի արձակած գնդակից։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Քըվանչ Աղաօղլուն տարված է ազգայնական գաղափարներով, ինչի մասին են վկայում ՝ Facebook սոցիալական ցանցում թուրք զինծառայողի զետեղած ազգայնական բովանդակությամբ հրապարակումները։
Ավելի ուշ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Բալըքչըն ծառայության ընթացքում ծեծի է ենթարկվել իր հրամանատարի կողմից։ Զորամասում նույնիսկ սպառնացել են այրել նրան։

Իրանը կարող է միանալ Անկարայի եւ Բաքվի հակահայկական նախագծին

«Կարս-Իգդիր-Նախիջեւան» երկաթուղային գիծը թույլ կտա ավելի ամրապնդել հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Երկաթգիծը կարող է դառնալ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի շարունակությունը:
«Կարս-Իգդիր-Նախիջեւան»-ի շինարարությունը գնահատվում է 750 միլիոն դոլար, որի մեջ ներդրումներ են անելու Թուրքիան եւ Ադրբեջանը, կարող է միանալ նաեւ Իրանը:
Նշենք, որ նախագիծը շրջանցում է Հայաստանը, որի կառուցումը, ըստ շատ վերլուծաբանների միտված է Հայաստանի մեկուսացմանը:

Ադրբեջանը հակաահաբեկչական կոալիցիայից պահանջում է դատապարտել «հայկական ահաբեկչությունը»


«Ադրբեջանը միշտ դատապարտել և իր ներդրումն է ունեցել համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում»,- ադրբեջանցի պատգամավոր Զահիդ Օուջի խոսքերն է մեջբերում ադրբեջանական 1news.az լրատվամիջոցը: 
1news.az-ն, առանց հասկանալու, թե իրականում ինքն ինչի´ մասին է խոսում, ասում է. «...այն միջազգային կառույցներն ու անհատները, որոնք ողջ աշխարհից պահանջում են ահաբեկչության հանդեպ նույն վերաբերմունքը ցուցաբերել, ինչու՞ դրանք նույն դիրքը չեն ընտրում հայկական ահաբեկչության նկատմամբ, որն իր թիրախն է դարձրել Ադրբեջանը: Մենք գիտենք ԱՄՆ կողմից այլ մայրցամաքում գտնվող երկրներում Բեն Լադենի ոչնչացմանն ուղղված գործողությունների կազմակերպման մասին. հետաքրքիր է իմանալ,- գրում է 1news.az-ն,- այլ երկրներն արդյոք իրավունք ունե՞ն նմանատիպ գործողություններ կատարեն այլ երկրներում»: Ըստ երևույթին հույս ունեն ամերիկյան ֆիլմերի «հերոսական» ժանրերով գործողություն կազմակերպեն Հայաստանում... ծիծաղելի է:
Ադրբեջանական թերթը նշում է, որ եթե ահաբեկչությունը դատապարտվում է, ապա ևս առավել դատապարտելի է երկրի ամբողջականության դեմ ուղղված գործողությունը` նկատի ունենալով Հայաստանի կողմից արցախյա տարածքների գրավման փաստը, որը նրանք անվանում են օկուպացում:
«Եթե աշխարհը ոչնչացվում է մեկ ահաբեկիչ, ինչպե՞ս կարելի է հանդուրժել ահաբեկիչներ ողջ երկրի ղեկավարման համակարգում»,- ասում է Սահիբ Ալիեվը` նկատի ունենալով ՀՀ իշխող օղակներին:



Ադրբեջանական անհեթեթություն` 

«Ղարաբաղի ազատագրության կազմակերպություն»


Հետաքրքիր է, թե հատկապես ի´նչ էր (կամ ինչով) մտածում այս կազմակերպության ստեղծողը կազմակերպության անունն ընտրելիս, և ի´նչ է մտածում հիմա, որ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից, նույնն է թե երկրից, պարզաբանում է պահանջում` Իրանի Պաշտպանության նախարար Ռիզա Մուզարու` Հայաստան այցի և ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանի հետ կայացած հանդիպման առթիվ...
Ավելի´ն, այս կազմակերպությունը, էլ ո՞վ դիմանա, ծանր է տանում հայ-իրանական հարաբերությունները: Նրանք պահանջում են Իրանից, որ վերջինս կողմնորոշվի իր արտաքին, և մանավանդ ռազմական քաղաքականության մեջ, և ասում, որ եթե Իրանը ևս մեկ անգամ նախաձեռնի նման քայլ, դա կդիտվի որպես «արդար» Ադրբեջանի թշնամի, «ագրեսոր» Հայաստանի նվաճողական քաղաքականության աջակցություն:
Նշենք, որ ԻԻՀ-ում այժմ իսկական պարսիկներ, այսինքն` էթնիկապես ֆարսիներ, շատ քիչ են: Դեռ ավելի´ն, Իրանի հյուսիսային` ատրպատական հատվածի բնակչության էթնիկ կազմը թուրք-օղուզական ցեղերի հետնորդներն են, այսինքն` նույն ադրբեջանցիները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը 

Ստեփանակերտի վերակառուցվող օդանավակայան

Հայտնի է, որ Ստեփանակերտի նախկին օդանավակայանի վերականգնողական աշխատանքները բավականին մեծ աղմուկ բարձրացրին Ադրբեջանում: Հենց սկզբից էլ ադրբեջանական կառավարությունը հանդես եկավ տարատեսակ սպառնալիքներով, թեև դրանցից և ոչ մեկը չի կարող իրականություն դառնալ, իսկ հիմա, տեսնելով, որ սպառնալիքներն ցանկալի ազդեցություն չունեցան, ադրբեջանական ԶԼՄ-ները, ադրբեջանական ղեկավար մարմինների թելադրանքով, զանգվածային լաց ու կոծ են դրել այդ առթիվ, թե` եկե՜ք մեզ փրկեք, մեր բազմադարյա մշակութային կենտրոն Խոջալուն հայերը գրավել են քիչ է, հիմա էլ օդանավակայան են կառուցում: 
Այսպես, ադրբեջանական 1news.az-ն իր «բողոքի գիրքը» վերնագրել է այսպես` «Սերժ Սարգսյանի այցը Խոջալուի օդանավակայան`համաշխարհային հասարակության դեմ հանցանք և խաղաղ բանակցությունների կտրուկ ընդհատում», իսկ մեկ այլ` Ալի Ահմեդովի հեղինակած հոդվածը` «Սարգսյանի այցը Խանքենդի Հայաստանի նվաճողական քաղաքականության վկայությունն է»:
Իրենց հոդվածներում ադրբեջանցիները փորձում են ամեն կերպ համաշխարհային ուշադրությունը սևեռել այն ասպեկտի վրա, թե Սարգսյանն աօպրինի քայլեր է ձեռնարկում` համոզելով, որ թե Ստեփանակերտի և թե ողջ Ղարաբաղի տարածքն իրենց պատմական հայրենիքի սիրտն է: Փաստորեն, եթե առանց սրտի լավ էլ ապրում են, ուրեմն էլի´ սիրտ ունեն: Գտնել է պետք...

Ադրբեջանն սպառնում է պատերազմով

Ադրբեջանական Aze.az լրատվամիջոցում տեղ է գտել Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ, խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահ Ասկերովի հայտարարությունը: Ըստ այդ հայտարարության, եթե ԼՂ հակամարտոթյան շուրջ ընթացող խաղաղ բանակցություններն ապարդյուն լինեն, ապա Ադրբեջանը ստիպված կլինի դիմել ռազմական ուժի կիրառմանը:
Ասկերովի խոսքերով ադրբեջանական բանակն ի զորու է կարճ ժամանակամիջոցում ի կատար ածել իր առջև դրված ցանկացած առաջադրանք: «Եթե բանակցություններն արդյունք չտան,- ասում է Ասկերովը,- ապա հողերի ազատագրման մասին իմ հայտարարությունը կդառնա ոչ թե ուղղակի հռետորական խոսք, այլ իրականություն:» Նա փորձում է համոզել, որ ադրբեջանական բանակն ի զորու է շատ արագ կերպով «ազատագրել» Ղարաբաղը հայ «անջատողական» ուժերի ազդեցությունից, սակայն դեռևս հույս ունի, որ բանակցությունները կբերեն հարցի խաղաղ լուծմանը:

Комментариев нет:

Отправить комментарий